Մասնակից:GgGevorg/ավազարկղ Բ
Սա GgGevorg մասնակցի սևագրության էջն է՝ «ավազարկղը», և մասնակցի էջի ենթաէջերից մեկն է։ Այն ծառայում է որպես սևագիր և փորձարկումների վայր։ Սա հանրագիտարանային հոդված չէ։ Ձեր անձնական ավազարկղը ստեղծելու համար սեղմեք այստեղ։ Այլ ավազարկղեր՝ Ընդհանուր ավազարկղ |
GgGevorg/ավազարկղ Բ |
---|
Կոկորդի ստրեպտոկոկային բորբոքումը կամ սուր ըմպանաբորբը մի հիվանդություն է, որի հարուցիչը “«Ա» խմբի ստրեպտոկոկ” կոչվող բակտերիան է։[1] Սուր ըմպանաբորբն ախտահարում է կոկորդը և նշագեղձերը։ Նշագեղձերը բերանի խորքում՝ կոկորդում գտնվող երկու գեղձերն են։ Սուր ըմպանաբորբը կարող է ախտահարել նաև բկանցքը՝ (կոկորդը)։ Բնորոշ ախտանշաններն են include բարձր ջերմությունը, կոկորդի ցավը (որը կաև անգինա են կոչում) ևայտուցված վզում գտնվող գեղձերը (որոնք կոչվում են ավշային հանգույցներ)։ Սուր ըմպանաբորբով է պայմանավորված երեխաների ի մոտ անգինայի առաջացման դեպքերի 37%։[2]
Սուր ըմպանաբորբը տարածվում է հիվանդ անձի հետ ուղղակի շփման ճանապարհով։ Սուր ըմպանաբորբի առկայությունը ստուգվում է հատուկ թեստի օգնությամբ, որը կոչվում է կոկորդի կուլտուրայի հետազոտություն։ Բայց նույնիսկ առանց թեստի սուր ըմպանաբորբի հավանական առկայությունը կարելի է ստուգել ախտանշանների օգնությամբ։Հակաբիոտիկները կարող են օգնել սուր ըմպանաբորբի դեպքում։ Հակաբիոտիկները այնպիսի բեկտերիաներին սպանող դեղեր են։ Դրանք ավելի շուտ օգտագործվում են հնարավոր բարդությունները, օրինակ՝ ռևմատիզմը կանխելու, քան հիվանդության տևողությունը կրճատելու նպատակով։[3]
Նշանները և ախտանշանները
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուր ըմպանաբորբի բնորոշ ախտանշաններն են կոկորդի ցավը, 38°C-ից (100.4°F-ից) բարձր բարձր ջերմությունը, նշագեղձերի վրա գոյացած թարախը (մեռած բակտերիաների և արյան սպիտակ մարմնիկների կողմից արտադրվող դեղին կամ կանաչ հեղուկը) և ավշային հանգույցների այտուցումը։[3]
Կարող են նաև այլ ախտանշաններ լինել, օրինակ՝
- (գլխացավ),[4]
- փսխում կամ փսխելու ցանկություն (սրտխառնոց),[4]
- ստամոքսի ցավ,[4]
- մկանային ցավ,[5]
- ցան (փոքր կարմիր կետեր) մարմնի վրա, բերանում կամ կոկորդում։ Սա անսվովոր, բայց հատուկ նշան է։[3]
Սուր ըմպանաբորբով վարակված անձի մոտ ախտանշաններն ի հայտ են գալիս հիվանդ անձի հետ շփվելուց հետո մեկից երեք օր անց։[3]
-
Սուր ըմպանաբորբ։ Ուշադրություն դարձրեք սպիտակ թարախով պատված նշագեղձերի վրա։
-
Սուր ըմպանաբորբ։ Ուշադրություն դարձրեք մանր, կարմիր կետերի վրա։ Այսպիսի ցանը բնորոշ չէ, բայց հատուկ նշան է։[3]
-
Սուր ըմպանաբորբ ութամյա երեխայի մոտ։ Ուշադրություն դարձրեք բերանի խորքում գտնվող սպիտակ թարախով պատված նշագեղձերի վրա։
Պատճառը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուր ըմպանաբորբի հարուցիչը բետա-հեմոլիտիկ ստրեպտոկոկ (GAS) կոչվող բակտերիան է։[6]Այլ բակտերիաներ կամ վիրուսներ նույնպես կարող են սուր ըմպանաբորբ առաջացնել։[3][5] Սուր ըմպանաբորբն առաջանում է հիվանդ անձի հետ ուղղակի, սերտ շփման մեջ մտնելու հետևանքով։ Հիվանդությունն ավելի հեշտ է տարածվում այն դեպքում, երբ մեծ թվով մարդիկ են հավաքված լինում մի տեղում։[5][7] Դրա օրինակ կարող են ծառայել բանակը կամ դպրոցը։ GAS բակտերիան կարող է չորանալ փոշու մեջ, բայց այդ դեպքում այն դադարում է վարակիչ լինելուց։ Խոնավ միջավայրում բակտերիաները մինչև 15 օր կարող են պահպանել վարակելու ուժը։[5] Խոնավ բակտերիաները կարող են բնակվել օրինակ՝ ատամի խոզանակի վրա։ Դրանք կարող են նաև սննդամթերքի մեջ բնակվել, բայց դա խիստ հազվադեպ կարող է պատահել։ Նման մթերք ուտողը կարող է վարակվել։[5] Սուր ըմպանաբորբի ախտանշաններ չունեցող երեխաների տասներկու տոկոսի բերանում GAS կա։[2]
Ախտորոշումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Միավորները | Ստրեպտոկոկի հավանականությունը | Բուժումը |
---|---|---|
1 or less | <10% | Հակաբիոտիկ կամ կուլտուրա անհրաժեշտ չէ |
2 | 11–17% | Հակաբիոտիկ՝ հիմնված կուլտուրայի կամ RADT-ի վրա |
3 | 28–35% | |
4 or 5 | 52% | Հակաբիոտիկ՝ առանց կուլտուրայի |
«Սենթորի փոփոխված հաշվարկ» կոչվող մի ցուցակի օգնությամբ բժիշկները որոշում են, թե ինչպես բուժեն անգինան։ Սենթորի հաշվարկը բաղկացած է հինգ կլինիկական չափումներից կամ քննություններից։ Այն ցույց է տալիս, որ որքան մեծ է տվյալ անձի մոտ սուր ըմպանաբորբի առկայության հավանականությունը։[3]
Ստորև նշված յուրաքանչյուր չափանիշ մեկ միավոր է ավելացնում.[3]
- հազի բացակայություն.
- այտուցված կամ հպումից ցավող ավշային հանգույցներ.
- 38°C-ից (100.4°F-ից) բարձր ջերմություն
- թարախակալված կամ այտուցված նշագեղձեր.
- մինչև 15 տարեկան (44 տարեկանն անց անձանց դեպքում մեկ միավոր հանվում է)։
Լաբորատոր հետազոտությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուր ըմպանաբորբի հայտնաբերման հիմնական եղանակը կոկորդի կուլտուրայի հետազոտություն կոչվող թեստն է[8]։ Թեստի արդյունքները 90-ից 95 տոկոս ճշգրտություն ունեն։[3] Կա նաև մեկ այլ թեստ, որ կոչվում է ստրեպտոկոկի արագ թեստ կամ RADT։ Ստրեպտոկոկի արագ թեստն ավելի արագ է կատարվում, քան կոկորդի կուլտուրայի հետազոտությունը, սակայն միայն 70 տոկոսով է ճիշտ հայտնաբերում հիվանդությունը։ Երկու թեստերն էլ հաջողությամբ ցույց են տալիս, երբ տվյալ անձը սուր ըմպանաբորբ չունի։ Այս առումով դրանց ճշգրտությունը 98 է։[3]
Երբ մարդը հիվանդ է, ապա կոկորդի կուլտուրայի հետազոտությունը կամ ստրեպտոկոկի արագ թեստը կարող են ցույց տալ, թե արդյոք նա հիվանդ է սուր ըմպանաբորբով։[9] Ախտանշաններ չունեցող անձինք չպետք է կոկորդի կուլտուրայի հետազոտություն կամ ստրեպտոկոկի արագ թեստ անցնեն, քանի որ ոմանց կոկորդում ստրեպտոկոկի բակտերիան բնակվում է առանց որևէ վնաս հասցնելու։ Եվ այդ մարդիկ բուժման կարիք չունեն։[9]
Համանման ախտանշանների պատճառները
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուր ըմպանաբորբի որոշ ախտանշաններ նման են այլ հիվանդությունների ախտանշաններին։ Այդ պատճառով, առանց կոկորդի կուլտուրայի հետազոտության կամ ստրեպտոկոկի արագ թեստի, կարող է դժվար լինել պարզելը, թե արդյոք տվյալ անձը սուր ըմպանաբորբ ունի։[3] Եթե առկա են բարձր ջերմություն և կոկորդի ցավ, որոնք ուղեկցվում են հազով, քթից արտադրությամբ, փորլուծությամբ և կարմրած ու քոր եկող աչքերով, ապա ավելի հավանական է, որ հիվանդը վիրուսի հետևանքով առաջացած կոկորդաբորբ ունի։[3] Վարակիչ մոնոնուկլեոզից կարող են վզի ավշային հանգույցներն այտուցվել, կոկորդը՝ բորբոքվել, ջերմությունը բարձրանալ, իսկ նշագեղձերը՝ մեծանալ։[10] Ախտորոշումը կարելի է արյան հետազոտության միջոցով կատարել։ Սակայն վարակիչ մոնոնուկլեոզից հատուկ բուժում գոյություն չունի։
Կանխարգելումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոմանք ավելի հաճախ են հիվանդանում սուր ըմպանաբորբով, քան ուրիշները։ Նման անձանց համար նշագեղձերը հեռացնելը սուր ըմպանաբորբը կանխելու եղանակներից մեկը կարող է լինել։[11][12] Տարեկան երեք անգամ կամ ավելի հաճախ սուր ըմպանաբորբով հիվանդանալը կարող է նշագեղձերը հեռացնելու հիմնավոր պատճառ լինել։[13] Կարելի է նաև սպասել։[11]
Բուժումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Չբուժվելու դեպքում սուր ըմպանաբորբը սովորաբար մի քանի օր է տևում։[3] Հակաբիոտիկներով բուժվելու դեպքում ախտանշանները սովորաբար 16 ժամով ավելի շուտ են վերանում։[3] Հակաբիոտիկներով բուժվելու հիմնական պատճառն ավելի լուրջ հիվանդության առաջացման հավանականությունը նվազեցնելն է։ Նման բարդություններ են, օրինակ՝ ռևմատիզմ կոչվող սրտի հիվանդությունը կամ թարախի կուտակումը կոկորդում, որը կոչվում է ետըմպանային թարախակույտ.[3] Հակաբիոտիկները լավ են ազդում, եթե տրվում են ախտանշանների ի հայտ գալուց հետո 9 օրվա ընթացքում։[6]
Ցավամոքիչ դեղերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցավը մեղմացնող դեղերի օգնությամբ կարելի է մեղմացնել սուր ըմպանաբորբի ցավերը։[14] Սովորաբար նման դեղերի թվում են NSAID կամ պարացետամոլը որը հայտնի է որպես acetaminophen։ Օգնում են նաև Ստերոիդներն [6][15] ու հեղուկ ցավազրկողները՝ լիդոկայինը։[16] Չափահասները կարո են ասպիրին ընդունել։ Երեխաներին խորհուրդ չի տրվում ասպիրին տալ, քանի որ այն կարող է մեծացնել «Ռեյի համախտանիշ» կոչվող հիվանդության առաջացման հավանականությունը նրանց մոտ։[6]
Հակաբիոտիկ դեղերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուր ըմպանաբորբի դեպքում Միացյալ Նահանգներում օգտագործվող ամենատարածված դեղը պենիցիլին V-ն է։ Այն շատ են օգտագործում, քանի որ ապահով է, լավ է ներգործում և շատ փող չարժե։[3] Ամոքսիցիլինը սովորաբար Եվրեպայում է օգտագործվում։[17] Հնդկաստանում ռևմատիզմի առաջացման հավանականությունն ավելի մեծ է։ Այդ պատճառով այնտեղ հիմնականում այս հիվանդությունը բուժվում է բենզաթինին պենիցիլին G կոչվող դեղի injectedով։[6] Հակաբիոտիկները կրճատում են ախտանշանների միջին տևողությունը։ Միջին տևողությունը երեքից հինգ օր է։ Հակաբիոտիկները մոտ մեկ օրով կրճատում են այդ ժամանակը։ Այդ դեղերը նաև նվազեցնում են հիվանդության տարածման հավանականությունը։[9] Դեղերի օգտագործման նպատակը հիմնականում հազվագյուտ բարդությունները նվազեցնելն է։ Դրանց թվում են ռևմատիզմը, ցանը կամ վարակումները։[18] Հակաբիոտիկների օգուտը հարկավոր է հավասարակշռել հնարավոր կողմնակի ազդեցությունների հետ։[5] Հնարավոր է, որ հակաբիոտիկներով բուժումն անհրաժեշտ չլինի այն առողջ չափահասների համար, որոնց մոտ հակազդեցություն է եղել դեղերի նկատմամբ։[18] Հակաբիոտիկներն ավելի հաճախ են օգտագործվում սուր ըմպանաբորբի բուժման համար, քան կարելի էր սպասել՝ հաշվի առնելով հիվանդության լրջությունը և դրա տարածման արագությունը։[19] Այն անձինք, ովքեր ալերգիաներ են ունեցել պենիցիլինի նկատմամբ, պետք է բուժվեն էրիթրոմիցին դեղով (և այլ դեղերով, որոնք կոչվում ենմակրոլիդներ)[3]Ավելի թեթև ալերգիաներ ունեցողները կարող են ցեֆալոսպորիններով բուժվել։[3] Ստրեպտոկոկային վարակումները կարող են նաև երիկամների այտուցման (սուր գլոմերուլոնեֆրիտի) պատճառ դառնալ։ Հակաբիոտիկները չեն նվազեցնում այս հիվանդության առաջացման հավանականությունը։[6]
Ընդհանուր նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուր ըմպանաբորբի ախտանշանները սովորաբար թեթևանում են մոտ երեքից հինգ օրից՝ բուժում ստանալով կամ չստանալով։[9]Հակաբիոտիկներով բուժումը նվազեցնում է ավելի վատ հիվանդությունների առաջացման վտանգը։ Այն նաև դժվարացնում է հիվանդության տարածումը։ Սովորաբար հակաբիոտիկների առաջին ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում երեխաները կարող են դպրոց գնալ։[3]
Սուր ըմպանաբորբը կարող է ստորև նշված շատ վատ խնդիրների պատճառ դառնալ.
- ռևմատիզմ[4] կամ կարմրուկ[20].
- տոքսիկ շոկի համախտանիշ կոչվող մահացու հիվանդություն[20][21].
- գլոմերուլոնեֆրիտի[22].
- PANDAS համախտանիշ կոչվող հիվանդություն։[22] Սա իմունային հիվանդություն է, որը վարքի հետ կապված կտրուկ, երբեմն՝ լուրջ խնդիրներ է առաջացնում։
Հավանականությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուր ըմպանաբորբը մտնում է կոկորդաբորբի կամ ըմպանաբորբի ավելի լայն խմբի մեջ։ Ամեն տարի Միացյալ Նահանգներում մոտ 11 միլիոն մարդ հիվանդանում է կոկորդաբորբով։[3] Կոկորդաբորբը մեծ մասամբ վիրուսների կողմից է հարուցվում։ Երեխաների մոտ կոկորդաբորբի առաջացման դեպքերի 15-ից 30 տոկոսն է հարուցվում «Ա» խմբի բետա-հեմոլիտիկ բակտերիայի կողմից։ Չափահասների մոտ կոկորդաբորբի 5-ից 20 տոկոսն է այս բակտերիայի հետևանքով առաջանում։[3] Հիվանդության ժամանակը սովորաբար ձմռան վերջը և գարնան սկիզմն է։[3]
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «streptococcal pharyngitis» Դորլանդի բժշկական բառարանում
- ↑ 2,0 2,1 Shaikh N, Leonard E, Martin JM (2010). «Prevalence of streptococcal pharyngitis and streptococcal carriage in children: a meta-analysis». Pediatrics. 126 (3): e557–64. doi:10.1542/peds.2009-2648. PMID 20696723.
{{cite journal}}
: Unknown parameter|month=
ignored (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 Choby BA (2009). «Diagnosis and treatment of streptococcal pharyngitis». Am Fam Physician. 79 (5): 383–90. PMID 19275067.
{{cite journal}}
: Unknown parameter|month=
ignored (օգնություն) - ↑ 4,0 4,1 4,2 4,3 Brook I, Dohar JE (2006). «Management of group A beta-hemolytic streptococcal pharyngotonsillitis in children». J Fam Pract. 55 (12): S1–11, quiz S12. PMID 17137534.
{{cite journal}}
: Unknown parameter|month=
ignored (օգնություն) - ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Hayes CS, Williamson H (2001). «Management of Group A beta-hemolytic streptococcal pharyngitis». Am Fam Physician. 63 (8): 1557–64. PMID 11327431.
{{cite journal}}
: Unknown parameter|month=
ignored (օգնություն) - ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Baltimore RS (2010). «Re-evaluation of antibiotic treatment of streptococcal pharyngitis». Curr. Opin. Pediatr. 22 (1): 77–82. doi:10.1097/MOP.0b013e32833502e7. PMID 19996970.
{{cite journal}}
: Unknown parameter|month=
ignored (օգնություն) - ↑ Lindbaek M, Høiby EA, Lermark G, Steinsholt IM, Hjortdahl P (2004). «Predictors for spread of clinical group A streptococcal tonsillitis within the household». Scand J Prim Health Care. 22 (4): 239–43. doi:10.1080/02813430410006729. PMID 15765640.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Smith, Ellen Reid; Kahan, Scott; Miller, Redonda G. (2008). In A Page Signs & Symptoms. In a Page Series. Hagerstown, Maryland: Lippincott Williams & Wilkins. էջ 312. ISBN 0-7817-7043-2.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 Bisno AL, Gerber MA, Gwaltney JM, Kaplan EL, Schwartz RH; Gwaltney (2002). «Practice guidelines for the diagnosis and management of group A streptococcal pharyngitis. Infectious Diseases Society of America». Clin. Infect. Dis. 35 (2): 113–25. doi:10.1086/340949. PMID 12087516.
{{cite journal}}
: Missing|author2=
(օգնություն); Unknown parameter|month=
ignored (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Ebell MH (2004). «Epstein-Barr virus infectious mononucleosis». Am Fam Physician. 70 (7): 1279–87. PMID 15508538.
- ↑ 11,0 11,1 Paradise JL, Bluestone CD, Bachman RZ; և այլք: (1984). «Efficacy of tonsillectomy for recurrent throat infection in severely affected children. Results of parallel randomized and nonrandomized clinical trials». N. Engl. J. Med. 310 (11): 674–83. doi:10.1056/NEJM198403153101102. PMID 6700642.
{{cite journal}}
: Explicit use of et al. in:|author=
(օգնություն); Unknown parameter|month=
ignored (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Alho OP, Koivunen P, Penna T, Teppo H, Koskela M, Luotonen J (2007). «Tonsillectomy versus watchful waiting in recurrent streptococcal pharyngitis in adults: randomised controlled trial». BMJ. 334 (7600): 939. doi:10.1136/bmj.39140.632604.55. PMC 1865439. PMID 17347187.
{{cite journal}}
: Unknown parameter|month=
ignored (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Johnson BC, Alvi A (2003). «Cost-effective workup for tonsillitis. Testing, treatment, and potential complications». Postgrad Med. 113 (3): 115–8, 121. PMID 12647478.
{{cite journal}}
: Unknown parameter|month=
ignored (օգնություն) - ↑ Thomas M, Del Mar C, Glasziou P (2000). «How effective are treatments other than antibiotics for acute sore throat?». Br J Gen Pract. 50 (459): 817–20. PMC 1313826. PMID 11127175.
{{cite journal}}
: Unknown parameter|month=
ignored (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Effectiveness of Corticosteroid Treatment in Acute Pharyngitis: A Systematic Review of the Literature». Andrew Wing. 2010; Academic Emergency Medicine.
- ↑ «Generic Name: Lidocaine Viscous (Xylocaine Viscous) side effects, medical uses, and drug interactions». MedicineNet.com. Վերցված է 2010-05-07-ին.
- ↑ Bonsignori F, Chiappini E, De Martino M (2010). «The infections of the upper respiratory tract in children». Int J Immunopathol Pharmacol. 23 (1 Suppl): 16–9. PMID 20152073.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ 18,0 18,1 Snow V, Mottur-Pilson C, Cooper RJ, Hoffman JR (2001). «Principles of appropriate antibiotic use for acute pharyngitis in adults» (PDF). Ann Intern Med. 134 (6): 506–8. PMID 11255529.
{{cite journal}}
: Unknown parameter|month=
ignored (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Linder JA, Bates DW, Lee GM, Finkelstein JA (2005). «Antibiotic treatment of children with sore throat». J Am Med Assoc. 294 (18): 2315–22. doi:10.1001/jama.294.18.2315. PMID 16278359.
{{cite journal}}
: Unknown parameter|month=
ignored (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ 20,0 20,1 «UpToDate Inc».
- ↑ Stevens DL, Tanner MH, Winship J; և այլք: (1989). «Severe group A streptococcal infections associated with a toxic shock-like syndrome and scarlet fever toxin A». N. Engl. J. Med. 321 (1): 1–7. doi:10.1056/NEJM198907063210101. PMID 2659990.
{{cite journal}}
: Explicit use of et al. in:|author=
(օգնություն); Unknown parameter|month=
ignored (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ 22,0 22,1 Hahn RG, Knox LM, Forman TA (2005). «Evaluation of poststreptococcal illness». Am Fam Physician. 71 (10): 1949–54. PMID 15926411.
{{cite journal}}
: Unknown parameter|month=
ignored (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)