Մասնակից:Angela hovhannisyan/Ավազարկղ5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պուլովերով գլխարկ հագած տղան

Հուդին երկարաթև, գլխարկով վերնազգեստ է[1]: Հուդիները հաճախ ներքևի մասում ունենում են գրպան և գլխարկի բացվածքը կարգավորելու համար նախատեսված ժապավեն:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Hood» բառը ծագում է անգլո-սաքսոնական «hōd» բառից[2], և համարժեք է անգլերեն «hat»(գլխարկ) բառին[3]: Հագուստի նախնական ոճն ու ձևը կարելի է հանդիպել միջնադարյան Եվրոպայում, երբ վանականների նախընտրելի հագուստը ներառում էր գլխարկ, որը կոչվում էր վեղարով փարաջա, և ամրացված էր տունիկային (հին հռոմեական զգեստ) կամ թիկնոցին[4]: Գլխաշորը կամ գլխարկով թիկնոցը հաճախ կրում էին դրսում աշխատող բանվորները[5]: Դրա արտաքին տեսքը հայտնի էր Անգլիայում առնվազն 12-րդ դարում, հավանաբար այն ներմուծվել է նորմանդացիների կողմից Անգլիայի նվաճման ժամանակ, քանի որ թիկնոցը «կարճ գլխարկով վերարկու էր, որը տարածված էր Նորմանդիայում»[2]:

Գլխարկով պուլովերը (անօձիք և անկոճակ տաք վերնահագուստ) հարմարավետ հագուստ է, որը ստեղծվել է 1930-ական թվականներին ԱՄՆ-ում՝ Նյու Յորքի սառը պահեստներում աշխատողների համար[6]: Այս ոճի հագուստը առաջին անգամ արտադրվել է Շամպիոն ընկերության կողմից 1930-ական թվականներին և վաճառվել բանվորներին` ովքեր աշխատում էին շատ ցածր ջերմաստիճանի պայմաններում, Նյու Յորքում[7]: Հուդի տերմինը լայն գործածության մեջ է մտել 1990-ական թվականներին[8]:

Հուդիները հայտնի դարձան 1970-ական թվականներին մի քանի գործոններով, որոնք նպաստում էին դրանց հաջողությանը: Այս ժամանակաշրջանում Նյու Յորք քաղաքում զարգացավ հիփ-հոփ մշակույթն ու բարձր նորաձևությունը, քանի որ Նորմա Քամալին և այլ անվանի դիզայներներ ընտրեցին ու գեղեցկացրեցին նոր հագուստը[4]: Այս ժամանակահատվածում Հուդիի հանրաճանաչության համար բեկումնային դարձավ մեծ հաջողություն ունեցած Ռոկկի ֆիլմում նրա հայտնվելը[9]: Միևնույն ժամանակ, հուդները սկսեցին հայտնվել Գիք մշակույթում (մոլի երկրպագու), երբ Մարկ Լոգրատոն դրանք ներկայացրեց այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են «Սոֆթվէըր Բաթլինգ» ընկերությունը[10]: Համալսարանական լոգոներով հուդիների տարածումը սկսվեց այս ժամանակաշրջանում:

1990-ական թվականներից հուդին սկսել է համարվել է մեկուսացման, [11] վերացական ոգու պնդման, և մի քանի նորաձևության հավաքածուների խորհրդանիշ[11]: Միացյալ Թագավորությունում հակասոցիալական ցածր խավի կամ աշխատավոր դասի երիտասարդների հետ ասոցացումը զարգացավ այս շրջանում, քանի որ նրանց ճանաչումը մեծացավ այդ բնակչության վիճակագրական ցուցանիշի հետ: Երիտասարդ տղամարդիկ` հաճախ չմշկասահորդները կամ սերֆերները, հագնում էին հուդիները և տարածում էին տենդենցը Միացյալ Նահանգների արևմտյան մասում, հատկապես Կալիֆորնիայում: Օրինակ` 1990-ական թվականներին Թոմի Հիլֆիգերը, Ջորջիո Արմանին և Ռալֆ Լորենը օգտագործում էին հուդիները որպես հիմնական բաղադրիչ իրենց բազմաթիվ հավաքածուների համար[4][7]: Ռեփեր Շոն «Դիդի» Քոմսի կողմից պատրաստված բյուրեղապակյա հուդին գնել է Լոնդոնում գտնվող Վիկտորիա և Ալբերտ թանգարանը[6]:

Ավստրալիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հունիսին Բրիսբեն քաղաքի Ուննում արվարձանում ոստիկանությունը խանութպանների հետ նախաձեռնել էր «Հուդիներից ազատ գոտի» նախաձեռնությունը, որտեղ և խնդրում էին հուդի հագած հաճախորդներին հեռանալ: Գոտին նախաձեռնության մի մաս էր, որը միտված էր կրթելու ձեռնարկություններին խուսափել զինված կողոպուտներից, որոնց ընթացքում հաճախ հագնում են հուդիներ[12]:

Կանադա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանադայում հուդին տարածված հագուստի տեսակ է, որը երբեմն հագնում են վերարկուի կամ բաճկոնի տակից` ձմռանը հագուստի լրացուցիչ շերտ ապահովելու համար: Սասկաչևան նահանգում առանց ճարմանդների հուդիները կոչվում են «Բանի հագս»[13]:

Նոր Զելանդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հուդիները խորհրդարանում. Քաղաքական գործիչները մարտահրավեր են նետում երիտասարդական կարծրատիպերին» քարոզարշավը մեկնարկեց 2008 թվականի մայիսին Նոր Զելանդիայում, որպես ամենամյա ազգային երիտասարդական շաբաթ միջոցառման մաս: Այն երիտասարդամետ նախաձեռնություն էր, որը կազմակերպվել էր երիտասարդական կարծրատիպերի դեմ պայքարելու համար: Քարոզարշավը սկսելու համար Նոր Զելանդիայի քաղաքական գործիչները, այդ թվում` խորհրդարանի պատգամավոր Նիկի Վագները, Կանաչները կուսակցության խորհրդարանի անդամ Սյու Բրեդֆորդը, Նանդոր Տանզոսը, Մետիրյա Տուրեյը և Մոարի կուակցության խորհրդարանի անդամ Հոն Հարավիրան հուդիներ էին հագել երկրի խորհրդարանի աստիճաններին կանգնելու ժամանակ: Քարոզարշավին մասնակցում էին նաև Անգլիկան թեմերի արքեպիսկոպոս Դեյվիդ Մոքսոնը և Նոր Զելանդիայի մեթոդական եկեղեցու նախագահ Բրայան Թըրները[14]:

Եվ աջակցությունը և քննադատությունը բարձրաձայնեցին քաղաքական գործիչները, որոնք տարաձայնություններ ունեին 2008 թվականին տեղի ունեցած իրադարձության պատճառով[15][16]: Մեկ ուժեղ պատասխան հնչեց տեղական ինքնակառավարման խորհրդի անդամ Դեյլ Էվանսի կողմից, որը, ի նշան բողոքի, հագել էր Կու Կլուքս Կլանի շորեր, և մեջբերեց, որ հուդիները «հագնելու համար պատշաճ շորեր չեն»[17]:

Այնուհետև 2009 թվականին դեռահասների առողջության և զարգացման Նոր Զելանդիայի կազմակերպությունը «Էյջ Քոնսրն»-ի հետ համատեղ անցկացրել է «Գուդի ինը հուդի» օրը: Կազմակերպություններն օգտագործել են այդ քարոզարշավը Նոր Զելանդիայում ինչպես երիտասարդների, այնպես էլ տարեց մարդկանց առջև ծառացած կարծրատիպերը լուսաբանելու համար: Լիզ Բախենդենը` ով այդ ժամանակ «Էյջ Քոնսրն»-ի նախագահն էր, լրատվամիջոցներին ասել է:

Տարեցներն ու երիտասարդները շատ ընդհանրություններ ունեն: Մենք բոլորս էլ բախվում ենք կարծրատիպերի՝ ելնելով մեր տարիքից, այլ ոչ թե մեր իրական ձեռքբերումներից ու կյանքի վերաբերյալ ունեցած հայացքներից: Մենք պետք է ազատվենք հուդիներից ու կհամոզվենք, թե ինչի համար են դրանք նախատեսված: Բոլորը հագնում են դրանք: Մենք պետք է վերացնենք հուդիները[18]:

Մացյալ Թագավրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ոչ հուդիներն» հյուսիսային Լոդնդոնում պանդոկից դուրս գալու զգուշացում:

Միացյալ Նահանգներում հուդիները քննադատությունների առիթ են հանդիսացել: Որոշ գողեր օգտագործել են գլխարկը, որպեսզի թաքցնեն իրենց ինքնությունը առևտրի կենտրոնների տեսախցիկներից[19]: Հուդին հայտնի դարձավ 1990-ական թվականներին: 21-րդ դարում այն ձեռք էր բերել բացասական պատկեր, քանի որ ասոցացվում էր անախորժությունների, դեռահասներին վախեցնելու և հակասոցիալական վարքի հետ: Այն դարձավ հետագա իրերից մեկը, որն ասոցացվում էր հակասոցիալական ցածր խավի երիտասարդների կամ աշխատավոր դասի երիտասարդաների հետ:

Հւդ հագած տղան

Ըստ Միացյա Թագավորությունում Գոլդսմիթս քոլեջի հաղորդակցման պրոֆեսոր Անգելա Մակռոբիի, հուդիի կոչը իր անանունության, առեղծվածի և անհանգստության խոստումն է: «Ծագումը ակնհայտորեն կապված է սևամորթ ամերիկացների հիփ-հոփ մշակույթի հետ, որն այժմ գերակշռում է, և համաշխարհային տնտեսության կարևորագույն մասն է կազմում: Ամենօրյա և սպորտային հագուստները ընտրում են առօրյայում հագնելու համար, որը շատ հեռու է գրասենյակային կոստյումից կամ դպրոցական համազգեստից: Ռեփ մշակույթը գովաբանում է անհնազանդությունը, քանի որ այն պատմում է սոցիալական մեկուսացման փորձի մասին: Երաժշտականորեն ու ոճաբանորեն այն սպառնալիք է, վտանգ, ինչպես նաև զայրույթ ու կատաղություն: Երիտասարդների համար գլխարկով վերնազգեստը հագուստների մեջ առաջին տեղում է, հատկապես տղաների, որոնց վերագրվում են «անօգուտ, անպետք մարդուն բնորոշ» արժեքներ: Նախկինում նման սահմանումը սովորաբար սահմանափակվում էր հատուկ երիտասարդական մշակույթների անդամակցությամբ` կաշվե բաճկոնների, երկաթե աքսեսուարներով տաբատների, բայց մեր օրերում երիտասարդների շրջանում այս կերպ իրենց երաժշտական և մշակութային նախասիրություններն արտահայտելը նորմալ է համարվում, հետևաբար նորմալ է նաև համարվում տղաների կողմից հուդիների, տարիքային, էթնիկական պատկանելության ընտրությունը»[20]:

2005 թվականի մայիսին Կենտում Բլուուոթեր առևտրի կենտրոնը վրդովմունք առաջացրեց` գործի դնելով այնպիսի վարքականոն, որն իր գնորդներին արգելում է սպորտային հուդիներ կամ բեյսբոլի գլխարկներ կրել, չնայած այս հագուստները մնում են վաճառքում: Ջոն Պրեսկոտը ողջունեց այդ քայլը՝ նշելով, որ իրեն սպառնում է ավտոմայրուղու սպասարկման կայանում հուդի հագած դեռահասների ներկայությունը[20]: Այդ ժամանակ Վարչապետ Թոնի Բլերը բացահայտորեն աջակցում էր այս դիրքորոշմանը և խոստացավ ճնշել հակասոցիալական պահվածքը, որի հետ երբեմն ասոցացվում են հուդի հագնողները: Լոնդոնաբնակ ռեփեր Լեյդի Սովերենը, որպես բողոք, թողարկեց իր «հուդի» վերնագրով վանիլային ձայներիզը որպես «Պահել հուդին» քարոզարշավի մի մաս[21]:

2005 թվականին Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող Կումբեսեդ քոլեջը թույլատրեց, որ հուդին դառնա տղաների դպրոցական համազգեստի մի մաս, բայց գլխարկը կարելի էր դնել միայն անձրևի ժամանակ: Տնօրենը՝ Ռիչարդ Հեյգը, նշել է, որ այդ քայլը կօգներ հանդարտեցնել հագուստի շուրջ ծավալվող «հիստերիա»-ն[22]:

ՋԻ.ԷՍ.ԲԻ ակադեմիան թույլատրում է կրել միայն մուգ կապույտ հուդիներ, որոնք վաճառվում են դպրոցի խանութում:

2006 թվականի փետրվարին, 58-ամյա ուսուցչուհուն, որը գլխարկով վերնազգեստ էր հագել, խնդրեցին հանել այն Սուինդոնում գտնվող Տեսկո խանութ մտնելու ժամանակ: Ըստ ուսուցչուհու՝ նա գլխարկով վերնազգեստ էր հագել որովհետև մազերը հարդարված չէին: Խանութը չուներ հուդի ապահովագրություն ուստի ներողություն խնդրեց ու ասաց, որ քայլեր են ձեռնարկվում համոզվելու համար, որ դա այլևս չի կրկնվի[23]:

2006 թվականի հուլիսին, Պահպանողական կուսակցության առաջնորդ Դեյվիդ Քեմերոնը հանդես եկավ ելույթով, որում ասվում էր, որ հուդին հագնում էին ավելի շատ պաշտպանական, քան հարձակվողական նպատակներով[24]: Լեյբորիստական կուսակցությունը այս ելույթը անվանեց «հագ ը հուդի»[25][26]:

Չնայած հակասություններին, հուդին ընդունվել է հասարակության բոլոր խավերի կողմից: Բրիտանական թագավորական ընտանիքի անդամ Զառա Ֆիլիպսը ներառել է հուդիները իր Մաստո ապրանքանիշի ձիասպորտի հագուստի տեսականու մեջ[27]:

2019 թվականին բրիտանական Բարբերի նորաձևության ապրանքանիշը ստիպված էր ներողություն խնդրել անհարմար հուդիի համար: Իր ցուցադրության ժամանակ նորաձևության ապրանքանիշը ցուցադրում էր մի հագուստ, որի վրա պարանոցի հատվածում պատկերված էր կախաղանի նման կապ, ինչը մեծ արձագանք ունեցավ սոցիալական ցանցերում[28][29]:

Միացյալ Նահանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր:Unabomber-sketch.png
1980-ական թվականներին Թեդ Քզինսկի Հետաքննությունների դաշնային բյուրոի էսքիզը:

ԱՄՆ-ի ամբողջ տարածքում դեռահասների և երիտասարդների համար սովորական է գլխարկով կամ առանց գլխարկի հուդիներ հագնելը, որոնց կրծքավանդակի հատվածում պատկերված են իրենց համապատասխան դպրոցական անունները կամ թալիսմանները, որպես համազգեստի մաս կամ անձնական նախապատվություն[30]: Հուդիները ԱՄՆ-ում դարձել են հիմնական նորաձևություն` գերազանցելով հագուստի ինքնատիպ հարմարավետ ոճին[31], որը նման է ջինսին: Հագուստի այս տեսակը գտել է իր ուրույն տեղը բազում ոճերի մեջ, որը մինչև այժմ հագնում են պիջակի տակից[32]:

Գլխարկով վերնազգեստը հարմարավետ հագուստ է, որը ստեղծվել է 1930-ական թվականներին՝ Նյու Յորքի սառը պահեստներում աշխատողների համար[6]: Հետագայում հուդիներն ընդունվեցին հիփ-հոփ մշակույթի կողմից` որպես խորհրդանիշ այն բանի, ինչը լրագրողներից մեկը անվանում էր «զարմանալի անանունություն և անորոշ սպառնալիք»[6]: Քանի որ հագուստը պատկերված էր Թեդ Քզինսկիի հետաքննությունների դաշնային բյուրոյի խառը գծագրերում, այն կապվեց «անհեթեթ սպառնացող հանցագործության» հետ, դրանով իսկ հետագայում պնդելով դրա ոչ հիմնական սիմվոլիկան[6]:

2012 թվականին Թրեյվոն Մարտինը գնդակահարվեց Ջորջ Զիմերմանի կողմից, քանի որ հուդի էր հագել, իսկ նրա մահվան շուրջ բողոքի ցույցերը կապված էին հուդիների հետ[6][33]: Ֆոքս նյուզ հեռուստաընկերության հաղորդավար Հերալդո Ռիվերան խրախուսեց երիտասարդ սևամորթներին դադարեցնել հուդիներ հագնելը[34], չնայած նա հետագայում ներողություն խնդրեց իր մեկնաբանությունների համար[35]: Զիմերմանի պաշտպանական թիմը առաջարկեց այն, ինչը կոչվում էր «Հուդիների պաշտպանություն»: Նրանք պնդում էին, որ Զիմերմանի համար խելամիտ է Մարտինի հուդին որպես սպառնալիք համարելը[36]: Ըստ «Ռասա և ռասիզմի» հեղինակ Քերոլին Ֆլուեր-Լոբբանի, Զրիմերմանի դատավարությունից հետո այդ հագուստը դարձավ «Սևմորթների կյանքը կարևոր է» շարժման խորհրդանիշը[37]: Հագուստի օրենսգրքերի հեղինակ, իրավագիտության պրոֆեսոր Ռիչարդ Թոմփսոն Ֆորդը ասել է. «Քանի որ հուդին ասոցացվում էր լրատվամիջոցներում սևամորթ խուլիգանների հետ, որոշ սևամորթներ խուսափում էին դրանցից, իսկ մյուսները ընդունում դրանք: Հուդիի հանրային կերպարը այն դարձրեց ռասայական հպարտության և անհնազանդության պնդում, համայնքի հետ համերաշխության, պատկանելության խորհրդանիշ և ամրապնդեց բացասական կարծիքները նրանց համար, ովքեր հակված էին վախենալ հաստատակամ սևամորթներց»[38]:

Ֆեյսբուք սոցիալական ցանցի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը հաճախ հագնում է սովորական մոխրագույն հուդի, այլ ոչ թե աշխատանքայն կոստյում, երբ մեկնաբանում է 2012 թվականին իր ընկերության սկզբնական բաժնետոմսերի մասին[39]:

2015 թվականին Օկլահոմա նահանգի ներկայացուցիչ Դոն Բարինգտոնն հանրությանն առաջարկել է Խալաթ, դիմակ կամ այլ քողարկող իրեր կրելու մասին օրինագիծ, ըստ որի հագուստը կրողի դիտավորյալ ինքնությունը թաքցնելը, քրեորեն կպատժվի: Այս օրնագիծը քննադատվել է որպես հուդի հագնելու քրեականացնելու փորձ[40]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GROSSMAN, AVIDAN. «The Best Hoodies to Wear Whenever and Wherever You Want». Esquire. Վերցված է 5 June 2020-ին.
  2. 2,0 2,1 Planché, James Robinson (1876). A Cyclopaedia of Costume Or Dictionary of Dress, Including Notices of Contemporaneous Fashions on the Continent. Vol. 1. London: Chatto and Windus. էջ 291.
  3. Article "hood", in Online Etymology Dictionary.
  4. 4,0 4,1 4,2 Yusuf, Nilgin (12 August 2006). «The hoody grows up». Times Online. London. Վերցված է 28 June 2007-ին.
  5. Champion Hoodie (16 May 2019). «The Complete History Of Hoodie».
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Koehn, Donna (24 March 2012). «Hoodie becomes symbol of injustice». The Tampa Tribune. Արխիվացված է օրիգինալից 29 April 2014-ին.
  7. 7,0 7,1 Wilson, Denis (23 December 2006). «A Look Under the Hoodie». The New York Times.
  8. "hoodie | hoody, n.". OED Online. November 2010. Oxford University Press. Accessed 11 February 2011.
  9. The Blockbuster film Rocky in (1976) Hoodie
  10. «POP CULTURE VS. GEEK CULTURE». 15 October 2013.
  11. Article in Washington Post
  12. «Hood-free zones in Brisbane west». AAP. 28 June 2011. Արխիվացված է օրիգինալից 1 July 2011-ին.
  13. «Saskatchewan slang video a big hit». Canadian Broadcasting Corporation. 5 May 2015.
  14. «Hoodies on Parliament challenging youth stereotype». Scoop. 29 May 2008. Վերցված է 7 December 2014-ին.
  15. «Politicians support Hoodie Day». TVNZ. TVNZ.co.nz. 30 May 2008. Վերցված է 7 December 2014-ին.
  16. Tait, Maggie (26 May 2008). «Youth Week Hoodie Day criticised». The New Zealand Herald. NZPA. Վերցված է 3 October 2011-ին.
  17. «Councillor stuns board with Ku Klux Klan outfit». The New Zealand Herald. 30 May 2008. Վերցված է 3 October 2011-ին.
  18. King, Kathryn (12 August 2009). «Oldies but hoodies». Wanganui Chronicle. Վերցված է 7 December 2014-ին.
  19. McLean, Gareth (13 May 2005). «In the hood». The Guardian. London.
  20. 20,0 20,1 McLean, Gareth (13 May 2005). «In the hood». The Guardian. London.
  21. Dan Hancox: Observations on style. New Statesman, 31 October 2005
  22. «School adopts 'hoodie' as uniform». BBC. 19 May 2005.
  23. «Shop regrets 'hoodie' humiliation». BBC. 21 February 2006.
  24. «Cameron 'hoodie' speech in full». BBC. 10 July 2006.
  25. «Cameron defends 'hoodie' speech». BBC. 10 July 2006.
  26. «Girl, 4, asked to remove 'hoodie'». BBC News. 7 September 2007.
  27. Zara Phillips, Musto clothing
  28. «The Hoodie Phenomenon». Champion. 19 August 2019.
  29. «Burberry Apologizes After Sending Model Down Runway in a Hoodie with a Noose Around the Neck». People. 19 February 2019.
  30. Geographies Of Indigenous-Based Team Name And Mascot Use In American Secondary Schools PDF, pp. 2–3
  31. Hoodies Hailed As Defining Fashion Trend The Huffington Post (28 January 2010). Retrieved on 12-28-10.
  32. A blazer with a hoodie? Deoveritas
  33. Jonsson, Patrik (6 July 2013). «George Zimmerman prosecution leaves jury to untangle lies and justification». The Christian Science Monitor. Արխիվացված է օրիգինալից 8 July 2013-ին.
  34. Geraldo Rivera: 'Leave the Hoodie At Home' Fox News Channel via Talking Points Memo (23 March 2012)
  35. Geraldo Rivera apologizes for 'hoodie' comment Politico (27 March 2012). Retrieved on 03-28-12.
  36. «Tragedy Gives The Hoodie A Whole New Meaning». NPR.org (անգլերեն). Վերցված է 2020-02-09-ին.
  37. Fluehr-Lobban, Carolyn (2018). Race and Racism: An Introduction. Rowman & Littlefield. էջ 240. ISBN 9781442274600.
  38. Elan, Priya (February 27, 2021). «Nine years after Trayvon Martin's killing, hoodies still spark debate». The Guardian. Արխիվացված օրիգինալից February 27, 2021-ին.
  39. Taulli, Tom (15 May 2012). «Mark Zuckerberg: The Power of the Hoodie». Forbes. Վերցված է 3 February 2013-ին.
  40. «Oklahoma lawmakers considering ban on wearing hoodies in public». ABA Journal online. 8 January 2015.