Մասնակցի քննարկում:Lilitik22/Արխիվ/2011-2013

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շնորհավոր Նոր Տարի[խմբագրել կոդը]

Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ
Հարգելի, Lilitik22/Արխիվ, շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն 2011 թվականին հայերեն Վիքիպեդիայում ակտիվ մասնակցություն ունենալու և բազմաթիվ խմբագրումների համար։ Հուսանք որ 2012-ը բեղմնավոր տարի կլինի մեր հանրագիտարանի համար և համատեղ ուժերով այն կհասցնենք պատշաճ մակարդակի։ Հարգանքներով՝ ՀՎ կարգավորող խումբ։


Պատճենված նկարներ և տեքստեր[խմբագրել կոդը]

Հարգելի Lilitik22, Ձեր վերջինբ խմբագրումները հիմնականում http://www.nationaltheater.am կայքից պատճենված նկարներ և տեքստեր են։ Նմանօրինակ գործունեությունը խախտում է հեղինակային իրավունքը և վիքիփեդիայում ընդունված չէ։ Խնդրում եմ Ձեզ տեքստերը վերափոխել և ուրիշ՝ ազատ նկարներ բեռնել։ Տեքստերը բացի այն որ պատճենված են, նաև հանրագիտարանային ոճի չեն։ Հակառակ դեպքում դրանք կհեռացվեն։--Bekoքննարկում 14:15, 2 Հունվարի 2012 (UTC)

Քվեարկություն. տարվա հոդված[խմբագրել կոդը]

Տարվա հոդված
Հարգելի Lilitik22/Արխիվ, Վիքիփեդիայի մասնակիցները ընտրում են 2011 թ. լավագույն հոդվածը, առաջարկում այս էջում մասնակցել քվեարկությանը։ Հարգանքներով {{{1}}}|}

Ծննդյան և մահվան օրեր[խմբագրել կոդը]

Ողջույն Lilitik22, նկատեցի, որ ձեր ստեղծած հոդվածներում բացակայում են ծննդյան և մահվան օրերը, եթե հնարավոր է ուրիշ աղբյուրներից ավելացրեք դրանք։ Օրինակ Թաթիկ Սարյանինը կա այստեղ Ես կանեյի այդ, բայց ժամանակս չի ներում։--Bekoքննարկում 19:00, 3 Հունվարի 2012 (UTC)

Հարգելի՛ Lilitik22։ Շնորհավորում եմ, ձեր խմբագրած/առաջարկած Ալեքսանդրինյան թատրոն հոդվածն ընտրվել է 2012 թ. հունիսի 16-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն ձեր ներդրման համար։ --vacio 09:23, 6 Հունիսի 2012 (UTC)[reply]

Ողջույն Lilitik22, հիշեցնեմ որ չունենք Մոսկվայի պետական լենինյան կոմերիտմիության անվան թատրոնի կամ պարզապես Լենկոմի մասին հոդված։ Սա պարզապես հիշեցում է, այլ ոչ պարտադրանք։)--Bekoքննարկում 10:54, 16 Հունիսի 2012 (UTC)[reply]

Ողջույն Բեկո։ Շուտով կտեսնեք հոդվածը ։) --Lilitik22 (talk) 15:57, 16 Հունիսի 2012 (UTC)[reply]
Շնորհակալություն։--Bekoքննարկում 18:00, 16 Հունիսի 2012 (UTC)[reply]

Հարգելի՛ Lilitik22։ Շնորհավորում եմ, ձեր խմբագրած/առաջարկած Արտս թատրոն հոդվածն ընտրվել է 2012 թ. հուլիսի 21-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն ձեր ներդրման համար։ --vacio 19:28, 20 Հուլիսի 2012 (UTC)[reply]

Շնորհակալություն --Lilitik22 (talk) 19:43, 20 Հուլիսի 2012 (UTC)[reply]

Հարգելի՛ Lilitik22[խմբագրել կոդը]

Շնորհակալ եմ որ այսպես ուշադիր խմ֊բագ֊րել եք իմ կողմից ստեղծած/խմբագրած էջեր։ Հույսով եմ որ կշարունակեք այս աշխատանքը նաև ապագայում։ Kareyac (talk) 07:3., 2 Հուլիսի 2012 (UTC)

Խնդրեմ։ Ուղղակի ինձ դուր են գալիս Ձեր կողմից ստեղծված հոդվածների ուղղվածությունը, այդ իսկ պատճառով մեծ հաճույքով վիքիֆիկացնում եմ։ Ես պիտի անդրադառնայի այդ հոդվածների ստեղծմանը, երբ ավարտեի իմ՝ թատրոնների վերաբերյալ հոդվածները ստեղծելը, և ուրախ եմ, որ այդ գործը Դուք անում եք ։) --Lilitik22 (talk) 08:24, 22 Հուլիսի 2012 (UTC)[reply]

Հարգելի՛ Lilitik22։ Շնորհավորում եմ, ձեր խմբագրած/առաջարկած Բալթյան տուն հոդվածն ընտրվել է 2012 թ. սեպտեմբերի 4-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն ձեր ներդրման համար։--Արամ 08:24, 22 Օգոստոսի 2012 (UTC)[reply]

Շնորհակալություն ։) --Lilitik22 (քննարկում) 08:53, 22 Օգոստոսի 2012 (UTC)[reply]

Your Credo Reference account is approved[խմբագրել կոդը]

Good news! You are approved for access to 350 high quality reference resources through Credo Reference.

  • Fill out the survey with your username and an email address where your sign-up information can be sent. Credo will contact you within a few weeks with your login information.
  • If you need assistance, ask User:Ocaasi.
  • A quick reminder about using the account: 1) try it out; 2) provide original citation information, in addition to linking to a Credo article; 3) avoid bare links to non-free Credo pages; 4) note "(subscription required)" in the citation, where appropriate. Examples are at W:EN:WP:Credo accounts/Citations.
  • Credo would love to hear feedback at W:EN:WP:Credo accounts/Experiences
  • If you decide you no longer can or want to make use of your account, donate it back by adding your name here

Thanks for helping make Wikipedia better. Enjoy your research! Cheers, Ocaasi 02:27, 23 Օգոստոսի 2012 (UTC)

Thanks :) --Lilitik22 (քննարկում) 08:26, 23 Օգոստոսի 2012 (UTC)[reply]

Հարգելի՛ Lilitik22։ Շնորհավորում եմ, ձեր խմբագրած/առաջարկած Ռուսական թատրոն հոդվածն ընտրվել է 2012 թ. Սեպտեմբերի 6-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն ձեր ներդրման համար։ --Արամ 12:03, 27 Օգոստոսի 2012 (UTC)[reply]

Շնորհակալություն ։) --Lilitik22 (քննարկում) 15:19, 27 Օգոստոսի 2012 (UTC)[reply]

Առաջարկվել է այս հոդվածները ջնջել: Ահավասիկ գովազդ է և այդ հոդվածները կարող են վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Նշված են բոլոր թվարկված հոդվածներում հեռախոսահամարները, ֆեյսբուքյան էջերը և ծառայությունների ցանկերը:--46.71.242.6 12:35, 25 Հունվարի 2013 (UTC)

Հարգելի անանուն մասնակից, հոդվածները բոլորն էլ կարդացի և գովազդ չգտա ոչ մի հոդվածում։ Եթե կարծում եք, որ հոդվածները վիքիֆիկացման կարիք ունեն, ապա կարող եք ինքներդ վիքիֆիկացնել, որպեսզի համապատասխանեն վիքիպեդիայի չափանիշերին։ --Lilitik22 (քննարկում) 13:49, 25 Հունվարի 2013 (UTC)

Լիլիթ ջան, Լուարը հենց այդ Լուարն էր 1012 կմ երկարությամ, այդպես է գրված նաև հանրագիտարանում։--Bekoքննարկում 14:14, 3 Փետրվարի 2013 (UTC) Երկու գետն էլ Լուար են։ Մեկը Loire -1012կմ, մյուսը Loir - 311կմ Սարտի վտակը։ Լուարայի դեպքում ա-ն կարծում եմ ռուսների ավելացրածն է։ Հայերենում Լուար։--Bekoքննարկում 14:28, 3 Փետրվարի 2013 (UTC)

Պարզ է, ես էլ տեսա տարբեր գետեր են ու ռուսերենի հիման վրա վերանվանեցի, այժմ կուղղեմ։ Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 14:48, 3 Փետրվարի 2013 (UTC)
Ցանկացա կրկին վերանվանեմ, բայց չեմ կարողանում, գրվում է այդ անվանումով էջ արդեն գոյություն ունի։ Երևի թե պետք է նախորդը ջնջել տեղ ազատելու համար։ --Lilitik22 (քննարկում) 14:52, 3 Փետրվարի 2013 (UTC)
Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 14:59, 3 Փետրվարի 2013 (UTC)
Խնդրեմ։ Այս մյուսի մասին գրելուց առաջարկում եմ փակագծերում գրել Սարտի վտակ, ի դեպ սրա դեպքում էլ ռուսների մոտ Սարտա է։ կարծում եմ ճիշտը Սարտն է։--Bekoքննարկում 15:01, 3 Փետրվարի 2013 (UTC)
Այդպես էլ նշել եմ ինձ մոտ։ --Lilitik22 (քննարկում) 15:35, 3 Փետրվարի 2013 (UTC)
Շնորհակալություն :) --Lilitik22 (քննարկում) 19:46, 8 Մարտի 2013 (UTC)[reply]

շաբաթվա հոդված – Թատրոն[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Lilitik22։ Շնորհավորում եմ, ձեր խմբագրած Թատրոն հոդվածն ընտրվել է 2013 թ. 11-րդ շաբաթում որպես Շաբաթվա հոդված Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն ձեր ներդրման համար։ Հարգանքներով՝ --ERJANIK քննարկում: 16:16, 10 Մարտի 2013 (UTC)[reply]

Շնորհակալ եմ :) --Lilitik22 (քննարկում) 16:17, 10 Մարտի 2013 (UTC)[reply]


Շնորհակալ եմ :) --Lilitik22 (քննարկում) 10:36, 31 Մարտի 2013 (UTC)[reply]
Խնդրեմ:Raz from Armenia 12:39, 31 Մարտի 2013 (UTC)[reply]

Ողջույն Lilitik22 , ազատ ժամանակ ունենալու դեպքում խնդրում եմ մասնակցիր այս հետաքրքիր վիքիհետազոտությանը.Մասնակից:6AND5/վիքիմարքեթինգային հետազոտություններ---6AND5 (քննարկում) 18:20, 13 Ապրիլի 2013 (UTC)[reply]

Մերսի Raz from Armenia ջան։ Քո տոնն էլ շնորհավոր :)
Շնորհակալություն,իրոք որ տոնս շնորհավոր : Դ:--Raz from Armenia 12:41, 29 Ապրիլի 2013 (UTC)[reply]

քվեարկություն[խմբագրել կոդը]

Լիլիթ ջան քվեարկության 6-րդ կետում «Ստանդարտ ստորագրության փոխելու արգելում» ենթավերնագիրը կապ չունի մասնակցի ստորագրության անունի հետ կապված, այդ գլուխը արգելում է ցանկացած մոդիֆիկացիա կապված դիզայի հետ, իսկ սորագրության անունի փոփոխությունը «5 Ստորագրությունում մասնակցային և իրական անունից բացի այլ անունների կիրառման արգելում» այս գլուխն է, որում դուք կողմ եք քվեարկել, եթե գտնում եք, որ 6-րդ կետում սխալմամբ եք ստորագրել ապա ուղղեք խնդրեմ։ Մի խոսքով 6-րդը արգելում է թավատառ, շեղատառ, չափով մեծ/փոքր, գույնսգույն և այլնը։ Թավառա և շեղատառի ենթագլուխը հստակեցվել է և խնդրումայնտեղ նույնպես քվեարկել--Tatul (քննարկում) 17:20, 29 Ապրիլի 2013 (UTC)[reply]

Հարգելի՛ Lilitik22։ Շնորհավորում ենք, Ձեր խմբագրած Հայկական երաժշտություն հոդվածն ընտրվել է 2013 թ. 23-րդ շաբաթում որպես Շաբաթվա հոդված Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն ձեր ներդրման համար։ Հարգանքներով՝ --ERJANIK քննարկում: 11:22, 2 Հունիսի 2013 (UTC)[reply]

Շնորհակալություն, Երջանիկ ջան։ --Lilitik22 (քննարկում) 11:25, 2 Հունիսի 2013 (UTC)[reply]

Lilitik22, կասեք մի երկու բառով թե ինչ եք ուզում անել ծաղիկ և ծաղիկ (այլ կիրառումներ) էջերի հետ։ Խմբագրումների պատմությունից այնքան էլ տրամաբանությունը չհասկացա։ Կարծում եմ նաև, որ Ծաղիկ (բուսաբանություն) պետք է վերանվանվի ծաղիկ, քանի որ սա առաջին ակնհայտ նշանակությունն է այդ բառի (մնացածները ածանցյալ են սրանից)։ ― Teak (քննարկում) 07:29, 3 Հունիսի 2013 (UTC)[reply]

Ցանկանում էի ծաղիկ հոդվածի տակ գրել ցանկը, որը ներկայացված է մյուս հոդվածում: Սակայն տեսա, որ պետք է վերնագրում ավելացվի նաև (այլ կիրառումներ): Այնուհետև ծաղիկ (բուսաբանություն)-ը ցանկացա կրկին փոխեմ ծաղիկ-ի, բայց քանի որ նման հոդված արդեն կար, ապա չթողեց: Համամիտ եմ Ձեզ հետ: Խնդրում եմ ջնջել ծաղիկ հոդվածը, որպեսզի տեղ ազատվի ծաղիկ (բուսաբանություն)-ը վերանվանելու համար: Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 10:14, 3 Հունիսի 2013 (UTC)[reply]
Ջնջեցի «ծաղիկը» ու «ծաղիկ (բուսաբանություն)» հոդվածը վերանվանեցի «ծաղիկ»։ Խնդրում եմ հետագայում նման դեպքերում կա՛մ ջնջման պատճառը խմբագրել՝ հայտնելով ձեր մտադրությունները, կա՛մ քննարկման էջում թողնել մեկնաբանություն էջերի վերանվանումների հետ կապված նպատակների մասին։ Կա՛մ էլ ուղղակի դիմեք որևէ ադմինի, որպեսզի գործողությունները արվեն։ ― Teak (քննարկում) 16:12, 3 Հունիսի 2013 (UTC)[reply]
Լավ, շնորհակալություն։ --Lilitik22 (քննարկում) 16:32, 3 Հունիսի 2013 (UTC)[reply]

Համագործակցության ակտիվություն[խմբագրել կոդը]

Լիլիթ ջան, խոսքեր չեմ գտնում ասելու, թե որքան էական խմբագրումներ ու շտկումներ ես անում: Ես մինչև հիմա գլուխ էի ջարդում, թե Խարիսխ (ճարտարապետություն) հոդվածի միջլեզվային հոդվածները որն են: Իսկ դու արդեն այն գտար: Շնորհակալ եմ, Լիլիթ ջան: -Արման Մուսիկյան (քննարկում) 14:34, 15 Հունիսի 2013 (UTC)[reply]

Խնդրեմ, Արման ջան։ Միայն մեկս մյուսի հետ համագործակցելով ու լրացնելով կարող ենք հաջողության հասնել։ --Lilitik22 (քննարկում) 14:38, 15 Հունիսի 2013 (UTC)[reply]
Համամիտ եմ քեզ հետ, Լիլիթ ջան: Արման Մուսիկյան (քննարկում) 14:41, 15 Հունիսի 2013 (UTC)[reply]

Կաղապարի թարգմանություն[խմբագրել կոդը]

Ողջույն Լիլիթ ջան։ Առանձնապես անգլերենով չեմ փայլում, այդ իսկ պատճառով փոքր-ինչ դժվարանում եմ թարգմանել այս կաղապարը։

Կարո՞ղ ես օգնել։ --ջեօ » 22:38, 22 Հունիսի 2013 (UTC)[reply]

Արված է --Lilitik22 (քննարկում) 21:49, 23 Հունիսի 2013 (UTC)[reply]

Ապրես հղումն ուղղելու համար, Լիլիթ ջան։ Ուղիղ 15 րոպե գլուխ եմ ջարդել, թե ինչու չի աշխատում ։ճ --ջեօ » 21:51, 1 Հուլիսի 2013 (UTC)[reply]

Ես էլ մի քիչ գլուխ ջարդեցի :) --Lilitik22 (քննարկում) 21:52, 1 Հուլիսի 2013 (UTC)[reply]

[1] խնդրում եմ մասնակցել քվեարկությանը: Հարգանքներով --Raz from Armenia 14:10, 6 Հուլիսի 2013 (UTC)[reply]

Հարգելի՛ Lilitik22։ Շնորհավորում ենք, Ձեր խմբագրած Խեցեգործությունը Հայաստանում հոդվածն ընտրվել է 2013 թ. 30-րդ շաբաթում որպես Շաբաթվա հոդված Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն ձեր ներդրման համար։ Հարգանքներով՝ --ERJANIK քննարկում: 13:53, 20 Հուլիսի 2013 (UTC)[reply]

Շնորհակալություն, Երջանիկ ջան, ես ու Արմանն ենք խմբագրել։ --Lilitik22 (քննարկում) 14:39, 20 Հուլիսի 2013 (UTC)[reply]
Վերջանական տեսքը դու ես տվել, Լիլիթ ջան: Առանց նկարազարդման և քո խմբագրումների այն հոդվածն այս մակարդակի չէր գա:--Արման Մուսիկյան (քննարկում) 16:34, 20 Հուլիսի 2013 (UTC)[reply]
հոդվածի պատմության մեջ չկա Արմանի անունը, ինչևէ, երկուսով էլ ապրեք: ERJANIK քննարկում: 17:31, 20 Հուլիսի 2013 (UTC)[reply]
Երջանիկ ջան, Արմանը այս հոդվածի տեղեկությունները գրել էր Խեցեգործություն հոդվածի մեջ, հետո որոշեցինք, որ ավելի լավ կլինի առանձին հոդված ունենանք :) --Lilitik22 (քննարկում) 17:39, 20 Հուլիսի 2013 (UTC)[reply]
պարզ է: --ERJANIK քննարկում: 18:11, 20 Հուլիսի 2013 (UTC)[reply]

Article requests[խմբագրել կոդը]

Hi! Do you do article requests in Armenian? There are some ideas I have for articles in that language.

Thanks WhisperToMe (քննարկում) 00:55, 30 Հուլիսի 2013 (UTC)[reply]

Hello, I'll be glad to help you but now I'm a bit short of time. May be next time :) You can ask another editors. --Lilitik22 (քննարկում) 04:05, 30 Հուլիսի 2013 (UTC)[reply]
Alright. Thank you for the response :) WhisperToMe (քննարկում) 15:21, 6 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]

Ողջույն հարգելի Lilitik22: Ինչպե՞ս եք: Խնդրանքս հետևյալ է.խնդրում եմ տալ ինձ նկարներ (կաթնասուններ,մարդ,թռչուններ),որտեղ ներառված լինեն արտազատական,կմախքը,մարսողական,արյունատար և այլն: --Narek 16 (քննարկում) 16:28, 24 Օգոստոսի 2013 (UTC)[reply]

Ողջույն Narek 16 ջան։ Քեզ անհրաժեշտ նկարները կարող ես գտնել Վիքիպահեստում։ --Lilitik22 (քննարկում) 16:50, 24 Օգոստոսի 2013 (UTC)[reply]
Խնդրում եմ ձեզ տալ ինձ կոնկրետ նկարները:--Narek 16 (քննարկում) 18:27, 24 Օգոստոսի 2013 (UTC)[reply]
Մարդու անատոմիան պատկերող նկարները դասակարգված են այստեղ, կաթնասուններինը՝ այստեղ, թռչուններինն էլ՝ այստեղ։ --Lilitik22 (քննարկում) 18:40, 24 Օգոստոսի 2013 (UTC)[reply]

Հարգելի Lilitik22 ջան: Խնդրում եմ ձեզ այնպես անել,որպեսզի հյուսված հոդվածը լինի մյուս լեզուներում և խնդրում եմ բացատրել ինձ ինչպե՞ս կարող եմ այնպես անել,որպեսզի հոդվածները լինեն մյուս լեզուներում: Սպասում եմ:--Narek 16 (քննարկում) 19:20, 24 Օգոստոսի 2013 (UTC)[reply]

Narek 16 ջան, կոնկրետ ո՞ր հոդվածի մասին է խոսքը, ո՞ր հոդվածն ես ուզում, որ հայտնվի մյուս լեզուներում։ --Lilitik22 (քննարկում) 20:10, 24 Օգոստոսի 2013 (UTC)[reply]
Narek 16 ջան, բա այստեղ չասեցի՞: --ERJANIK քննարկում: 04:25, 25 Օգոստոսի 2013 (UTC)[reply]
Երջանիկ ջան, չէի տեսել։ Նարեկ ջան, Երջանիկը շատ լավ, հանգամանալից բացատրել է։ Կարծում եմ լավ կլինի, որ առաջիկա վորքշոփին անպայման գաս, քեզ շատ կօգնի։ Այնտեղ կգտնես քո բոլոր հարցերի պատասխանները։ --Lilitik22 (քննարկում) 06:52, 25 Օգոստոսի 2013 (UTC)[reply]
Narek 16-ը այս նույն անհեթեթ խնդրանքն արդեն մի շաբաթ է բոլոր ակտիվ մասնակիցներին ուղարկում է։ Ու գրեթե միշտ նույն պատասխանն է ստանում։ Ինձ էր գրել Հայկին, Արամ Վանին, 5AND6-ին և այլոց։ Այսքանին միայն ես գիտեմ։ Եթե մի երկու մասնակից իրեն բացատրել են որ նման նկարներ չկան, պետք է փնտրես հոդվածի մյուս լեզուների համաժեքներում և մեր հարգարժան Երջանիկն էլ նույնիսկ պատկերազարդ ցույց է տվել թե ինչպես են հոդվածները ավելացվում մյուս լեզուներում, էլ չեմ հասկանում, թե ինչ է նա ուզում։ --Արման Մուսիկյան (քննարկում) 09:01, 25 Օգոստոսի 2013 (UTC)[reply]

Հարգելի Lilitik22 ջան: Հյուսվածքներ հոդվածը,որը չէր ստացվում,այն ներդնել մյուս լեզունների շարքում:--Narek 16 (քննարկում) 13:57, 25 Օգոստոսի 2013 (UTC)[reply]

Արված է Նարեկ ջան --Lilitik22 (քննարկում) 14:35, 25 Օգոստոսի 2013 (UTC)[reply]
Անհեթեթ ի նկատի ունեմ զուտ այն առումով, որ ոչ մի վիքիպեդիացի իրավասու չէ նման նկարների ունենալը։ --Արման Մուսիկյան (քննարկում) 14:02, 25 Օգոստոսի 2013 (UTC)[reply]

Ողջույն հարգելի Lilitik22: Ինչպե՞ս եք: Խնդրում եմ ինձ տալ նկարներ,որոնք վերաբերվում են Ներզատական գեղձերի մասին,որտեղ լինեն ֆունկցիայի խանգարումներ (Օրինակ՝ լորձայտուց,թզուկություն,հսկայություն,տեղային խպիպ,բազեդովյան հիվանդություն և այլն):

Ողջույն Narek 16։ Ճիշտն ասած դժվարանում եմ այդ թեմաներով նկարներ գտնել վիքիպահեստում։ Եթե գիտես, թե ինչպես են դրանց անգլերեն տարբերակները, ապա կարող ես դրանք փնտրել այստեղ։ --Lilitik22 (քննարկում) 17:50, 29 Օգոստոսի 2013 (UTC)[reply]

Ողջույն հարգելի Lilitik22 ջան: Ինչպե՞ս եք: Խնդրում եմ այնպես անել,որպեսզի գեղձեր հոդվածը լինի Google-ում: Եվ որոնման ժամանակ տա հենց այդ հոդվածը:--Narek 16 (քննարկում) 16:00, 30 Օգոստոսի 2013 (UTC)[reply]

Lilitik22 ինչպես կարող եմ բառի թարգմանությունը տեղադրել ()-ի մեջ,թե որևէ բանաձև չկա??? Շնորհակալություն --Tatev-Tamta (քննարկում) 18:51, 4 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

Տաթև ջան, օրինակ եթե անգլերեն ես ցանկանում գրել, ապա գրում ես խնձոր ({{lang-en|apple}})։ Ո՞ր լեզվով ես ուզում գրել։ --Lilitik22 (քննարկում) 18:57, 4 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

ԱՅԲ դպրոցն ու Կ-ն[խմբագրել կոդը]

Ողջույն Լիլիթ ջան։ Կ-ը տառն ավելի քան 500 էջ է։ Կարծում եմ արժե 50-ական էջերով վերցնել։ Համենայն դեպս ես Կ-ից որոշ հոդվածներ պետք է ստեղծեմ և Կիրովականի մասին արդեն վաղուց նշել եմ։ Կարսն էլ եմ ուզում թարմացնեմ։ --Արման Մուսիկյան (քննարկում) 19:09, 15 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

Ողջույն, Արման ջան։ Քո՝ նախագծի էջում նշած էջերը հաշվի առել եմ, դրանք հանելու եմ։ Սկիզբը նշել եմ, վերջն էլ հետագան ցույց կտա։ Ուղղակի գիտեմ, որ էլի մասնակիցներ են սկսելու խմբագրել, այդ պատճառով նշեցի ամբողջությամբ, որ գլոբալ խառնաշփոթ չառաջանա։ --Lilitik22 (քննարկում) 19:13, 15 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
Եղավ Լիլիթ ջան։ Մեծ հոդվածների վրա կարծում եմ չեն էլ ուզենա աշխատել։ --Արման Մուսիկյան (քննարկում) 19:18, 15 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
Ես էլ եմ այդպես կարծում։ Մեծ հոդվածները երևի ես անեմ :) Իսկ երկրների մասին հոդվածները որոշել եմ աշակերտներին չտալ, որովհետև և՛ ծավալուն են, և՛ հին տվյալներ շատ կան։ Փորձառու խմբագիրներ և ավելի շատ ժամանակ է պետք՝ գլուխ հանելու համար։ Ի՞նչ կարծիքի ես։ --Lilitik22 (քննարկում) 19:24, 15 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
Հա, իրականում այդպես է, որ կա։ Ու մեծամասամբ երկրների մասին տեղափոխված հոդվածի մասը վերջում ջնջման է ենթակա նյութերի հնության պատճառով։ Միայն Հայերը երկրում մասն է անփոփոխ մնում։ --Արման Մուսիկյան (քննարկում) 19:38, 15 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

Վերնագրի տեքստ[խմբագրել կոդը]

Շնորհավոր[խմբագրել կոդը]

Հարգելի Լիլիթ շնորհավորում եմ Ձեզ ադմինի դրոշակը պաշտոնապես ստանալու համար, նայեք մետայում[2], արդեն կարող եք ադմինների հետ կապված կաղապարներում և էջերում Ձեր տվյալները ավելացնել:--6AND5 (քննարկում) 19:29, 19 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 19:32, 19 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

Լիլիթ ջան, ես էլ եմ միանում շնորհավորանքին: Բարով կառավարես: :) --23artashes (քննարկում) 19:36, 19 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

Շնորհակալ եմ շատ :) --Lilitik22 (քննարկում) 19:46, 19 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
Շնորհավոր, Լիլիթ ջան։ Տեսնում եմ արդեն ղեկը ձեռքդ ես վերցրել։ --Արման Մուսիկյան (քննարկում) 20:06, 19 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
Շնորհակալ եմ, Արման ջան։ Դեռ այնքա՜ն բան կա անելու։ Պետք է հերթով անեմ :) --Lilitik22 (քննարկում) 20:13, 19 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

Նոր կարգավիճակ[խմբագրել կոդը]

Շնորհավորանքնե՜րս, Լիլիթ ջան։ Ինչպես երեկ ասեցիր՝ ես քեզնից շատ եմ ուրախացել։ Վիքիժպիտ--ջեօ 20:09, 19 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

Մերսի, Դաթո ջան Վիքիժպիտ --Lilitik22 (քննարկում) 20:14, 19 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
Էջումդ ավելացրու նաև այս կաղապարը՝ {{Ադմնանիշ}}, և կարելի է ասել՝ ամեն ինչ պատրաստ է։ --ջեօ 20:36, 19 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
Պատրաստ է :) --Lilitik22 (քննարկում) 20:38, 19 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

ՀՍՀ – ԱՅԲ[խմբագրել կոդը]

Ողջույն Լիլիթ ջան, հաստատ ԱՅԲ–ի ժողովուրդն է՝ առանց գրանցվելու ՀՍՀ–ից հոդվածներ են տեղադրում։ Նախ կարող են գրանցվել և երկրորդը՝ մարդկանց մասին են հոդված գրում, որոնք ծննդյան տարեթվից դատելով, այժմ հազիվ թե ողջ լինեն։ Առաջարկեք, որ փորձեն տվյալ մարդու մասին տեղեկություն փնտրեն համացանցում և գտնեն մահվան տարեթիվը։--Beko (քննարկում) 16:57, 20 Հոկտեմբերի 2013 (UTC) Արված է Մհեր ջան։ Չգրանցված մասնակցին Ելենան արդեն ասել էր։ Մահվան տարեթվերի մասին էլ ասեցի։ Շնորհակալություն, որ հետևում եք մասնակիցների աշխատանքին։ --Lilitik22 (քննարկում) 18:45, 20 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

Ողջույն հարգելի Lilitik22 ջան: Ինչպե՞ս եք: Կարող եք ինձ ուղարկել նկարներ,որոնք ներառված լինեն աչքը և նրա հետ կապված խանգարումները (օրինակ՝ հեռատեսություն,կարճատեսություն և այլն): Սպասում եմ:--Narek 16 (քննարկում) 18:46, 25 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

Ողջույն, հարգելի Narek 16, պետք է փնտրեք վիքիպահեստում։ --Lilitik22 (քննարկում) 18:56, 25 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]


Մոդուս վիվենդի[խմբագրել կոդը]

Ողջույն, հարգելի Lilitik22, շնորհակալ եմ օգնության համար: Իսկ հնարավո՞ր է արդյոք նշածս կազմակերպության անվանումը և համապատասխան հղումները տեղադրել ոչ թե «արտաքին հղումներ», այլ մեկ ուրիշ վերնագրի տակ, օրինակ՝ «Տե՛ս նաև»: – Այս անստորագիր գրառման հեղինակն է Davplast (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Եվս մեկ անգամ, ողջույն։ Նախ խնդրում եմ ստորագրել քննարկման էջերում՝ սեղմելով վերևի խմբագրական գործիքներում առկա մատիտի վրա կամ պարզապես դնել 4 թիլդա՝ ~~~~։ Տես նաև բաժնում մենք գրում ենք այն հոդվածները, որոնք կապված են օրինակ մոդուս վիվենդի թեմայի հետ և որոնց մասին կարելի է կարդալ մեր վիքիում։ Ձեր կողմից գրած նմանատիպ հղումները արտաքին հղումների մեջ կարող են գրվել, եթե իհարկե համապատասխանում են արտաքին հղման չափանիշներին։ Ձեր կողմից առաջարկած հղումները ինչպես նշեցի Ձեր քննարկման էջում, չեն կարող մնալ վիքիում։ Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 20:13, 28 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

Ողջույն հարգելի Լիլիթ: Շնորհակալ եմ պատասխանի համար: Ես ձեզ կոնկրետ նկարներ եմ խնդրում,որպեսզի դուք ինձ տալ (աչքի վերաբերվող):--Narek 16 (քննարկում) 18:41, 29 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

Ցավում եմ, բայց կոնկրետ նկարներ այժմ չեմ կարող տրամադրել։ --Lilitik22 (քննարկում) 18:48, 29 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
-3757
օր մնաց մինչև նոր տարի
Շնորհակալ եմ շատ --Lilitik22 (քննարկում) 10:58, 30 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

ՀՍՀ - ԱՅԲ[խմբագրել կոդը]

Լիլիթ ջան, մի փոքրիկ բան ճշտեմ էլի։ Ես էլ կարո՞ղ եմ ԱՅԲ-ի հոդվածները ստեղծեմ, թե այդ ցանկը միայն իրենց համար է նախատեսված։ --@ջեօ ») 15:50, 30 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

Դաթո ջան, արա ինչպես պայմանավորվեցինք։ Արմանը երբ ՀՍՀ-ի հոդվածների ցանկը տա՝ հղումներով, արդեն ավելի հեշտ կլինի․ կունենանք առանձին էջեր յուրաքանչյուր տառի համար՝ բարելավման հոդվածներով, ինչպես նաև ստեղծվելիք հոդվածներով, որտեղից բոլորն էլ կարող են խմբագրել։ --Lilitik22 (քննարկում) 16:02, 30 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

Ողջույն հարգելի Լիլիթ: Խնդրում եմ ձեզ,որ ականջ հոդվածը ես զարգացում եմ: Խնդրում եմ ձեզ այն չջնջել:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Narek 16 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ողջույն, հարգելի Նարեկ։ Ոչ ոք չի ջնջում ականջ հոդվածը։ Ուղղակի վերականգնում եմ հեռացված մասերը, Ձեզ էլ խորհուրդ կտայի զարգացնել հոդվածն առանց ջնջելու հոդվածի պարունակությունը, որը մեկ այլ խմբագրի աշխատանքն է։ --Lilitik22 (քննարկում) 13:20, 1 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]

ՀՍՀ - ԱՅԲ -գնահատում[խմբագրել կոդը]

ողջույն Լիլիթ ջան, ինչի մասին որ հիմա գրելու եմ, վաղուց արդեն պատկերացնում էի, հարցն այն է, որ ստեղծված հոդվածների շատ մեծ մասը, ստեղծվելուց հետո բարելավման են ենթարկվել ԱՅԲ-ի հետ կապ չունեցող Վիքիպեդիայի այլ մասնակիցների կողմից, ու զուտ գնահատելով հոդվածները, մենք երևի թե փոքր խնդիր ունենք, փաստորեն գնահատելով որևէ հոդված մենք գանահտում ենք ԱՅԲ+վիքիպեդիայի այլ մասնակիցների աշխատանք ևս, ու եթե կան հոդվածներ որոնց վրա դեռ չի աշխատանք տարվել ավելի փորձառու մասնակիցների կողմից, փաստորեն ավտոմատ դառնալու են «վատ» որակի հոդված և դրա հակառակը, եթե հոդվածի վրա որևէ փորձառու մասնակից շտկումներ է արել, դրանք «լավն» են լինելու: Որպես լուծում գուցե այսպես արվի, որ հոդվածը նայենք պատմությունով ու տեսնենք թե նոր ստեղծված ժամանակ ինչպիսին է եղել, ապա միայն գնահատենք: Ի՞նչ կասես վերոհիշյալների մասին, Քո կարծիքը կարևոր է որպես կազմակերպիչ: ERJANIK քննարկում: 07:38, 23 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]

Շատ ճիշտ ես, Երջանիկ ջան։ Պետք է պատմությամբ նայել ու գնահատել միայն Այբ-ի աշակերտների աշխատանքը։ --Lilitik22 (քննարկում) 08:45, 23 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]
ուղղակի գործի ծավալն է ավելանում ու մի փոքր դժվարացնում, ինչևէ, տեսնենք, լավ կլինի մյուս գնահատող մասնակիցներն էլ իմանան ու ուշադիր լինեն, ինչևէ գործի ծավալն է շատանում ու մի փոքր դժվարացնում, տեսնեմ ժամանակ գտնեմ ու փորձեմ կարծիք հայտնել: ERJANIK քննարկում: 17:02, 24 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]

Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի (Մոնտևիդեո)[խմբագրել կոդը]

Hi Lilitik22. I have just added more information to the article Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի (Մոնտևիդեո). Please, be so kind, take a look at it, correct any mistakes it could have, and I kindly ask you to consider removing the template {{կարճ էջ}}. Thank you. Regards from Մոնտևիդեո, --Fadesga (քննարկում) 23:38, 26 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]

Hi Fadesga. I corrected some grammar mistakes as well as translated the references and also removed the "small page" template. If you have questions you can always ask me. I'm glad that an editor from Uruguay writes about Armenian church. Gracias :) --Lilitik22 (քննարկում) 04:46, 27 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]

հարգելիս խնդրում եմ արձանքնես իմ քննարկամ էջում տեղ գտած «Նեպտունի գեղարդ» վերնագրին--Tatul (քննարկում) 18:05, 2 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

կներեք եթե կողքից անյպիսի տպավորություն է առաջացել, թե իբրև ես ինչ որ կանոններ եմ թելադրում, ուղղակի այս նախագծում ես կարևորում եմ լակոնիկությունը, առաջարկվեց փաստը հակիրճ բացատրմամբ, այն ընդունվեց և շարժվեցինք առաջ, առանց երկար-բարակ քննարկումների, շնորհակալությունների, 100-ավոր տողերի և բայցերի։ Եվս մեկ անգամ, շնորհակալություն միանալու համար և կներքեք եթե ինչ որ բան սխալ եմ անում--Tatul (քննարկում) 17:32, 3 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Լիլիթ կաղապարը Երջանիկի գործն է :)--Tatul (քննարկում) 19:52, 3 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Հա, գիտեմ, հավեսս եկավ ուղղակի :) --Lilitik22 (քննարկում) 19:53, 3 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

ողջունում եմ--Tatul (քննարկում) 19:57, 3 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

խնդիր տեղեկաքարտի հետ կապված[խմբագրել կոդը]

Լիլիթ ջան, գետերի հոդվածներում տեղեկաքարտերը ավելացրի։ Սակայն խնդիր ունենք {{Տեղեկաքարտ Ռազմական ստորաբաժանում}} կաղապարում։ Հրամանատարական կազմն լրացնելու ունենում ենք հետևյալ պատկերը։ Թե ինչ կապ ունի մասը հրամանատարների հետ, ինքս էլ չգիտեմ։ ~ dato ։) 18:35, 11 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

հմմ․․ Մհերին կամ Վաչագանին կասեմ, նայեն։ Շնորհակալություն տեղեկացնելու համար, Դաթո ջան։ --Lilitik22 (քննարկում) 18:47, 11 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
«Հրամանատարներ» լա՞վ է, թե՞ լինի հենց «հրամանատարական կազմ»։ --vacio 21:13, 11 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Ինձ թվում է հրամանատարներ։ --Lilitik22 (քննարկում) 21:41, 11 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

Լիլիթ ջան, կուղարկե՞ս ցանկը, որպեսզի տառադարձեմ։ --dato ։) 17:15, 12 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

Ուղարկեցի :) --Lilitik22 (քննարկում) 17:32, 12 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

"Քուն" հոդվածի վերաբերյալ[խմբագրել կոդը]

Հարգելի Lilitik22, կցանկանայի տեսնել այն հղումը-հոդվածը որի վրա հենվելով "Քուն" հոդվածը որակվել է որպես հեղինակային իրավունքը խախտող և ջնջվել է: Շնորհակալություն:

Տեքստը՝ առանց փոփոխության վերցված էր այստեղից։ Մակնիշված է Copyright MyCorp © 2013--Beko (քննարկում) 12:11, 13 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

Սուրբ Տրդատ Մեծ թագավորի անվան ասպետական միաբանություն[խմբագրել կոդը]

Ինչու եք ջնջում միաբանության մասին տեղեկությունը, կարծեմ ավելի փորձառուների պարտականության մեջ մտնում է ուղղել կամ ուղղություն ցույց տալ հոդվածը գրողին, որ ինքը ուղղի, ու ոչ պնդաճակատի նման ամեն անգամ ջնջել: --Henrik.01 (քննարկում) 14:26, 16 Դեկտեմբերի 2013 (UTC)Henrik.01[reply]

Ձեր կողմից ստեղծված հոդվածը հանրագիտարանային տեսանկյունից ոչ նշանակալի է․ դա կարող էիք տեսնել ջնջման ամփոփման մեջ։ Նման կարգի հոդվածները ջնջվում են առանց քննարկման։ Խորհուրդ եմ տալիս նաև չխախտել վիքիէթիկետը, որը կարող է հանգեցնել արգելափակման, իսկ խորհուրդներ հոդվածների վերաբերյալ միշտ էլ կարող եք հարցնել փորձառու խմբագիրներից հոդվածը կրկին ու կրկին գրելուց առաջ։ --Lilitik22 (քննարկում) 15:19, 16 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Որևէ թեմա կարելի է նաև նշանակալի համարվել եթե հետևյալ ավելի առանձնահատուկ ուղեգծերից մեկի չափանիշներին համապատասխանի՝ Ակադեմիկոսներ, Գրքեր, Քրեական գործեր, Կինոնկարներ, Երաժշտություն, Թվեր, Կազմակերպություններ և ընկերություններ, Մարդիկ, և Ցանցի բովանդակություն: – Այս անստորագիր գրառման հեղինակն է Henrik.01 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Իհարկե, կարող է համարվել, եթե այդ կազմակերպության մասին հիշատակվում է երկրորդ կամ երրորդ չեզոք աղբյուրներում, իսկ Ձեր կազմակերպության մասին նման ինֆորմացիա չկա։ Եթե կարող եք տրամադրել վերը նշված աղբյուրները, խնդիր չկա, հոդվածը կվերականգնվի։ --Lilitik22 (քննարկում) 18:00, 16 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Հարգելիս, եթե չեք նկատել, ասեմ, որ էջի վերջում հղում կար Միաբանության էջին, որտեղ մանրամասն ամեն ինչ գրված էր տարբեր հրապարակումների տեսքով:
Միաբանության էջը առաջնային աղբյուր է, Դուք պետք է ներկայացնեք երկրորդային աղբյուրներ, որոնք անդրադարձել են Ձեր կազմակերպությանը։ Վիքիպեդիայում սոց․ կայքերի հղումները վստահելի աղբյուր չեն համարվում և հեռացվում են հոդվածներից։ --Lilitik22 (քննարկում) 05:33, 17 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

Խնդիր կետադրական սխալների և շարադասության հետ[խմբագրել կոդը]

Ողջույն Հարգելի Lilitik22 ու շնորհակալություն Ձեր ներդրումների համար վիքիպեդիայում՝ բացառությամբ կետադրության և շարադասության հետ կապված խնդիրների։ Օրինակ՝

  • ա․Մայմեխ (Ձիթհանից սար), լեռնագագաթ Փամբակի լեռնաշղթայում՝
  • բ․Զոհասար, հանգած հրաբուխ Արագածի հյուսիսային լանջին։
  • գ․ և բազմաթիվ այլ դեպքեր․․․ ։

Բոլոր վերոհիշյալ հոդվածներում կա ակնհայտ կետադրակն սխալներ։Այսպիսի կետադրությունը վերցված է ռուսական կամ որևէ այլ լեզվով գրված հոդվածից։ Ի գիտություն կամ, եթե գիտեք,ապա հիշեցման կարգով ասեմ, որ բութ դրվում է․

  • ա. բացահայտյալի և բացահայտչի միջև
  • բ. տրոհվող առաջադաս դերբայական դարձվացքից հետո և վերջադասությունից առաջ
  • գ. թվարկվող հետադաս, բազմակի, անորոշ առումով ենթականերից առաջ
  • դ. համարակալված թվարկումներից առաջ, եթե չկան միջարկվող հետևյալ
  • ե. նախադասության որևէ անդամի վրա` հաջորդից անջատելու և ցույց տալու համար, որ վերջինիս լրացումը
  • զ. հիմունքի և զիջման պարագաները տրոհելու համարէ. թվարկման դեպքում, եթե դա կատարվում է նախ, ապա, հետո, առաջին, երկրորդ… բառերի ուղղեկցությամբ է և այլն։

Եթե Ձեզ հետաքրքում է, թե ինչ դեպքերում է դրվում ստորակետ և այլ կետադրական նշաններ,ապա գրեք։--Armen Ghalechyan 00:09, 24 Դեկտեմբերի 2013 (UTC) Մասնակից:Armen_Ghalechyan

Ողջույն։ Բոլոր հոդվածները գրվել են «Հայաստան բնաշխարհ» հանրագիտարանից։ Այնպես, որ կետադրական նշանների օգտագործման կանոնները կարող եք հանրագիտարանը կազմող մասնագետներին էլ ուղարկել։ Իսկ ինչ վերաբերվում է ստորակետներին, ապա հայերեն վիքիպեդիայում հոդվածանունից հետո պարտադիր դրվում է ստորակետ։ Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 04:51, 24 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Ինձ թվում է, որ այդ գրքի հեղինակներն այստեղ հոդվածներ չեն ավելացնում, հետևաբար կարիք չկա նրանց ուղարկել։ Խոսքս հենց ձեզ է վերաբերվում։ Իսկ ո՞վ է որոշել, որ հայերեն վիքիպեդիայում հոդվածանունից հետո պարտադիր պետէ դրվի ստորակետ։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Armen Ghalechyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Ստորակետի հարցը որոշել է վիքիհամայնքը։ Իսկ ինչ վերաբերվում է հանրագիտարանի մասնագետներին, ապա իրենք չեն այստեղ հոդված գրում (թեև կան և այդպիսինները), սակայն թույլատրել են բնօրինակ տեքստը դնել հայերեն վիքիպեդիայում։ --Lilitik22 (քննարկում) 05:02, 24 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Արմեն, Վիքիպեդիայի սկզբունքներից մեկը մեկը մյուսին օգնելն է։ Եթե ամեն մի կետադրական կամ ուղղագրական սխալի հանդիպելիս մասնակցին մի մեծ դեսերտացիա գրենք այդ մասին, գործն ո՞ւր կհասնի։ Դեսերտացիա գրելու փոխարեն մի՞գուցե միասին վիքիպեդիան զարգացնենք։ ջեօ 09:55, 17 Հոկտեմբերի 2013 (UTC) 06:26, 24 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Շատ ուրախ եմ, որ հասկացաք։ Ես լավ գիտեմ ինչի համար է Վիքիպեդիան։ Եսել երևի սենց ձևակերպեմ միտքս․

«Անձանական հակակրանքի կամ էլ չգիտեմ ինչի պատճառով, մեկս մյուսի հոդվածի վրա ջնջման կաղապար դնելու փոխարեն մի՞գուցե միասին վիքիպեդիան զարգացնենք։»--Armen Ghalechyan (քննարկում) 06:50, 24 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

Հարգելիս, ի՞նչ անձնական համակրանքի մասին եք խոսում։ Կաղապարները Վիքիպեդիայում դրվում են բոլորովին այլ սկզբունքներով։ Ձեր սկզբունքը՝ վիքիպեդիան համատեղ զարգացնելու մասին, ճիշտ է և կարծում եմ դրան հետևելով կարելի է հոդվածներում նկատած կետադրական սխալներն էլ ուղղել։--Beko (քննարկում) 07:44, 24 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Չեմ ուզում ծավալվել էս, թեմայով։ Կարծում եմ բոլորդ էլ հասկացաք ինչ էի ուզում ասել։--Armen Ghalechyan (քննարկում) 08:06, 24 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

Վիքիմեդալ[խմբագրել կոդը]

Դանիական վիքիմեդալ
Հարգելի Lilitik22 շնորհակալություն Դանիային վերաբերող թեմաները զարգացնելու համար, հուսով ենք կշարունակեք խմբագրել համագործակցության շրջանակներում:--Սամվել (քննարկում) 12:37, 11 Հոկտեմբերի 2012 (UTC)[reply]

Շատ շնորհակալ եմ հարգելի Սամվել --Lilitik22 (քննարկում) 12:38, 11 Հոկտեմբերի 2012 (UTC)[reply]

Պարգևներ[խմբագրել կոդը]

Ոսկե փետուր
Հարգելի Լիլիթ, նվիրում եմ Ձեզ այս վիքիմրցանակը Հայերեն Վիքիպեդիայում ունեցած մեծ ավանդի համար: Շարունակեք զարգացնել մեր Վիքիպեդիան: Արման Մուսիկյան (քննարկում) 05:10, 27 Մայիսի 2013 (UTC)[reply]
Շատ շնորհակալ եմ, Արման ջան։ --Lilitik22 (քննարկում) 05:39, 27 Մայիսի 2013 (UTC)[reply]
Բարելավման շքանշան
Հարգելի Լիլիթ, այս շքանշանը ձեզ ՀՍՀ-ից Վիքի տեղափոխող հոդվածների վերահսկման և բարելավման համար:Արման Մուսիկյան (քննարկում) 05:23, 3 Հունիսի 2013 (UTC)[reply]

Շնորհակալ եմ Արման ջան, շատ ոգևորող պարգև է :) --Lilitik22 (քննարկում) 05:35, 3 Հունիսի 2013 (UTC)[reply]

Հայկական շքանշան
Հարգելի Լիլիթ, այս շքանշանը ձեզ Հայաստան հոդվածը և նրանից հղվող բազմաթիվ հոդվածներում ունեցած էական ներդրման համար: - Արման Մուսիկյան (քննարկում) 05:24, 5 Հունիսի 2013 (UTC)[reply]
Շնորհակալություն, Արման ջան:--Lilitik22 (քննարկում) 10:46, 5 Հունիսի 2013 (UTC)[reply]
Ոսկե Վիքիի շքանշան
Հարգելի Լիլիթ, այս շքանշանը ձեզ 1000-ից ավելի հոդված ստեղծելու համար: - Արման Մուսիկյան (քննարկում) 04:47, 6 Հունիսի 2013 (UTC)[reply]
Շնորհակալ եմ, Արման ջան :)
Գերվաստակաշատ Վիքիպեդիացի
Հարգելի Լիլիթ, այս շքանշանը ձեզ Հայ Վիքիպեդիայում ունեցած մեծ ավանդի համար: Արման Մուսիկյան (քննարկում) 06:43, 8 Հունիսի 2013 (UTC)[reply]
Անչափ շնորհակալ եմ, Արման ջան, բայց կարծում եմ գերագնահատեցիր իմ ավանդը վիքիպեդիայում։ Նման հաճելի մթնոլորտում խմբագրելն իրոք ոգևորող է և համոզված եմ, որ այս թիմով, ովքեր կարողանում են համագործակցել միմյանց հետ, մեր վիքիպեդիան կդարձնենք առաջատարներից մեկը։ Մեկ անգամ ևս շնորհակալություն։ --Lilitik22 (քննարկում) 06:53, 8 Հունիսի 2013 (UTC)[reply]
Հունական շքանշան
Հարգելի Լիլիթ, այս շքանշանը ձեզ Հունաստան հոդվածում արժեքավոր ներդրումներ կատարելու համար: - Արման Մուսիկյան (քննարկում) 04:02, 10 Հունիսի 2013 (UTC)[reply]
Ուկրաինական շքանշան
Հարգելի Լիլիթ, այս շքանշանը ձեզ Ուկրաինա հոդվածը զարգացնելու համար: - Արման Մուսիկյան (քննարկում) 18:29, 13 Հունիսի 2013 (UTC)[reply]
Կապվածության շքանշան
Հարգելի Լիլիթ, այս շքանշանը ձեզ, բույսերի և կենդանիների նորաստեղծ հոդվածները դասակարգելու և տեղեկաքարտերով հարստացնելու համար: --Արման Մուսիկյան (քննարկում) 16:14, 12 Հուլիսի 2013 (UTC)[reply]
Շնորհակալություն, Արման ջան։ Վիքիպեդիայի շնորհիվ բուսաբան ու կենդանաբան էլ դարձա :) --Lilitik22 (քննարկում) 16:17, 12 Հուլիսի 2013 (UTC)[reply]

Ֆոտոշքանշան[խմբագրել կոդը]

Հայաստանն Անմահացնող
Հարգելի Լիլիթ, այս շքանշանը ձեզ, Հայկական թեմատիկայով Վիքիպահեստում մոտ 500 նկարներ մեկ ամսում բեռնելու համար (ընդամենը 17 հատ էր պակասում 500-ը լրանալուն, բայց դե ոչինչ:-)) --6AND5 (քննարկում) 13:11, 4 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
Շնորհակալ եմ շատ 6AND5 ջան :) --Lilitik22 (քննարկում) 15:10, 4 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

ՀՍՀ-ի շքանշան[խմբագրել կոդը]

ՀՍՀ-ի շքանշան
Հարգելի Լիլիթ, այս շքանշանը ձեզ՝ ՀՍՀ-ի հոդվածները վիքիֆիկացնելու և Վիքիպեդիա տեղափոխելու համար։ Ինչպես նաև նորեկներին այդ հարցում օգնելու համար։ --Արման Մուսիկյան (քննարկում) 06:42, 20 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
Շնորհակալ եմ, Արման ջան։ Այս մի շքանշանն իրոք կարևոր է ինձ համար :) --Lilitik22 (քննարկում) 10:24, 20 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

Շքանշաններ[խմբագրել կոդը]

Վիքին սիրում է հուշարձանների շքանշան
Հարգելի Լիլիթ, այս շքանշանը ձեզ Վիքին սիրում է Հուշարձաններ մրցույթին մասնակցելու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 19:23, 25 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
Շնորհակալ եմ, Արման ջան։ Այնքան շքանշան ես տվել, որ չգիտեմ որտեղ դնեմ :) --Lilitik22 (քննարկում) 19:26, 25 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
Շքանշանների առաձին էջ սարքիր, Լիլիթ ջան։
Աշխատավորի շքանշան
Հագելի Լիլիթ, այս շքանշանը քեզ Հայերեն Վիքիում վերջին տարում կատարված քրտնաջան աշխատանքի համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 19:52, 28 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
Շաաա՜տ շնորհակալ եմ, Արման ջան։ Իրոք հաճելի է, երբ գնահատվում է աշխատանքդ :) --Lilitik22 (քննարկում) 19:55, 28 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]


Շքանշան, դեկտեմբեր 2013[խմբագրել կոդը]

Ժպիտ
Հարգելի՛ Lilitik22, այս շքանշանը ձեզ ձեր կատարած արժեքավոր խմբագրումների համար։ --Արման Մուսիկյան (քննարկում) 18:15, 24 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Շնորհակալ եմ շատ, Արման ջան :) --Lilitik22 (քննարկում) 18:43, 24 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Վիքիտոնածառ
Հարգելի՛ Lilitik22, շնորհակալություն ձեր ներդրումների համար։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ --Արման Մուսիկյան (քննարկում) 15:47, 28 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]


Լավ Տրամադրություն
Հարգելի՛ Lilitik22, այս շքանշանը ՀՍՀ-ի հետ կապված քո քրտնաջան և համբերատար աշխատանքի համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 19:59, 30 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Շնորհակալ եմ, Արման ջան :) --Lilitik22 (քննարկում) 20:01, 30 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

Լիլիթ ջան, բարև, ինչի՞ ֆեյսբուքում չես պատասխանում :D Դավիթ () 16:49, 29 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

Պատասխանում եմ, դու չես պատասխանում :D --Lilitik22 (քննարկում) 16:50, 29 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Դավոն ճիշտ է ասում՝ Լիլիթը չի պատասխանում :D ջեօ 17:16, 29 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

Վաստակավոր Ադմինիստրատոր[խմբագրել կոդը]

Վաստակավոր Ադմինիստրատոր
Հարգելի՛ Lilitik22, այս շքանշանը ձեզ ձեր կատարած ադմինիստրատորական աշխատանքների համար։ --Արման Մուսիկյան (քննարկում) 17:26, 29 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Մերսի, Արման ջան :) --Lilitik22 (քննարկում) 17:27, 29 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

Շնորհավոր Նոր տարի[խմբագրել կոդը]

Քվեարկություն. տարվա հոդված[խմբագրել կոդը]

Տարվա հոդված
Հարգելի Lilitik22/Արխիվ,

Վիքիպեդիայի մասնակիցները ընտրում են 2013 թ. լավագույն հոդվածը, առաջարկում ենք 2013 թ. Տարվա հոդված բաժնում մասնակցել քվեարկությանը։

Շքանշաններ, 2014 հունվար[խմբագրել կոդը]

Վիքիհամագործակցողի շքանշան
Հարգելի՛ Lilitik22, այս շքանշանը ձեզ Ջոն Ֆիցջերալդ Քենեդի հոդվածը համագործակցության շրջանակում թարգմանելու համար։ --Արման Մուսիկյան (քննարկում) 12:11, 6 Հունվարի 2014 (UTC)
Համբերատար Միջնորդի շքանշան
Հարգելի՛ Lilitik22 այս շքանշանը ձեզ, տարբեր մասնակիցների հետ համբերատար և հետևողական աշխատանքի համար։ --Արման Մուսիկյան (քննարկում) 14:00, 13 Հունվարի 2014 (UTC)