Մարսի թրերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարսի թրերը
Swords of Mars
ՀեղինակԷդգար Ռայս Բերոուզ
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրֆանտաստիկ վեպ, գիտական ֆենտեզի և գիտաֆանտաստիկ վեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Ջոն Քարթեր և Դեյա Տորիս
Ստեղծման տարեթիվ1935
ՇարքԲարսում
ՆախորդՄարսի մեծ ռազմիկը
ՀաջորդՄարսի արհեստական մարդիկ
ԵրկիրFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
ՀրատարակիչEdgar Rice Burroughs, Inc.
Հրատարակման տարեթիվ1936

Մարսի թրերը (անգլ.՝ Swords of Mars), ամերիկյան գրող Էդգար Ռայս Բերոուզի գիտա-ֆանտաստիկ վեպը։ Այն հանդիսանում է «[Բարսում» շարքի ութերորդ վեպը։ Առաջին անգամ հրապարակվել է « Blue Book»[1] ամսագրում 1934 թվականի նոյեմբերից մինչև 1935 թվականի ապրիլ ամիսը՝ վեց մասով։ Առաջին գրքային հրատարակությունը կայացել է Էդգար Ռայս Բերոուզի սեփական «Edgar Rice Burroughs, Inc» հրատարակչության կողմից 1936 թվականի փետրվարին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմությունը տարվում է Ջոն Քարտերի անունից՝ առաջին անգամ «Մարսի տիրակալները» վեպից հետո։ Մարսի տիրակալն այցելության է գնում իր ազգական Էդգար Ռայս Բերոուզին՝ Կոլորադոյում որս անելու ժամանակ և պատմում է Մարդասպանների Գիլդիայի դեմ պայքարի պատմությունը։

Զոդանգա քաղաքը, որը Հելիումի կայսրությանը միացվել էր որպես Դեյա Տորիսի հարսանեկան նվեր, դարձել է ընդդիմադիրների և Հելիումի ջեդդակ Տարդոս Մորսի անձնական թշնամիների բնակատեղի։ Այս քաղաքում է արմատավորվել նաև հզոր Մարդասպանների Գիլդիան, որի հետ օրենքը ոչինչ չի կարողանում անել։ Ջոն Քարտերը, ի պատասխան, որոշում է ստեղծել սուպերմարդասպանների կազմակերպություն և միայնակ ուղևորվում է Զոդանգա, որպեսզի դուրս գա Գիլդիայի պարագլուխների հետքի վրա։ Իրեն ներկայացնելով որպես Վանդոր, նա ծանոթանում է վարձու մարդասպան Ռապաս Ուլսիոյի հետ և որպես թիկնապահ աշխատանքի է ընդունվում գյուտարար Ֆալ Սիվասի մոտ, որը զբաղված է Մեխանիկական Ուղեղի ստեղծմամբ (որի համար նա սեփական ստրուկների կենդանի ուղեղներից պատրաստուկներ է պատրաստում)։ Միաժամանակ նրան առաջադրանք են տալիս հետևել Գար Նալին, որը Ֆալ Սիվասի հակառակորդն է և զբաղված է նույն խնդրով։ Բացի այդ, Ֆալ Սիվասը կառուցել է տիեզերանավ, որի կառավարման համար էլ հենց անհրաժեշտ է Մեխանիկական Ուղեղը։

Մարդասպանների Գիլդիան իմանում է Ջոն Քարտերի Զոդանգում գտնվելու մասին և հայտարարում է, որ, որպես վրեժ, նրանք առևանգել են Դեյա Տորիսին և նրան թաքցրել են Մարսի (Ֆոբոսի) ամենամոտիկ արբանյակի՝ Տուրիայի, վրա։ Ջոն Քարտերը հափշտակում է Ֆալ Սիվասի տիեզերանավը և ուղևորվում է Տուրիա՝ հայտնաբերելով, որ այն բնակեցված է կապույտ մազերով, սպիտակամաշկ տարիդների ժողովրդով։ Տարիդների թշնամիներն են հանդիսանում մազենները, որոնք նման են կատվազգիների և քամելեոնների խառնուրդին։ Տարիդները ուժեղ հեռազգացներ են և օտարների մոտ, որոնց համար նրանք անտեսանելի են, ունակ են աշխարհի պատկերը խեղաթյուրելու հատկությամբ։ Սակայն Ումկա անունով մազենը Քարտերին սովորեցնում է ինչպես հաղթահարել հիպնոզը։ Վեպի վերջում պարզվում է, որ գյուտարար Գար Նալը խաբել է Մարդասպանների Գիլդիայի ղեկավար Ուր Ջանին, նրա մոտից հափշտակել է «ընդհանուր ավարը» և Ջոն Քարտերին՝ ասելով, որ Դեյա Տորիսին նա թողել է Օմբրե աշխարհում՝ Տուրիայում (իրականում նա գտնվում էր հարևան սենյակում՝ կապկպված և բերանը փակված), հույս ունենալով նրա հետևից եկած հրոսակախմբին հեռացնել իրենից և ազատվել։ Այդ պատճառով Ուր Ջանը սպանում է սրիկային։ Դեյա Տորիսը, որին Գար Նալը Տուրիայից փախչելուց հետո իր հետ բերել էր Բարսում, վերադառնում է ամուսնու մոտ։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը բաղկացած է նախաբանից և քսանչորս գլուխներից[2]։

  • Նախաբան
  • Գլուխ I. Ռապաս Ուլսիո
  • Գլուխ II. Ֆալ Սիվաս
  • Գլուխ III. Ծուղակում
  • Գլուխ IV. Մահվան գիշերը
  • Գլուխ V. Ուղեղ
  • Գլուխ VI. Տիեզերանավ
  • Գլուխ VII. Դեմքը դռան մեջ
  • Գլուխ VIII. Կասկածանք
  • Գլուխ IX. Պատշգամբում
  • Գլուխ X. Ուր Ջան
  • Գլուխ XI. Գար Նալի տանը
  • Գլուխ XII. «Մենք երկուսս էր պետք է մահանանք»
  • Գլուխ XIII. Հետապնդյալները
  • Գլուխ XIV. Դեպի Տուրիա
  • Գլուխ XV. Տուրիա
  • Գլուխ XVI. Անտեսանելի թշնամիները
  • Գլուխ XVII. Մարդ-կատուն
  • Գլուխ XVIII.' Դատապարտված են մահվան
  • Գլուխ XIX. Օզարա
  • Գլուխ XX. Մենք փորձում ենք փախուստի դիմել
  • Գլուխ XI. Ադամանդե աշտարակում
  • Գլուխ XII. Մութ խցում
  • Գլուխ XIII. Գաղտնի դուռը
  • Գլուխ XXIV. Ետ դեպի Բարսում

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախաբանի և վեպի քսանչորս գլուխներից յուրաքանչյուրի առաջին տառերը կազմում են ակրոստիքոս՝ «Ֆլորենսին՝ ամբողջ սիրով։ Էդ» («To Florence with all My Love Ed»)։ Ֆլորենսը Բերոուզի երկրորդ կինն էր, որին վեպի գրման ընթացքում նա սիրահետում էր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cover, Blue Book April 1935
  2. http://www.litmir.me/ Վեպի էլեկտրոնային տարբերակը ռուսերեն լեզվով

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]