Տիգրան Աթաբեկյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աթաբեկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Տիգրան Աթաբեկյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 10, 1888[1] Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 13, 1959[1] (70 տարեկան) Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | աշխարհագրագետ |
Հաստատություն(ներ) | Թբիլիսիի պետական համալսարան և Երևանի պետական համալսարան |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտ (1914) |
Գիտական աստիճան | պրոֆեսոր (1938) |
Տիգրան Նազարի Աթաբեկյան (օգոստոսի 10, 1888[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հուլիսի 13, 1959[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ աշխարհագրագետ։ Պրոֆեսոր (1938)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիգրան Աթաբեկյանը ծնվել է 1888 թվականին Թիֆլիս քաղաքում։ 1914 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտի տնտեսագիտական բաժինը, 1917 թվականին՝ Մոսկվայի առևտրային ինստիտուտը։
Դասավանդել է Թբիլիսիի, Անդրկովկասի կոմիտեի (աշխարհագրության ամբիոնի վարիչ), Քութայիսի մանկավարժական համալսարաններում, Վրաստանի կոմերտմիության բարձրագույն դպրոցում։
1933-1935 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի տնտեսական աշխարհագրության ամբիոնի վարիչ։ 1938-1947 թվականներին դասավանդել է Քութաիսիի մանկավարժական ինստիտուտում և Թբիլիսիի համալսարանում։ Պրոֆեսոր Աթաբեկյանը թողել է գիտական աշխատություններ, որոնք վերաբերում են Անդրկովկասի տնտեսական աշխարհագրության հարցերին։
Աշխատանքները վերաբերում են Հարավային Կովկասի տնտեսական աշխարհագրության հարցերին[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիգրան Աթաբեկյան» հոդվածին։ |
|