Մարսի աստվածները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարսի աստվածները
անգլ.՝ The Gods of Mars
ՀեղինակԷդգար Ռայս Բերոուզ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրֆենթեզի և գիտական ֆանտաստիկա
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Ջոն Քարթեր, Դեյա Տորիս և Տարս Տարկաս
Ստեղծման տարեթիվ1913
Նկարագրում էՄարս
ՇարքԲարսում
ՆախորդՄարսի արքայադուստրը
ՀաջորդՄարսի տիրակալները
Կազմի հեղինակՖրանկ Շունովեր
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչA. C. McClurg
Հրատարակման տարեթիվ1918
Թվային տարբերակstandardebooks.org/ebooks/edgar-rice-burroughs/the-gods-of-mars
 The Gods of Mars Վիքիպահեստում

«Մարսի աստվածները» (անգլ.՝ The Gods of Mars), Էդգար Ռայս Բերոուզի ֆանտաստիկ վեպը։ Երկրորդը նրա մարսյան շարքում։ Առաջին անգամ հրապարակվել է 1913 թվականին «All-Story» ամագրում՝ 1913 թվականի հունվարից մինչև մայիս ընկած համարներում։ Բերոուզի հոնորարը կազմել է 750 դոլար։ Վեպի գրքային հրատարակությունը կայացել է 1918 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի առաջին գլխում Ջոն Քարթերը մահանում է Երկրի վրա և նորից տեղափոխվում է Մարսի վրա։ Դժբախտաբար նա վերակենդանանում է Դոր հովտում՝ հարավ բևեռային շրջանում, միակ վայրում Մարսի վրա, որտեղ գոյություն ունեն բաց ջրհորներ։ Մարսյան դիցաբանությունում դա անդրշիրիմյան թագավորության դարպասներն են, ուր ուղևորվում են կարմիր մարսեցիները, որոնք հասնում են հազարամյա տարիքին։ Ջոն Քարթերը, հանդիպելով անհավանական հրեշներին՝ գիշատիչ մարդ-բույսերին, նրանց ձեռքից ազատում է իր վաղեմի ընկեր Տարս Տարկասին, որը երդվել էր գտնել Քարտերին նույնիսկ անդրշիրիմյան աշխարհում։ Նրանք հայտնաբերում են, որ Դոր հովտում գոյություն ունի կենդանի մնացած սպիտակ մարդկանց՝ տարների պետություն, որոնք վերածվել են խղճուկ կանիբալների՝ մարդակերների, որոնք սնվում են կարմիր մարսեցիների սնահավահության հաշվին։ Քարտերը և Տարս Տարկասը հանդիպում են Տուվիային՝ կարմիր մարսեցիների Պտարս քաղաքի արքայադստերը։ Այդ նույն ժամանակ քրմերի վրա են հարձակվում ծովահենները։ Մարտի ժամանակ Տարս Տարկասը և Տուվիան փախչում են, իսկ Քարթերը գերի է ընկնում։

Առաջնածինների՝ Մարսի սև ռասայի ներկայացուցիչներին, որոնց թագավորությունը գտնվում է Հարավային բևեռում գտնվող ստորգետնյա ծովի ափերին և հանդիպում է Ֆայդորային՝ Մատայի Շանգի դստերը։ Սևերը երկրպագում են կենդանի աստվածուհուն՝ անհավանական ծեր մարսուհի Իսսային։ Քարթերը պետք է զոհ մատուցվի նրան մեկ տարի անց։ Բանտում Քարթերը հանդիպում է կարմիր մարսեցի տղայի և իմանում, որ դա նրա որդին է՝ ծնված Դեյա Տորիսից և անվանված Քարտորիս։ Նրանց հաջողվում է խռովություն բարձրացնել Իսսայի դեմ և տապալել նրա իշխանությունը։

Վերադառնալով Հելիում՝ Ջոն Քարթերը հայտնաբերում է, որ Դեյա Տորիսը, ուժ չունենալով դիմադրել ամուսնու և որդու մահվանը, ուղևորվել է Իսսայի մոտ ուխտագնացության։ Հայրը և պապը ուղևորվել են նրան փնտրելու և քաղաքի իշխանությունը բռնի կերպով զավթել է Զատ Արրասը՝ զոդանգացի։ Ցանկանալով պատմել իր խիզախությունների մասին՝ Ջոն Քարթերը մեղադրվում է հերետիկոսության մեջ՝ մարսյան կրոնի դրույթների նկատմամբ ոտնձգության համար, բայց նրան հաջողվում է խուսափել։ Վերադառնալով Հարավ՝ նա իմանում է, որ Դեյա Տորիսը գերի է ընկել Իսսայի մոտ՝ Քարթերի սիրեցյալ Ֆայդորայի հետ միասին։ Ֆայդորան, Տուվիան և Դեյա Տորիսը հայտնվում են Իսսայի գաղտնի տաճարում, որի մուտքը կբացվի միայն մարսյան տարին լրանալուն պես։

ռասաները[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպում մանրամասն նկարավրվում է ևս երկու մարսյան ռասա, որոնք միայն հիշատակված էին «Մարսի արքայադուստրը»-ում։ Առաջինը Տարնն է՝ սպիտակ տիրակալների ժառանգները։ Անցած դարերի ընթացքում նրանք անցել են կանիբալիզմի և ամբողջովին ճաղատացել են և այդ պատճառով ստիպված են կեղծամներ կրել։ Սև ռասան իր առաջացումը վերագրում է առասպելական Կյանքի Ծառին և այդ պատճառով մնացյալ մարսեցիներին համարում են իրենց ստրուկները։ Նրանց պետությունը արտադրողական չէ, բայց հսկայական օդային նավատորմի առկայությունը թույլ է տալիս նրանց կողոպտել Մարսի մնացած ազգերին։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջոն Քարթեր - Հելիումի արքայազնը։
  • Դեյա Տորիս - Հելիումի արքայադուստրը, Փոքր Հելիումի ջեդ Մորս Կայակի դուստրը, Հելիումի ջեդդակ Տարդոս Մորսի թոռնուհին։
  • Տարս Տարկաս - Տարկի ջեդդակ, կանաչ մարսեցիների առաջնորդ։
  • Կանտոս Կան - Հելիումի նավատորմի սպա։
  • Տուվիա - Պտարսի արքայադուստրը, կարմիր ռասայի պետություններնից մեկի, որոնք կամավոր ընդունել են ուխտագնացությունը և ստրկացվել են տարների՝ սպիտակ քուրմերի կողմից։
  • Քարտորիս - Դեյա Տորիսի և Ջոն Քարթերի որդին, որը ձվից դուրս է եկել Քարտերի Երկիրր վերադառնալուց հետո։ Անունը առաջացել է ծնողների ազգանուններից։
  • Քսոդար - դատորներից՝ առաջնածինների առաջնորդներից մեկը, որին Ջոն Քարթերը հաղթում է մենամարտում։ Դատապարտվել է ստրկության՝ Իսսայի տապալումից հետո դառնում է Հարավի Գերագույն տիրակալը։
  • Տուրիդ - Առաջնածինների դատոր, դաժան սադիստ, որը միանգամից դառնում է Ջոն Քարթերի թշնամին։
  • Ֆայդորա - տարների գերագույն քուրմ Մատայի Շանգի դուստրը։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը բաղկացած է քսաներկու գլուխներից[1]։

  • Գլուխ I. Բուսական մարդիկ
  • Գլուխ II. Մարտ անտառում
  • Գլուխ III. Խորհրդավոր սենյակը
  • Գլուխ IV. Տուվիա
  • Գլուխ V. Ստորգետնյա լաբիրինթոսում
  • Գլուխ VI. Բարսումի սև ծովահենները
  • Գլուխ VII. Կյանքի Ծառը
  • Գլուխ VIII. Օմինի խորքերում
  • Գլուխ IX. Մշտենջենական կյանքի աստվածուհի Իսսան
  • Գլուխ X. Գերի Շադոր կղզում
  • Գլուխ XI. Երբ կբացվի դժոխքը
  • Գլուխ XII. Մահվան դատապարտվածները
  • Գլուխ XIII. Ճանապարհ դեպի ազատություն
  • Գլուխ XIV. Աչքեր մթության մեջ
  • Գլուխ XV. Փախուստ և հետապնդում
  • Գլուխ XVI. Կալանքի տակ
  • Գլուխ XVII. Մահվան դատավճիռ
  • Գլուխ XVIII. Սոլայի պատմածը
  • Գլուխ XIX. Սև հուսահատություն
  • Գլուխ XX. Օդային մարտ
  • Գլուխ XI. Կրակի և ջրի միջով
  • Գլուխ XII. Հաղթանակ և պարտություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարսի աստվածները» հոդվածին։