Մարսի տիրակալները
Մարսի տիրակալները անգլ.՝ The Warlord of Mars | |
---|---|
Հեղինակ | Էդգար Ռայս Բերոուզ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ֆենթեզի, գիտական ֆանտաստիկա և գիտական ֆենտեզի |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Ջոն Քարթեր և Դեյա Տորիս |
Ստեղծման տարեթիվ | 1913 |
Նկարագրում է | Մարս |
Շարք | Բարսում |
Նախորդ | Մարսի աստվածները |
Հաջորդ | Տուվիա |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակման տարեթիվ | 1913 |
Թվային տարբերակ | standardebooks.org/ebooks/edgar-rice-burroughs/the-warlord-of-mars |
The Warlord of Mars Վիքիպահեստում |
«Մարսի տիրակալները» (անգլ.՝ The Warlord of Mars), Էդգար Ռայս Բերոուզի «Բարսումյան շարքի» երրորդ վեպը։ Հրատարակվել է «All Story Magazine» ամսագրում՝ 1913 թվականի դեկտեմբերից մինչև 1914 թվականի մարտը։ Առաջին գրքային հրատարակությունը կայացել է 1919 թվականին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպը ավարտին է հասցնում եռագրությունը, որը սկսվել է «Մարսի արքայադուստրը»-ով և «Մարսի աստվածները»-ով։ Ջոն Քարթերը ուղևորվում է Իսսայի հովիտ։ Մոտենում է տաճարի բացման ժամանակը, որտեղ փակված են Ֆայդորան՝ Մատաի Շանգի դուստրը, Դեյա Տորիսը և Տուվի Պտարսան։ Սակայն գերիները առևանգված են Մատաի Շանգի և սև մարսեցիների առաջնորդ Տուրիդի կողմից, որոնք փախել են Կաոլ պետություն՝ հնագույն կրոնի պատվարը։
Այն բանից հետո, երբ Ջոն Քարթերին և Տուվին Դինուին՝ Պտարսի առաջնորդին և Տուվիի հորը, հաջողվում է բացահայտել առևանգողներին, նրանք փախչում են մարսյան Արկտիկա (Օկար), որտեղ տեղակայված են դեղին ռասայի ջերմացվող քաղաքները։ Մեծ դժվարություններով Ջոն Քարթերին հաջողվում է հաղթահարել բոլոր դժվարությունները և վերամիավորվել ընտանիքի հետ, զուգընթացաբար միավորելով տարբեր ռասաների ժողովուրդներին։ Հելիում վերադառնալուց հետո Քարթերը կանգնում է Մարսի երեսունմեկ կառավարիչների դատարանի առջև (ներառյալ Տարս Տարկասի, Տարդոս Մորսի, Մորս Կայակի, Տուվան Դինայի, Տալուի՝ դեղին մարսեցիների առաջնորդի), որտեղ նրան հռչակում են «Ամբողջ Մարսի Ռազմական Տիրակալ»։
Ռասաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպում նկարագրվում է դեղին ռասայի կյանքի նկարագիրը՝ Բարսումի արկտիկական ռասայի։ Դեղին մարդիկ ապրում են մեկուսացած մյուս մարսեցիներից՝ չունենալով ուժեղ ռազմա-օդային նավատորմ։ Նրանց քաղաքները ներփակված են ապակե գմբեթներով, որոնց ներսում պահպանվում է արևադարձային կլիմատ։ Այնուամենայնիվ նրանց պահանջվում են ստրուկներ և նրանք կազմակերպում են ասպատակություններ կարմիր մարսեցիների բնակավայրերի վրա։ Նրանց գլխավոր զենքը հսկայական մագնիսն է, որը ունակ է կենտրոնացնել ամբողջ Մարսի մագնիսական դաշտի էներգիան։ Նրա օգնությամբ օկարները փոխում են ուղեծիրը և գրավում ուրիշ ռասաների օդանավերը։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջոն Քարթեր - Հելիումի արքայազնը, Մարսի Ռազմական Տիրակալը
- Դեյա Տորիս - Հելիումի արքայադուստրը, նրա կառավարիչների դուստրը և թոռնուհին
- Քարտորիս - Ջոն Քարթերի և Դեյա Տորիսի որդին
- Տուվան Դին - Պտարսի ջեդդակ, Տուվիի հայրը
- Կուլան Տիտ - Կաոլի ջեդդակ, սկզբնապես հնագույն կրոն Իսսայի պաշտպան
- Տուվիա Պտարսա - վեպի վերջում Քարտորիս սկսում է նրա նկատմամբ ռոմանտիկ հետաքրքրաստրություն ցուցաբերել
- Տալու - Մարենտինի կառավարիչ, Օկարի փոքր քաղաքներից մեկը, հետագայում Հյուսիսի Գերագույն կառավարիչ (ջեդդակ)
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպը բաղկացած է տասնվեց գլուխներից[1]։
- Գլուխ I. Իսս գետի վրա
- Գլուխ II. Լեռների ստորոտում
- Գլուխ III. Արևի տաճարը
- Գլուխ IV. Գաղտնի աշտարակ
- Գլուխ V. Կաոլի ճանապարհին
- Գլուխ VI. Հերոսները Կաոլում
- Գլուխ VII. Նոր դաշնակիցներ
- Գլուխ VIII. Կարիոնի քարանձավների միջով
- Գլուխ IX. Բարսումի դեղին մարդիկ
- Գլուխ X. Նոր մրցակից
- Գլուխ XI. Տանտալի տառապանքները
- Գլուխ XII. «Հետևիր պարանին»
- Գլուխ XIII. Մագնասական սլաքը
- Գլուխ XIV. Մարտ գահադահլիճում
- Գլուխ XV. Պարգև
- Գլուխ XVI. Բարսումի տիրակալը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Text of the novel at Project Gutenberg
- Edgar Rice Burroughs Summary Project page for The Warlord of Mars
|