Հայրապետ Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայրապետ Հովհաննիսյան
Հայրապետ Հովհաննիսյան.jpg
Ծնվել էփետրվարի 28, 1878(1878-02-28)
Վերին Հանդամեջ, Օրդուբադի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
Մահացել էմարտի 5, 1938(1938-03-05) (60 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the USSR (1936-1955).svg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
Մասնագիտությունաշխարհագրագետ և մանկավարժ
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան (1904)
Գիտական աստիճանպրոֆեսոր (1935)

Հայրապետ Հակոբի Հովհաննիսյան (փետրվարի 28, 1878(1878-02-28), Վերին Հանդամեջ, Օրդուբադի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն - մարտի 5, 1938(1938-03-05)), հայ աշխարհագետ, մանկավարժ[1]։ Պրոֆեսոր (1935)։ Հիմնադրել ու ղեկավարել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ամբիոնը, նախաձեռնել է Հայկական աշխարհագրական ընկերության ստեղծումը, հեղինակել է աշխարհագրությանն ու երկրաբանությանը նվիրված մենագրություններ, դպրոցական դասագրքեր։ Բնագիտական թեմաներով նրա կարդացած հրապարակային բազմաթիվ դասախոսությունները լույս են տեսել առանձին գրքով՝ «Մարդ և տիեզերք» վերնագրով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1878 թվականի փետրվարի 28-ին Նախիջևանի Օրդուբադի շրջանի Հանդամեջ գյուղում (այժմ՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն)։ Միջնակարգ կրթությունն ստացել է Թիֆլիսի երկրորդ արական գիմնազիայում, որն ավարտել է 1896 թվականին։ 1904 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի բնագիտական բաժինը։ Վախճանվել է 1938 թվականի մարտի 5-ին Երևանում։

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1907-1914 թվականներին եղել է բնագիտության և աշխարհագրության ուսուցիչ Թիֆլիսի օրիորդաց գիմնազիաներում, 1914-1917 թվականներին՝ բնագիտության ուսուցիչ Բաքվի գիմնազիաներում։ 1918 թվականին եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության լուսավորության նախարարի օգնական, 1919-1927 թվականներին՝ Երևանի արական գիմնազիայի (Խաչատուր Աբովյանի անվան դպրոց) վերատեսուչ, ապա տնօրեն, 1923-1938 թվականներին՝ աշխարհագրության դասախոս Երևանի պետական համալսարանում, 1929 թվականին ղեկավարել է ԵՊՀ ֆիզիկական աշխարհագրության ամբիոնը, դոցենտ (1929), 1933 թվականին որպես պատգամավոր մասնակցել է Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) գումարված աշխարհագետների համամիութենական համագումարին և ընտրվել նախագահության անդամ։ 1935-1937 թվականներին եղել է ԵՊՀ աշխարհագրական-երկրաբանական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր (1935)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 280 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]