Պետրոս Դեմիրճյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դեմիրճյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Պետրոս Դեմիրճյան | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 30, 1950 (76 տարեկան) |
| Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Մասնագիտություն | գրականագետ, թարգմանիչ և մանկավարժ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ |
| Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
| Անդամակցություն | ՀԳՄ և Հայաստանի ժուռնալիստների միություն |
| Աշխատավայր | Գրական թերթ, Հայաստանի պաշտպանության նախարարություն, Հայաստանի Կառավարություն, Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, Գրականության ինստիտուտ և ՀԳՄ |
| Պետրոս Դեմիրճյան Վիքիքաղվածքում | |
| Պետրոս Դեմիրճյան Վիքիդարանում | |
Պետրոս Հակոբի Դեմիրճյան (մայիսի 30, 1950, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, թարգմանիչ, մանկավարժ, բանասիրական գիտությունների դոկտոր։ Հայաստանի գրողների միության անդամ (1977)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետրոս Դեմիրճյանը ծնվել է 1950 թվականի մայիսի 30-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Հայաստանի գրողների միության «Գրական թերթ»-ում աշխատել է որպես գրաքննադատության բաժնի գրական աշխատող, 1972-1998 թվականներին եղել է բաժնի վարիչ։ 1998-2013 թվականներին աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարության լրատվության և քարոզչության վարչությունում, ՀՀ կառավարության, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմերում՝ զբաղեցնելով հասարակության հետ կապերի բաժնի պատասխանատուի պաշտոններ։ Դասավանդել է Հրաչյա Աճառյանի անվան համալսարանում։ 2010 թվականից ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող է։ 2013 թվականին ընտրվել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար։
Գրական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակ է բազմաթիվ գրականագիտական և գրաքննադատական հոդվածների, որոնք տպագրվել են հայաստանյան և օտարերկրյա մամուլում։ Նա ակտիվ մասնակցություն է ունեցել Էստոնիայում հայկական մշակութային ընկերության ստեղծմանն ու գործունեությանը, ընկերության «Վահագն» թերթի հրատարակմանը։ 1990 թվականին կազմել (թարգմանիչ Բաբկեն Սիմոնյանի հետ) և Բելգրադում հրատարակել է «Կնիժևնա րեչ» սերբական գրական թերթի` հայ գրականությանը նվիրված հատուկ համար (16 էջ)։ Հայկական ռադիոյով և հեռուստատեսությամբ վարել է «Գրական անդաստան» և «Բանավեճի ակումբ» գրական-մշակութային հաղորդաշարերը։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի գրողների միության անդամ
- Հայաստանի ժուռնալիստների միության անդամ
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տիրան Չրաքյան (Ինտրա) կամ «հեքիաթի» իրականությունը, Երևան, 2016։
- Ինտրա. Ներաշխարհ, Երևան, 2006 (կազմել և արևելահայերեն ուղղագրության է փոխադրել Պ. Դեմիրճյանը)։
- Վարք Ինտրայի, Երևան, 2003[2]։
- Ժամանակը և գրականության զարգացումը, Երևան, 1986։
Թարգմանություններ (ռուսերենից)
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Գալանոպուլոս Ա.Գ. Ատլանտիդա։ Առասպելի ետևում ճշմարտությունն է.- Երևան։ Հայաստան, 1985.- 200 էջ։
- Դուբախ Հարոլդ, Տաբեր Ռոբերտ։ 1001 հարց օվկիանոսի մասին և 1001 պատասխան.- Երևան։ Հայաստան, 1983.- XL, 208 էջ։
- Մեժելայտիս Էդուարդաս։ Իմ կրկնակի Արարատը։ Բանաստեղծություններ; Պոեմներ; Ակնարկներ.- Երևան։ Սովետական գրող, 1984.- 277 էջ.- Բովանդ-ից՝ Որոշ ստեղծագործություններ։
- Մեժելայտիս Էդուարդաս։ Ճակատագրի թաս։ (Բանաստեղծություններ, հոդվածներ, ակնարկներ, գրախոսականներ).- Երևան։ Վան Արյան, 1998.- 143 էջ։
- Պեկելիս Վիկտոր։ Քո հնարավորություննե~րը, մա՛րդ.- Երևան։ Հայաստան, 1979.- 263 էջ։
- Պետրովիչ Նիկոլայ։ Զրույցներ գյուտարարության մասին.- Երևան։ Հայաստան, 1980.- 232 էջ։
- Սանսոնե Վիտո։ Քարեր, որ հոգի ունեն։ Գիտահանրամատչելի հրատարակություն.- Երևան։ Հայաստան, 2009.- 208 էջ։
- Ուկրաինական պատմվածքներ.- Երևան։ Սովետական գրող, 1977.- 623 էջ.- Բովանդ-ից՝ Որոշ ստեղծագործություններ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԳՄ Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակ՝ «Տիրան Չրաքյան /Ինտրա/ կամ հեքիաթի իրականությունը» մենագրության համար, 2016
- ՀԳՄ «Գրական թերթ»-ի տարեկան 1-ին մրցանակի` գրականագիտություն անվանակարգում, 2016
- Ֆրիտյոֆ Նանսենի անվան Ոսկյա հուշամեդալ, 2015
- ՀԳՄ և ՀՀ ՊՆ համատեղ մրցանակի` գրականագիտություն անվանակարգում, 2015
- ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ, 2014
- Ռուսաստանի գրողների միության Մոսկվայի կազմակերպության Ա. Ս. Գրիբոեդովի անվան գրական մրցանակ, 2014
- Երևանի քաղաքապետի շնորհակալագիր, 2010
- «Արաբկիր համայնքի պատվավոր քաղաքացի» կոչում, 2009
- ՀԳՄ Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակ՝ «Վարք Ինտրայի» մենագրության համար, 2004
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետրոս Դեմիրճյան» հոդվածին։ |
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետրոս Դեմիրճյան» հոդվածին։ |
| ||||||
- Մայիսի 30 ծնունդներ
- 1950 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ
- Հայաստանի գրողների միության անդամներ
- Հայաստանի ժուռնալիստների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- Հայ գրականագետներ
- Հայ թարգմանիչներ
- Հայ մանկավարժներ