Պիեռ Բոնապարտ Նապոլեոն
| Պիեռ Բոնապարտ Նապոլեոն | |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
|---|---|
| Ծննդյան օր | հոկտեմբերի 11, 1815[1][2][3] |
| Ծննդավայր | Հռոմ, Պապական մարզ[4] |
| Վախճանի օր | ապրիլի 7, 1881[5][1][2][…] (65 տարեկան) |
| Վախճանի վայր | Վերսալ, Իլ դը Ֆրանս, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[4] |
| Թաղված | Գոնարդների գերեզմանատուն |
| Դինաստիա | Բոնապարտներ |
| Քաղաքացիություն | |
| Հայր | Լյուսեն Բոնապարտ |
| Մայր | Alexandrine de Bleschamp? |
| Ամուսին | Eleonore Justine Ruflin? |
| Զավակներ | Ժաննա Բոնապարտ և Ռոլան Բոնապարտ |
| Պարգևներ | |
Պիեռ Նապոլեոնի Բոնապարտ (ֆրանսերեն՝ Pierre-Napoléon Bonaparte, հոկտեմբերի 11, 1815[1][2][3], Հռոմ, Պապական մարզ[4] - ապրիլի 7, 1881[5][1][2][…], Վերսալ, Իլ դը Ֆրանս, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[4]), տղան էր իշխան Լյուսիեն Բոնապարտի և իր երկրորդ կնոջ՝ Ալեքսանդրինա դե Բլեսչշանի[7]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիեռ Նապոլեոն Բոնապարտը դեռևս մանկուց աչքի է ընկել խիզախ, վճռական խառնվածքով ու արկածախնդրությամբ։ 15 տարեկան հասակում փախել է տանից, որպեսզի միանա իր զարմիկներին, Նապոլեոն-Լյուդովիկին և Լուիին՝ Ռոմագայի ապստամբներին։ Բայց նրան վերադարձնում են տուն և որոշ ժամանակ հետո ուղարկում Միացյալ Նահանգներ՝ հորեղբոր մոտ։ Այստեղ նա մտերմանում է հանրապետական գեներալ Սանտանդերի հետ, ով նրան նշանակում է հեծելազորի հրամանատար և ուղարկում Կոլումբիա։ Վերադառնալով Իտալիա Պիեռ Բոնապարտը դավադրություն է սկսում Հռոմի Պապի դեմ և ստիպված է լինում լքել երկիրը։ Ամերիկայում, Կորֆույում և ուրիշ վայրերում տարբեր բուռն արկածներից հետո ֆրանսիական իշխանությունը հրաժարվում է ընդունել նրան զինվորական ծառայության։ Նա բնակություն է հաստատում Լոնդոնում, որտեղ ապրում է մինչև հեղափոխություն՝ 1884 թվականը[7]։
Վերադառնալով Ֆրանսիա ընտրվում է խորհրդարան հարելով հանրապետականների և ձախ հայացքների տեսակետները, քվեարկում է հոգուտ սոցիալիստական օրինագծերի։ Երկրորդ կայրության տարիներին հեռանում է քաղաքականությունից և կորցնում արժեքը։ Կյանքի համար վաստակում էր գրական խարդախությամբ։
1894 թվականին նա ուղարկվում է Ֆրանսիական Ալժիր, բայց չհարմարվելով զինվորական կանոնավոր ծառայությանը լքում է բանակը և առանց թույլատրության վերադառնում է Ֆրանսիա, որտեղ զինված ուժերի նախարարը զրկում է նրան պարտականություններից։ Շուտով նա առաջադրում է իր թեկնածությունը օրենսդրական ժողովում և մտնում որպես Կորսիկայի ներկայացուցիչ։ 1851 թվականի դեկտեմբերի 2-ի հեղաշրջումից հետո, ինչին Պիեռ Բոնապարտը կողմնակից չէր, սկսում է վարել արդար մարդու կյանք, բայց շուտով հաշտվում է տեղի ունեցած իրադարձություններին, Նապոլեոն III-ից ստանում է «prince et altesse, ayant rang à la cour» կոչում և օգտվում նրա դրամապանակից։ Նապոլեոն III նրան չի ընդունում ոչ միայն իր famille civile, չի վստահում նաև ոչ մի պաշտոնում, իրենից էլ հեռու է պահում[7]։
1867 թվականին առանց կայսեր թույլտվության Բրյուսելում ամուսնանում է հասարակ աշխատողի աղջկա՝ Յուստինա Էլեոնորա Ռյուֆլենի հետ։ Նրա հետ ապրել է մինչ ամուսնությունը ունենալով երկու երեխա՝ Ռոլանան և Ժաննան[7]։
1870 թվականին վեճի ժամանակ կրակում է հայտնի լրագրող Վիկտոր Նուարի վրա ու արդարացվում[7]։
Մահացել է անորոշության մեջ, հուղարկավորվել Գոնար գերեզմանատանը։ Նրա տղան՝ Ռոլան Բոնապարտը եղել է Ֆրանսիական Աշխարհագրական Ընկերության նախագահը, իսկ թոռնուհին՝ Մարի Բոնապարտը Ֆրեյդի օգնականը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Lundy D. R. The Peerage
- 1 2 3 4 Bartoccini F. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1969. — Vol. 11.
- 1 2 GeneaStar
- 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #116237643 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
- ↑ Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- 1 2 3 4 5 «Бонапарты». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)