Գևորգ Զուբյան
Գևորգ Զուբյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 1, 1912 Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 16, 1981[1] (68 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | աշխարհագրագետ |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Ալմա մատեր | Ռուսաստանի պետական հիդրոօդերևութաբանական համալսարան (1937) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | աշխարհագրական գիտությունների դոկտոր |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Գևորգ Դավթի Զուբյան (սեպտեմբերի 1, 1912, Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - օգոստոսի 16, 1981[1], Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), հայ խորհրդային աշխարհագրագետ-օդերևութաբան։ Աշխարհագրական գիտությունների դոկտոր (1956), պրոֆեսոր (1965), Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գևորգ Զուբյանը ծնվել է 1912 թվականին Երևանում։ 1937 թվականին ավարտել է Մոսկվայի հիդրոօդերևութաբանակաև ինստիտուտը։ 1964-1977 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկական աշխարհագրության ամբիոնի վարիչ։ Գիտական հետազոտությունները վերաբերում են մթնոլորտային ճակատների տարածական կառուցվածքին, հիմնական տիպերին, ոչ պարբերական փոփոխություններին։ Մշակել է մթնոլորտային ճակատների մի շարք նոր մոդելներ, ստացել ցիկլոնների և անտիցիկլոնների ճակատային կառուցվածքի նոր համակարգեր։ Զուբյանի որոշ աշխատություններ թարգմանվել և տպագրվել են Բուլղարիայում, Կանադայում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում[2]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Синоптико-аэрологическое исследование атмосферных фронтов, Г. Д. Зубян, Л., Гидрометеоизда, 1955, 120 с.
- Синоптико-аэрологическое исследование верхней тропосферы и нижней стратосферы / Г. Д. Зубян, ГУ Гидрометеорологической службы при сов. мин. СССР, Центральный ин-т прогнозов. Москва: Гидрометеоиздат. Московское отд-ние , 1961.
- Օդերևութաբանություն։ Ուսումնական ձեռնարկ, Ալեքսանդրյան Գևորգ Արշավիրի, Զուբյան Գևորգ Դավթի, Երևան, Հայպետուսհրատ, 1962։
- Հայաստանի մթնոլորտի մասին։ (Հետազոտության մի քանի արդյունքներ), Զուբյան, Գևորգ Դավթի, Երևանի պետական համալսարան, Երևան, ԵՊՀ , 1969։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 http://am.hayazg.info/index.php?curid=3704
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 712)։ ![]() |
|