Մարսյան շախմատ
Մարսյան շախմատ անգլ.՝ The Chessmen of Mars | |
---|---|
Հեղինակ | Էդգար Ռայս Բերոուզ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | գիտական ֆենտեզի, գիտական ֆանտաստիկա և ֆենթեզի |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Ջոն Քարթեր և Դեյա Տորիս |
Ստեղծման տարեթիվ | 1921 |
Նկարագրում է | Մարս |
Շարք | Բարսում |
Նախորդ | Տուվիա |
Հաջորդ | Մարսի մեծ ուղեղը |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | A. C. McClurg |
Հրատարակման տարեթիվ | 1922 |
The Chessmen of Mars Վիքիպահեստում |
«Մարսյան շախմատ» (անգլ.՝ The Chessmen of Mars, բառացի՝ «Մարսի շախմատիստները»), Էդգար Ռայս Բերոուզի «Բարսումյան շարքի» հինգերորդ վեպը։ Վեպը սկսել է գրել 1921 թվականի հունվարին։ Վեպի առաջին հրապարակումը կայացել է 1922 թվականին։ Այն հրապարակվել է «Argosy All-Story Weekly » շաբաթաթերթում, վեց մասով՝ 1922 թվականի փետրվարի 18-ի, փետրվարի 25-ի, մարտի 4-ի, մարտի 11-ի, մարտի 18-ի և մարտի 25-ի համարներում։ Գրքային հրատարակությունը կայացել է 1922 թվականի նոյեմբերին՝ Մակլերգի հրատարակչությունում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպը կառուցված է որպես Ջոն Քարտերի պատմվածքը իր ազգական Էդգար Ռայս Բերոուզին։ Ջոն Քարտերը առաջին անգամ գիտակցորեն այցելում է Երկիր՝ մարսյան արքայազնի կերպարով։
Տարան Հելիումից՝ Ջոն Քարտերի և Դեյա Տորիսի դուստրը, հոր արքունիքում ընդունում է իր հնարավոր փեսացուներին, այդ թվում և Ջոր Կանտոսին՝ Կանտոս Կանի որդուն։ Նրան առանձնապես դուր չեկավ հեռավոր Գատոլի կառավարիչ ջեդ Գահանը՝ զարդարված ադամանդե զենք ու զրահով։ Արքայադստեր քմահաճույքը օդային զբոսանքն է, որի ժամանակ նա ընկնում է փոթորկի մեջ։ Փոթորիկը Տարային բերում է Բանտում երկիր, որը բնակեցված է սարսափելի արարածներով, որոնք իրենց անվանում են կալդաններ։ Կայդանները չոր ինտելեկտուալներ են, որոնք նման են հսկա գլխի, հագեցած սարդի թաթերով։ Քանի որ կալդանները կազմված են միայն ուղեղից և համարյա ունակ չեն տեղաշարժվելու, նրանք բուծել են ընտանի կենդանիների հատուկ տեսակ։ Դրանք նախկին մարդ-ստրուկներ են, որոնց մոտ հեռացված է գլուխը։ Նրանք անվանվում են ռիկորներ։ Կալդանը հեծում է ռիկորին և միանում է նրա նյարդային համակարգին, որից հետո կարող է անել այն ամենը ինչ նրան գոհացնում է։ Տարան կարողանում է իր երգեցողությամբ հմայել կալդաններից մեկին՝ Չեկ անունով և վերջինս օգնում է նրան փախչել։
Միևնույն ժամանակ Գահանը, որը ինքնամոռաց սիրահարված է Տարային, ուղևորվում է նրան փնտրելու։ Գահանը՝ գտնելով Տարային, մնում է չճանաչված և անվանվում է պանտան (վարձու զինվոր)՝ Տուրան անունով։ Տարան, Գահանը և Չեկը հասնում են մեկուսացած Մանատոր պետություն, որտեղ պահպանվել են չափազանց հնաոճ ավանդույթներ։ Օրինակ՝ քաղաքում անց են կացվում գլադիատորական մենամարտեր՝ մարսյան շախմատի տարատեսակի՝ ջետանի տեսքով։ Այսպիսով, որպեսզի խաղաքարով քայլ արվի պետք է արյունալի մենամարտ տեղի ունենա։ Գլխավոր հերոսներն են հանդիսանում ստրուկները և բազմաթիվ արկածներից հետո նրանք վերադառնում են Հելիում։ Այնտեղ պարզվում է, որ Ջոր Կանտոսը Տարային համարել է մահացած և ամուսնացել է մեկ ուրիշի հետ։ Դրանից հետո Տարան ամուսնանում է Տուրանի, այսինքն Գահանի հետ և տիրում է պետական իշխանությանը։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպը բաղկացած է նախաբանից, վերջաբանից և քսաներկու գլուխներից։
- Նախաբան։ Ջոն Քարտերը հայտնվում է Երկրի վրա
- Գլուխ I. Տարան Տանտրումում
- Գլուխ II. Փոթորկի տիրապետության տակ
- Գլուխ III. Անգլուխ մարդիկ
- Գլուխ IV. Գերության մեջ
- Գլուխ V. Կատարյալ ուղեղ
- Գլուխ VI. Սարսափի գրկում
- Գլուխ VII. Վանող տեսարան
- Գլուխ VIII. Ամրոցում
- Գլուխ IX. Պատահակության բերումով օտար հողերի վրա
- Գլուխ X. Ծուղակում
- Գլուխ XI. Տարայի ընտրությունը
- Գլուխ XII. Չեկը անջատում է կատակները
- Գլուխ XIII. Հուսահատ արարք
- Գլուխ XIV. Չեկի հրամանով
- Գլուխ XV. Ծերուկը զնդանից
- Գլուխ XVI. Անվան նոր փոփոխություն
- Գլուխ XVII. Խաղ մահվան հետ
- Գլուխ XVIII. Հավատարմության փորձություն
- Գլուխ XIX. Մահացու սպառնալիք
- Գլուխ XX. Մեղադրանք վախկոտության մեջ
- Գլուխ XXI. Ռիսկ հանուն սիրո
- Գլուխ XXII. Ամուսնության ժամանակ
- Վերջաբան։ Ջետան կամ Մարսյան շախմատ
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տարա - Հելիումի արքայադուստր, Ջոն Քարտերի և Դեյա Տորիսի դուստրը, վեպի սկզբում կամակոր և շփացած աղջնակ։
- Գահան - Գաթոլի ջեդ, Բարսումի` միակ քաղաքի, որը պահպանվել է օրևարների ժամանաշրջանից։ Մի ժամանակ կառուցված օվկիանոսի կղզու վրա, Գատոլը հռչակված է ադամանդե հանքահորերով անընդհատ պատերազմում է ստրուկների պատճառով, որոնխ անհրաժեշտ են ադամանդի արդյունահանման համար։ Գատոլի ազատ բնակիչները հովիվներ են, որոնք վարում են կիսաթափառական կյանք՝ չորացած օվկիանոսի հատակում։
- Չեկ - կալդան, որը ունակ է զգացմունքներ ունենալ։
Երկիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բանտում - կալդանների՝ ոչ մարդկային մարսեցիների բնակավայրը, որոնք հիմնականում ապրում են ստորերկրյա թունելներում։ Կալդանները իրենցից ներկայացնում են ողջամիտ սարդանմանների տարատեսակ, որոնք ղեկավարվում են Լուդի կողմից՝ հսկայական ուղեղով և միաժամանակ որովայնով։ Կալդանների ռասայի վերջնական նպատակը հսկայական պարենի, ջրի և օդի պաշարի կուտակումն է, որպեսզի Մարսի վերջնական կործանումից հետո միաձուլվեն հսկա գերուղեղի մեջ՝ զբաղված մշտական զննումով։ Ինքնուրույն աշխատելու նրանք ունակ չեն և գրավում են ստրուկների, որոնց զրկում են գլուխներից՝ նրանց վերածելով ռիկորների։
- Մանատոր — կարմիր մարսեցիների մեկուսացած քաղաք-պետություն, որի թագուհին է հանդիսանում Գայան Գատոլից՝ Գահանի տատիկը։ Տեխնոլոգիական մակարդակը այդ քաղաքում ծայրահեղ ցածր է, բայց պահպանվել են նախնադարյան բարբարոսական ավանդույթները՝ ջետանը կենդանի մարդկանցով և մահացած կառավարիչների զմռսման սովորույթը։
Հիմնախնդիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մարսիական շախմատ» վեպում Բերոուզը ծաղրում է իր ժամանակի ֆանտաստիկ գաղափարը գերհզոր մտքի բուծման վերաբերյալ, որը պարփակված է լոկ ուղեղի մեջ։ Գերինտելեկտուալ կալդանները բացարձակ անօգնական են ֆիզիկապես, իսկ հեծնելով ռիկորին, համենայն դեպս, մնում են ծայրահեղ ապաշնորհ։ Տարան Հելիումից գալիս է այն եզրակացության, որ միայն մարդիկ են ունակ պահպանել հավասարակշռությունը կյանքի ինտելեկտուալ և ֆիզակական կողմերի միջև[1]։
Ջետանը և նրա ազդեցությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջետան խաղը հանդիսանում է շախմատի մարսյան տարատեսակը։ Դաշտը բաղկացած է հարյուր սև և գազարագույն քառակուսիներից։ Յուրաքանչյուր սև և գազարագույն խաղացողի տրվում է քսանական խաղաքար։ Խաղը իրենից ներկայացնում է պայքար մինչ մահ։ Երբ ռազմիկը տեղաշարժվում է քառակուսիներից մեկը, իսկ հակառակ գույնի ռազմիկը գրավում է տարածություն, ապա նրանք պետք է մասնակցեն մահացու մենամարտի։ Խաղը նախատեսված է ներկայացնելու պայքարը Սև մարսեցիների՝ հարավում և Դեղին մարսեցիների միջև՝ հյուսիսում[2]։ Այն ժամանակ, երբ հանցագործները և ստրուկները օգտագործվում են այդ պայքարում, ազնվականները նույնպես, որոշ դեպքերում, մասնակցություն էին ունենում։ Նա խաղում էր Մանատորում՝ որպեսզի տիրանա գեղեցիկ կնոջը, որպես օրենք, բացառապես վայելուչ ստրկուհու։ Դա, անկասկած, կահարվում է Բերոուզի դեպի շախմատը ունեցած սեփական հմայքից։
1922 թվականի օգոստոսի 6-ին Բերոուզը նամակ է ստանում կալանավեյրից՝ Էլսոն Բ. Սվիթից։ Սվիթը և ուրիշ բանտարկյալ՝ օգտագործելով ջետանի գաղափարը, պատրաստել են ջետան և խաղում են բազմաթիվ խաղեր և խաղը դարձել է հանրահայտ նաև մյուս բանտարկյալների մոտ։ Բերոուզը 1922 թվականի օգոստոսի 16-ին զույգին տեղեկացնում է, որ նրանք աշխարհում առաջինն են պատրաստել այդ խաղը։ Հետաքրքրությունը խաղի նկատմամբ շատ մեծ էր և նա կանոնները մտցնում է հավելվածի մեջ՝ այն անվանելով «Ջետան կամ Մարսյան շախմատ»[3]։ Խաղի վերաբերյալ գլուխը ընդգրկվում է Ջոն Գոլոնի 1968 թվականի շախմատային տարբերակների գրքի մեջ։
Ջետանի խաղաքարերը և շարվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջետանի խաղաքարերը շարվում են երկու շարքով։
Առաջին շարք
- Ռազմիկ
- Նախատուն
- Տուն
- Օդաչու
- Առաջնորդ
- Արքայադուստր
- Օդաչու
- Տուն
- Նախատուն
- Ռազմիկ
Երկրորդ շարք
- Ձիավոր
- Պանտան (ութ հատ)
- Ձիավոր
Այլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարսյան շախմատի գաղափարը ստեղծվել է Բերոուզի կողմից՝ ի հակադրումն Ջոն Շեայի, որը միշտ նրան հաղթում էր շախմատով։ Շեայի անունը հիշատակվում է վեպի առաջին պարբերությունում[4]։
- Գոյություն ունի մարսյան շախմատի մի քանի իրականացում (ERB Jetan, Jetan)՝ Zillions of Games խաղային շարժիչի հիման վրա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Scholes, Robert; Rabkin, Eric S. (1977). Science Fiction: Story.Science.Vision. Oxford University Press. pp. 13-14. ISBN 0-19-502174-6.
- ↑ Porges, Irwin (1975). Edgar Rice Burroughs. Provo, Utah: Brigham Young University Press. էջ 351. ISBN 9780842500791.
- ↑ Reneau, Reneau; Reneau-Santiago, Rius (2003). Misanthropology. Don Lazaro Translations. էջ 199. ISBN 0-9729549-0-2.
- ↑ Porges, Irwin (1975). Edgar Rice Burroughs. Provo, Utah: Brigham Young University Press. էջ 163. ISBN 9780842500791.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարսյան շախմատ» հոդվածին։ |
|
|