Jump to content

Միջազգային աշխարհագրական միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միջազգային աշխարհագրական միություն
Տեսակinternational association? և գիտական ​​կազմակերպություն
ՀապավումIGU[1] և UGI
Հիմնադրված1922
Գլխադասային գրասենյակՔեյփթաուն, ՀԱՀ և Դելի, Դելիի ազգային մայրաքաղաքային տարածք, Հնդկաստան
Պաշտ. լեզու(ներ)անգլերեն և ֆրանսերեն
Կայքigu-online.org/#

Միջազգային աշխարհագրական միություն, ՄԱՄ (անգլ.՝ International Geographical Union, ֆր.՝ Union Géographique Internationale), աշխարհագրագետների միջազգային գիտական միավորում։ Հիմնադրվել է 1922 թվականին։ Մտնում է Գիտական միությունների միջազգային խորհրդի կազմի մեջ։ Միջազգային աշխարհագրական միությունը կոչված է օգնելու աշխարհագրական գիտական պրոբլեմների ուսումնասիրությանը, միջազգային համագործակցություն պահանջող հարցերի գիտական քննարկմանը և հրատարակությանը։ Անց է կացնում միջազգային աշխարհագրական կոնգրեսներ (23-րդը՝ Մոսկվայում, 1976 թվականին), ռեգիոնալ կոնֆերանսներ, հիմնադրում հանձնաժողովներ (կոնգրեսների միջև ընկած ժամանակամիջոցում միության հարցերը լուծելու համար)։ Միջազգային աշխարհագրական միության գործունեությունը ղեկավարում է Գլխավոր ասամբլեայի կողմից ընտրված Գործադիր կոմիտեն։ ՄԱՄ-ին միացած են Միջազգային քարտեզագրական և չորրորդական ժամանակաշրջանի նստվածքներն ուսումնասիրող ասոցիացիաները (ՄՔԱ)։

1976 թվականին (Մոսկովյան կոնգրես) ՄԱՄ-ի ազգային ատլասների հանձնաժողովի և քարտեզագրական սիմպոզիումների նիստերը տեղի ունեցան Երևանում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջազգային աշխարհագրական միություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 568