Jump to content

Վախթանգ III

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վախթանգ III Բագրատիոնի
ვახტანგ III
Վրաց թագավոր
 
Ծննդյան օր 1278
Ծննդավայր Վրաստան
Վախճանի օր 1308
Դինաստիա Բագրատիոնիներ
Քաղաքացիություն  Վրաց թագավորություն
Ի ծնե անուն վրաց.՝ ვახტანგ III
Հայր Դեմետրիուս II
Մայր Megale Komnena?
Ամուսին Ripsime?
Զավակներ Démétrius de Dmanissi? և Georges de Samchvildé?

Վախթանգ III (վրաց.՝ ვახტანგ III, 1278, Վրաստան - 1308), վրաց արքա Բագրատիոնիների թագավորական ընտանիքից, ով կառավարել է 1302-1308 թվականներին։ Վախթանգի կառավարման տարիները զուգորդվում են մոնղոլների դեպի Անդրկովկաս արշավանքների հետ։

Մոնղոլների դեմ հատկապես գործուն ջանքերով էր գործում Վախթանգի եղբայրը՝ Դավիթ Բագրատիոնին։ Դավիթը աջակցում է Բաիդու խանին երկրում եղած ներքին հակասությունները վերացնելու համար, սակայն Բաիդու խանի սպանությունից հետո փոխարինում է Ղազան խանը, որը նրան հրամայում է մեկնել Թավրիզ։ Հիշելով հոր ճակատագիրը՝ Դավիթը հրաժարվում է գնալ և պատերազմներ է մղում վերջինիս դեմ։

Վախթանգի III-ի կառավարման տարիներին Վրաց թագավորությունը ուներ մասնակի վերահսկողություն սեփական տարածքների նկատմամբ․ մասնավորապես՝ Վախթանգի ազդեցության ոլորտում էր գտնվում Տփղիսը, ինչպես նաև հարավային ու արևելյան Վրաստանի որոշ տարածքներ։ Մոնղոլական լծի ներքո գտնվելը խոչընդոտում էր վրաց պետականության զարգացման հեռանկարը, և Վախթանգն ամեն կերպ նպատակ ուներ հայերի հետ համագործակցության միջոցով Անդրկովկասից դուրս բերել մոնղոլական խառնիճաղանջ բանակը։

Վախթանգ III-ը ամուսնացած է եղել Հռիփսիմե անունով մի ազնվական տիկնոջ հետ[1] (ըստ «Քարթլից ցխովրեբայի»՝ վերջինս ծագում է Շաբուրիձեների տոհմից[2]): Նրանք ունեցել են երկու երեխա․

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Marek, Miroslav. «Miroslav Marek, "Genealogy.Eu: Bagrationi family, page 3». Genealogy.EU.
  2. Profile of Demetre II, his wives and children in "Medieval Lands" by Charles Cawley