Jump to content

Մարսի մեծ ուղեղը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարսի մեծ ուղեղը
անգլ.՝ The Master Mind of Mars
ՀեղինակԷդգար Ռայս Բերոուզ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրգիտական ֆենտեզի, գիտական ֆանտաստիկա և ֆենթեզի
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Ulysses Paxton?, Ջոն Քարթեր, Դեյա Տորիս և Ռաս Տավաս
Ստեղծման տարեթիվ1927
ՇարքԲարսում
ՆախորդՄարսիական շախմատ
ՀաջորդՄարսի մեծ ռազմիկը
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչA. C. McClurg
Հրատարակված էAmazing Stories Annual?[1]
Հրատարակման տարեթիվ1928 և 1927[1]

«Մարսի մեծ ուղեղը» (անգլ.՝ The Master Mind of Mars), Էդգար Ռայս Բերոուզի «Բարսումյան շարքի» վեցերորդ վեպը։ Վեպը գրվել է 1927 թվականին։ Վեպի առաջին հրապարակումը կայացել է «Amazing Stories Annual» ամսագրի առաջին և միակ համարում՝ 1927 թվականի հուլիսի 15-ին։ Վեպի հեղինակային անվանումը եղել է «Հրաշալի արկածներ Մարսի վրա» (անգլ. «A Weird Adventure on Mars») և «Վադ Վարոն Բարսումից» (անգլ. «Vad Varo of Barsoom»)։ Առաջին գրքային հրատարակությունը լույս է տեսել 1928 թվականի մարտին Մակլերգի հրատարակչությունում։

Հրատարակման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերոուզը ի վիճակի չէր վաճառել իր վեպը սովորական ամսագրերին։ Այդ պատճառով Բերոուզը ստիպված էր փնտրել նոր ամսագիր։ Նա վեպի համար ստացավ 1250 դոլար գումար՝ մեկ երրորդն այն գումարից, որը նա վաստակում էր նախորդ վեպերի հրատարակման համար «Argosy All-Story» ամսագրից։ Վեպի վերջնական անվանումն առաջարկել է «Amazing Stories Annual» ամսագրի խմբագիր Հյուգո Գերնբակը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը գրված է նոր կերպարի անունից՝ Ուլիս Պակստոնի, որը Բարոուլի գրքերի մեծ երկրպագուն էր։ Մահանալով Ֆլանդրիայում՝ Առաջին Համաշխարհային պատերազմի ռազմաճակատում, նա հայտնվում է Մարսի վրա և հաղորդագրություն է ուղարկում ռադիոյով դեպի Երկիր։ Այդ հաղորդագրությունը ընդունվում է Ջեյսոն Գրիդլիի կողմից Պելյուսիդարում և հրատարակվում է Էդգար Ռայս Բերոուզի կողմից։

Ուլիս Պակստոնը Մարսում հայտնվում է նույն եղանակով, ինչպես Ջոն Քարտերը՝ սպանված, բայց ոչ մահացած, նա վերափոխվում է եթերային մարմնի։ Նա մարդասպանի թրից փրկում է մի զառամյալ ծերունու, որը, պարզվում է՝ Մարսի մեծագույն գիտնականներից մեկն է՝ Ռաս Տավասը, որը երկար տարիներ է մեկուսացված Տունոլ քաղաք-պետությունում զբաղված է կենսաբանական հետազոտություններով։ Վերանվանվելով Վադ Վարո, Պակստոնը Ռաս Տավասին վիրահատություն է կատարում՝ նրա ուղեղը պատվաստելով երիտասարդ մարդու մարմնի մեջ և դառնում է նրա վստահելի օգնականը։ Սիրահարվելով գեղեցկուհի Վալլա Դայային՝ Պակստոնը չի կարողանում ընդունել այն լուրը, որ Դայայի մարմինը վաճառվել է հարևան Ֆանդալ պետության տիրուհի ծեր Զաքսին (անգլ.՝ XAXA)։ Մի շարք արկածներից հետո Պակստոնին հաջողվում է հասնել Ֆանդալ, որտեղ թագավորում է քրմական կաստան, որը պաշտպանում է Տուրայի պաշտամունքը։ Տուրայի կուռքը հագեցած է խոսափող խողովակով, սակայն քահանան, որը ղեկավարում էր պատգամախոսությունը, մահացել էր շատ տարիներ առաջ և Պակստոնին հաջողվում է վերականգնել պատգամախոսությունը, տապալել Զաքսին և Վալլա Դայային վերադարձնել իր մարմինը։ Ֆանդալի գահին Պակստոնը նստեցնում է Դար Տարուսին՝ վարձու մարդասպանին, որը քիչ էր մնում սպաներ Ռաս Տավասին այն պահին, երբ Ուլիս Պակստոնը ընկնում է նրա մոտ։ Վալլա Դայան Դահոր քաղաք-պետության արքայադուստրն է։ Նրա և Պակստոնի հարսանիքի գլխավոր հյուրն է լինում Ջոն Քարտերը, որը Վալլա Դայային վերադարձնում է իշխանությունը։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը բաղկացած է նախաբանից և տասնչորս գլուխներից[2]։

  • Նախաբան. Նամակ
  • Գլուխ I. Մահացածների տանը
  • Գլուխ II. Բարձրացում
  • Գլուխ III. Վալլա Դայա
  • Գլուխ IV. Համաձայնություն
  • Գլուխ V. Վտանգ
  • Գլուխ VI. Կասկած
  • Գլուխ VII. Փախուստ
  • Գլուխ VIII. Ձեռքերդ վեր
  • Գլուխ IX. Մյու Տալա դղյակը
  • Գլուխ X. Ֆանդալ
  • Գլուխ XI. Զաքսա
  • Գլուխ XII. Մեծա տուրը
  • Գլուխ XIII. Վերադարձ Տավաս
  • Գլուխ XIV. Ջոն Քարտեր

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուլիս Պակստոն (մարսյան անվանումը՝ Վադ Վարո)- ԱՄՆ-ի բանակի կապիտան, մահացած Ֆլանդրիայում։ Հետագայում Ռաս Տավասի օգնականը և Դահորի արքայազնը։
  • Վալլա Դայա - Դահորի արքայադուստրը, հետագայում՝ տիկին Պակստոն։
  • Ռաս Տավաս - Մարսի մեծագույն գիտնական, մտադրված ստեղծելու սեփական պետություն։
  • Բոբիս Կան - Տունոլի ջեդդակ, Ռաս Տավասի գլխավոր քաղաքական հակառակորդը։
  • Գոր Հաջուս - վարձու մարդասպան, Բոբիս Կանի անձնական թշնամին։
  • Դար Տարուս - վարձու մարդասպան, հետագայում Ֆանդալի ջեդդակ։
  • Զաքսա - Ֆանդալի ջեդդարա։ Նրա ուղեղը փոխպատվաստվել է Վալլա Դայայի մարմնին։З
  • Սագ Օր - Տուրի՝ Ֆանդալի գլխավոր աստվածության Գերագույն քուրմ։
  • Հովան Դյու - Ռաս Տավասի փորձերի զոհ՝ նրա ուղեղի մի կիսագունդը փոխպատվաստվել էին հսկայական սպիտակ կապկին։

Պետություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տունոլ - տեղակայված է Տունոլիանյան Մեծ Տոպի արևելյան մասում։ Նրա բնակիչները դավանում են ծայրագույն մալտուզիանականությանը և աթեիզմի գաղափարախոսությանը։ Շնորհիվ տունոլիանյան աստղագիտության հաջողություններին՝ Պակմտոնը իմանում է Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի մասին։ Տունոլը չի հաղորդակցվում Մարսի այլ պետությունների հետ և մշտապես պատերազմում է Ֆանդալի հետ։
  • Ֆանդալ - տեղակայված է Տունոլիանյան Մեծ Տոպի ծայրագույն արևմուտքում։ Ծայրահեղ հետամնաց աստվածապետություն, որը մեկուսացել է արտաքին աշխարհից և գտնվում է Տունոլի հետ պատերազմի մեջ։ Ժամանակակիցները Ֆանդալի կրոնի նկարագրության մեջ նկատում են թաքնված ծաղրանք դեպի քրիստոնեական արմատականությանը, որը տարածված է ԱՄՆ-ում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]