Մարգարիտ Դերանց
Մարգարիտ Դերանց | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | Ռիտա Էդուարդի Մանվելյան |
Ծնվել է | հոկտեմբերի 16, 1958 |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Արցախ |
Գրական անուն | Մարգարիտ Դերանց |
Մասնագիտություն | գրող, տնտեսագետ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան |
Անդամակցություն | ՀԳՄ |
Մարգարիտ Դերանց, (ծնունդով՝ Ռիտա Էդուարդի Մանվելյան, հոկտեմբերի 16, 1958, Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ),հայ գրող, արձակագիր, Հայաստանի Գրողների Միության անդամ, Արցախի գրողների միության անդամ, ԱՄՆ Հայ Գրողների միության անդամ[1][2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարգարիտ Դերանցը ծնվել է Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում 1958 թվականի հոկտեմբերի 16-ին։ 1964 թվականին ընդունվել է Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 դպրոցը։ Ինը տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։ Ավարտել է Երևանի թիվ 133 դպրոցը։ 1973-1978 թվականներին ուսանել է Երևանի Ժողտնտեսության Պետական համալսարանի ապրանքագիտության և առևտրի էկոնոմիկայի ֆակուլտետում[3]։ 1978 թվականից աշխատել է Առևտրի Մինիստրության հասարակական սննդի համակարգում, որպես տնտեսագետ, ավագ տնտեսագետ, հետագայում Երևան քաղաքի «Արարատ» հասարակական սննդի միավորում, որպես գլխավոր հաշվապահ և տնօրեն։ 2003 թվականից ապրում և ստեղծագործում է Լոս Անջելեսում։ Լոս-Անջելեսում աշխատել է մի շարք հարկային ձեռնարկություններում, որպես հարկային մասնագետ(Mash Accounting: CPA Firm in Glendale, Intelligent Financial Services, Inc in Burbank)։ Գրական ակտիվ գործունեության հետ մեկտեղ Լոս-Անջելեսում համագործակցել է ԱՄՆ Հայ Գրողների «Վերնատուն» գրական - մշակութային հեռուստահաղորդաշարին՝ սկսած 2016 թվականից, ինչպես նաև եղել է հայտնի երգահան, կինոբեմադրիչ, հեռուստալրագրող, Լոս-Անջելոսում առաջին հայ հեռուստատեսության հիմնադիր` Սարգի Մուրադյանի օգնականը «Խոսենք հայերեն» ծրագրում(2018-2022)[4]։ Հովանավորել է հայաստանաբնակ երիտասարդ գրողների՝ գրքերի հրատարակման գործում, այդ նախաձեռնության շրջանակներում ՀԳՄ Ծիծեռնակ հրատարակչությունը լույս է ընծայել Արցախի գրողների «Երբ Արցախը պաշարված էր» ժողովածուն(2023)[5]։ «Արմավ» հրատարակչությունը ՀԳՄ հովանու ներքո կազմակերպել է Մարգարիտ Դերանցի անվան գրական մրցանակաբաշխություն[6]։
Գրական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարգարիտ Դերանցը սկսել է գրել հասուն տարիքում։ Ստեղծագործում է արձակ ժանրում. վեպ, վիպակ, էսսե, պատմվածքներ։ Բազմիցս տպագրվել է, ինչպես Հայաստանում և Արցախում, այնպես էլ ԱՄՆ-ում, Կանադայում, Լիբանանում, Իրանում, Երուսաղեմում։ Յոթ ժողովածուի հեղինակ է։ Մի հարցազրույցում անդրադարձել է իր գրական անվան հարցին․
![]() |
Մեր տոհմը հայտնի է Դերանց ազգանվամբ (Տերանց, այսինքն՝ տերտերների, Արցախում հայտնի է Տերանց ձոր կոչվող վայրը՝ Կարմիր գյուղից 3 կմ հյուսիս-արևմուտք բլրակի վրա, այնտեղ կա սրբատեղի՝ Ըղեն նահատակ վանքը[7],այնտեղ են իմ նախապապ Ղազարի և նախատատ Ագյուլի տապանաքարերը, տեղանքը առանձնացված է բարձր մետաղե ցանկապատով, մանկությունս կապված է այդ վայրի հետ։ Պահպանված է նաև խաչքար, որը պատկանել է Տերանց տոհմի քահանայական ցեղին). գիտեք, երևի, որ Ղարաբաղի բարբառով «տ» տառը «դ» է հնչում։ Երբ առիթ եղավ ընտրելու գրական անուն, ես իմ ոչ հայկական՝ Ռիտա անունը վերափոխեցի (անձնագրով Ռիտա Մանվելյան եմ), ավելի ճիշտ՝ ամբողջացրի, որպես ազգանուն էլ՝ մեր տոհմանունը վերցրի և դարձա՝ Մարգարիտ Դերանց - Մարգարիտ Դերանց [8]
|
![]() |
- 2013 թվական, «Բյուրեղապակե ծաղկամանը» վիպակ (Լոս-Անջելես)։
- 2015 թվական, «Սարերում պահված գաղտնիքը» վիպակներ, պատմվածքներ (Color Depot, Լոս-Անջելոս)։
- 2016 թվական, «Մենակության քառակուսի» վիպակների, պատմվածքների ժողովածու (Yerevan printing, Լոս-Անջելոս)։
- 2017 թվական, «Սեր և էմիգրացիա» ժողովածու, որում ընդգրկված են միայն էմիգրացիայի խնդիրն արծարծող ստեղծագործությունները(Անտարես հրատարակչություն)։
- 2019 թվական, «Ջրահարսի անեծքը» էսսե, «Մեկ պատմվածք» մատենաշար։
- 2019 թվական, «Քրտնաձուկ» պատմվածքների ժողովածու, Անտարես հրատարակչության «21-րդ դար․ արձակ» մատենաշար[9][10][11]։
- 2021 թվական, «Սեր Լուսնեզրին» վեպ[12][13]։
- 2022 թվական, «Սեր լուսնեզրին» վեպը թարգմանվել է անգլերեն և լույս է տեսել «Love on the Moonedge»[14] խորագրով Լոս-Անջելեսում (Color Depot):
- 2022 թվական, «Հրաշամանուկը» պատմվածքն ընդգրկվել է միջնակարգ դպրոցի համար նախատեսված «Հայ ժամանակակից գրականության քրեստոմատիա» վեցհատորյակի 9-րդ դասարանի ցանկում(էջ 39)[15][16]։
- 2023 թվական, Արցախյան պատերազմներին նվիրված «Գմբեթավոր հովանոցը» վեպ[17],«Անտարես» հրատարակչություն։
- 2023 թվական, «Սեր և էմիգրացիա» գիրքը թարգմանվել է ռուսերեն և լույս տեսել «ЛЮБОВЬ ЭМИГРАНТКИ» վերնագրով[18]։
Մարգարիտ Դերանցի գրի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Մասնավորից դեպի ընդհանուրը, անձնականից դեպի համազգայինն ու համամարդկայինը ձգվող զարգացման տրամաբանությամբ Մարգարիտ Դերանցին հաջողվում է քայլ առ քայլ առաջ տանել մարդու ներաշխարհային «թաքնախորհուրդ» կապերի իր զննումները՝ նման շահագրգիռ ձգտումներ բորբոքելով նաև ընթերցողների հոգիներում։ - Պետրոս Դեմիրճյան, բան․ գիտ․ դոկտոր
|
![]() |
![]() |
Մեծ, իսկական, կոսմիկական սիրո որոնումը, սիրո ձգտումը, տենչը, թռիչքը ավելին են, քան սիրո հանգրվանը։ Կուպրինյան «անհանգրվան սիրո» այս կենսափիլիսոփայությունը` Մարգարիտ Դերանց արձակագրի էթիկական-էսթետիկական դավանանքն է, որը պիտի գնահատել, փայփայանքով խնամել, մանավանդ, մեր խաթարված կյանքի և բարքերի զուգահեռի վրա։ Հակառակ դեպքում, ինչպես գրում է Մարգարիտ Դերանցը, «երբեք չի ծնվի այն հրաշք մանուկը, որը մեզ թևեր կտա սավառնելու երկինք, որտեղ վերանում է ամեն կշիռ ու ծանրություն, որտեղ ամեն մի նյութական վերածվում է դյութանքի ու անսահմանության, և որը Սերն է»։ - Վարդգես Դավթյան, բժիշկ-հոգեբույժ, արձակագիր
|
![]() |
Պարգևներ , մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2017 թվական, Գրական-մշակութային գործունեության համար արժանացել Լոս-Անջելեսի ՀՀ Գլխավոր Հյուպատոսության և համայնքի մշակութային կազմակերպությունների բազմաթիվ պատվոգրերի հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար[19]։
- 2021 թվականին պարգևատրվել է Նարեկացու ոսկե մեդալով, Արցախի Գրողների Միության և Արցախի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի կողմից[20]։
- 2023 թվականի մարտին Փարիզում, գրական գործունեության համար «Ազնավուր հիմնադրամի» կողմից արժանացել է ոսկե մեդալի[21]։
- 2023 թվականի սեպտեմբերին ՀԳՄ կողմից արժանացել է «Գրական վաստակի» ոսկե մեդալի[22]։
- 2023 թվական, «Սեր լուսնեզրին» վեպը մասնակցել է American Book Fest հեղինակավոր մրցանակաբաշխությանը և անցել եզրափակիչ փուլ` պատմական սիրավեպ ժանրում[23]։
Մամուլ, համահեղինակային ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Գրական Սփյուռք» ժողովածու, 2016։
- «Հրեշտակային քաղաքի գրողները» Մենք և աշխարհը շարքից, Լոս-Անջելեսի հայ գրողների ստեղծագործությունների ժողովածու, Երևան, 2022։
- «Մենք և աշխարհը․ Ամերիկան հեռու և մոտ» ժողովածու, 2023։
- Մ․ Դերանց, Սիոն պաշտոնաթերթ, Երուսաղեմ, օգոստոս-դեկտեմբեր 2022։
- «Տիր» ամսագիր, հ․3, Կալիֆոռնիայի հայ գրողների միության պարբերական, 2015։
- Վերնատուն հանդես, 2016։
- «Համայնապատկեր» ամսագիր, հ․74, Կալիֆոռնիա, 2017։
- «Գիտակ» պարբերական հ․3, Լոս-Անջելես, 2017։
- Մարգարիտ Դերանց, Գրանիշ գրական կայք
- Մ․ Դերանց, mamul.am կայք։
- Մ․ Դերանցի պատմվածքներից «Կայարան » ամսագրի կայքում։
- Պետրոս Դեմիրճյանի գրախոսականը « Սեր լուսնեզրին» գրքի մասին,Գրական թերթ։
- Մ․ Դերանց, Հորիզոն գրական, Կանադա, էջ 14-15։
- Մ․ Դերանց, Նմանը նմանի հետ, պատմվածք, Մագաղաթ կայք։
- Մ․ Դերանց, Ապուրի գոլորշին, պատմվածք, Մագաղաթ կայք
- Մարգարիտ Դերանց, գրախոսական, Ալիք օրաթերթ,էջ 7, ապրիլ 17,2023, Թեհրան։
- Մաշտոց գրական հանդես, հ․1, հունվար, 2023[24]
- https://aspu.am/website/images/journal/47af5670.pdf, Մ․ Դերանց, Հեքիաթ ալյուրի մասին, ՀՊՄՀ պաշտոնաթերթ,հ․9, 2023։
Հեռուստատեսային նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարգարիտ Դերանցը համագործակցել է Երգենք հայերեն Սարգի Մուրադյանի հետ հեռուստանախագծին։ Հաղորդմանը հյուր են եղել հայ անվանի մշակութային և հասարակական գործիչներ։
Մարգարիտ Դերանցը վարել է ԱՄՆ հայ գրողների միության «Վերնատան հյուրերը» հաղորդաշարը, GEOPOLITICAL TV, ԱՄՆ․
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարցազրույց, գրախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մարգարիտ Դերանցի էջը bookmark.am գրքերի կայքում
- https://www.tert.am/am/news/2017/12/26/Stexcagorc-Arm/2575031 Archived 2023-11-21 at the Wayback Machine., Մ․Դերանց,«Ստեղծագործական Հայաստան» նախագիծ, Tert.am կայք, 2017
- https://www.iammedia.am/hy/post/Armenian-is-the-language-of-my-soul-and-my-heart, Մ․Դերանց, IamMedia հարթակ
- Էսքիզներ․ Մարգարիտ Դերանց
- Հարցազրույց Իրավունք թերթին, Մարգարիտ Դերանց
- Ծագումով հայեր․ Մարգարիտ Դերանց
- Բարձր գրականություն Արքմենիկ Նիկողոսյանի հետ․ Մարգարիտ Դերանց
- Անի Փաշայանի զրույցը Մ․ Դերանցի հետ, Նոյյան տապան, 2019
- Մարգարիտ Դերանցը «Դիմանկար» հաղորդաշարի հյուր,2019
- HI SHOW հաղորդաշար Հովհ․ Բաբախանյանի հետ, հյուրն է Մարգարիտ Դերանցը
- Մարգարիտ Դերանց, Առավոտ թերթ, 2021
- Մ․ Դերանցը «Բարև» հաղորդաշարի հյուր, 2021
- «Կինը» նախագիծ, Մարգարիտ Դերանց, 2021
- Առաջին ծրագրի հյուրն է Մարգարիտ Դերանցը,2021
- Մարգարիտ Դերանց, Առավոտ թերթ, 2022
- https://yeghegan.ucoz.org/ Մարգարիտ Դերանց, «Եղեգան փող» հանդես, Գյումրի, Սեպտեմբեր 2022,
- https://www.amazon.com/-/es/Margarit-Derants/dp/9939763522 Մ.Դերանցի «Քրտնաձուկ» ժողովածուն «Ամազոն» կայքում
- Մ․ Դերանց, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարան
- Մ․ Դերանցի գրքի շնորհանդեսը Ստեփանակերտում
- Մ․ Դերանց, Հայերն այսօր ՀՀ Սփյուռքի նախարարության պարբերական
- http://art-collage.com/post/Grakanutyuny-khabkanq-e,-vor-ognum-e-chanachel-ashkharhy, Մ.Դերանց, Արտկոլաժ կայք
- Մ․ Մախսուդյանի գրախոսականը Մ․ Դերանցի «Սեր և էմիգրացիա» գրքի մասին, Գրական թերթ
- Մ․ Դերանց, հարցազրույց, Նոյյան տապան ,2023
- Մ․ Դերանցը «Առաքելություն» հաղորդաշարի հյուր, 2023
- Մարգարիտ Դերանց, Առավոտ թերթ,2023
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Սփյուռքահայ գրողների ցանկ, ՀԳՄ պաշտոնական կայքէջ
- ↑ Տես ՀԳՄ տեղեկատու-2023, ՀԳՄ անդամներ արտերկրից բաժինը, էջ 62
- ↑ Հարցազրույց Մարգարիտ Դերանցի հետ
- ↑ Սարգի Մուրադյանի հաղորդաշարի հյուրն է Մարգարիտ Դերանցը
- ↑ https://armeniasputnik.am/20231030/erb-arcakhy-pasharvats-er-inch-en-patmel-arcakhci-grvoghnery-blvokadaji-masin-grqum-67979635.html, «Երբ Արցախը պաշարված էր» ժողովածուի մասին
- ↑ https://www.17.am/%D5%B8%D6%82%D5%B7%D5%A1%D5%A4%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D5%9B%D6%82%D5%B6-%D5%B4%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D6%81-%D5%A7/, Մարգարիտ Դերանցի անվան մրցանակաբաշխություն
- ↑ https://www.youtube.com/watch?v=TugRG1evTes, Արցախի Ըղեն նահատակ վանքի և խաչքարերի մասին
- ↑ Մ․ Դերանց, «Հայերենն իմ հոգու՛, սրտի՛ լեզուն է» հոդված
- ↑ «Քրտնաձուկ» ժողովածու
- ↑ Քրտնաձուկ ժողովածուի մասին, ՀԳՄ կայքէջ։
- ↑ https://www.goodreads.com/book/show/58635563, Մ․Դերանց, «Քրտնաձուկ» գիրքը Goodreads կայքում
- ↑ https://daran.company.site/%D5%84%D5%A1%D6%80%D5%A3%D5%A1%D6%80%D5%AB%D5%BF-%D4%B4%D5%A5%D6%80%D5%A1%D5%B6%D6%81-%D5%8D%D5%A5%D6%80-%D5%AC%D5%B8%D6%82%D5%BD%D5%B6%D5%A5%D5%A6%D6%80%D5%AB%D5%B6-p386451614, «Սեր լուսնեզրին» վեպը
- ↑ Հռիփսիմե, գրախոսական «Սեր լուսնեզրին» վեպի մասին, Գրական թերթ
- ↑ Love on the Moonedge (English Edition), Amazon.com
- ↑ https://zangakbookstore.am/hay-zhamanakakits-grakanutyan-qrestomatia-9-rd-dasaran, Հայ ժամանակակից գրականության քրեստոմատիա․ 9-րդ դասարան»
- ↑ Քրեստոմատիայում ընդգրկված հեղինակների ցանկը
- ↑ Պ․Դեմիրճյանի գրախոսականը Մ․ Դերանցի «Գմբեթավոր հովանոցը» գրքի մասին
- ↑ https://books.am/ru/ljubov-jemigrantki.html, Любовь эмигрантки, Деранц Маргарет
- ↑ Մ․ Դերանց, asbarez.am կայք
- ↑ Մարգարետ Դերանցը պարգևատրվեց մեդալով
- ↑ ARMENIANS BY ORIGIN AWARD 2023, FRANCE
- ↑ Գրական թերթ, 06․10․2023
- ↑ https://www.americanbookfest.com/2023afafullresults.html, THE 2023 AMERICAN FICTION AWARDS մրցանակակիրների ցանկը
- ↑ Մաշտոց հանդես, հ․1, 2023։