Ռոլան Բոնապարտ
Ռոլան Բոնապարտ | |
![]() | |
Կրթություն՝ | Հատուկ Ռազմական Դպրոց Սեն Սիր |
---|---|
Մասնագիտություն՝ | բուսաբան, աշխարհագրագետ, քարանձավագետ, գրող, էսպերանտիստ և լուսանկարիչ |
Ծննդյան օր | մայիսի 19, 1858[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ |
Վախճանի օր | ապրիլի 14, 1924[1][4][2][…] (65 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ |
Դինաստիա | Բոնապարտներ |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | Պիեռ Բոնապարտ Նապոլեոն |
Մայր | Eleonore Justine Ruflin? |
Ամուսին | Marie-Félix Blanc? |
Զավակներ | Մարի Բոնապարտ |
Ռոլան Նապոլեոն Բոնապարտ (ֆր.՝ Roland Napoléon Bonaparte, մայիսի 19, 1858[1][2][3][…], Փարիզ - ապրիլի 14, 1924[1][4][2][…], Փարիզ), ֆրանսիացի արքայազն, 1910 թվականից մինչև իր մահը Ֆրանսիական աշխարհագրական ընկերության նախագահը։ Արքայազն Լյուսիեն Բոնապարտի թոռն է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արքայազն Ռոլան Բոնապարտը արքայազն Պիեռ Նապոլեոն Բոնապարտի (1815-1881) և Էլեոնոր Ժյուստին Ռյուֆլենի որդին էր (1832-1905) և Նապոլեոն Բոնապարտի եղբոր՝ արքայազն Լյուսիեն Բոնապարտի թոռը։
1880 թվականին նա ամուսնացել է Մարի-Ֆելիքս Բլանկի հետ, որից ունեցել է դուստր՝ արքայադուստր Մարի Բոնապարտը (1882-1962)։
1886 թվականին Բոնապարտը մասնակցել է գիտական արշավի, որը լուսանկարել և անատոմիկորեն չափել է Հյուսիսային Նորվեգիայի սաամներին[6]։
1921-1923 թվականներին Ռոլան Բոնապարտը ֆրանսիական աստղագիտական ընկերության նախագահն էր[7]։
1899 թվականին՝ իր զարմիկ՝ արքայազն Նապոլեոն Շառլ Բոնապարտի մահից հետո, նա դարձել է Քանինոյի և Մուզինյանոյի 6-րդ արքայազնը, սակայն այդպես էլ պաշտոնապես չի ընդունել այդ տիտղոսը։ Արքայազն Ռոլանի մահից հետո Բոնապարտների գերդաստանի ավագ գծի՝ Լյուսիեն Բոնապարտի սերունդը տղամարդկանց գծով չի շարունակվել։
Ժան-Բատիստ Շարկոն նրա պատվին անվանել է Անտարկտիդայում գտնվող Բոնապարտ Փոյնթը։ Սաամների Կվալսուն գյուղի ափից վերև գտնվող լեռներում կա նաև մի փոքրիկ լիճ, որը կոչվում է Բոնապարտտեսյեն, ինչը նշանակում է «Բոնապարտի լիճ»։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Ռոլան Բոնապարտը ավանդական սաամական կոստյումով
-
Բոնապարտը (կենտրոնում) չափում է սաամ կնոջ գլուխը
-
Մարի-Ֆելիքս Բլանկ (1859-1882), կինը
-
Պիեռ Նապոլեոն Բոնապարտ (1815-1881), հայրը
-
Էլեոնոր Ժյուստին Ռյուֆլեն (1832-1905), մայրը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
- ↑ 3,0 3,1 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 Lundy D. R. The Peerage
- ↑ NMVW-collection
- ↑ Special Exhibit: Laplander Studies by Roland Bonaparte Archived 2017-01-31 at the Wayback Machine.. Retrieved August 14, 2008.
- ↑ Bulletin de la Société astronomique de France, November 1937, plates X-IX