Jump to content

Հայկական աշխարհագրական ընկերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայկական աշխարհագրական ընկերություն, գիտական-հասարակական կազմակերպություն։ Զբաղվում է գիտական, լուսավորական, բնապահպանական, քարտեզագրական գործունեությամբ։

Հիմնվել է 1935 թ., Երևանում։ 1947-1995-ին գործել է ՀՀ ԳԱԱ նախագահությանն առընթեր (1995-ից՝ ինքնակառավարվող)։

Միավորում է աշխարհագրության, բնապահպանության և բնօգտագործման ու հարակից բնագավառների մասնագետների, գիտության, կրթության, մշակույթի ու այլ ոլորտների գործիչների և կազմակերպությունների։

Հիմնական խնդիրներն են նպաստել աշխարհագրական գիտությունների զարգացմանը, ուսումնական հաստատություններում աշխարհագրության դասավանդմանը, բնակչության բնապահպանական դաստիարակությանը, կոորդինացնել աշխարհագրական ԳՀ աշխատանքները, մասսայականացնել ու պրոպագանդել աշխարհագրական գիտությունների նվաճումները և այլն։

1999 թվականին ուներ մարզային ու քաղաքային բաժանմունքներ, մոտ 300 իսկական, 14 կոլեկտիվ անդամ։

Բարձրագույն մարմինը համագումարն է, որը հրավիրվում է 5 տարին մեկ։

Պատվավոր անդամներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կից մարմիններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերությանը կից գործում են ֆիզիկական, տնտեսական աշխարհագրության ու այլ բաժանմունքներ, հանձնաժողովներ (ֆենոլոգիական և այլն), քարանձավագիտության կենտրոն, աշխարհագրական գրադարան։

Հրատարակություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակում է մենագրություններ (Հովհաննես Ստեփանյան, «Հայ քարտեզագրական հրատարակությունները 260 տարում», 1955), գիտական ժողովածուներ («Հայկական ՍՍՀ հանգստի ռեսուրսները», 1977, «Աշխարհագրություն», 1978, «Հայրենագիտական հարցեր», 1984, և այլն), «Անդրկովկասի բնօգտագործման էկոլոգիական և բժշկաաշխարհագրական պրոբլեմները» (հայերեն և ռուսերեն, 1990), աշխարհագրական ատլասներ («Հայկական ՍՍՀ ատլաս», հայերեն և ռուսերեն, 1961), ուսումնական քարտեզներ, կազմակերպում գիտաժողովներ, դասախոսություններ։

  • Ա․ Եղիազարյան
  • Բ․ Մարտիրոսյան
  • Ա․ Թախտաջյան
  • Ա․ Պաֆենհոլց
  • Ս․ Մկրտչյան
  • Ա․ Բաղդասարյան
  • Լեմվել Վալեսյան (1976-ից)։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 169