Տատոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տատոյ
Τατόι
TATOI PALACE.JPG
Տատոյ պալատ
Ժամանակակից կարգավիճակ`Լքված
Երկիր`Աթենք, Հունաստան
Ճարտարապետական ոճ`Պետերգոֆի ճարտարապետական ամբողջության (կոմպլեքս) նմանողությամբ
Հիմնող`Գեորգի I
Ճարտարապետ`Սավվոյ Բուկիսոմ
Կառուցման
ժամանակաշրջան`
1870-1880-ական թվականներ

Տատոյ (հուն․՝ Τατόι), հույն արքաների նախկին քաղաքամերձ պալատը և թագավորական ընտանիքի անդամների ամփոփման վայր։ Գտնվում է Աթենքի կենտրոնից 27 կմ հեռավորության վրա (քաղաքի սահմանագծից 15 կմ հեռավորության վրա)։

Պալատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Պարնիտա լեռան անտառապատ լանջին Ատտիկեում։ Պալատը կառուցվել է 1870-1880-ական թվականներին Գեորգի I-ի հրամանով Սավվոյ Բուկիսոմ ճարտարապետի նախագծով՝ Պետերգոֆի ճարտարապետական ամբողջության (կոմպլեքս) նմանողությամբ (Գեորգիի կինը՝ Օլգա Կոնստանտինովնան եղել է ռուսական կայսր Ալեքսանդր II-ի բարեկամուհին)։ Կառավարության նստավայրում եղել են երկու եկեղեցիներ (Իլյա Մարգարե 1873 թ., Քրիստոսի Հարություն 1899 թ.), պալատական ծառայությունների շենք, հեռագրատուն, գինու և կաթի գործարաններ, երեք ախոռ։ Զբոսայգում է գտնվում «Արքայական բազեապանի» արձանը (քանդակագործ Եվգենիա Լանսերեի աշխատանքը)։

1916 թ.` Գեորգի I մահվանից 3 տարի անց, հրդեհի պատճառով ավերվեցին մի շարք կառույցներ։ Հետագայում քաղաքական անկայունության ժամանակաշրջանը չնպաստեց պալատի վերականգնմանը։ 1930-ականներին կոմպլեքսը վերակառուցվեց ճարտարապետներ Անաստասիոս Մետակսասի և Կոնստանտինոս Սակելարիոցի նախագծով։

Տատոյում է ծնվել Գեորգի II-ը, ինչպես նաև այստեղ են մահացել Ալեքսանդր II-ը (սենյակային կապիկի կծոցից և արյան վարակումից) և Պավել I-ը։ Պալատում այցելության են եկել Նիկոլայ II-ը, Ավստրիայի կայսրուհի Ելիզաբեթ Բավարիացին, Էդուարդ VII-ը, Ելիզաբեթ II-ը, Ժաքլին Քենեդին։ Տատոյում տեղի են ունեցել մի շարք կարևոր պետական հանդիպումներ երկու համաշխարհային պատերազմների ընթացքում։ Այստեղ են իրենց երդումները տվել Էլեֆթերիոս Վենիզելոսի, Դիմիտրիոս Ռալլիսի և Գեորգիոս Պապանդրեուի կառավարությունները։

Սև գնդապետների հեղափոխությունից և թագավորական ընտանիքի աքսորից հետո 1960-ական թվականներին Տատաոյը դատարկվեց և սկսեց քանդվել։ Նախկին թագավոր Կոնստանտին II-ը միապետական համակարգի տապալումից հետո դատավիճեց հունական կառավարության հետ` փորձելով վերադարձնել բռնագրավված պալատը, սակայն ստացավ միայն փոքրիկ փոխհատուցում։ 2007 թվականին հունական կառավարությունը հայտարարեց, որ մտադիր է լքված պալատում թանգարան կառուցել։

Թագավորական դամբարան[խմբագրել | խմբագրել կոդը]

1880 թ. Տատոյում հայտնվեց առաջին գերեզմանը՝ Գեորգի I-ի մանկահասակ դստեր գերեզմանը։ Այստեղ են ամփոփվել նաև Գլյուքսբուրգյան արքայատոհմի բոլոր ներկայացուցիչները՝ Գեորգի I-ը,Կոնստանտին I-ը, Ալեքսանդր I-ը, Գեորգի II-ը, Պավել I-ը, ինչպես նաև ռուսական կայսերական ընտանիքի մի շարք անդամներ՝ Օլգա Կոնստանտինոնա թագուհին, մեծ իշխանադուստր Ելենա Վլադիմիրովնան, մեծ իշխանուհի Ալեքսանդրա Գեորգևնան (վերջինիս աճայունը 1939 թ. ԽՍՀՄ-ից տեղափոխվել է Հունաստան

Դամբարանում մահացածների ամփոփումը շարունակվում է նաև միապետական համակարգի տապալումից հետո։ 1981 թվականին այնտեղ է ամփոփվել Ֆրեդերիկա թագուհին, Պավել I-ի այրին, իսկ 1990-ական և 2000-ական թվականներին երկու հույն արքայադուստրեր՝ Ալեքսանդր I-ի և Կոնստանտին I-ի դուստրերը։

Պատեկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]