Ասմա Ջահանգիր
Ասմա Ջահանգիր ուրդու՝ عاصمہ جہانگیر | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 27, 1952[1] |
Ծննդավայր | Լահոր, Պակիստան |
Մահացել է | փետրվարի 11, 2018[2][1] (66 տարեկան) |
Մահվան վայր | Լահոր, Պակիստան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Փանջաբի համալսարան և Kinnaird College for Women? (1978) |
Մասնագիտություն | իրավապաշտպան և փաստաբան |
Աշխատավայր | Միավորված ազգերի կազմակերպություն |
Զբաղեցրած պաշտոններ | Մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Իրանում, President of Supreme Court Bar Association of Pakistan?, United Nations Special Rapporteur on Freedom of Religion or Belief?, Human Rights Commission of Pakistan? և UN Special Rapporteur on Extrajudicial Executions? |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Ասմա Ջահանգիր (ուրդու՝ عاصمہ جہانگیر, հունվարի 27, 1952[1], Լահոր, Պակիստան - փետրվարի 11, 2018[2][1], Լահոր, Պակիստան), պակիստանցի իրավապաշտպան, փաստաբան և հասարակական գործիչ, եղել է Պակիստանի մարդու իրավունքների հանձնաժողովի հիմնադիրներից և նախագահներից մեկը[16][17]։ «Իրավաբանների շարժման» ժամանակ զբաղեցրել է ղեկավար պաշտոններ, եղել է դավանանքի կամ համոզմունքի ազատության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող, ինչպես նաև Միջազգային ճգնաժամային խմբում՝ հոգաբարձու[18][19][20]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1952 թվականի հունվարի 27-ին Պակիստանի Լահոր քաղաքում[21]։ Սովորել է Հիսուսի և Մարիամի վանքում, այնուհետև ուսումը շարունակել է «Kinnaird» կանանց քոլեջում։ 1978 թվականին Փենջաբի համալսարանին կից քոլեջում ստացել է բակալավրի աստիճան։ 1980 թվականին աշխատանքի է ընդունվել Լահորի Բարձր դատարանում, իսկ հետո՝ 1982 թվականին, Պակիստանի Գերագույն դատարանում։ 1980-ական թվականներին դարձել է ժողովրդավարական ակտիվիստ և բանտարկվել 1983 թվականին՝ գեներալ Մուհամեդ Զիա-ուլ-Հակի ռազմական կառավարման դեմ «Ժողովրդավարության վերականգնման շարժմանը» մասնակցելու համար։ 1986 թվականին տեղափոխվել է Ժնև, որտեղ մինչև 1988 թվականը եղել է Երեխաների պաշտպանության միջազգային կազմակերպության նախագահի տեղեկալ, այնուհետև վերադարձել է Պակիստան[22]։
1987 թվականին դարձել է Պակիստանի մարդու իրավունքների հանձնաժողովի համահիմնադիր և գլխավոր քարտուղար։ 1993 թվականին դարձել է հանձնաժողովի նախագահ[23]։ 2007 թվականի նոյեմբերին՝ Պակիստանում արտակարգ դրության ռեժիմ սահմանելուց հետո, դրվել է տնային կալանքի տակ։ Այն բանից հետո, երբ «Իրավաբանների շարժման» առաջնորդներից մեկն էր, դարձել Է Պակիստանի առաջին կինը՝ զբաղեցնելով Գերագույն դատարանի Փաստաբանների ասոցիացիայի նախագահի պաշտոնը[24][25]։ Եղել է Հարավային Ասիայի Մարդու իրավունքների համաժողով համանախագահ և Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ[26]։ 2004 թվականի օգոստոսից մինչև 2010 թվականի հուլիսը Ջահանգիրն զբաղեցրել Է Միավորված ազգերի կազմակերպության դավանանքի կամ համոզմունքների ազատության հատուկ զեկուցողի պաշտոնը, այդ թվում՝ Շրի Լանկայում մարդու իրավունքների խախտումները հետաքննող ԱՄՆ-ի հանձնաժողովում և Հորդանան գետի Արևմտյան ափին և Գազայի հատվածում հրեական բնակավայրերի առկայության փաստերի հաստատման առաքելության կազմում[27][28]։ 2016 թվականից մինչև 2018 թվականի փետրվարը եղել է Իրանում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող[29][30]։
Գրել և հրատարակել է երկու գիրք՝ «The Hudood Ordinance: A Divine Sanction?» և «Children of a Lesser God»[31]։
Մահացել է 2018 թվականի փետրվարի 11-ին Լահորում կաթվածից։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մի շարք մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ Մարտին Էննալսի անվան և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակ (1995), «Սիտարա-և-Իմտիազ» և Ռամոն Մագսայսայայի մրցանակ (2005), «Ազատության մրցանակ» և «Հիլալ-և-Իմտիազ» (2010), «Ճիշտ ապրելակերպի համար» մրցանակ (2014, Էդվարդ Սնոուդենի հետ)՝ «շատ ծանր իրավիճակներում և անձնական մեծ ռիսկով Պակիստանում մարդու իրավունքների պաշտպանության, պահպանման և խթանման համար»։ Բացի այդ, արժանացել է Պատվավոր Լեգեոնի շքանշանի, իսկ 2016 թվականին Փենսիլվանիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը նրան շնորհել է գիտությունների դոկտորի աստիճան[32][33][34]։
2018 թվականի մարտի 23-ին Պակիստանի նախագահ Մամնուն Հուսեյնը նրան հետմահու պարգևատրվել է Կատարելության շքանշանով՝ պետությանը ծառայելու բարձրագույն աստիճանի և դիվանագիտական ծառայությունների համար[35][36]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Mort d’Asma Jahangir, militante pakistanaise des droits de l’homme (ֆր.) // Le Monde — Paris: Societe Editrice Du Monde, 2018. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
- ↑ https://geuzenpenning.nl/laureaten/2002asma-jahangir-pakistaans-advocate-en-pleitbezorgster-voor-de-rechten-van-de-vrouw/
- ↑ https://rooseveltinstitute.org/event/franklin-d-roosevelt-four-freedoms-awards/
- ↑ https://www.martinennalsaward.org/hrd/asma-jahangir/
- ↑ https://www.coe.int/en/web/north-south-centre/previous-laureates-of-the-north-south-prize
- ↑ https://www.rightlivelihoodaward.org/laureates/asma-jahangir/
- ↑ https://web.archive.org/web/20090106023422/http://www.rmaf.org.ph/Awardees/Biography/BiographyJahangirAsm.htm
- ↑ https://www.dw.com/en/asma-jahangir-alternative-nobel-prize-an-honor-for-pakistani-activists/a-17955286
- ↑ https://economictimes.indiatimes.com/news/international/world-news/pakistani-lawyer-asma-jahangir-wins-un-human-rights-prize-posthumously/articleshow/66380536.cms
- ↑ https://www.thenews.com.pk/latest/292765-asma-jahangir-junaid-jamshed-afridi-misbah-among-141-conferred-with-civil-awards
- ↑ 12,0 12,1 12,2 https://www.uniforum.uio.no/nyheter/2002/10/uios-menneskerettspris-til-asma-jahangir-fraa-pakistan.html
- ↑ https://tribune.com.pk/story/769493/fighting-for-rights-asma-jehangir-receives-french-honour
- ↑ https://web.archive.org/web/20140727154305/http://www.stefanus.no/no/nyheter/pakistan/Stefanusprisen+til+Asma+Jahangir.b7C_wlDSYe.ips
- ↑ http://www.unesco.org/new/en/unesco/events/culture-events/?tx_browser_pi1%5BshowUid%5D=1288&cHash=8d4f598698
- ↑ «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 12, 2016-ին։ Վերցված է 2016-10-12
- ↑ «Leading human rights lawyer Asma Jahangir passes away in Lahore»։ DAWN.COM (en-PK)։ 2018-02-11։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 11, 2018-ին։ Վերցված է 2018-02-11
- ↑ Ijaz Saroop։ «Asma Jahangir (1952-2018): The human rights icon from Pakistan was a feisty street fighter»։ Scroll.in (en-US)։ Վերցված է 2018-02-11
- ↑ Asma Jahangir’s victory is a cause for celebration Archived 25 December 2014 at the Wayback Machine.
- ↑ «Asma Jahangir: Executive Profile & Biography - Businessweek»։ Businessweek.com։ Արխիվացված է օրիգինալից մարտի 4, 2016-ին։ Վերցված է 2016-02-27
- ↑ Malik Adnan, Shakir Riaz (2018-02-11)։ «Human rights icon Asma Jahangir passes away in Lahore»։ Geo News (en-US) (Jang Group of Newspapers)։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 11, 2018-ին։ Վերցված է 2018-02-11
- ↑ «DCI calls for the release of political prisoner, Ms Asma Jahangir, former member of DCI's International Executive Council»։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 11, 2018-ին
- ↑ «Google Groups»։ groups.google.com։ Վերցված է 2017-01-01
- ↑ Agencies (2014-09-24)։ «Asma Jahangir, Snowden honoured with 'alternative Nobel'»։ www.dawn.com։ Արխիվացված է օրիգինալից մարտի 4, 2016-ին։ Վերցված է 2016-02-27
- ↑ Exclusive Herald (2011-01-25)։ «Herald exclusive: An interview with Asma Jahangir»։ www.dawn.com։ Արխիվացված է օրիգինալից մարտի 4, 2016-ին։ Վերցված է 2016-02-27
- ↑ Asma Jahangir- World Economic Forum Archived 21 September 2014 at the Wayback Machine., Retrieved 16 March 2016
- ↑ «International Fact-Finding Mission»։ www.ohchr.org (en-US)։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 31, 2017-ին։ Վերցված է 2017-01-19
- ↑ UN appoints panel for inquiry into Sri Lankan human rights violations Archived 28 September 2014 at the Wayback Machine.
- ↑ «Work of UNSR on Iran » About Asma Jahangir»։ iransr.org (en-US)։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 12, 2018-ին։ Վերցված է 2018-02-11
- ↑ «Pakistani human rights champion dies»։ BBC News (en-GB)։ 2018-02-11։ Վերցված է 2018-02-11
- ↑ «Asma Jahangir: Executive Profile & Biography - Bloomberg»։ investing.businessweek.com
- ↑ Fighting for rights: Asma Jehangir receives French honour Archived 4 October 2014 at the Wayback Machine.
- ↑ Asma Jahangir — Laureate of the UNESCO/Bilbao Prize for the Promotion of a Culture of Human Rights 2010 Archived 8 October 2014 at the Wayback Machine.
- ↑ «Penn Law to Award Honorary Degree to Asma Jahangir | South Asia Center»։ www.southasiacenter.upenn.edu (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-04-07-ին։ Վերցված է 2018-08-26
- ↑ «Asma Jahangir, Junaid Jamshed, Afridi, Misbah among 141 nominated for Civil Awards»։ The News (անգլերեն)
- ↑ «Pakistan set to honour Asma Jahangir, Fidel Castro on March 23 | The Express Tribune»։ The Express Tribune (en-US)։ 2018-03-17։ Վերցված է 2018-08-26
|
- Հունվարի 27 ծնունդներ
- 1952 ծնունդներ
- Փետրվարի 11 մահեր
- 2018 մահեր
- ՄԱԿ-ի պաշտոնյաներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Անձինք այբբենական կարգով
- Պակիստանցի իրավագետներ
- Կանանց իրավունքների իրավապաշտպաններ
- Պակիստանցի ֆեմինիստներ
- Կաթվածից մահացածներ
- Պակիստանի կին քաղաքական գործիչներ
- ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներ
- Պակիստանցի ակտիվիստներ
- Ֆեմինիստներ