Մարսի մեծ ռազմիկը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարսի մեծ ռազմիկը
A Fighting Man of Mars
Cutta fight.jpg
ՀեղինակԷդգար Ռայս Բերոուզ
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրֆանտաստիկ վեպ, գիտական ֆենտեզի և գիտաֆանտաստիկ վեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Ulysses Paxton?
Ստեղծման տարեթիվ1929
Նկարագրում էՄարս
ՇարքԲարսում
ՆախորդՄարսի մեծ ուղեղը
ՀաջորդՄարսի թրերը
ԵրկիրFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
ՀրատարակիչHenry Holt and Company
Հրատարակման տարեթիվ1930

«Մարսի մեծ ռազմիկը» (անգլ.՝ A Fighting Man of Mars), Էդգար Ռայս Բերոուզի գիտա-ֆանտաստինկ վեպը, որը մտնում է «Բարսումյան շարքի» մեջ և հանդիսանում է յոթերորդ վեպը այդ շարքում։ Վեպի շուրջ աշխատանքները սկսվել են 1929 թվականի փետրվարի 28-ին։ Առաջին հրապարակումը կայացել է «Blue Book Magazine» ամսագրում 1930 թվականի ապրիլ-սեպտեմբեր ամիսներին։ Առաջին գրքային հրատարակությունը լույս է տեսել 1931 թվականի մայիսին «Metropolitan Books» հրատարակչության կողմից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի սյուժետային կառուցվածքը կապված է Ուլիս Պակստոնի հետ, որը ռադիոհաղորդագրություն է ուղարկում Պելյուսիդար (սա Բերոուզի երկու վեպերի սյուժեի կապող գիծն է)։ Նախաբանում առաջին անգամ կարճ ակնարկ է տրվում Բարսումի քաղաքակրթության մասին, ինչպես նաև, նրա չափային և քաշային համակարգերի, ավանդույթների և ազգագրության մասին։ Պատմվածքը տարվում է առաջին դեմքով՝ Տան Հադրոնի հիշողությունների տեսքով։

Գլխավոր հերոսը Տան Հադրոնն է՝ ազնվական, որը սիրահարված է սառը և անբովանդակ Սանոմա Տորային։ Սանոման Հելիումի առաջին մեծահարուստ Տոր Խատանի դուստրն է։ Նրա հարստությունը առաջացել է ռազմավարի վաճառքից, իսկ փողը նրան իրավունք է տվել մուտք գործելու Տարդոս Մորսի ապարանք։ Երբ Սանոմա Տորան հափշտակվեց հենց նրա ապարանքից, Տան Հադրոնը երդում տվեց գտնել նրան և Բարսումի բոլոր երկրների միջով ուղևորվեց նրան փնտրելու։ Արդյունքում նա հայտնվում է Ու-Գոր սարսափելի նահանգում, որը բնակեցված է մարդակերներով (կանիբալներով) և այն ղեկավարում է խելագար գիտնական Ֆոր Տակը, որը բնակություն է հաստատել հնագույն Ջամա քաղաքում։ Ֆոր Տակը ժամանակին ծառայել է Ջահարի ջեդդակ Տուլ Ակստարին, որի համար ստեղծել է մի տեխնոլոգիա, որը անտեսանելի էր դարձնում թռչող սարքերը։ Տուլ Ակստարը մտադրվել էր ստեղծել Բարսումի ամենամեծ բանակը և նավատորմը, սակայն նրա հպատակների չափից ավելի բազմացումը առաջացրեց սով և կանիբալիզմ։ Ֆոր Տակը փախուստի դիմեց և սկսեց մշակել մահվան ճառագայթներ։ Նա փափագում էր վրեժխնդրության։

Տան Հադրոնը ներթափանցում է Տուլ Ակստարի ապարանքը, որտեղ սարսափով պարզում է, որ Սանոմա Տորան լիովին բավարարված է մեծն ջեդդակի արքունիքում իր հարճի կարգավիճակով։ Գրավելով անտեսանելի թռուցիկը, Տան Հադրոնը փրկում է ստրկուհի Տավիային, որը, ինչպես պարզվում է, արքայադուստր Տյանատան է և վերջինս ամուսնանում է նրա հետ։ Բնակաբար, Տուլ Ակստարը գահընկեց է արվում, Ֆոր Տակը սպանվում է, իսկ Սանոմա Տորան նվաստացված է այն բանի համար, որ արհամարհել է հերոսներին։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը բաղկացած է նախաբանից և տասնյոթ գլուխներից[1]։

  • Նախաբան
  • Գլուխ I. Սանոմա Տորա
  • Գլուխ II. Պարտադրված վայրէջք
  • Գլուխ III. Ծուղակ
  • Գլուխ IV. Տավիա
  • Գլուխ V. Նկուղներում
  • Գլուխ VI. Դատապարտված է մահվան
  • Գլուխ VII. Մահ
  • Գլուխ VIII. Սարդը Գաստից
  • Գլուխ IX. Ֆոր Տակը Ջամից
  • Գլուխ X. Թռչող մահը
  • Գլուխ XI. «Թող կրակը տաք լինի»
  • Գլուխ XII. Անտեսանելիության շղարշը
  • Գլուխ XIII. Տուլ Ակստարի կանայք
  • Գլուխ XIV. Կանիբալները Գորի մոտ
  • Գլուխ XV. Մարտ Ջահարի մոտ
  • Գլուխ XVI. Հուսահատություն
  • Գլուխ XVII. Ես գտնում եմ արքայադստերը

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տան Հադրոն - ազնվական, Հելիումի բանակի լեյտենանտ։
  • Սանոմա Տորա - Հելիումի մեծահարուստ Տոր Խատանի դուստրը։
  • Տոր Խատան - Հելիումի բանակի հրամանատար, մեծահարուստ։
  • Ֆոր Տակ - գիտնական, ցանկանում է ստեղծել մահվան ճառագայթները։
  • Տուլ Ակստար - Ջահարի ջեդդակ։
  • Տավիա - իրականում արքայադուստր Տյանատան, որը ամուսնանում է Տան Հադրոնի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.litmir.me/ Վեպի էլեկտրոնային տարբերակ

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]