Մասնակից:Hermine Meliksetyan/Ավազարկղ37

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Նունեի խաչ

Որթատունկի խաչ (վրաց.՝ ჯვარი ვაზისა), հայտնի է նաև որպես վրացական խաչ կամ Սուրբ Նունեի խաչ, Վրաց ուղղափառ եկեղեցու գլխավոր խորհրդանիշն է և ոչ ստույգ տվյալներով թվագրվում է մ.թ. 4-րդ դարին, երբ քրիստոնեությունը դարձել է պաշտոնական կրոն Վիրքի Թագավորությունում (Քարթլի

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որթատունկի խաչը ճանաչելի է իր փոքր-ինչ իջեցված հորիզոնական ճյուղերով։ Ավանդական աղբյուրները խաչի այս անսովոր ձևը վերագրում են Կապադովկիայից մի կնոջ՝ սուրբ Նունեին, ով 4-րդ դարի սկզբին քրիստոնեություն է քարոզել Վիրքում (համապատասխանում է ժամանակակից հարավային և արևելյան Վրաստանին, հյուսիսարևելյան Թուրքիային)[1]։ Ըստ լեգենդի նա որթատունկի խաչն ստացել է Մարիամ Աստվածածնից (կամ, որպես տարբերակ, նա ինքն է ստեղծել այն Մցխեթի (վրաց.՝ მცხეთა) ճանապարհին) և ամրացրել է այն՝ դրա մեջ հյուսելով իր սեփական մազերը: Նունեն այդ խաչով եկել է Վրաստան իր առաքելությամբ։ Այնուամենայնիվ, խաչի ծանոթ պատկերն իր յուրովի իջեցված ուսերով հայտնվել է միայն վաղ ժամանակակից դարաշրջանում։

Ըստ ավանդական վկայությունների՝ Սուրբ Նունեի խաչը պահվել է Մցխեթայի Սվետիցխովելի տաճարում (վրաց.՝ სვეტიცხოველი՝ կենարար սյուն) մինչև 541 թվականը։ Պարսկական արշավանքների ժամանակ այն տեղափոխվել է Հայաստան և մնացել է այնտեղ այնքան ժամանակ, մինչև Դավիթ Դ Շինարարը 1124 թվականին մուսուլմաններիվ գրավել է հայկական Անի քաղաքը և խաչը բերել է Մցխեթա։ Վրաց Վախթանգ III թագավորը () խաչը տեղադրել է հատուկ ծրարի մեջ՝ Սուրբ Նունեի կյանքի տեսարաններով զարդարված: 1720-ական թվականներին, երբ Վրաստանը ենթարկվել է պարսկական և օսմանյան (օսման.՝ دولت عليه عثمانیه) արշավանքների, խաչը տեղափոխվել է ավելի անվտանգ շրջան՝ վրացական լեռնաշխարհում գտնվող Անանուր (վրաց.՝ ანანური)։ Այնտեղից վրացի եպիսկոպոս Տիմոթեոսը խաչը բերել է վրաց գաղթական իշխան Բաքարին (վրաց.՝ ბაქარი), ով ապրում էր Մոսկվայում, իսկ հետո՝ Լիսկովոյում (ռուս.՝ Лы́сково)։ Վրաց թագավոր Հերակլ II - ը (վրաց.՝ ერეკლე II) փորձել է Բաքարի ընտանիքից վերադարձնել Վրաստանի մասունքը, սակայն ապարդյուն։ 1801 թվականին Բաքարի թոռը՝ Գեորգին (ռուս.՝ Георгий Александрович Грузинский), խաչը նվիրել է ռուս Ալեքսանդր I ցարին, ով 1802 թվականին այն վերադարձրել է Վրաստանին՝ Վրաստանի՝ Ռուսական կայսրության կազմի մեջ մտնելու կապակցությամբ։ Այդ ժամանակից ի վեր խաչը պահվել է Վրաստանի Թբիլիսի քաղաքի Սիոնի Մայր տաճարում[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ilma Reißner: Kirche unter dem Weinrebenkreuz. In: Der Christliche Osten. Bd. 51, 1996, ISSN 0724-4207, S. 77–97.
  • Peter Hauptmann: Unter dem Weinrebenkreuz der heiligen Nino. Kirchengeschichte Georgiens im Überblick. In: Kirche im Osten. Bd. 17, 1974, ISSN 0453-9273, S. 9–41.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Grapevine Cross». Time. 2010-04-19.
  2. «საქართველოს სიწმინდეები - ჯვარი ვაზისა» [Vine Cross] (վրացերեն). Արխիվացված է օրիգինալից September 28, 2007-ին. Վերցված է 2007-04-04-ին.