Մարսյան շախմատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մարսիական շախմատից)
Մարսյան շախմատ
անգլ.՝ The Chessmen of Mars
ՀեղինակԷդգար Ռայս Բերոուզ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրգիտական ֆենտեզի, գիտական ֆանտաստիկա և ֆենթեզի
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Ջոն Քարթեր և Դեյա Տորիս
Ստեղծման տարեթիվ1921
Նկարագրում էՄարս
ՇարքԲարսում
ՆախորդՏուվիա
ՀաջորդՄարսի մեծ ուղեղը
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչA. C. McClurg
Հրատարակման տարեթիվ1922
 The Chessmen of Mars Վիքիպահեստում

«Մարսյան շախմատ» (անգլ.՝ The Chessmen of Mars, բառացի՝ «Մարսի շախմատիստները»), Էդգար Ռայս Բերոուզի «Բարսումյան շարքի» հինգերորդ վեպը։ Վեպը սկսել է գրել 1921 թվականի հունվարին։ Վեպի առաջին հրապարակումը կայացել է 1922 թվականին։ Այն հրապարակվել է «Argosy All-Story Weekly » շաբաթաթերթում, վեց մասով՝ 1922 թվականի փետրվարի 18-ի, փետրվարի 25-ի, մարտի 4-ի, մարտի 11-ի, մարտի 18-ի և մարտի 25-ի համարներում։ Գրքային հրատարակությունը կայացել է 1922 թվականի նոյեմբերին՝ Մակլերգի հրատարակչությունում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը կառուցված է որպես Ջոն Քարտերի պատմվածքը իր ազգական Էդգար Ռայս Բերոուզին։ Ջոն Քարտերը առաջին անգամ գիտակցորեն այցելում է Երկիր՝ մարսյան արքայազնի կերպարով։

Տարան Հելիումից՝ Ջոն Քարտերի և Դեյա Տորիսի դուստրը, հոր արքունիքում ընդունում է իր հնարավոր փեսացուներին, այդ թվում և Ջոր Կանտոսին՝ Կանտոս Կանի որդուն։ Նրան առանձնապես դուր չեկավ հեռավոր Գատոլի կառավարիչ ջեդ Գահանը՝ զարդարված ադամանդե զենք ու զրահով։ Արքայադստեր քմահաճույքը օդային զբոսանքն է, որի ժամանակ նա ընկնում է փոթորկի մեջ։ Փոթորիկը Տարային բերում է Բանտում երկիր, որը բնակեցված է սարսափելի արարածներով, որոնք իրենց անվանում են կալդաններ։ Կայդանները չոր ինտելեկտուալներ են, որոնք նման են հսկա գլխի, հագեցած սարդի թաթերով։ Քանի որ կալդանները կազմված են միայն ուղեղից և համարյա ունակ չեն տեղաշարժվելու, նրանք բուծել են ընտանի կենդանիների հատուկ տեսակ։ Դրանք նախկին մարդ-ստրուկներ են, որոնց մոտ հեռացված է գլուխը։ Նրանք անվանվում են ռիկորներ։ Կալդանը հեծում է ռիկորին և միանում է նրա նյարդային համակարգին, որից հետո կարող է անել այն ամենը ինչ նրան գոհացնում է։ Տարան կարողանում է իր երգեցողությամբ հմայել կալդաններից մեկին՝ Չեկ անունով և վերջինս օգնում է նրան փախչել։

Ջոն Քարտերի ժառանգները

Միևնույն ժամանակ Գահանը, որը ինքնամոռաց սիրահարված է Տարային, ուղևորվում է նրան փնտրելու։ Գահանը՝ գտնելով Տարային, մնում է չճանաչված և անվանվում է պանտան (վարձու զինվոր)՝ Տուրան անունով։ Տարան, Գահանը և Չեկը հասնում են մեկուսացած Մանատոր պետություն, որտեղ պահպանվել են չափազանց հնաոճ ավանդույթներ։ Օրինակ՝ քաղաքում անց են կացվում գլադիատորական մենամարտեր՝ մարսյան շախմատի տարատեսակի՝ ջետանի տեսքով։ Այսպիսով, որպեսզի խաղաքարով քայլ արվի պետք է արյունալի մենամարտ տեղի ունենա։ Գլխավոր հերոսներն են հանդիսանում ստրուկները և բազմաթիվ արկածներից հետո նրանք վերադառնում են Հելիում։ Այնտեղ պարզվում է, որ Ջոր Կանտոսը Տարային համարել է մահացած և ամուսնացել է մեկ ուրիշի հետ։ Դրանից հետո Տարան ամուսնանում է Տուրանի, այսինքն Գահանի հետ և տիրում է պետական իշխանությանը։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը բաղկացած է նախաբանից, վերջաբանից և քսաներկու գլուխներից։

  • Նախաբան։ Ջոն Քարտերը հայտնվում է Երկրի վրա
  • Գլուխ I. Տարան Տանտրումում
  • Գլուխ II. Փոթորկի տիրապետության տակ
  • Գլուխ III. Անգլուխ մարդիկ
  • Գլուխ IV. Գերության մեջ
  • Գլուխ V. Կատարյալ ուղեղ
  • Գլուխ VI. Սարսափի գրկում
  • Գլուխ VII. Վանող տեսարան
  • Գլուխ VIII. Ամրոցում
  • Գլուխ IX. Պատահակության բերումով օտար հողերի վրա
  • Գլուխ X. Ծուղակում
  • Գլուխ XI. Տարայի ընտրությունը
Կալդանը և ռիկորը
  • Գլուխ XII. Չեկը անջատում է կատակները
  • Գլուխ XIII. Հուսահատ արարք
  • Գլուխ XIV. Չեկի հրամանով
  • Գլուխ XV. Ծերուկը զնդանից
  • Գլուխ XVI. Անվան նոր փոփոխություն
  • Գլուխ XVII. Խաղ մահվան հետ
  • Գլուխ XVIII. Հավատարմության փորձություն
  • Գլուխ XIX. Մահացու սպառնալիք
  • Գլուխ XX. Մեղադրանք վախկոտության մեջ
  • Գլուխ XXI. Ռիսկ հանուն սիրո
  • Գլուխ XXII. Ամուսնության ժամանակ
  • Վերջաբան։ Ջետան կամ Մարսյան շախմատ

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տարա - Հելիումի արքայադուստր, Ջոն Քարտերի և Դեյա Տորիսի դուստրը, վեպի սկզբում կամակոր և շփացած աղջնակ։
  • Գահան - Գաթոլի ջեդ, Բարսումի` միակ քաղաքի, որը պահպանվել է օրևարների ժամանաշրջանից։ Մի ժամանակ կառուցված օվկիանոսի կղզու վրա, Գատոլը հռչակված է ադամանդե հանքահորերով անընդհատ պատերազմում է ստրուկների պատճառով, որոնխ անհրաժեշտ են ադամանդի արդյունահանման համար։ Գատոլի ազատ բնակիչները հովիվներ են, որոնք վարում են կիսաթափառական կյանք՝ չորացած օվկիանոսի հատակում։
  • Չեկ - կալդան, որը ունակ է զգացմունքներ ունենալ։

Երկիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բանտում - կալդանների՝ ոչ մարդկային մարսեցիների բնակավայրը, որոնք հիմնականում ապրում են ստորերկրյա թունելներում։ Կալդանները իրենցից ներկայացնում են ողջամիտ սարդանմանների տարատեսակ, որոնք ղեկավարվում են Լուդի կողմից՝ հսկայական ուղեղով և միաժամանակ որովայնով։ Կալդանների ռասայի վերջնական նպատակը հսկայական պարենի, ջրի և օդի պաշարի կուտակումն է, որպեսզի Մարսի վերջնական կործանումից հետո միաձուլվեն հսկա գերուղեղի մեջ՝ զբաղված մշտական զննումով։ Ինքնուրույն աշխատելու նրանք ունակ չեն և գրավում են ստրուկների, որոնց զրկում են գլուխներից՝ նրանց վերածելով ռիկորների։
  • Մանատոր — կարմիր մարսեցիների մեկուսացած քաղաք-պետություն, որի թագուհին է հանդիսանում Գայան Գատոլից՝ Գահանի տատիկը։ Տեխնոլոգիական մակարդակը այդ քաղաքում ծայրահեղ ցածր է, բայց պահպանվել են նախնադարյան բարբարոսական ավանդույթները՝ ջետանը կենդանի մարդկանցով և մահացած կառավարիչների զմռսման սովորույթը։

Հիմնախնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մարսիական շախմատ» վեպում Բերոուզը ծաղրում է իր ժամանակի ֆանտաստիկ գաղափարը գերհզոր մտքի բուծման վերաբերյալ, որը պարփակված է լոկ ուղեղի մեջ։ Գերինտելեկտուալ կալդանները բացարձակ անօգնական են ֆիզիկապես, իսկ հեծնելով ռիկորին, համենայն դեպս, մնում են ծայրահեղ ապաշնորհ։ Տարան Հելիումից գալիս է այն եզրակացության, որ միայն մարդիկ են ունակ պահպանել հավասարակշռությունը կյանքի ինտելեկտուալ և ֆիզակական կողմերի միջև[1]։

Ջետանը և նրա ազդեցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջետան

Ջետան խաղը հանդիսանում է շախմատի մարսյան տարատեսակը։ Դաշտը բաղկացած է հարյուր սև և գազարագույն քառակուսիներից։ Յուրաքանչյուր սև և գազարագույն խաղացողի տրվում է քսանական խաղաքար։ Խաղը իրենից ներկայացնում է պայքար մինչ մահ։ Երբ ռազմիկը տեղաշարժվում է քառակուսիներից մեկը, իսկ հակառակ գույնի ռազմիկը գրավում է տարածություն, ապա նրանք պետք է մասնակցեն մահացու մենամարտի։ Խաղը նախատեսված է ներկայացնելու պայքարը Սև մարսեցիների՝ հարավում և Դեղին մարսեցիների միջև՝ հյուսիսում[2]։ Այն ժամանակ, երբ հանցագործները և ստրուկները օգտագործվում են այդ պայքարում, ազնվականները նույնպես, որոշ դեպքերում, մասնակցություն էին ունենում։ Նա խաղում էր Մանատորում՝ որպեսզի տիրանա գեղեցիկ կնոջը, որպես օրենք, բացառապես վայելուչ ստրկուհու։ Դա, անկասկած, կահարվում է Բերոուզի դեպի շախմատը ունեցած սեփական հմայքից։

1922 թվականի օգոստոսի 6-ին Բերոուզը նամակ է ստանում կալանավեյրից՝ Էլսոն Բ. Սվիթից։ Սվիթը և ուրիշ բանտարկյալ՝ օգտագործելով ջետանի գաղափարը, պատրաստել են ջետան և խաղում են բազմաթիվ խաղեր և խաղը դարձել է հանրահայտ նաև մյուս բանտարկյալների մոտ։ Բերոուզը 1922 թվականի օգոստոսի 16-ին զույգին տեղեկացնում է, որ նրանք աշխարհում առաջինն են պատրաստել այդ խաղը։ Հետաքրքրությունը խաղի նկատմամբ շատ մեծ էր և նա կանոնները մտցնում է հավելվածի մեջ՝ այն անվանելով «Ջետան կամ Մարսյան շախմատ»[3]։ Խաղի վերաբերյալ գլուխը ընդգրկվում է Ջոն Գոլոնի 1968 թվականի շախմատային տարբերակների գրքի մեջ։

Ջետանի խաղաքարերը և շարվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջետանի խաղաքարերը շարվում են երկու շարքով։

Առաջին շարք

  • Ռազմիկ
  • Նախատուն
  • Տուն
  • Օդաչու
  • Առաջնորդ
  • Արքայադուստր
  • Օդաչու
  • Տուն
  • Նախատուն
  • Ռազմիկ

Երկրորդ շարք

  • Ձիավոր
  • Պանտան (ութ հատ)
  • Ձիավոր

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարսյան շախմատի գաղափարը ստեղծվել է Բերոուզի կողմից՝ ի հակադրումն Ջոն Շեայի, որը միշտ նրան հաղթում էր շախմատով։ Շեայի անունը հիշատակվում է վեպի առաջին պարբերությունում[4]։
  • Գոյություն ունի մարսյան շախմատի մի քանի իրականացում (ERB Jetan, Jetan)՝ Zillions of Games խաղային շարժիչի հիման վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Scholes, Robert; Rabkin, Eric S. (1977). Science Fiction: Story.Science.Vision. Oxford University Press. pp. 13-14. ISBN 0-19-502174-6.
  2. Porges, Irwin (1975). Edgar Rice Burroughs. Provo, Utah: Brigham Young University Press. էջ 351. ISBN 9780842500791.
  3. Reneau, Reneau; Reneau-Santiago, Rius (2003). Misanthropology. Don Lazaro Translations. էջ 199. ISBN 0-9729549-0-2.
  4. Porges, Irwin (1975). Edgar Rice Burroughs. Provo, Utah: Brigham Young University Press. էջ 163. ISBN 9780842500791.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարսյան շախմատ» հոդվածին։