Մարշա Լինեհան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարշա Լինեհան
անգլ.՝ Marsha M. Linehan
Ծնվել էմայիսի 5, 1943(1943-05-05) (80 տարեկան)
Թալսա
Բնակության վայր(եր)University District?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհոգեբան, համալսարանի դասախոս և գրող
Հաստատություն(ներ)Վաշինգտոնի համալսարան, Բուֆալոյի Նյու Յորք նահանգի համալսարան, Ամերիկյան կաթոլիկ համալսարան և Չիկագոյի Լոյոլայի համալսարան
Գործունեության ոլորտհոգեբանություն
Ալմա մատերՉիկագոյի Լոյոլայի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[1]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[2][3][4]
Եղել է գիտական ղեկավարAlan E. Fruzzetti?[5], Andrada D. Neacsiu?, Cory D. Secrist?, Anita Lungu?, Erin Faye Ward-Ciesielski? և Chelsey Wilks?
Հայտնի աշակերտներAnita Lungu?, Chelsey Wilks? և Trevor Nicholas Coyle?
Պարգևներ
Կայքblogs.uw.edu/linehan/

Մարշա Մ․ Լինեհան[7] (երբեմն սխալմամբ՝ Լայնեն, անգլ.՝ Marsha M. Linehan, մայիսի 5, 1943(1943-05-05), Թալսա), ամերիկացի կին հոգեբան, սահմանային անձնային խանգարումների, ինքնասպանության վարքի և ալկոհոլի ու թմրանյութերի չարաշահման մասնագետ[8][9][10]։ Դիալեկտիկ վարքագծային թերապիայի ստեղծողն է։

Հոգեբանության պրոֆեսոր է, Վաշինգտոնի համալսարանի հոգեբուժության և վարքային գիտությունների դոցենտ, վարքագծային հետազոտությունների և թերապիայի կլինիկաների կառավարիչ, ինչպես նաև Լինեհանի ինստիտուտի (անգլ.՝ The Linehan Institute) հիմնադիր[8][11]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարշա Լինեհանը ծնվել է ԱՄՆՕկլահոմա նահանգի Թալսա քաղաքում։ Նա նավթարդյունաբերողի և նրա՝ հասարակական աշխատանքով ակտիվորեն զբաղվող կնոջ ընտանիքի վեց երեխաներից երրորդ երեխան էր։ Վաղ տարիքից աղջիկն աչքի է ընկել բարձր գնահատականներով և դաշնամուր նվագելու իր տաղանդով։ Դեռահաս տարիքում Մարշան շատ խնդիրներ է ունեցել, իրեն ստորադաս է համարել՝ համեմատած իր եղբայրների ու քույրերի հետ։ Ոչ ոք ուշադրություն չի դարձրել Մարշայի դժվարություններին, քանի դեռ նա, սովորելով ավարտական դասարանում, չի սկսել տառապել ուժեղ գլխացավերից և մտածել ինքնասպանության մասին[12][13][14]։

1961 թվականի մարտին՝ 17 տարեկանում, ընդունվել է Կյանքի ինստիտուտ, որտեղ նրա մոտ ախտորոշվել է շիզոֆրենիա[13]։ Լինեհանը էլեկտրաշոկային թերապիա, հոգեվերլուծություն է անցել, հաճախ հայտնվել է ամենածանր հիվանդների համար նախատեսված բաժանմունքում գտնվող մեկուսարանում, ստացել դեղորայքային բուժում[12]։ Նույն թվականին որոշում է կայացրել կյանքը վերցնել իր վերահսկողության տակ[13]։ 1963 թվականի մայիսին դուրս է գրվել Կյանքի ինստիտուտից, որտեղ բուժում է անցել[12]։ Հիշում է, որ հիվանդությունը հաղթահարելու դեպքում Աստծուն երդում է տվել օգնելու ուրիշներին դուրս գալ դրանից[13]։ Պնդում է, որ իրականում տառապում է սահմանային անձնային խանգարումից[12][13]։

Կյանքի ինստիտուտից դուրս գրվելուց հետո Լինեհանը ինքնասպանության մի քանի փորձ է կատարել, որոշ ժամանակով հայտնվել հիվանդանոցում, որտեղից նրան թույլ են տվել դուրս գրվել միայն եղբոր խնամքի տակ գտնվելու պայմանով։ Դուրս գրվելուց հետո նա ապրել է Չիկագոյի վանական կաթոլիկ վանքում, շատ ժամեր անցկացրել աղոթքի մեջ։ Աշխատանքի է անցել ապահովագրական ընկերությունում որպես գործավար և սկսել է սովորել Չիկագոյի Լոյոլա համալսարանի երեկոյան բաժնում։ Գիշերային աղոթքի ժամանակ տաճար կատարած այցելություններից մեկում մի զգացողություն է ունեցել, որը հետագայում անվանել է «արմատական ընդունում»։ Դրանից հետո Լինեհանի կյանքը փոխվել է, նա սովորել է վերապրել իր հուզական վիճակները՝ առանց իրեն ֆիզիկական վնաս պատճառելու[12][13]։

1968 թվականին ավարտել է Չիկագոյի Լոյոլայի համալսարանը և ստացել հոգեբանության բակալավրի աստիճան։ 1970 թվականին ստացել է Սոցիալական հոգեբանության և անձի փորձարարական հոգեբանության մագիստրոսի, իսկ 1971 թվականին՝ փիլիսոփայության դոկտորի աստիճան[12][14]։ Ուսման ընթացքում սկսել է դասավանդել հոգեբանություն[14]։

1971-1972 թվականներին Լինեհանը պրակտիկա է անցել Բուֆֆալոյի ինքնասպանությունների կանխարգելման ճգնաժամային ծառայությունում, ինչպես նաև որպես դոցենտ է աշխատել Նյու Յորքի պետական համալսարանում։ Բուֆֆալոյից հետո Լինեհանը ավարտել է վարքի փոփոխման օրդինատուրան Նյու Յորքի պետական համալսարանում՝ Սթոունի Բրուքում։ Այնուհետև, 1973 թվականին, Լինեհանը վերադարձել է Չիկագոյի Լոյոլայի համալսարան և մինչև 1975 թվականը այնտեղ աշխատել է որպես դոցենտ։ Միևնույն ժամանակ, 1973-1977 թվականներին Լինեհանը աշխատել է որպես հոգեբանության ասիստենտ-պրոֆեսոր Վաշինգտոնի ամերիկյան կաթոլիկ համալսարանում[14]։ Այս ընթացքում նա ուսումնասիրել է վարքագծային թերապիայի արդյունավետությունն այն մարդկանց մոտ, որոնք ինքնասպանության փորձեր են կատարել և եկել է այն եզրակացության, որ սահմանային անձնային խանգարում ունեցող մարդկանց թերապիային պետք է ավելացվի «արմատական ընդունում», ինչը հիմք է հանդիսացել թերապիայի սեփական մեթոդի մշակման համար, որը ներառում է զեն պրակտիկայի տարրեր, նա հատուկ վերապատրաստվել է դրանցում[9][15]։

1977 թվականին զբաղեցրել է Վաշինգտոնի համալսարանի հոգեբանության ասիստենտ-պրոֆեսորի պաշտոնը[14]։

1981-1983 թվականներին դարձել է Վաշինգտոնի համալսարանի հոգեբուժության և վարքաբանական գիտությունների դոցենտ պրոֆեսոր[14]։

1983-1989 թվականներին եղել է Վաշինգտոնի համալսարանի հոգեբանության դոցենտ և հոգեբուժության ու վարքային գիտությունների դոցենտ[14]։

1989 թվականից Վաշինգտոնի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր է և հոգեբուժության և վարքաբանական գիտությունների պրոֆեսոր, վարքաբանական հետազոտությունների և թերապիայի կլինիկաների վարիչ, Լինեհանի անվան ինստիտուտի (The Linehan Institute) հիմնադիր[8][10][11]։ Նաև Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի անդամ է[15]։

2011 թվականին Կյանքի ինստիտուտում հանդիսատեսին պատմել է սահմանային անձնային խանգարման դեմ պայքարի իր սեփական պատմությունը, որտեղ նա բուժում է անցել իր երիտասարդության տարիներին. նրա կյանքի մասին գրել է նաև The New York Times-ը[12]։ Լինեհանը խոստովանել է, որ իր համար հեշտ չէր համարձակվել հրապարակայնորեն պատմել իր պատմությունը, սակայն նա դա կարողացել է անել «վախկոտ չմեռնելու» ցանկության շնորհիվ»[13]։

Կողմ է սահմանային անձնային խանգարման վերանվանմանը[9]։

Լինեհանը առավել հայտնի է որպես դիալեկտիկական վարքային թերապիայի (DBT) ստեղծող, որի նպատակն է աշխատել այն մարդկանց հետ, որոնք ունեն սահմանային անհատականության խանգարում և ինքնասպանության բարձր ռիսկ[10]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինեհանը բազմաթիվ մրցանակների է արժանացել իր հետազոտությունների և կլինիկական աշխատանքի համար, այդ թվում՝ 1999 թվականին Դուբլինի Լուի Իսրայելյան մրցանակի ինքնասպանության ոլորտում նվաճումների համար, 2004 թվականին Նոր Անգլիայի կրթության ինստիտուտի հուզական առողջության ուսումնասիրության Ականավոր լուսավորչի մրցանակը, 2005 թվականին Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի մասնագիտական նվաճումների մրցանակը և այլն[14][15][16][17]։

2015 թվականին դարձել է առաջին հոգեբանը, որն արժանացել է NAMI գիտահետազոտական մրցանակի (անգլ.՝ National Alliance on Mental Illness)[9][10][18]:

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինեհանը բազմաթիվ գրքերի հեղինակ և համահեղինակ է, նրա աշխատանքները լայնորեն ներկայացված են գիտական ամսագրերում[11][14][15]։

Առավել հայտնի են երկու թերապևտիկ ուղեցույցներ՝

  • Մարշա Լինեհան «Կոգնիտիվ վարքագծային թերապիա սահմանային անձնային խանգարման համար» (անգլ.՝ Cognitive-Behavioral Treatment for Borderline Personality Disorder),
  • Մարշա Լինեհան «Սահմանային անձնային խանգարման թերապիայի հմտությունների ուսուցման ուղեցույց» (անգլ.՝ Skills Training Manual for Treating Borderline Personality Disorder).

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած չէ։ Ապրում է պերուական ծագմամբ իր որդեգրած դստեր՝ Ջերալդինայի և նրա ընտանիքի հետ[9]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Deutsche Nationalbibliothek Record #133627918 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. https://plus.si.cobiss.net/opac7/conor/71655779
  3. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. CONOR.Sl
  5. The Academic Family Tree — 2005.
  6. https://www.psychologicalscience.org/members/awards-and-honors/cattell-award/past-award-winners
  7. [1] Արխիվացված 2018-10-03 Wayback Machine[2] Արխիվացված 2020-08-23 Wayback MachineВидео с произношением в оригинале Արխիվացված 2016-07-11 Wayback Machine
  8. 8,0 8,1 8,2 [3] Արխիվացված է Մարտ 1, 2016 Wayback Machine-ի միջոցով: http://www.linehaninstitute.org/about-Linehan.php Արխիվացված է Մարտ 1, 2016 Wayback Machine-ի միջոցով:
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 [4] Արխիվացված է Մարտ 23, 2016 Wayback Machine-ի միջոցով: Ken Duckworth. NAMI Honors Dr. Marsha Linehan, The Creator of Dialectical Behavior Therapy. Oct. 05, 2015
  10. 10,0 10,1 10,2 10,3 [5] Արխիվացված է Ապրիլ 26, 2016 Wayback Machine-ի միջոցով: The Daily of the University of Washington. National Alliance on Mental Illness honors UW’s Dr. Marsha Linehan. October 1, 2015
  11. 11,0 11,1 11,2 [6] Արխիվացված է Մայիս 25, 2016 Wayback Machine-ի միջոցով: http://blogs.uw.edu/linehan Արխիվացված է Մայիս 25, 2016 Wayback Machine-ի միջոցով:
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 [7] Արխիվացված է Փետրվար 26, 2021 Wayback Machine-ի միջոցով: NYTimes. Expert on Mental Illness Reveals Her Own Fight. June 23 2011
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 [8] Արխիվացված է Ապրիլ 26, 2016 Wayback Machine-ի միջոցով: The Daily of the University of Washington. Leading the way out of hell. February 27, 2012
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 14,6 14,7 14,8 [9] Արխիվացված է Մայիս 9, 2016 Wayback Machine-ի միջոցով: Curriculum vitae
  15. 15,0 15,1 15,2 15,3 [10] Արխիվացված է Մայիս 19, 2016 Wayback Machine-ի միջոցով: Marsha M. Linehan, Ph.D., ABPP. Biography
  16. [11] Արխիվացված է Մայիս 21, 2016 Wayback Machine-ի միջոցով: Silver Hill Hospital. Giving Hope Gala 2015
  17. [12] Արխիվացված է Ապրիլ 6, 2016 Wayback Machine-ի միջոցով: Observer Vol.23.No.5. Champions of Psychology: Marsha Linehan. May/June, 2010
  18. [13] Արխիվացված է Մարտ 23, 2016 Wayback Machine-ի միջոցով: 2015 Scientific Research Award Presentation and Reception. Oct. 08, 2015

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]