Նատաշա Կանդիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատաշա Կանդիչ
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 16, 1946(1946-12-16) (77 տարեկան)
ԾննդավայրԿարգուևաց, ՀՍՖՀ
Քաղաքացիություն Սերբիա
ԿրթությունԲելգրադի համալսարան
Մասնագիտությունիրավապաշտպան
Զբաղեցրած պաշտոններտնօրեն
Պարգևներ և
մրցանակներ
 Nataša Kandić Վիքիպահեստում

Նատաշա Կանդիչ (սերբ.՝ Nataša Kandić, դեկտեմբերի 16, 1946(1946-12-16), Կարգուևաց, ՀՍՖՀ), սերբ հասարակական գործիչ, իրավապաշտպան։ Հումանիտար իրավունքի կենտրոնի (Բելգրադ) հիմնադիր և գործադիր տնօրեն[3]։ Կանդիչի հետազոտական աշխատանքներն օգտագործվել են նախկին Հարավսլավիայի միջազգային տրիբունալի հանցագործությունները հետաքննելու համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1946 թվականին Կրագուևաց քաղաքում (Սերբիա))[4]։ Կրթությամբ սոցիոլոգ է։ Հարավսլավիայում ռազմական բախումներից առաջ նա աշխատում էր որպես արհմիութենական վերլուծաբան։ Հեղինակային կոլեկտիվի կողմից գրված «Կոսովոյի հանգույց, արձակե՞լ, թե՞ կտրել» գրքի տպագրությունից հետո Կանդիչը հեռացվեց աշխատանքից (1990)։ Խորվաթիայում պատերազմի սկսվելուց հետո Կանդիչը և նրա ընկերները ակցիաներ են իրականացրել պետության քաղաքականության դեմ` 1991 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև 1992 թվականի փետրվարի 8-ը։ Նրանք ամեն օր մոմեր են վառել Սերբիայի նախագահի պալատի մոտ` ի հիշատակ պատերազմում զոհվածների։ 1991 թվականի նոյեմբերից 1992 թվականի մայիս Կանդիչը ղեկավարել է հանրաքվեի քարոզարշավն ընդդեմ Սերբիայի քաղաքացիների մոբիլիզացիայի Խորվաթիայի պատերազմին։ Մասնակցել է Սարաևոյի ռմբակոծման դեմ Սերբիայի ամենամեծ ակցիայի՝ «Սև քողի» կազմակերպմանը։ Էթնիկ հողի վրա պատերազմական հանցագործությունները փաստագրելու համար 1992 թվականի նոյեմբերին հիմնադրել է Մարդասիրական իրավունքի կենտրոնը։ 2004 թվականի ապրիլին ներգրավվել է ռազմական հանցագործությունների փաստաթղթավորման և հետաքննության կենտրոնների ցանցի ստեղծման գործում[3]։

Կանդիչին առաջադրված մեղադրանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի փետրվարին Բելգրադի չորրորդ շրջանի դատարանը որոշել է նրան տուգանել 200 հազար սերբական դինարի չափով Տոմիսլավ Նիկոլիչին զրպարտելու համար` 2006 թվականին իբր նա կեղծ տեղեկություններ է ներկայացրել B92 հեռուստաալիքի հեռուստածրագրերից մեկում, որ Նիկոլիչը մասնակցել է 1991 թվականին Խորվաթիայի Անտին գյուղում քաղաքացիական բնակչության դեմ կազմակերպված ռազմական հանցագործություններին[5][6]։ Բելգրադի օկրուգային դատարանը 2009 թվականի հունիսին չեղյալ է հայտարարել այդ դատավճիռը[7]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Human Rights Watch մրցանակ (1993)[8]
  • ԱՄՆ և ԵՄ ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության մրցանակ (1998)[9]
  • Մարտին Էննալսի անվան մրցանակ մարդու իրավունքների պաշտպանների համար (1999)[10]
  • Իրավաբանների կոմիտեի մարդու իրավունքների մրցանակ (1999)[11]
  • Ժողովրդավարության ազգային նվիրատվություն մրցանակ (2000)[11]
  • Geuzenpenning մրցանակ (2000)[12]
  • Ռոջեր Ի. Յոզեֆի մրցանակ (2000), տրված Եբրայական միության քոլեջ – Կրոնի հրեական ինստիտուտի կողմից[13]
  • Ալեքսանդր Լանգեր մրցանակ (2000)[14]
  • Քաղաքացիական արիության մրցանակ (2000)[11]
  • Վալենսիայի համալսարան պատվավոր դոկտորի կոչում (2001)[9]
  • Ամերիկյան փաստաբանների ասոցիացիա, Օրենքի գերակայության մրցանակ (2003)[9]
  • Եվրոպական հերոսների մրցանակ, Time ամսագիր (2003)
  • Homo Homini Award - People in Need հիմնադրամ (2003)
  • Սարաևոյի պատվավոր քաղաքացի (2005)[10]
  • Դանիցա Խորվաթի շքանշան «բարոյական արժեքների պրոպագանդմանը նպաստելու համար» (2006)։ Մրցանակը հանձնել է Խորվաթիայի նախագահը[15]։
  • Տարվա քաղաքացիական իրավունքների պաշտպան մրցանակ (2013)[16]
  • Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակ (2013)[17]
  • Harta e artë e Kosovës (2018)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.uv.es/uvweb/transparencia-uv/es/personas/reconocimientos/doctores-honoris-causa/doctores-honoris-causa-siglo-xxi/fecha-investidura/acto-investidura-doctor-honoris-causa-excma-sra-dra-nata-kandi-1285924692509/Honoris.html?id=1285878755452
  2. https://www.bbc.co.uk/news/resources/idt-02d9060e-15dc-426c-bfe0-86a6437e5234
  3. 3,0 3,1 См. стр. 79: ОБСЕ (30—31 марта 2006 года). «Дополнительное совещание по человеческому измерению. «Правозащитники и национальные институты по правам человека: законодательные, государственные и негосударственные аспекты». Итоговый отчёт». // osce.org. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 6-ին.
  4. Bartrop, Paul R. Bosnian Genocide: The Essential Reference Guide: The Essential Reference Guide. — ABC-CLIO, 2016. — С. 109.
  5. «Nataša Kandić osuđena za klevetu Nikolića». // rts.rs. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 6-ին.
  6. «HLC boss ordered to pay Nikolić EUR 2,000 in damages». B92 (անգլերեն). 2009 թ․ փետրվարի 5. Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.
  7. «Serbia; Events of 2009». Human Rights Watch (անգլերեն). 2009. Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.
  8. Andrew Herscher (2007). «Evidence, Justice, and Truth: An Interview with Nataša Kandić». The Journal of the International Institute. Վերցված է 2012 թ․ հունվարի 1-ին.
  9. 9,0 9,1 9,2 «2011 Rule of Law Award». American Bar Association. 2011. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 1-ին.
  10. 10,0 10,1 "Nataša Kandić - 1999". Martin Ennals Award. Retrieved 2 August 2012. Rachel Tiplady (29 May 2005). "Natasa Kandić profile"
  11. 11,0 11,1 11,2 «Civil Courage Prize». civilcourageprize.org. 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 11-ին.
  12. Alles over penningen Արխիվացված 2021-05-25 Wayback Machine. Munten en Penningen. Retrieved 2 August 2012.
  13. "Natasa Kandic and The Humanitarian Law Center, Belgrade to receive the 2000 Roger E. Joseph Prize from Hebrew Union College-Jewish Institute of Religion" Արխիվացված 2011-02-04 Wayback Machine, HUC-JIR website. Retrieved 27 February 2011.
  14. «Premio internazionale Alexander Langer» (իտալերեն). alexanderlanger.org. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 2-ին.
  15. «Те, у кого есть мечта». Радио Свобода. 2013 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.
  16. http://www.hlc-rdc.org/?p=22783
  17. «International "Hrant Dink" Award Presented to Nataša Kandić - Fond za humanitarno pravo/Humanitarian Law Center/Fondi për të Drejtën Humanitare | Fond za humanitarno pravo/Humanitarian Law Center/Fondi për të Drejtën Humanitare». www.hlc-rdc.org. Վերցված է 2020 թ․ մայիսի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատաշա Կանդիչ» հոդվածին։