Տուվիա, Մարսի օրիորդը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տուվիա, Մարսի օրիորդը
Thuvia, Maid of Mars
Thuvia Maid of Mars-1920.jpg
ՀեղինակԷդգար Ռայս Բերոուզ
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրգիտական ֆանտաստիկա և ֆանտաստիկ վեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ1914
ՇարքԲարսում
ՆախորդՄարսի տիրակալները
ՀաջորդՄարսիական շախմատ
ՆկարազարդողJ. Allen St. John?
ԵրկիրFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
ՀրատարակիչA. C. McClurg
Հրատարակման տարեթիվ1920
Thuvia, Maid of Mars (1920) Վիքիպահեստում

«Տուվիա, Մարսի օրիորդը» (անգլ. Thuvia, Maid of Mars), Էդգար Ռայս Բերոուզի «Բարսումյան շարք»-ի չորրորդ վեպը։ Վեպի գլխավոր կերպարներն են հանդիսանում Կարտորիսը՝ Ջոն Քարտերի որդին և Տուվիան, որոնք հիշատակվում են «Մարսի աստվածները» վեպում։ Վեպը գրվել է 1914 թվականին։

Տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերոուզը «Տուվիա, Մարսի օրիորդը» վեպը սկսել է գրել 1914 թվականի ապրիլին։ Այդ ժամանակ վեպը բնութագրվում էր որպես Կարտորիսի պատմություն։ «All-Story Magazine» ամսագիրը, որտեղ նախկինում հրատարակվում էին Բերոուզի «Բարսումյան շարք»-ի վեպերը, վերափոխվել էր «All-story Cavalier Weekly»-ի, խմբագիր Նյուվել Մետկալֆը փոխարինվել էր Ռոբերտ Դևիսով։ Դևիսը, ընթերցելով Բերոուզի նախկին վեպերը, 1914 թվականի հունիսի 12-ին նամակ է գրում Բերոուզին և առաջարկում հանդիպել՝ ականկալելով նոր գաղափարներ։ Բերոուզը վեպն ավարտում է 1914 թվականի հունիսի 20-ին։ Բերոուզը Նյու-Յորք է ժամանում հունիսի 23-ին և մեքենագրված տեքստը փոստով ուղարկում է «All-story Cavalier Weekly»-ին, այն ներկայացնելով որպես մարսյան նոր պատմություն և ցանկանալով այն վաճառել ամսագրին։

Հրատարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտուն վեպը առաջին անգամ հրատարակվել է «All-story Cavalier Weekly» ամսագրում 1916 թվականին՝ երեք մասով, ամսագրի ապրիլի 8-ի, 15-ի և 22-ի համարներում։ Ամբողջական տեսքով գրքային հրատարակությունը լույս է տեսել 1920 թվականի հոկտեմբերին՝ Մակկլերգի հրատարակչությունում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Քարտերի ժառանգները

Վեպի բովանդակությունը նմանատիպ է նախորդներին՝ գլխավոր սյուժեն մարսյան արքայադստեր հափշտակումն է։ Պտարսի արքայադուստր Տուվիան նշանադրված է Կաոլայի կառավարիչ Կուլան Տիտի հետ։ Սակայն նրան անկեղծորեն սիրահարված է Ջոն Քարտերի որդին՝ Կարտորիսը։ Միաժամանակ նրան սիրահետում է նաև Դուզարի արքայազն Աստոկը, որը և, վերջնական արդյունքում, առևանգում է Տուվիային։ Կարտորիսը ճանապարհ է ընկնում որոնելու Տուվիային և նրան գտնում է հնագույն և ավերված Աանտոր քաղաքում, որտեղ տեղակայված է կանաչ մարսեցիների Տորկաս հորդայի կայանատեղին։ Դեպի Հելիում ընկած ճանապարհին Կարտորիսը և Տուվիան անցնում են Լոտար քաղաքի միջով, որտեղ բնակություն են հաստատել սպիտակ մարսեցիների հետնորդները։ Նրանք անսահմանորեն զարգացրել են իրենց հեռազգացության ունակությունները։ Նրանք ունակ են ստեղծելու ֆիզիկապես զգալի ֆանտոմներ, որոնք, առաջին հերթին, ծառայում են որպես զինվորներ[1]։

Տուվիայի առևանգումը Հելիումին կանգնեցրել է Կաոլայի և Պտարսի դեմ պատերազմի սահմանագծին, քանի որ նրա առևանգման մեջ մեղադրվում է Կարտորիսը։ Վեպի վերջաբանում ազնվազարմ Կուլան Տիտը միացնում է իր նախկին հարսնացուի և Կարտորիսի ձեռքերը։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը բաղկացած է տասնչորս գլուխներից[2]։

  • Գլուխ I. Վիրավորանք
  • Գլուխ II. Ստրկություն
  • Գլուխ III. Դավաճանություն
  • Գլուխ IV. Կանաչ մարդու գերուհին
  • Գլուխ V. Սպիտակամաշկների գերուհին
  • Գլուխ VI. Լոտարի ջեդդակը
  • Գլուխ VII. Երևակայական նետաձիգները
  • Գլուխ VIII. Մահվան դահլիճը
  • Գլուխ IX. Մարտ դաշտավայրում
  • Գլուխ X. Նետաձիգ Կար Կոմակը
  • Գլուխ XI. Կանաչ մարդիկ և սպիտակ կապիկները
  • Գլուխ XII. Փրկել Դուզարը
  • Գլուխ XIII. Ճակատագրի զինվոր Տուրջունը
  • Գլուխ XIV. Կուլան Տիտի զոհաբերությունը

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարտորիս - Հելիումի արքայազն, Ջոն Քարտերի և Դեյա Տորիսի որդին
  • Տուվիա - Պտարսի արքայադուստրը, Պտարսի կառավարիչ Տուվան Դինի դուստրը։ Առաջին անգամ հայտնվում է «Մարսի աստվածները» վեպում, որպես տարների՝ սպիտակ մարսեցիների ժառանգների ստրկուհի։
  • Կար Կոմակ - լոտարինցիների երևակայական նետաձիգ, որը հանդիսանում է հնադարյա մեծագույն ռազմիկի աստղային արտացոլումը։ Ունակ է ինքնուրույն ստեղծել սեփական աստղային արտացոլումը։
  • Աստոկ - Դուզարի՝ մարսյան պետություններից մեկի արքայազն։ Անսահման սիրահարված է Տուվիային, բայց առանձնանում է փոքրոգությամբ՝ պատրաստ դիմելու բռնության։
  • Կուլան Տիտ - Կաոլայի կառավարիչ, նշանադրված է Տուվիայի հետ, սակայն նրան զիճում է Կարտորիսին։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպում առաջին անգամ նկարագրվում է ավտոպիլոտը՝ մեքենան ավտոմատ վարելու սարքը, որը Կարտորիսի հայտնագործությունն է։ Այդ սարքը համատեղում է ուղին ցույց տալու և տեղը որոշելու ունակությունները։ Ունակ է շեղելու թռչող սարքը ուղեծրից՝ այն ուրիշ թռչող սարքի ուղեծրի հետ համընկնելու դեպքում և նույնիսկ ունակ է ինքնուրույն վայրէջք կատարել։

Նկարազարդումներ գրքից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Porges, Irwin (1975). Edgar Rice Burroughs. Provo, Utah: Brigham Young University Press. pp. 213-14. ISBN 0-8425-0079-0.
  2. http://www.litmir.me/ Վեպի էլեկտրոնային տարբերակ

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]