Jump to content

Սարգի Մուրադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարգի Մուրադյան
Դիմանկար
Ծնվել է1931
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Մահացել էփետրվարի 11, 2022(2022-02-11)
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, օպերատոր-բեմադրիչ և կոմպոզիտոր

Սարգի Մուրադյան կամ Սարքի Մուրադյան (անգլ.՝ Sarky Mouradian, 1931, Բեյրութ, Լիբանան - փետրվարի 11, 2022(2022-02-11)), ամերիկահայ կինոռեժիսոր, հեռուստահաղորդավար և կոմպոզիտոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարգի Մուրադյանը ծնվել է Բեյրութում 1931 թվականին։ Հայրն Ադանայից է եղել, մայրը՝ Մարաշից։ Հաճախել է Բեյրութի «Սուրբ Նշան» ազգային, տարրական դպրոցը, այնուհետև՝ ֆրանսիական քոլեջը։ 16 տարեկանից զբաղվել է երաժշտությամբ, նվագախումբ է ունեցել. նվագել են համայնքային իրադարձությունների ժամանակ, ինչպես նաև ամեն հինգշաբթի՝ Բեյրութի թոքախտավորների հիվանդանոցում[1]։ 1955 թվականին տեղափոխվել է Բոստոն՝ շարունակելու երաժշտական կրթությունը։ Նրա հիմնական կիրքը միշտ եղել է կինոն։ 1960 թվականին նա տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ հաճախել է «Արվեստների թատրոն» (անգլ.՝ Theater of Arts) և սկսել է աշխատել կինոարդյունաբերությունում՝ որպես դերասան և ռեժիսոր։ Սարգի Մուրադյանը 60-ից ավելի ձայնագրված երգերի հեղինակ է։ Իր երգերի գերակշիռ մասի խոսքերի հեղինակն է։ 1960-ական թվականներին «High Tones» անունով նվագախումբ է ունեցել Լոս Անջելեսում[1]։ 1978 թվականին Լոս Անջելեսում հիմնել է «Արմենյան թելեթայմ» (անգլ.՝ Armenian Teletime) անվանումով հայկական հեռուստատեսային առաջին շոուներից մեկը, որտեղ նա հյուրընկալել է տարբեր հայ հայտնի կատարողների և քաղաքական գործիչների։ 2016 թվականին պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով[2]։

Մահացել է 2022 թվականի փետրվարի 11-ին 90 տարեկանում[3]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1962 - Արյունապարտը (սև-սպիտակ) հիմնված է Ավետիս Ահարոնյանի (առաջին հանրապետության գանձապահը) «Արյան ձայնը» պատմվածքի վրա - ռեժիսոր[1],
  • 1974 - Երջանկության արցունքներ (անգլ.՝ Tears of Happiness) - ռեժիսոր, սցենարիստ, մոնտաժող, կոմպոզիտոր,
  • 1975 - Սասունի որդիներ (անգլ.՝ Sons of Sassoun) - ռեժիսոր, սցենարիստ, կոմպոզիտոր,
  • 1978 - Սիրո խոստում (անգլ.՝ Promise of Love) - ռեժիսոր, սցենարիստ, մոնտաժող,
  • 1982 - Մուսա լեռան քառասուն օրը (անգլ.՝ Forty Days of Musa Dagh) - ռեժիսոր,
  • 2002 - Ալիսիա (անգլ.՝ Alicia) - ռեժիսոր, սցենարիստ[4][5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Հայ հայտնի գործիչներ շարքից՝ բանաստեղծ, կոմպոզիտոր, սցենարիստ, ռեժիսոր և հեռուստալրագրող՝ Սարքի Մուրադյան
  2. «Armenian Film Society To Screen Baghdasar Aghpar With Filmmaker Sarky Mouradian • MassisPost». MassisPost (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հունվարի 27. Վերցված է 2022 թ․ փետրվարի 11-ին.
  3. «Obituary - Death : We lost an absolute giant. Sarky Mouradian has passed away at the age of 90». USA LOCALITIES (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ փետրվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 11-ին.
  4. «Sarky Mouradian». www.tcm.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 11-ին.
  5. «Sarky Mouradian». IMDb. Վերցված է 2022 թ․ փետրվարի 11-ին.