Անդրանիկ Բաղդասարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաղդասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անդրանիկ Բաղդասարյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 5, 1918[1][2] Գորիս, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն[1][2] |
Մահացել է | ապրիլի 3, 1991 (72 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | աշխարհագրագետ և կլիմայաբան |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ, Երևանի պետական համալսարան և Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Գործունեության ոլորտ | Կլիմայագիտություն, Լանդշաֆտագիտություն, բժշկական աշխարհագրություն և Հայաստանի կլիմա[1] |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ[1], Հայկական աշխարհագրական ընկերություն[1][2] և Միջազգային աշխարհագրական միություն |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1942)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] և թղթակից անդամ[1] |
Գիտական աստիճան | աշխարհագրական գիտությունների դոկտոր[1][2] (1952) |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Անդրանիկ Բախշիի Բաղդասարյան (նոյեմբերի 5, 1918[1][2], Գորիս, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն[1][2] - ապրիլի 3, 1991, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ աշխարհագետ։ Աշխարհագրական գիտությունների դոկտոր (1952), պրոֆեսոր (1960), ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1971)։ ՀԽՍՀ վաստակավոր գործիչ (?)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1942 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1943 թվականից զբաղվել է կլիմայի ուսումնասիրությամբ։
1958-1991 թվականներին ղեկավարել է ՀԽՍՀ ԳԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի աշխարհագրական բաժինը։ 1955-1975 թվականներին եղել է Հայկական աշխարհագրական ընկերության նախագահ։ 1975-1986 թվականներին զբաղեցրել է ՀԽՍՀ ԳԱ Երկրի մասին գիտական բաժանմունքի ակադեմիական քարտուղարի տեղակալի պաշտոնը։ Եղել է ԽՍՀՄ աշխարհագրական ազգային կոմիտեի անդամ, Միջազգային աշխարհագրական ընկերության անդամ (1964-1976)։
Դասախոսել է ԵՊՀ-ում, Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում (1948-1968)։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հատկապես արժեքավոր են կլիմայագիտության, լանդշաֆտագիտության և բժշկական աշխարհագրության բնագավառում կատարած հետազոտությունները։ Հեղինակ է մենագրությունների, քարտեզների ու ատլասների։ Ղեկավարել է ՀԽՍՀ կոմպլեքսային առաջին ատլասի աշխատանքները։
Կազմել և հրատարակել է Հայաստանի տարածքի ուղղաձիգ կլիմայական և ագրոբիոկլիմայական գոտիների քարտեզները, եղել է Հայաստանի տարածքի ատլասի գլխավոր խմբագիր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրանիկ Բաղդասարյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 252)։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
- Նոյեմբերի 5 ծնունդներ
- 1918 ծնունդներ
- Գորիս քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 3 մահեր
- 1991 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ դասախոսներ
- Հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոսներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ աշխարհագրագետներ
- ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ
- Աշխարհագրական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ