Մարսիացի Ջոն Քարթերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox book.png
Մարսիացի Ջոն Քարթերը
John Carter of Mars
Big Little Book -nn John Carter of Mars (Dell, 1940).jpg
Հեղինակ Էդգար Ռայս Բերոուզ
Տեսակ գիտաֆանտաստիկ վեպ
Ժանր վեպ
Լեզու անգլերեն
Ներկայացված է Բարսում և Մարսի արհեստական մարդիկ
Շարք Բարսում
Նախորդ Լլանան Գաթոլից
Երկիր ԱՄՆ
Հրատարակիչ Canaveral Press
Հրատարակման տարեթիվ 1964
Barsoom Վիքիպահեստում

«Մարսիացի Ջոն Քարթերը» (անգլ.՝ John Carter of Mars), Էդգար Ռայս Բերոուզի բարսումյան շղթայի տասնմեկերորդ և վերջին գիրքը։ Բաղկացած է երկու առանձին վեպերից՝ «Ջոն Քարթները և Մարսի հսկան» և «Կմախք - մարդիկ Յուպիտերից»։ Առանձին հրատարակությամբ լույս է տեսել 1964 թվականին։

Սյուժե և նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Քարթները և Մարսի հսկան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկական վեպ է, որը գրվել է Բերրոուզի ավագ որդու՝ նկարիչ Ջոն Կալմեն Բերրուզի կողմից (1913-1979) Whithman Big Little Book - ի համար։ Քննադատները շարունակ վիճում են այն հարցի շուրջ, թե ինչ մասնակցություն է ունեցել գրքի ստեղծմանը հենց ինքը՝ Էդգար Ռայս Բերրոուզը։ Շատերի կարծիքով նա խմբագրել է տեքստը՝ ավելացնելով դրան շուրջ 6000 բառ։[1] Առաջին անգամ հրատարակվել է 1940 թվականին, վերահրատարակվել Amazing Stories Quarterly - ում 1941 թ․ ։ 1964 թվականին, որպես գիրք հրատարակելու ժամանակաշրջանին մոտ, տպագրվել է Amazing Stories-ի հունվարյան համարում։

Զբոսանքի ժամանակ առևանգում են արքայադուստր Դայա Տորիսին։ Վերջինս Ջոն Քարթերի հարսնացուն է, Թարդոս Մորսի թոռնուհին։ Առևանգողը Պյու Մոջելին է։ Նրան են ծառայում ինտելեկտուալ սպիտակ կապիկները, ինչպես նաև 130- ֆուտանոց հսկա Ջուգը։ Օյու Մոջելը պատրաստվում է դառնալ ամբողջ Բարսումի նահանգամետ, բայց նրան անհասանելի են հելիումի ռեսուրսները, ինչի համար էլ հենց նա առևանգել է Դեյա Տորիսին։ Նա երկար ժամանակ լրտեսել է արքայական ընտանիքը՝ շնորհիվ տեսախցիկների։ Կանտոս Կանին և Ջոն Կարտներին ի վերջո հաջողվում է բռնել ինքնակոչ նահանգապետին, և բարեբախտաբար, ամեն ինչ ավարտվում է լավ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bleiler, Everett Franklin; Bleiler, Richard (1990). Science Fiction, the Early Years. Kent State University Press. p. 101. ISBN 0-87338-416-4.