Մասնակից:Mery3004/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իրանական կինոմատոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանական կինոմատոգրաֆիա (պարս.՝ سینمای ایران)- կինոմատոգրաֆիայի բաժին՝ նվիրված այս երկրի ֆիլմերին:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համր կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարսկական կինոմատոգրաֆիայի ռահվիրան համարվում է Միրզա Իբրահիմ-խանը (1874—1915), ով հայտնի էր Աքքաս Բաշի անունով (akkās bāshi — տառ. «գլխավոր լուսանկարիչ»), Մոզաֆերեդին շահի պաշտոնական նկարիչը: 1900 թվականին <<Հոմոն>> տեսախցիկով շահի Եվրոպա կատարած այցի ժամանակ Օստենդեում Աքքաս Բաշին նկարել էր ծաղիկների փառատոնը, առյուծներին շահի գազանանոցում՝ Ֆարահաբադում և Թեհրանում Շախսեյ-վախսեի գործողությունը: Այս առաջին իրանական ֆիլմերն այսօր չկան:

1904 թվականի նոյեմբերին Միրզա Իբրահիմ խան Սահաֆբաշին Թեհրանում բացեց առաջին կինոթատրոնը [1], որտեղ ցուցադրվում էին կարճամետրաժ կատակերգություններ կամ 10 րոպեանոց լրատվական ֆիլմեր, որոնք ստացված էին որպես կանոն Օդեսայից կամ Ռոստովից: 1930 ական թվականների սկզբին Իրանում գործում էր 30 կինոթատրոն, որոնց կեսից ավելին մայրաքաղաքում [2]:

1925-26 թվականներին Խան Բաբա Մոնթեզին (1892—1986) նկարում է իր ֆիլմերը Սահմանադրական ժողովի (Majles-e Mo’assessān) և Ռեզա շահ Փահլավիիթագադրման մասին: Այս համր ֆիլմերում Մոնթազեդին առաջին անգամ առօրյա կյանք է մտցնում պարսկերեն տիտրեր: Մինչ այդ համր ֆիլմերը ուղեկցվում էին ձայնային մեկնաբանություններով, որոնք ընթերցվում էին կինոթատրոնում նստած տղամարդկանց կամ կանանց կողմից:

Հոլամ Ալի Սոհրաբին և Մոհամմադ Զարաբին Հովհաննես Օհանյանի Աբի և Րաբի ֆիլմում 1930

Այդ նույն տարիներին Թեհրանում (Parvarešgāh-e ārtīstī-e sīnemā) կինոմատոգրաֆիայի դպրոց բացեց Հովհաննես Օհանյանը (1901—1961) (ինքն անձամբ կինոմատոգրաֆիական կրթություն էր ստացել Մոսկվայում): 1931 թվականին Օհանյանը նկարում է իրանական առաջին լիամետրաժ խաղարկային տեսարանը՝ «Աբի և Ռաբի» (Ābi o rābi) կատակերգությունը, Ժերալդ Մադսենի և Կարլ Շենստրեմի գլխավոր դերակատարմամբ դանիական ֆիմերի վերափոխված տարբերակները:Օհանյանի ֆիլմերում խաղում են իր ուսանողները: Օհանյանի երկրորդ ֆիլմը նկարահանված 1934 թվականին <<Հաջի Աղա, կինոդերասան>> (Ḥājī Āqā āktor-e sīnemā)ֆիլմը նույնպես կատակերգություն էր , հետաքրքիր այդ ժամանակվա Թեհրանին իր ինտերերով ու հագուստով: Սակայն «Աբի և Ռաբբիի» հաջողությունը նա չկարողացավ կրկնել, որովհետև երկուսուկես ամիս առաջ դուրս էր եկել պարսկական առաջին հնչյունային ֆիլմ «Աղջիկ-լուրկան» (Doḵtar-e Lor):

Պարսկական կինոյի ևս մեկ ռահվիրա է հանդիսանում Իբրահիմ Մորադին (1896—1977),ով սկսեց իր կինոմատոգրաֆիական կարիերան Մեժրաբպոֆիլմ կինոստուդիայում աշխատանքով:

Սեդիգեղ Սամինեժադը և Աբդուլհուսեին Սեպանտան առաջին իրանալեզու ֆիլմում Աղւիկ-լուրկան, ռեժիսոր Արդշեր Իրան 1933

1930 թվականին գալով Պարսկաստան նա փորձեց նկարել <<Եղբայրական վրեժ>> (Enteqām-e barādar) ֆիլմը, բայց չկարողացավ այն ավարտել:Այդ ժամանակ նա ընդունվեց Թեհրանի Օհանյան դպրոցը և 1934 թվականին մյուս ուսանողների հետ միասին նկարեց համր ֆիլմ <<Քմահաճը>> (Bu’l-hawas), որը արժեցավ 3000 ռեալ:Չնայած պաշտոնական աջակցությանը այս ֆիլմը ևս չկարողացավ մրցակցել <<Աղջիկ լուրկայի>> հետ, սակայն այնուամենայնիվ դարձավ դասական , քանի որ նրանում առաջին անգամ հայտնվեց թեմա,որը դարձավ անկյունաքարային իրանական կինոմատոգրաֆիայի մեջ՝ հակառակելով աշխատասեր, բարի ու աղքատ գյուղացուն հարուստ և դաժան քաղաքացիների [3]:

Հնչյունային կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիրին և Ֆահրադ ֆիլմի ցուցանակ: Ռեժիսոր Աբդուլհուսեին Սեպանտա 1935

<<Աղջիկ-լուրկան>> նկարահանվել էր Բոմբեյում (Հնդկաստան) Imperial Film Company կինոստուդիայում տեղի տեխնիկական աշխատակիցների և պարսիկ դերասանների ջանքերով: Պարսկերեն հնչյունային կինոյի <<հայրը>> համարվում է Աբդուլհուսեին Սեպատան (1907—1969), ով գրել էր կինոյի սցենարը և այնտեղ խաղացել տղամարդու գլխավոր դերը:Նա ինչպես նաև միտք հղացավ ստեղծել Պունայում զրադաշտականների ընտանիքում ծնված հնդիկ պրոդյուսեր և ռեժիսոր Արդենշիրա Իրանու հեղինակած պարսկական հնչյունային կինո: Ֆիլմի ունեցավ փայլուն հաջողություն և ոչ մի համր կինո չէր կարող մրցակցել «Աղջիկ-լուրկայի» հետ:Նույնիկս այսօր ֆիլմը պահպանում է իր հմայքն ու անթերի անկեղծությունը: Հետագայում պարսկական լուսավորության նախարարության խնդրանքով Սեպանատան նկարահանեց պարսից գրականության դասական Ֆիրդուսու կենսագրություը (քանի որ ֆիլմում պատկերված էր Ֆիրդուսու կոնֆլիկտը շահ Մահմուդ Ղազնևիի հետ, այն հարուցեց Ռեզա-Շահի դժգոհությունն ու առգրավվեց. սա պարսկական կինոմատոգրաֆիայի առաջին քաղաքական գրաքննության դեպքերից մեկն էր), իսկ 1935—1937 թվականներին նկարահանեց մի շարք ռոմատիկ ֆիլմեր (առաջին հերթին պարսկական գրականության նշանավոր էկրանավորումը ),այնպիսին ինչպիսին таких, как «Շիրին և Ֆահրադ » (Shirin-o Farhād) և «Լեյլի և Մեջնուն» (Leili-o Majnoun):

Սեպանատայի պարսկալեզու ֆիլմերի հաջողությունը հարուցեց այդ ժամանակ արդեն Պարսկաստանում մեծ թիվ կազմող օտարերկրյա ֆիլմերի վաճառքով զբաղվողներին: Նրանք կարողացան խանգարելհայրենիքում Սեպատայի հետագա կարիերային և նա ստիպված եղավ մեկնեմ Հնդկաստան:Մինչև 1947 թվականը Իրանում այլևս չնկարահանվեց ոչ մի գեղարվեստական ֆիլմ:

Իրանական հետպատերազմյան կինոմատոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմից հետո իրանական կինոյի վերածննդին մեծ մասամբ նպաստեց Իսմայի Քուշանը (1915—1981), ում Ջորջ Սադւլը անվանել է «իրանական կինոարտադրության հայր» [4]:1947 թվականին Քուշանը հանդես եկավ որպես «Կյանքի բուռն քամի» (Tufān-e Zendegi) ֆիլմի պրոդյուսեր , որի ռեժիսոր դարձավ Գերմանիայում կինոմատոգրաֆիական կրթություն ստացածԱլի Դարիաբին:Ֆիլմը չէր կարելի համարել հաջողակ, սակայ հենց դրանով սկսվեց Pars Films կինոընկերության պատմությունը, որը մինչև 1979 թվականին իրանական հեղափոխությունը իրանական կինոյի առաջատարներից մեկն էր:Քուշանը այս շրջանի Իրանի կինոմատոգրաֆիայի ականավոր գործիչներից մեկն էր նրա ստեղծագործական ժառանգությունը (և որպես ռեժիսոր,և հատկապես որպես պրոդյուսեր) ծայրաստիճան բազմակողմանի է: Նա ստեղծում է նաև միջին հանրաճանաչ ֆիլմեր (այնպիսիք ինչպիսին են «Մայր» (Mādar,ռեժիսոր) կամ «Թափառաշրջիկը» (Velgard, ռեժիսոր. Մեհդի Ռաիս Թիրուզ, երկու ֆիլմերն է 1952),մեծածավալ պատմական ֆիլմեր («Աղա Մոհամմա-խան» (Āqā Mohammad Khān, ռեժիսոր Նոսրատ-Ալլաթ Մոթաշամ, 1954) կամ «Ամիր Արսալան» (Amir Arsalān-e nāmdār, 1955), սոցիալական դրամա (Hifdah ruz be e’dām, ռեժիսոր Ուշանգ Քավուշի, 1956),գյուղական մելոդրամա (Bolbol-e mazra’a, 1957), ողբերգություն (Shab-neshini dar jahanam, 1957), թրիլլեր (Chāhār rāh-e havādet, 1954 и Tufān dar shahr-e mā, 1958) և շատ այլ:

Իրանական կինոմատոգրաֆիայի զարգացման գործում մեծ նշանակություն ունեցավ Իրանի ազգային հասրակական կինոընկերության հիմադրումն ու գործունեությունը(1949 թվականի դեկտեմբեր) (Kānūn-e mellī-e fīlm): Խմբի անդամները կազմզկերպեցին Իրանում առաջին կինոփառատոնները (բրիտանական ֆիլմերի փառատոն 1950 թվականին և ֆրանսիական ֆիլմերի փառատոն 1951 թվական):Այս կինոընկերության ոչ պաշտոնական առաջնորդն էր Ֆարուխ Գաֆֆարին(1921—2006): 1950 թվականից նա գրում էի քննադատական հոդվածներ՝ (հիմանակնում ձախ մամուլում) Մ.Մոբարակ կեղխանվան տակ:1951-1956 թվաականներին նա եղել է ֆրանսիական կինոթատրոնում Անրի Լանգլուայի օգնականը և միաժամանակ Կինոյի արխիվների միջազգային ֆեդերացիայի գործադիր քարտուղար:1958 թվականին Գաֆֆարին նկարեց «Քաղաքի հարավային մասը» (Janūb-e šahr) ֆիլմը Թեհրանի համեստ մարդկանց և քաղաքի հարավում փողոցային երիտասարդական խմբավորումների մասին:Այս ֆիլմը, որը նկարվել էր նեոռեալիզմի ոգով, հարուցեց գրաքննություն Իրանում և միաժամանակ դարձավ իրանական կինոմատոգրաֆիայի «նոր ալիքը»: 1963 թվականին Գաֆֆարին հեղինակեց «Գիշերային որս» ֆիլմը (Šab-e qūzī), հարմարեցնելով սյուժեն Հազար ու մի գիշեր գրքի հեքիաթներից մեկին , ադապտացնելով այն թեհրանական հասարակության իրողություններին: Այս ֆիլմը ցուցադրվել է 1964 թվականի Կաննի կինոփառատոնին:

Գաֆֆարիի ֆիլմերի ազդեցությամբ որպես կինոռեժիսորներ իրենց սկսեցին փորձել մի շարք ինտելեկտուալ մարդիկ: Պոետ Ֆերեյդուն Ռախնեման (1936—1975) 1967 թվականին նկարահանում է փորձարարական ֆիլմ «Սիյավուշը Պերսեպոլիսում» (Sīāvoš dar Taḵt-e Jamšīd), մեկ այլ պոետ Ֆորուխ Ֆարրուխզադը (1935—1967) 1962 թվականին նկարահանեց կարճամետրաժ ֆիլմ բորոտների մասին «Դատապարտվածների տուն» (Ḵāna sīāh ast): Իրանական կինոմատոգրաֆիայի այս շրջանի ևս մեկ հետաքրքիր ձեռքբերում էր գրող Իբրահիմ Գոլեստանի (ծնվել է 1922 թվականին) «Աղյուս և հայելի» ֆիլմը (Ḵešt wa āyīna, 1965):Այս բոլոր ֆիլմերը ակտիվորեն ցուցադրվեցին արտասահմանյան կինոփառատոններում, ստացան լավ արձագանք արտասահմանյան մամոււլում, սակայն Իրանում արժանացան սառը ընդունելության:

Իրանի նոր ալիքի կինոմատոգրաֆիան[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 ական թվականները Իրանական կինոինդուստրիայի թռիչքաձև զարգացման շրջանն էր: Եթենախորդ տասնամյակի վերջում երկրում թողարկվում էր մոտ 25 լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ, ապա 60 ական թվականների վերջին այդպիսի ֆիլմերի թիվն հասնում էր 65-ի: 1964 թվականի աշնանը Մշակույթի ր արվեստի նախարարության ներսում ստեղծվեց կինոյի բաժին,ինչն էլ թույլ տվեց կենտրոնացնել կինոարտադրությունը: Այդ բաժնի վրա դրվեց նաև գրաքննությունը [5]: Բացի այդ 1950 ական թվականների վերջին և 1960 ական թվականների սկզբին ստեղծվեցին կինոմատոգրաֆիայի և հեռուստատեսության դպրոցներ (Madreseh-ye āli-e televizion va sinemā),դերասանների մասնագիտացված միություններ և մի շարք այլ կազմակերպություններ: 1958 թվականին պաշտոնապես բացվեց ազգային կինոարխիվը (Film-khāneh-ye melli-e Irān), որտեղ հավաքվեցին բոլոր իրանական ֆիլմերի կրկնօրինակներն ու Իրանում հայտնի արտասահմանյան ֆիլմերի օրինակներ:Իրանում են տեղի ունեցել մի քանի կինոփառատոններ, մասնավորապես 1966 թվականին Թեհրանում տեղի ունեցած երեխաների համար ֆիլմերի կինոփառատոն (Festivāl-e beyn-ol-melali-e filmhā-ye kudakān va no-javānān). 1966 ից մինչև 1977 թվականներին կինոմատոգրաֆիայի բաժինը աշխատում էր Շիրազում՝ մշակույթի փառատոնի շրջանակներում (Jashn-e honar).Եվ վերջապես 1969 թվականին ստեղծվեց ազգային կինոյի փառատոն(Sepās):

Այդ նույն ժամանակ կինոմատոգրաֆիայի քննադատությամբ հանդես եկան մի շարք իրանցի մտավորականներ, մասնավորապես Ալի Շարիաթին և Ջալալ Ալ-ե- Ահմադը: Վերջիններս դեմ էին Իրանի <<արևմտամետ>> կողմնորոշմանն ու շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիը կողմից հայտարարված <<սպիտակ հեղափոխությանը>>:

Նրանք հանդես էին գալիս շիիզմի պաշտպանությամբ և կինոմատոգրաֆիայի մեջ առաջին հերթին տեսնում էին օտարերկրացիների կողմից Իրանի ազգային, մշակութային և կրոնական ավանդույթների փլուզման միջոց: Այս հայացքներն հատկապես արտահայտվում են 1962 թվականին լույս տեսած Ջալալ Ալ-ե-Ահմադի (Gharbzadegi) «Արևմատականություն, Արևմտյան ժանտախտ» աշխատության մեջ:

Իրանական կինոյի լուրջ հենակետ դարձավ 1969 թվականը, երբ էկրան բարձրացան միանգամից երկու ֆիլմեր՝ Մասուդ Քիմիայի «Գայշար» (Qeysar) և Դարյուշա Մեհրջուհի «Կով » (Gāv)դրամաները, որոնք հիմնովին փոխեցին իրանական ազգային կինոարվեստի զարգացման ուղին:

Այս երկու ֆիլմերը, հատկապես Քիմիայի հանցավոր դրաման ապահովեց նշանակալի վաճառք , իսկ «Կով» դրաման 1972 և 1998 թվականների հարցումներով Իրանցի կինոքննադատների կողմից ճանաչվեց Իրանում նկարված ամենալավ ֆիլմ: Այս ֆիլմը նաև դարձավ առաջին իրանական ֆիլմը, որը հաղթեց միջազգային կինոփառատոններում (մրցանակներ Վենետիկում և Չիկագոյում 1971 թվական):


Իրանի ընտրված կինոմատոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Դեպի վերը ֆիլմ |- bgcolor="#F7F1EA"

| 1958 | align="center" | ֆ | Ընտանեկան թալիսման | Telesme schekaste || Սիյամակ Յմասի |- bgcolor="#F7F1EA"

| 1964 | align="center" | ֆ | Եվրոպական հարսնացու | Arouse farangi || Նոստրատոլա Վադա |- bgcolor="#F7F1EA"

| 1968 | align="center" | ֆ | Մազանդարի առյուծը | Babre mazandaran || Սամուել Խաչիկյան Կաղապար:ВФильме Կաղապար:ВФильме Կաղապար:ВФильме Կաղապար:ВФильме Կաղապար:ВФильме Կաղապար:ВФильмеНиз

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The history of Iranian cinema, Part I by Masoud Mehrabi
  2. Iranian Cinema: Before the Revolution
  3. Encyclopædia Iranica, p. 569.
  4. Sadoul, Georges. Histoire du Cinema Mondial des Origines a Nous Jours.- Paris.- Flammarion.- 1949.- P. 485
  5. Encyclopædia Iranica, p.570