Խաչիկ Նազարյան
Խաչիկ Նազարյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 22, 1926 Զանգակատուն, Հայաստան |
Մահացել է | փետրվարի 28, 2007 (80 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | աշխարհագրագետ |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան և ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1950) |
Գիտական աստիճան | աշխարհագրական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Խաչիկ Ենոքի Նազարյան (հուլիսի 22, 1926, Զանգակատուն, Հայաստան - փետրվարի 28, 2007, Երևան, Հայաստան), հայ աշխարհագետ-երկրաձևաբան: Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաչիկ Նազարյանը ծնվել է 1926 թվականին Արարատի շրջանի Չանախչի (այժմ` Զանգակատուն) գյուղում: 1950 թվականին ավարտել է Երևանի պետական համասլարանը: 1953 թվականից աշխատել է Երևանի պետական համալսարանում, 1976-1996 թվականներին եղել է աշխարհագրության ֆակուլտետի դեկան, 1989-1997 թվականներին[1], միաժամանակ՝ ֆիզիկական աշխարհագրության ամբիոնի վարիչ, 1979-1992 թվականներին՝ ՀՀ Կրթության և գիտության նախարարության աշխարհագրության ուսումնամեթոդական խորհրդի նախագահ, 1980-2001 թվականներին՝ Հայկական աշխարհագրական ընկերության փոխնախագահ, 2006 թվականին՝ «Հայաստանի բնաշխարհ» հանրագիտարանի գիտախմբագրական խորհրդի անդամ[2]:
Աշխատանքները վերաբերում են Հայկական լեռնաշխարհի ռելիեֆի ձևածագումնաբանական տիպերի վերլուծությանը, ֆիզիկական աշխարհագրության շրջանցման, սելավաբեր երևույթների, հնէաշխարհագրության, բնօգտագործման և բնապահպանության, ֆիզիկական աշխարհագրության կիրառական խնդիրներին[3]: Հետազոտել է ՀՀ մակերևույթը, սելավային հոսքերը, կազմել ռելիեֆի ձևածագումնաբանական, սելավների ձևավորման համալիր խոշորամասշտաբ քարտեզներ[2]:
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անդրկովկասի ֆիզիկական աշխարհագրություն, ռուսերեն, դասագիրք, 1986 (համահեղինակ):
- Հայաստանի աշխարհագրություն, գիրք 1-2, դասագիրք, 2002 (համահեղինակ):
- Հայկական ՍՍՀ գեոմորֆոլոգիան, Երևան, 1986 (համահեղինակ):
- Լեռնային ռելիեֆը որպես ֆիզիկաաշխարհագրական առաջնակարգ գործոն (ՀՀ տարածքի օրինակով), Երևան, 2006:
- Геология Армянской ССР, т.1, Ереван, 1962 (համահեղինակ).
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Խաչիկ Նազարյան»։ www.ysu.am։ Վերցված է 2017-07-06
- ↑ 2,0 2,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007:
- ↑ «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան»
- Հուլիսի 22 ծնունդներ
- 1926 ծնունդներ
- Զանգակատուն (Արարատի մարզ) գյուղում ծնվածներ
- Փետրվարի 28 մահեր
- 2007 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ դասախոսներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ աշխարհագրագետներ
- Հայ պրոֆեսորներ
- Աշխարհագրական գիտությունների դոկտորներ
- Հայ աշխարհագետ-երկրաձևաբաններ