Ատամի խոզանակ
Ատամի խոզանակը հիգիենայի հիմնական միջոց է, որը նախատեսված է մեխանիկական մաքրման միջոցով ատամնանստվածքների հեռացման, ինչպես նաև լնդերի մերսման համար։ Այն հիմնականում օգտագործվում է բերանի խոռոչի հիմնական պարագայի՝ ատամի մածուկի հետ միասին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտնականները պեղումների ժամանակ հայտնաբերած ատամների հետազոտություններից պարզել են (որոնք ավելի քան 1,8 մլն տարեկան են[փա՞ստ]), որ ատամի էմալի վրա եղած փոսիկնեը օտար միջոցի ազդեցության հետևանքներ են։ Այդ միջոցը իրենից ներկայացրել է խոտաբույսերի խուրձ, որով մաքրել են ատամները։ Ամենավաղ ատամնախոզանակի նախատիպն է համարվում փայտիկը, որը մի ծայրը բարակում էր։ Այն պատրաստվում էր եթերային յուղեր պարունակող ծառերի ճյուղերից։
Ժամանակակից ատամնախոզանիկի նախատիպը ստեղծվել է Չինաստանում 1498 թվականին։ Այն բամբուկե փայտիկ էր, որին ամրացվում էր մազեր՝ սիբիրյան վայրի վարազի կողերից։ Օգտագործվում էր առանց ատամնամածուկի։
Իվան Ահեղի կառավարության տարիներին թագավորական երեկույթների ժամանակ ազնվատոհմիկ երիտասարդները օգտագործում էին «ատամնային ավելը»։ Պետրոս Առաջինի ցարական հրամանով ատամնային ավելը փոխարինվեց ատամի լաթի կտորով և մանրեցված կավճով։ Գյուղերում էլ օգտագործում էին կեչու մոխրով, որը շատ լավ սպիտակեցնում էր ատամները[1]։
Ատամնախոզանակների արտադրությունը սկսվել է 1780 թվականին անգլիացի Ուլլիամ Ադդիսը։ Ապստամբությունների մասնակցության համար բանտում հայտնված Ուլլիամը 1770 թվականին ստեղծում է առաջին ատամնախոզանակը։ Այն պատրաստելու համար նա օգտագործել էր շաղափի օգնությամբ ոսկրի կտորի ծակված անցքերից անցկացված թելիկների փունջ՝ միացաված սոսնձի օգնությամբ։ Դուրս գալով բանտից՝ նա հիմնեց խոզանակների արտադրություն, որը մինչև այժմ գոյություն ունի Wisdom Toothbrushes անվամբ[2]։
ԱՄՆ-ում առաջին զանգվածային արտադրությունը սկսվել է 1850 թվականին, Ուոդսվորֆի կողմից։ Այդ խոզանակների բռնակը պատրաստված էր ոսկրից, իսկ գլխիկը՝ սիբիրյան վարազի բրդից։ Դա ամենալավ տարբերակը չէր խոզանակի, քանի որ բնական մազիկները բակտերիաների զարգացման համար հարմար միջավայր էին և խոզանակը շատ ուշ էր չորանում։
1938 թվականի փետրվարի 24-ին Oral-B ընկերությունը արտադրեց խոզանակ, որի բնական մազիկները փոխարինված էին արհեստական՝ նեյլոնե մազիկներով։
1954 թվականին Շվեյցարիայում արտադրվել է առաջին էլեկտրոնային խոզանակը։
2003 թվականին ԱՄՆ-ում արված հարցումից պարզվել է, որ ատամնախոզանակը համարվում է համար մեկ հայտնագործությունը, առանց որի մարդը չի կարող ապրել՝ հետևում թողնելով ավտոմեքենան, անձնական համակարգիչը, բջջային հեռախոսը և միկրոալիքային վառարանը[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «История зубной щётки: от древности до наших дней. Cтатьи, тесты, обзоры». ZOOM.CNews.ru. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Малоизвестные изобретатели, изменившие мир: Уильям Аддис — Зубная щетка» Արխիվացված 2013-10-27 Wayback Machine. Forbes'.ua, 24.10.2013
- ↑ «Toothbrush beats out car and computer as the invention Americans can't live without, according to Lemelson-MIT Survey». Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատամի խոզանակ» հոդվածին։ |
|