Մասնակից:Maga Sargsyan/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
Երևանի պետական համալսարան
Անգլերեն անվանում անգլ.՝ Faculty of Geography and Geology
Նախկին անվանում երկրաբանաաշխարհագրական ֆակուլտետ
Հիմնադրում 1933
Դեկան Մարատ Գրիգորյան
Հասցե ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1
Կայք [1]
E-mail geo@ysu.am

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ, ԵՊՀ կազմում գործող ֆակուլտետներից մեկը [1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի պետական համալսարանում 1933-1934 թվականներին կազմավորվեց երկրաբանաաշխարհագրական ֆակուլտետը: Դրանից հետո՝ 1935 թվականին աշխարհագրության և երկրաբանության բաժիններն առանձնացվեցին և ստեղծվեց երկու առանձին ֆակուլտետ` երկրաբանության և աշխարհագրության :

Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում կատարվեցին գիտահետազոտական աշխատանքներ` քարտեզագրության և գեոդեզիայի, ջրաբանության, բնօգտագործման և բնապահպանության, ջրային պրոբլեմների, երկրակեղևի խորքային կառուցվածքի, հանքային դաշտերի առաջացման, նրանց որոնման ու հետախուզման մեթոդների մշակման, ջրաերկրաբանության, երկրաքիմիայի, սողանքային երևույթների, երկրաֆիզիկական դաշտերի ուսումնասիրությունների համար: Աշխատանքներ տարվեցին նաև հանրապետության սեյսմիկ տեղայնացման, երկրաշարժերի առաջացման և դրանց կանխագուշակման, ջրատեխնիկական կառույցների անվնաս շահագործման ուղղություններով:

2008 թվականի հունիսին աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետների հիման վրա կազմավորվեց աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը[3]:

Ֆակուլտետում գիտահետազոտական աշխատանքներ են իրականացվում հետևյալ ուղղություններով՝

  • ՀՀ ջրային ռեսուրսների ուսումնասիրություն և արդյունավետ օգտագործման գնահատում
  • ՀՀ լանդշաֆտների դեգրադացիայի դեմ պայքարի հետազոտություն և արդյունավետ օգտագործման մշակում
  • Սևանի ավազանի հիդրոերկրաբանական կառուցվածքի և անթրոպոգեն (մարդածին) ազդեցության ուսումնասիրություն ու գնահատում
  • Նավթագազային հանածոների վայրերի որոնում և երկրաքիմիական մեթոդների մշակում
  • ՀՀ բնական աղետների ռիսկի գնահատում
  • ՀՀ տարածքի կայուն զարգացման հետազոտություն և ծրագրերի մշակում

Մասնագիտացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բակալավրիատում և մագիստրատուրայում գործում են հետևալ մասնագիտությունները՝

Բակալավրիատ
  • Երկրաբանություն
  • Աշխարհագրություն
  • Քարտեզագրություն և կադաստրային գործ
  • Ջրաօդերևութաբանություն
  • Սերվիս
Մագիստրոսական ծրագրեր

Արտադրական պրակտիկաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսանողներն իրենց պրակտիկաներն անցկացնում են Երևանի, ՀՀ մարզերի տարբեր ձեռնարկություններում, վարչական հիմնարկներում, ՀՀ բնապահպանության նախարարությունում, Ջրաօդերևութաբանական վարչությունում, Գեոդեզիայի ինստիտուտում, ԵՊՀ «Բյուրական» և «Մարմարիկ» ուսումնաարտադրական բազաներում, Երևանի դպրոցներում, Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանության ինստիտուտում, Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում, ֆակուլտետի ամբիոններում: Ուսանողներն իրենց մասնակցությունն են ունենում նաև ՀՀ տարբեր շրջաններում անցկացվող երկրաբանական արշավախմբերին:

Ֆակուլտետում սովորում են 684 ուսանող, որոնցից 595-ը բակալավրիատում, 89-ը` մագիստրատուրայում և 24 ասպիրանտ (16-ը արտերկրից): Գործում է նաև բակալավրիատի և մագիստրատուրայի հեռակա ուսուցման բաժին, որտեղ սովորում է 201 ուսանող: Ֆակուլտետում աշխատում են ՀՀ ԳԱԱ 1 ակադեմիկոս, 9 պրոֆեսոր, 32 դոցենտ, 4 ասիստենտ, 16 դասախոս:

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում գործում է 8 ամբիոն, ինչպես նաև զարգացման կենտրոն և կիրառական երկրաբանության գիտահետազոտական լաբորատորիա[4]:

Ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնը ստեղծվել է 1933 թվականին: Ամենասկզբում այն եղել է ֆիզիկական աշխարհագրության, իսկ 2009 թվականից՝ ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոն:

Ամբիոնի հիմնադիրն ու առաջին վարիչըՀայրապետ Հովհաննիսյանն էր: Այնուհետև տարբեր տարիների ամբիոնը գլխավորել են Ստեփան Լիսիցյանը, Գևորգ Զուբյանը, Անդրանիկ Բաղդասարյանը, Հրաչյա Գաբրիելյանը, Կիրակոս Օհանյանը, Խաչիկ Նազարյանը, Աշոտ Խոյեցյանը, Վիլեն Մեթանջյանը, Բորիս Մնացականյանը:

Ուսանողները մասնագիտանում են ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության մասնագիտություններով: Անցյալում ամբիոնի գիտահետազոտական աշխատանքները հիմնականում կազմակերպվում էին ֆիզիկական աշխարհագրության, բնական լանդշաֆտների, ֆիզիկաաշխարհագրական և ջրաօդերևութաբանական տարբեր պրոցեսների հետազոտման ուղղությամբ:

Սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնը ստեղծվել է 1933 թվականին: 1933-1936 թվականններին ամբիոնը ղեկավարել է Տիգրան Աթաբեկյանը, այնուհետև նրան փոխարինել են Գուրգեն Քոչարյանը, Սիրաք Բերբերյանը, Երեմ Եղիազարյանը, Արամ Օհանյանը, Թադևոս Հակոբյանը, Լեմվել Վալեսյանը, Արամայիս Ավագյանը:

Ամբիոնն անցկացրել է սոցիալական, տնտեսական, աշխարհագրական, հայրենագիտական, բնօգտագործման, բնապահպանական, սերվիսի և զբոսաշրջության դասընթացներ: Ուսանողները մասնագիտացել են հասարակական աշխարհագրության, բնօգտագործման և բնապահպանության, սերվիսի ուղղությամբ: 2010 - 2011 ուսումնական տարում ամբիոնում սովորել են 13 ասպիրանտներ (որոնցից 12-ը` օտարերկրյա քաղաքացիներ, 4-ը` հայցորդներ):

Երկրաֆիզիկայի ամբիոն[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականին Երկրաբանական ֆակուլտետում բացվեց օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման երկրաֆիզիկական մեթոդների ամբիոնը, որի առաջին վարիչն էր դոցենտ Հ. Վանցյանը: Հետագայում ամբիոնի վարիչի պարտականությունները կատարեցինն Մ. Գրիգորյանը և Հ. Ավչյանը: Ամբիոնում ուսումնասիրություններ են իրականացվում գրավիմագնիսահետախուզություն, էլեկտրահետախուզություն, սեյսմահետախուզություն, ռադիոմետրիա, սեյսմաբանություն և լեռնային ապարների ֆիզիկական հատկությունների որոշում բնագավառներում: Գործում են համապատասխան լաբորատորիաներ, որտեղ կատարվում են գիտահետազոտական և կիրառական նշանակություն ունեցող աշխատանքներ:

1984-1993 թվականներին ամբիոնի վարիչ Հ. Ավչյանի ղեկավարությամբ ամբիոնում ստեղծվեց լեռնային ապարների ֆիզիկական հատկությունների ուսումնասիրման լաբորատորիան, որտեղ սկսվեցին ՀՀ տարածքում լայն տարածում ունեցող լեռնային ապարների ֆիզիկամեխանիկական հատկությունների ուսումնասիրությունները: Գիտահետազոտական աշխատանքներն ավելի ակտիվացան ինժեներական երկրաֆիզիկայի ուղղությամբ: Գիտամեթոդական և կիրառական ուսումնասիրություններ իրականացվեցին հիդրոերկրաբանության, ճարտարագիտական երկրաբանության, սեյսմոշրջանացման, էկոլոգիական խնդիրներ լուծելու համար:

Քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբիոնը ատեղծվել է 1968 թվականինին աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ս. Բալյանի մասնակցությամբ: Նա ամբիոնը ղեկավարել է մինչև 1997 թվականի հուլիսի 1-ը: 1997 թվականի հուլիսի 1-ից մինչև 2014 թվականի հոկտեմբերի 1-ը ամբիոնը ղեկավարեց աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վ. Բոյնագրյանը:

Բակալավրիատում գործում են «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտությունը, իսկ բակալավրիատում սովորող աշխարհագետը երրորդ կուրսում կարող է ընտրել «Գեոմորֆոլոգիա» մասնագիտացումը: Մագիստրատուրայում գործում է «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտությունը, որը ներառում է «Քարտեզագրություն» և «Կադաստրային գործ», «Գեոմորֆոլոգիա» մասնագիտացումները: Ասպիրանտուրան ունի «Գեոմորֆոլոգիա» մասնագիտացումը:

Օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման ամբիոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտակար հանածոների հանքավարերի որոնման և հետախուզման ամբիոնը ստեղծվել է 1952 թվականին: Ամբիոնի առաջին վարիչը եղել երկրաբանա-հանքային գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բ. Վարդապետյանը: Այնուհետև, 1978–1994 թվականներին, ամբիոնը ղեկավարել է երկրաբանա-հանքային գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բ. Բեզիրգանովը:

Ռեգիոնալ երկրաբանության, պետրոլոգիայի և օգտակար հանածոների ամբիոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբիոնը հիմնադրվել է 1949 թվականին` ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Ա. Գաբրիելյանի ղեկավարությամբ: Ամենասկզբում այն կոչվել է հնէաբանության և պատմական երկրաբանության, իսկ 1980 թվականից սկսած կոչվում է ռեգիոնալ և պատմական երկրաբանության ամբիոն: Ամբիոնը ղեկավարել են պրոֆեսորներ Ա. Գաբրիելյանը (1949-1981), Հ. Սարգսյանը (1981-1997), Գ. Սիմոնյանը (1997-2005), Է. Խարազյանը (2005 թ-ից մինչ այժմ): Ամբիոնը զբաղվում է գիտահետազոտական մի շարք ուսումնասիրություններով, որոնց հիմնական ուղղություններն են ՀՀ և հարակից տարածքների տեկտոնիկան, սեյսմատեկտոնիկան, Հայաստանի տարածքի շերտագրությունը, նորագույն հրաբխականությունը, երկրաբանական զարգացման պատմությունը և երկրաբանական քարտեզագրումը: 1968 թվականին առաջին անգամ հրատարակվեցին Հայաստանի 1:500000 մասշտաբի տեկտոնական և ինտրուզիվ ֆորմացիաների քարտեզները՝ Ա. Գաբրիելյանի ղեկավարությամբ և Հ. Սարգսյանի մասնակցությամբ: Դրանք հետագայում հիմք հանդիսացան սեյսմատեկտոնական, սեյսմաշրջանացման, մետաղագոյացման շրջանացման և այլ մասնագիտացված քարտեզների կազմման համար: Կարևոր նշանակություն ունեցավ նաև Ալպ-Հիմալայան մարզի Կովկաս-Անատոլիական հատվածի տեկտոնական շրջանացման (Ա. Գաբրիելյան) և Հայաստանի սեյսմատեկտոնական և սեյսմաշրջանացման քարտեզների կազմումը (Ա. Գաբրիելյան, Հ. Սարգսյան, Գ. Սիմոնյան, Մ 1:500000): Դրանցում առանձնացվեցին սեյսմածին բեկվածքները, սեյսմաակտիվ զոնաները և ստացված տվյալները օգտագործվեցին քաղաքաշինության մեջ և հակասեյսմիկ շինարարական նորմերը մշակելիս[5]:

Սերվիսի ամբիոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերվիսի ամբիոնը կազմավորվել է 2013 թվականի դեկտեմբերին: Մինչ կազմավորումը, արդեն 2008 թվականին բացվել էր «սերվիս» մասնագիտությունը և այն 7 տարի գործում էր որպես առանձին մասնագիտություն: Սերվիս մասնագիտության ուսանողները կարող են աշխատել հասարակությանը սպասարկող տարբեր առևտրա-տնտեսական՝ մասնավորապես զբոսաշրջային արդյունաբերության և սոցիալ-մշակութային ծառայությունների ձեռնարկություններում որպես կառավարիչներ, խորհրդատուներ, սպասարկող անձնակազմ:

Ջրաերկրաբանության և ճարտարագիտական երկրաբանության ամբիոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբիոնը ստեղծվել է 1934 թվականին՝ պրոֆեսոր Տ. Ջրբաշյանի նախաձեռնությամբ: Տարբեր ժամանակներում ամբիոնը ղեկավարել են Հ. Ստեփանյանը, Ա. Ասլանյանը, Վ. Ավետիսյանը, Պ. Բոշնաղյանը, Վ. Հասրաթյանը, Ա. Անանյանը, Հ. Գյոլեցյանը, Է. Բարսեղյանը: 2002 թվականից ամբիոնը ղեկավարում է դոցենտ Ս. Հայրոյանը: Ամբիոնն ունի ընդհանուր երկրաբանության, հիդրոերկրաբանության, հիդրոերկրաքիմիայի, գրունտագիտության, գրունտների մեխանիկայի, ինժեներային երկրաբանության, լիթոլոգիայի լաբորատորիաներ և կաբինետներ: Ներկայումս ամբիոնի ուսանողները մասնագիտանում են ջրաերկրաբան, ճարտարագետ-երկրաբան մասնագիտացումներով:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]