Կոնստանտինոս I

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox prétendant à un trône.png
Կոնստանտինոս I
Constantine I of Greece.jpg
Ծնվել է՝ օգոստոսի 2, 1868({{padleft:1868|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:2|2|0}})
Ծննդավայր Աթենք, Հունաստան[1]
Մահացել է՝ հունվարի 11, 1923({{padleft:1923|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:11|2|0}}) (54 տարեկանում) բնական պատճառով
Վախճանի վայր Պալերմո, Իտալիա[1]
Նեապոլ
Քաղաքացիություն Flag of Greece.svg Հունաստան
Տոհմ Գլյուքսբուրգներ
Շրջսնավարտ Հայդելբերգի համալսարան
Հայր Գեորգիոս I
Մայր Օլգա Կոնստանտինովնա
Երեխաներ Գեորգ II, Գեորգ I, Ելենա, Հունաստանի և Դանիայի արքայադուստր, Պավել I Հունական, արքայադուստր Իրինա, Աոստայի դքսուհի և Կատերինա, Հունաստանի և Դանիայի արքայադուստր
Կրոնական հավատքներ Հունական ուղղափառ եկեղեցի
Պարգևներ

Կոնստանտինոս I (հուն.՝ Κωνσταντῖνος Αʹ, օգոստոսի 2, 1868({{padleft:1868|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:2|2|0}}), Աթենք, Հունաստան[1] - հունվարի 11, 1923({{padleft:1923|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:11|2|0}}), Պալերմո, Իտալիա[1]), Հունաստանի թագավոր 1913-ից 1917 և 1920-ից 1922 թվականներին: Նա նաև Հելենական բանակի հրամանատարն էր 1897 թվականի անհաջող Հույն-թուրքական պատերազմի ժամանակ և գլխավորեց հունական զորքերը 1912-1913 թվականների Բալկանյան պատերազմների ժամանակ, որի ժամանակ Հունաստանին անցավ մեծ տարածքներ` ներառյալ Սալոնիկը` կրկնապակելով երկրի տարածքը և բնակչությունը: Նա բազմեց գահին 1913 թվականի մարտի 18-ին` իր հոր սպանությունից հետո:

Նրա տարաձայնությունները Էլեֆթերիոս Վենիզելոսի հետ Հունաստանի Առաջին համաշխարհային պատերազմի շուրջ բերեցին ազգային պառակտման: Կոնստանտինը ստիպեց Վենիզելոսին երկու անգամ հրաժարական տալ, սակայն 1917 թվականին լքեց Հունաստանը և պայմանավորվեց Անտանտի ուժերի հետ ռմբակոծել Աթենքը: Նրա երկրորդ որդի Ալեքսանդրը դարձավ թագավոր: Ալեքսանդրի մահից հետո Վենիզելոսը պարտվեց 1920 թվականի ընտրություններում և հանրաքվեով ժողովուրդը համաձայնեց նրա վերադարձին: Նա վերադարձավ գահին երկրորդ և վերջին անգամ 1922 թվականին, երբ Հունաստանը պարտվեց 1919-1922 թվականների Հույն-թուրքական պատերազմում: Կոնստանտինոսին փոխարինեց նրա ավագ որդին` Գեորգ II-ը: Կոնստանտինոսը մահացավ աքսորում չորս ամիս անց Սիցիլիայում:

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1868 թվականի օգոստոսի 2-ին Աթենքում, նա Հունաստանի թագավոր Գեորգ I-ի ավագ որդին էր: Նրա ծնունդը մեծ խանդավառություն առաջացրեց, որպես թագաժառանգ: Նրա ծննդի կապակցությամբ Լիկավիտոս բլուրում կազմակերպվեց հրավառություն: Նրան անվանեցին ի պատիվ իր պապի, Կոնստանտին Ռոմանովի, ինչպես նաև խոսվում էր, որ նա կլինի Կոնստանդինուպոլսի ազատագրողը: Նրան կնքել են որպես «Կոնստանտինոս» (հուն.՝ Κωνσταντῖνος, Kōnstantīnos) օգոստոսի 12-ին և պաշտոնապես տրվել է թագաժառանգ արքայազն տիտղոսը Diádochos (Διάδοχος, գրականորեն` "հաջորդող"): 1882 թվականի հոկտեմբերի 30-ին նա դառնում է Հելլենական ռազմական ակադեմիայի անդամ: Ավարտելուց հետո նրան ուղարկում են Բեռլին, հետագա ռազմական կրթություն ստանալու համար և ծառայում է Գերմանական կայսերական ջոկատում: Կոնստանտինը նաև ուսանել է քաղաքագիտություն և բիզնես Հեյդերբերգի և Լայպցիգի համալսարաններում: 1890 թվականին նա դառնում է Գեներալ մայոր և դառնում է Հունաստանի 3-րդ բանակի (Γ' Αρχηγείον Στρατού) հրամանատար[2]:

Բախումներ Տրիկուպիսի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

1895 թվականի հունվարին Կոնստանտինուսը քաղաքական մեծ աղմուկ բարձրացրերց, երբ հրամայից բանակին և ժանդարմներին ցրել փողոցային ցույցերը ընդդեմ հարկային քաղաքականության: Կոնստանտինուսը մինչ այդ խորհուրդ էր տվել արքունիքին իր դժգոհությունը արտահայտել կառավարությանը: Հունաստանի վարչապետ Խարիլաոս Տրիկուպիսը խնդրեց թագավորին խորհուրդ տալ իր որդուն չխառնվել պետական գործերում առանց նախապես խորհուրդ հարցնելու կառավարությունից: Թագավոր Գեորգը բացատրեց, որ Թագաժառանգ արքայազնը` ցրելով ցույցերը, գործել է որպես ռամզական գործիչ և որևէ մտադրություն չի ունեցել խառնվել քաղաքական գործերին: Այս պատահարը քննարկումների առիթ տվեց երկրի խորհրդարանի և Տրիկուպիս միջև և վերջինս արդյունքում հրաժարական տվեց: Մյուս ընտրություններում Տրիկուպիսը պարտություն կրեց և նոր վարչապետ Թեոդորոս Դիլիգիանիսը փորձեց վերջ դնել պալատի և կառավարության միջև թշնամությանը[3]:

Առաջին Օլիմպիական խաղերը Աթենքում կազմակերպելու համար նորից բախվեցին Կոնստանտինուսը և Տրիկուպիսը, քանի որ Տրիկուպիսը դեմ էր խաղերը ընդունելուն[4]: Երբ Դիլիգիանիսը հաղթեց Տրիկուպիսին ընտրություններում, ով սատարում էր Օլիմպիական խաղերին հաղթեց: Կոնստանտինուսը նաև եղավ Ամառային օլիմպիական խաղեր 1896 կազմակերպիչներից մեկը: Ըստ Պիեռ դը Կուբերտենի 1894 թվականին Թագաժառանգ արքայազնը մեծ ուրախություն ապրեց, երբ իմացավ, որ Օլիմպիական խաղերը տեղի են ունենալու Աթենքում: Կոնստանտինուսը նաև համոզեց գործարար Գեորգ Ավերոֆին մեկ միլիոն դրահմա նվիրաբերել[5], որպեսզի վերակառուցվի Պանատինաիկո մարզադաշտը Մարմարից:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #142039012 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. Polykratis (1945–1955), 873
  3. Polykratis (1945–1955), 873–874
  4. Constantine's Olympic activity began in June 1890 (Young [1996], 108).
  5. Darling (2004), 135