Մարի Բոնապարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարի Բոնապարտ
ֆր.՝ Marie Bonaparte
MARIE BONAPARTE PRINCESS GIORGIOS OF GREECE (14901259040).jpg
Ծնվել էհուլիսի 2, 1882(1882-07-02)[1][2][3][4]
Սեն Կլու
Մահացել էսեպտեմբերի 21, 1962(1962-09-21)[2][3][4] (80 տարեկանում)
Gassin
բնական մահով
ՔաղաքացիությունՖրանսիա
Մասնագիտությունհոգեբան, թարգմանիչ և գրող
Գործունեության ոլորտհոգեվերլուծություն
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[2]
ՊարգևներOrder of Saints Olga and Sophia
Ամուսին(ներ)Գեորգիոս, Հունաստանի և Դանիայի արքայազն
Երեխա(ներ)Prince Peter of Greece and Denmark և Princess Eugénie of Greece and Denmark
ՀայրRoland Bonaparte
ՄայրMarie-Félix Blanc
Marie Bonaparte Վիքիպահեստում


Արքայադուստր Մարի Բոնապարտ (ֆր.՝ Marie Bonaparte, հուլիսի 2, 1882(1882-07-02)[1][2][3][4], Սեն Կլու - սեպտեմբերի 21, 1962(1962-09-21)[2][3][4], Gassin), գրող, թարգմանչուհի, հոգեվերլուծաբան, Զիգմունդ Ֆրոյդի աշակերտուհին, Ֆրանսիայում հոգեվերլուծության սակրավորը: Լյուսեն Բոնապարտի ծոռը (կայսր Նապոլեոն Բոնապարտի եղբայրը), Մարիան մեծ կարողություն է ժառանգել մորական պապից, ով հաջողակ գործարար էր և Մոնտե Կառլոն կառուցողներից մեկը: 1907 թվականին ամուսնացել է կոմս Գեորգիոս Կորֆացու հետ (Գեորգիոս I -ի և Օլգա Կոնստանտինովնայի երկրորդ որդին) և սկսել է կոչվել Հունաստանի և Դանիայի արքայադուստր:

Ներդրումը հոգեվերլուծության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարի Բոնապարտը պատմության մեջ է մտել որպես վառ ինտելեկտուալ և ֆրանսիացի առաջին հոգեվերլուծաբաններից մեկը: Նա ֆրանսերեն է թարգմանել և իր միջոցներով հրատարակել Ֆրոյդի գրքերը. «Լեոնարդո դա Վինչիի մի վաղ հիշողություն», «Մի պատրանքի ապագան», «Ուրվագծեր կիրառական հոգեվերլուծության մասին», «Մետահոգեբանություն» և Ֆրոյդի 5 հիմնական կլինիկական դեպքեր: «Դորա» (1905), «Փոքրիկ Հանսը» (1909), «Առնետով մարդը » (1909), «Շրեբեր» (1911) и «Մարդը գայլերի հետ» (1918) (Ռուդոլֆ Լեվենշտայնի հետ համատեղ):

1925 թվականին նա ծանոթացել էր Զիգմունդ Ֆրոյդի հետ և սեպտեմբերի 30-ին նրա մոտ սկսում է իր դիդակտիկ հոգեվերլուծությունը: Չնայած ավանդույթին (երբ վերլուծությունը տևում է մի քանի ամիս) Մարի Բոնապարտը Ֆրոյդի վերլուծությանը ենթարկվել է մինչև 1938 թվականը, երբ Ֆրոյդը ստիպված լքել էր Ավստրիան: Նա ստեղծում է «Ընդհատվող հոգեվերլուծության» ավանդույթ, երբ վերլուծվողը ապրում է այլ երկրում, և պարբերաբար մեկնում է իր վերլուծաբանի մոտ մի քանի շաբաթով: Ցայսօր վերլուծության այս ձևը ակտիվորեն գործածվում է Ֆրանսիայի հոգեվերլուծական դպրոցների կողմից:

Մարի Բոնապարտի երկրորդ նորարությունը, որը այսօր դարձել է ավանդույթ, այն էր, որ նա Ֆրանսիայում դարձել էր առաջին պրակտիկ հոգեվերլուծաբանը , ով չուներ բժշկական կրթություն:

Մարի Բոնապարտի և Զիգմունդ Ֆրոյդի փոխաբերական հարաբերությունները անսովոր կերպով էին դրսևորվում: Այսպես, 1934 թվականին, չնայած Ֆրոյդի ցանկությանը, նա գնում է Ֆրոյդի և Վիլգելմ Ֆլիսի նամակները, որոնք վերջինիս կինը աճուրդի էր հանել: Կասկածելով, որ Ֆրոյդը կարող էր ոչնչացնել այդ նամակները, ինչպես նա վարվել էր իր մետահոգեբանական աշխատությունների հետ, 1915 թվականին (օրինակ, «Գիտակցություն» գրքի հետ), նա պահում է նամակները իր բանկային պահարանում, և հրատարակում է միայն 1950 թվականին: Այսօր այդ նամակագրությունը համարվում է ոչ միայն պատմական փաստաթուղթ, որը լույս է սփռում հոգեվերլուծության զարգացման վրա, այլ նաև հաղորդում է Ֆրոյդի նախկինում անհայտ շատ օրիգինալ գաղափարներ: Այս արարքը խոսում է, Մարիա Բոնապարտի խիզախ և կամային մարդ լինելու մասին: Եվ այս հատկությունները դարձյալ կծառայեն հոգեվերլուծությանը, երբ մի քանի տարի անց Ֆրոյդը ստիպված կլիներ լքեր նացիստների կողմից օկուպացված Ավստրիան: Միայն նրա անձնական ջանքերի, ամերիկայի հյուպատոսարանի հետ ունեցած կապերի շնորհիվ նրան հաջողվեց փրկել Ֆրոյդի ընտանիքը և նրա արխիվի մի մասը: Մյուս մասը և մի շարք ձեռագրեր ոչնչացվել են նացիստների կողմից: Ֆրոյդի բազմաթիվ բարեկամները (այդ թվում Ֆրոյդի 4 հարազատ քույրերը), որոնց չէր հաջողվել փախչել Ավստրիայից, մահացել են մահվան ճամբարներում:

1926 թվականի նոյեմբերի 4-ին Մարի Բոնապարտը հիմնադրում է առաջին և ցայսօր բավականին հեղինակավոր հոգեվերլուծական ընկերությունը՝ Փարիզի հոգեվերլուծական ընկերությունը: Նա ընկերության առաջին նախագահ է նշանակում Ռենե Լաֆորգին, իսկ 1927 թվականին Ֆրանսիայում սեփական միջոցներով հիմնադրում և հրատարակում է հոգեվերլուծական ամսագիր՝ «Revue française de psychanalyse»: 1930 թվականին հիմնում է Շանո Դե Գարշ կլինիկան, որը մասնագիտացված էր դեպրեսիայի և տարբեր հոգեկան հիվանդությունների բուժման բնագավառում և զբաղեցնում էր Անտուան դը Սենտ Էքզյուպերիի ընտանիքին պատկանող տարածքը:

Նա Ֆրանսիա է գրավում այդ ժամանակների առաջադեմ հոգեվերլուծաբաններին՝ Ռուդոլֆ Լեվենշտայնին (ապագա վերլուծաբան և Ժան Լակի անհաշտ ընդդիմախոսը), Ռեյմոնդ դե Սոսսյուրին, Շարլյա Օդեին, Հանրի Ֆլունուային, ինչը տարիներ շարունակ Ֆարիզը դարձնում է հոգեվերլուծական մտքի համաշխարհային կենտրոն:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Մարի Բոնապարտի քաղաքական դիրքորոշումը հակասության մեջ է մտնում երիտասարդ վերլուծաբաններ՝ Դանիել Լագաշի, Ժակ Լակի և Ֆրանսուազա Դոլտոյի հետ և հանգեցնում է 1953 թվականի հոգեվերլուծության մեջ առաջին խոշոր ճեղքմանը:

Կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարի Բոնապարտի վերլուծության և Ֆրոյդի հետ հարաբերությունների մասին պատմությունը դարձել է Բենուա Ժակոյի «Արքայադուստր Մարիան» (Princesse Marie, 2004) հեռուստատեսային ֆիլմի նյութը, որտեղ գլխավոր դերը մարմնավորել է Կատրին Դենյովը:

Հիմնական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Guerres militaires et guerres sociales, Paris, Flammarion, 1920 Le printemps sur mon jardin, P., Flammarion, 1924.
  • Edgar Poe. Étude psychanalytique — avant-propos de Freud, P., éd. Denoël, 1933.
  • Mythes de guerre, Imago Publishing Ltd, 1947.
  • Essais de psychanalyse, Imago Publishing Ltd, 1950.
  • Monologues devant la vie et la mort, Imago Publishing Ltd, 1950.
  • Chronos et Eros, Imago Publishing Ltd, 1950.
  • Les glanes des jours — recueil de maximes dédié à Gustave Le Bon, P., P.U.F., 1950.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Accerboni Anna Maria et coll., La donna e la psicoanalisi, Ricordo di Marie Bonaparte, Trieste, Biblioteca Cominiana, 1989, 164 p.
  • Bourgeron Jean-Pierre, Marie Bonaparte et la psychanalyse, à travers ses lettres à René Laforgue et les images de son temps, Genève, éditions Slatkine, 1993
  • Céloa Bertin, La dernière Bonaparte, P., Perrin, 1982
  • Mijolla Alain de (1988), Quelques aperçus sur le rôle de la princesse Marie Bonaparte dans la création de la Société Psychanalytique de Paris, Rev. franç. Psychanal., 5, 1988, pp. 1197—1214.
  • Roudinesco Élisabeth, La bataille de cent ans, histoire de la psychanalyse tome 1, P., éd. Ramsay, 1982

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]