Մարսի արքայադուստրը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox book.png
Մարսի արքայադուստրը
Under the Moons of Mars և A Princess of Mars
Princess of Mars large.jpg
Հեղինակ Էդգար Ռայս Բերոուզ
Տեսակ վեպ
Ժանր ֆենթեզի և գիտական ֆանտաստիկա
Բնօրինակ լեզու անգլերեն
Կերպար(ներ) Ջոն Քարթեր, Դեյա Տորիս և Տարս Տարկաս
Ստեղծման տարեթիվ 1911
Նկարագրում է Մարս
Շարք Բարսում
Հաջորդ Մարսի աստվածները
Նկարազարդող Ֆրանկ Շունովեր
Երկիր Flag of the United States (1912-1959).svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հրատարակիչ A. C. McClurg
Հրատարակման տարեթիվ 1917
A Princess of Mars Վիքիպահեստում

«Մարսի արքայադուստրը» (անգլ.՝ A Princess of Mars) (նախնական անվանումը «Մարսի Լուսնի տակ», ռուսերեն թարգմանությունում հրատարակվել է նաև որպես «Հազար ջեդակների դուստրը»)։ Էդգար Ռայս Բերոուզի ֆանտաստիկ վեպը, առաջինը նրա մարսյան շարքում՝ «Բարսումյան շարք»։ Վեպը գրվել է 1912 թվականին։ Առաջին հրատարակությունը կայացել է 1917 թվականին։

Անգլալեզու գրականությունում վեպի ժանրը բնութագրվում է որպես մոլորակային ֆանտաստիկա։ Այն հիմնված է գիտական հիպոթեզի վրա՝ գոյություն ունեցող բնակեցված, բայց մահացող աշխարհի, ստեղծված հայտնի աստղագետ Պերսիվալ Լոուէլի կողմից։ Շարքը հանրաճանաչ էր։ Կարլ Սագանը նշում է, որ Բերոուզի վեպերի ընթերցումը մանկությունում նրան դրդել է զբաղվել աստղագիտությամբ և անդրաշխարհյան կյանքի խնդիրներով։[1]

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի գլխավոր հերոսը՝ Ջոն Քարթերը, Կոնֆեդերատիվ Նահանգների կապիտան է, գործողությունների ժամանակաշրջանը՝ 1866 թվականը։ Քաղաքացիական պատերազմում կոնֆեդերատների պարտությունից հետո Քարթերը որոշում է ուղևորվել Արիզոնա, որպեսզի ոսկի արդյունահանի։ Հնդկացիների հետ ընդհարումից հետո, որոնք սպանում են նրա ընկերոջը, նրա վրա տարօրինակ կաթված է ընկնում, սակայն հերոսը չի մահանում և ձեռք բերելով այլ մարմին, հայտնվում է Մարս մոլորակի վրա։ Սկզբնապես նա հայտնվում է տարկ թափառական ցեղում՝ մեկն այն ռասաներից, որոնք բնակեցնում են այդ մոլորակը։ Տարկերը քիչ են նման մարդկանց, հակված են դաժանության և վարում են թափառական կյանք։ Քարթերը, շնրորհիվ Մարսի վրա փոքր ձգողականության, ունի հիասքանչ ֆիզիկական տվյալներ և ցեղախմբում ձեռք է բերում բարձր դիրք և առաջնորդներից մեկի՝ Տարս Տարկասի ընկերությունը։ Շուտով տարկերը ոչնչացնում են տիեզերական նավ և գերի են վերցնում Հելիումի հիասքանչ արքայադստերը՝ Դեյա Տորիսին։ Նա պատկանում է կարմիր մարսիացիների ռասային, որոնք նման են մարդկանց, ստեղծել են բարձր քաղաքակրթություն։ Քարթերը օգնում է նրան փախչել։

Մարսում թափառելու ընթացքում Ջոն Քարթերը Դեյա Տորիսի նկատմամբ լցվում է բարձր զգացողություններով, սակայն նա հափշտակվում է Զոդանգի արքայազնի՝ Հելիումի հավերժական թշնամու կողմից։ Տարկերի օգնության շնորհիվ Ջոն Քարթերը ոչնչացնում է Զոդանգը և այն միացնում է Հելիումին։ Նա ամուսնանում է Դեյա Տորիսի հետ և դառնում է Հելիումի արքայազնը, բայց շուտով աղետ է սկսվում՝ Մարսում չի բավականացնում օդը, քանի որ մթնոլորտային կայանը, որտեղ արհեստականորեն արտադրվում է օդը, կանգ է առնում։ Քարթերը լքում է իր կնոջը, որպեսզի վերագործարկի կայանը, բայց մահանում է, իսկ հարություն է առնում Երկրի վրայի մարմնում, որն ավելի քան տաս տարի գտնվում էր Արիզոնայում։ Նա մնում է ապրելու Երկրի վրա մշտական թախիծում՝ դիտելով Մարսի կարմիր սկավառակը։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը բաղկացած է քսանութ գլուխներից։[2]

  • Գլուխ I. Արիզոնայի լեռներում
  • Գլուխ II. Ազատում մահից
  • Գլուխ III. Իմ ժամանումը Մարս
  • Գլուխ IV. Գերին
  • Գլուխ V. Ես ծլկում են իմ պահապան շնից
  • Գլուխ VI. Մարտ, որը ինձ ընկերներ է պարգևում
  • Գլուխ VII. Մարսեցիների երեխաները
  • Գլուխ VIII. Երկնային գերուհին
  • Գլուխ IX. Ես ուսումնասիրում եմ լեզուն
  • Գլուխ X. Հաղթողը և առաջնորդը
  • Գլուխ XI. Դեյա Տորիս
  • Գլուխ XII. Իշխանությամբ օժտված գերին
  • Գլուխ XIII. Սիրահետումը Մարսում
  • Գլուխ XIV. Պայքար մինչ մահ
  • Գլուխ XV. Սոլան պատմում է ինձ իր պատմությունը
  • Գլուխ XVI. Մենք հույս ունենք փախչել
  • Գլուխ XVII. Երջանիկ ազատագրություն
  • Գլուխ XVIII. Ուորուխուցդների մոտ գերության մեջ
  • Գլուխ XIX. Մենամարտ արենայում
  • Գլուխ XX. Մթնոլորտային կայանում
  • Գլուխ XXI. Օդային հետախույզը Զոդանգում
  • Գլուխ XXII. Ես գտնում են Դեյաին
  • Գլուխ XXIII. Մոլորվել եմ տարածությունում
  • Գլուխ XXIV. Տարս Տարկասը ընկեր է գտնում
  • Գլուխ XXV. Զոդանգյան ավար
  • Գլուխ XXVI. Պայքարից դեպի ուրախություն
  • Գլուխ XXVII. Ուրախությունից դեպի մահ
  • Գլուխ XXVIII. Արիզոնայի քարանձավում

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջոն Քարթեր - ԱՄՆ-ի բանակի կապիտան, ծնունդով Վիրջինիայից։ Ծննդյան տարեթիվը անհայտ է, բայց շատ ծեր է, չնայած արտաքնապես երեսնամյա երիտասարդի տեսք ունի։ Մանկությունը չի հիշում։ Հիանալի սուսերամարտիկ է և հեծյալ։ Հասակը՝ վեծ ֆուտ երկու դյույմ (188 սանտիմետր)։ Հեղինակ-պատմողը գրում է, որ 1886 թվականին՝ մահից առաջ, Ջոն Քարթերը հրամայել է իրեն թաղել առանց հերձելու և մարմինը զմռսելու, դագաղում, որը կարելի է բացել միայն ներսից։
  • Դեյա Տորիս - Հելիումի արքայադուստրը, դուստրը և թոռնուհին կառավարիչներ Մորս Կայակի և Տարդոս Մորսի (Հելիումը երկակի քաղաք է, որը ղեկավարվում է երկու կառավարիչներով)։ Աներևակայելի գեղեցկության տեր աղջիկ։ Առաջին երեք վեպերում գլխավոր սյուժետային գիծ է հանդիսանում Դեյա Տորեսի գերի տարվելու պատմությունները՝ մարսյան տարբեր պետությունների կառավարիչների կողմից։
  • Տարս Տարկաս - տարկերի ռասայի ներկայացուցիչ, նրանց գերագույն կառավարիչ։ Դաժան մարսյան քոչվոր, որը ցեղակիցներից տարբերվում էր սիրելու ունակությամբ։ Ջոն Քարթերի հավատարիմ և նվիրված ընկերը։
  • Կանտոս Կան - Հելիումի զինվոր, որին Ջոն Քարթերը փրկել է զոդանգանյան գերությունից։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերոուզը վեպը սկսել է գրել 1911 թվականին՝ հաջողության չհասնելով բիզնեսում։ Ընտանիքի և երկու երեխաների գոյությունը ստիպում էր փող վաստակել։ Ձեռագիրը ավարտին է հասցվում 1911 թվականի օգոստոսի 11-ին։ Նա թաքցնում էր գրականությամբ զբաղվածությունը՝ զգուշանալով, որ այն կոչնչացնի իր հեղինակությունը։ 1911 թվականի նոյեմբերին ձեռագիրը ընդունվում է «All-Story Magazine» ամսագրի կողմից՝ 400 դոլարով։ 1912 թվականին վեպը հրատարակվում է «Մարսի Լուսնի տակ» անվանումով և Նորման Բին (անգ. Norman Bean) կեղծանունով (Բերոուզը ցանկանում էր օգտագործել «Normal Bean» կեղծանունը, սակայն սրբագրիչը «Normal»-ը ուղղում է սովորական «Norman»-ի հետ)։

1914 թվականին Բերոուզը դառնում է հանրահայտ գրող, առաջինը լույս են տեսնում Տարզանի մասին պատմող երեք վեպերը և միայն 1917 թվականին հերթը հասնում է մարսյան շարքին։ Տպաքանակը լույս է տեսնում 1917 թվականի հոկտեմբերին։ Վեպի նկատմամբ բոլոր իրավունքները պատկանում էին հրատարակչությանը։

Գիտական հիմքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը կարող է համարվել գիտա-ֆանտաստիկ, քանի որ Մարսի պատկերը հիմնված է Պերսիվալ Լոուէլի հիպոթեզի վրա, որի իմաստը կայանում էր հետևյալում. Մարսը փոքր է Երկրից, սառել է ավելի շուտ և նրա վրա ավելի շուտ է կյանք հայտնվել։ Գործողություններից միլլիոն տարի առաջ Մարսում կային օվկիանոսներ և զարգացած քաղաքակրթություն։ Ծովերի գոլորշիացման և երաշտի ընթացքում մարսյան ռասաները և ցեղերը ոտք են դնում բարբարոսության հողի վրա՝ սկսելով անվերջանալի պատերազմ բնական ռեսուրսների պատճառով։ Մարսիացիները բաժանված են ցեղախմբերի, կարմիր ռասայի զարգացած ազգերը ունեին քաղաք-պետություններ։ Ֆանտաստագիտակների անցկացրած հետազոտությունները ցույց են տալիս, որ մարսյան ջրանցքների և քաղաքների կոորդինատները, որոնք բերվում են Բերոուզի կողմից, կցված են Պ. Լոուէլի Մարսի քարտեզին։ Հավասարապես, ինչպես և Լոուէլը, Բերոուզը ենթադրում է, որ Մարսում չկան կլիմայական սեզոնային տատանումներ և այն մոյորակի մեծ մասում տաք է։ Այդ նույն ժամանակ, Բերոուզի անձնական գրադարանում չկային Լոուէլի գրքերից և նա, ամենայն հավանականությամբ, օգտվում էր թերթերում և ամսագրերում նրա թեորիայի հանրահայտ մեկնաբանություններից։[3]

Բարսումի աշխարհը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերոուզը նշում է, որ մարսեցիները իրենց աշխարհը անվանում են «Բարսում»։ Ինչպես արդեն ասվել էր, Բարսումը մահացող աշխարհ էր, որի մթնոլորտը արտադրվում էր արհեստականորեն։ Մարսի քաղաքակրթված կարմիր ռասան ստիպված էր մշտապես պայքար մղել թե միմյանց միջև, թե քոչվոր հորդաների հետ, այդ պատճառով գիտությունը և տեխնիկան չէին զարգանում, բայց մնում էին բարձր մակարդակում՝ ձեռք բերված երբեմն հնում։ Բարսումի աշխարհի մանրամասն նկարագրությունները Բերոուզի կողմից մշակվում են հետագայում՝ առաջին վեպում նրանք տրվում են թռուցիկ։

Սկզբնապես Մարսում ապրում էին երեք հումանոիդ ռասաների ներկայացուցիչներ, մարդկանցից չտարբերվող՝ սպիտակ, սև, դեղին, ընդ որում գերակշռում էին սպիտակները, որոնք միլլիոն տարի առաջ ստեղծել էին միջմոլորակամյին կայսրություն։ Կարմիր մարսեցիները ստեղծվել են արհեստականորեն, երեք ռասաների միախառնումից՝ օվկիանոսների չորացումից առաջ։ Նրանց քաղաք-պետությունները կառուցված էին մարսյան ջրանցքների խաչմերուկում։ Յուրաքանչյուր հասուն մարսիացի զինվոր էր։ Բոլոր մարսյան ազգերը խոսում էին միևնույն լեզվով։

Ցեղախմբի կառավարիչը անվանվում էր «ջեդ», մեծ տիրույթի կառավարիչը՝ «ջեդակ»։ Հնարավոր էր և «ջեդակների ջեդակ» տիտղոսը։

Մարսեցիների կենսաբանական յուրահատկությունն այն էր, որ թեորիապես նրանք ունեն հազար տարվա կյանքի տևողություն և հանդիսանում են ձվադրողներ։

Առանձին նկարագրված է թափառական ռասան՝ տարկերը, որոնք ունեին 15-16 ֆունտ հասակ (մոտ հինգ մետր), չորս ձեռք և աչք, տեղադրված գլխի կողքերում։ Դրանք քոչվոր-բարբարոսներ էին, չունեին գրագրություն, ընտանիք և մասնավոր սեփականության հասկացություն։ Երեխաները զարգանում են ընդհանուր ինկուբատորում և չէին ճանաչում իրենց ծնողներին։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կ. Սագան։ Տիեզերք։ Թարգմանություն Ա. Սերգեև. Սանկտ-Պետերբուրգ, 2006 թվական, էջ 175.
  2. http://www.litmir.me/ Վեպի էլեկտրոնային տարբերակ
  3. Clareson, Thomas D. (1971). SF: the Other Side of Realism. Popular Press. ISBN 0879720239. P. 229—230

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]