Jump to content

Մասնակից:Ananyan Angelina/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լունա (երգչուհի, Ուկրաինա)[խմբագրել | խմբագրել կոդը]

Լունա՝ ուկրաինացի երգչուհի, երգերի հեղինակ, մոդել և լուսանկարիչ։ 2018 թվականից նա «Լունա» համանուն երաժշտական ​​նախագծի պրոդյուսերն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստինա Գերասիմովան ծնվել է 1990 թվականի օգոստոսի 28-ին Դրեզդենի շրջանի (ԳԴՀ) Հեմնից քաղաքում՝ զինվորական ընտանիքում։ Քրիստինան ունի կրտսեր քույր՝ Ալինա (ամուսնացած է Շուֆրիչի հետ)։ Մանկության տարիներին Քրիստինան սովորել է երաժշտական դպրոցում վոկալի, սոլֆեջիոյի և դաշնամուրի դասարաներում, իսկ երիտասարդության տարիներին սովորել է համալսարանում՝ լրագրության ֆակուլտետում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2012-2018 թվականներին ամուսնացած է եղել Յուրի Բարդաշի հետ (ուկրաինական «Գրիբի» ռեփ-խմբի պրոդյուսեր և վոկալիստ)։ Զույգն ունի որդի՝ Գեորգիին, ով ծնվել է 2012 թվականին, երբ նրանք ապրում էին Լոս Անջելեսում։

2021 թվականին ամուսնացել է իր խմբի կիթառահար Ալեքսանդր Վոլոշչուկի հետ։

Չի օգտագործում ալկոհոլ, բուսակեր է և փորձում է վարել առողջ ապրելակերպ։ Իր հարցազրույցներից մեկում նա պատմել է, որ երբեմն ծխում է «խոտ»։Օրական երկու ժամ զբաղվում է մեդիտացիայով, զբաղվում է յոգայով։

Մենակատարի գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լունան իր երաժշտությունը նկարագրում է որպես «հոգեբանական փոփ»՝ 90-ականների և զրոյականների նոստալջիով։

2016 թվականի մայիսի 20-ին Կիևում տեղի ունեցավ «Մագ-Նի-Տի» դեբյուտային ալբոմի շնորհանդեսը, որը դեբյուտային էր Ուկրաինայի լավագույն 20 iTunes-ում։

Մայիսի 23-ին լույս է տեսել Shumno էլեկտրոնային կատարողի Snowfall ալբոմը, որտեղ Լունան մասնակցել է «Wake» երգի վոկալի ձայնագրմանը։Սրանից հետո տեղի ՝ ունեցել աշնանային «Խավարում» շրջագայությունը, որի ընթացքում Լունան ելույթ է ունեցել Մոսկվայում, Եկատերինբուրգում և Ռիգայում։

2016 թվականի հոկտեմբերի 28-ին երգչուհին թողարկել է «Տխուր պար» մինի ալբոմը։

2017 թվականի նոյեմբերի 7-ին թողարկվել է «Ազատության կղզին» ալբոմը, որի թրեքների ցանկում ներառվել է ութ երգ։

«Ազատության կղզին» դիոլոգիայի անբաժանելի մասն էր, որի երկրորդ մասը կոչվում էր «Կախարդված երազներ» և լույս է տեսել 2018 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ալբոմը իր մեջ ներառում էր 11 երգ։ լբոմի պրոսյուսերներն էին՝ Քրիստինա Հերասիմովա և Ալեքսանդր Վոլոշչուկ։ Ալբոմը դեբյուտ է կատարել Ուկրաինայի iTunes-ի չարտում 1-ին տեղում և Ռուսաստանի iTunes-ի չարտում 2-րդ տեղում։

2019 թվականի հոկտեմբերի 4-ին երգչուհին թողարկել է իր 4-րդ ալբոմը՝ «Տրանս», որը պարունակում է 10 երգ՝ ակումբային էլեկտրոնային երաժշտության ոճով։

2020 թվականի օգոստոսի 14-ին երգչուհին թողարկել է երկրորդ մինի-ալբոմը ՝ Fata Morgana ՝ հինգ պարային թրեքներով:

2023 թվականի մայիսին Լունան թողարկել է Illusion ալբոմը,առաջին ալբոմը որը ամբողջությամբ ուկրաիներեն էր։

Այլ պրոեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020-2021 թվականներին Լունան Ալեքսանդր Վոլոշչուկի հետ կազմակերպել է Der Diktatur էլեկտրոնային նախագիծը՝ դրա շրջանակներում ելույթ ունենալով միայն համերգների ժամանակ (առանց թողարկումների)։

2021 թվականին երգչուհին սկսել է հավաքել կատարողներ իր Luna Prod լեյբլում։ Առաջին մասնակիցը Վլադիմիր Պրուդկին էր, ով հանդես էր գալիս Կնյազ Վոլոդիմիր կեղծանունով:

Այլ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լունան ԶԼՄ-ում և գովազդում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստինա Գերասիմովայի մասին գրող առաջին հրատարակություններից են եղել Vogue եւ i-D ամսագրերը, որոնք 2016 թվականին նրան անվանել են ուկրաինական երաժշտական հեղափոխության աստղ։ Մի քանի տարվա ընթացքում Լունան հայտնվել է ԶԼՄ-ի և համացանցի հարյուրավոր հրապարակումներում։ Երգչուհին հայտնվել է նաև այնպիսի ամսագրերի շապիկներին, ինչպիսիք են Numéro, BLVD., «Ստոլնիկ», SNC, Vegeterian և այլն։ 2016 թվականին Լունային հարցազրույց է տվել Իվան Դորնը։ Հարցազրույցը հրապարակվել է Interview ամսագրի կայքում։

Լունայի գործընկերն ու հովանավորը Apple Music ծառայությունն է (Apple-ի հետ համագործակցության շրջանակներում Քրիստինա Գերասիմովան ընկերության դեմքն էր, ինչպես նաև նկարահանել է «Jukebox» տեսահոլովակը ամբողջությամբ iPhone-ով): Չնայած այն հանգամանքին, որ Լունան խուսափում է հեռուստատեսային շոուներից, նա երկու անգամ հրավիրվել է Առաջին ալիքի «Երեկոյան Ուրգանտ» շոուին (Ռուսաստան). 2017 թվականի նոյեմբերի 27-ի թողարկումում երգչուհին ուղիղ եթերում կատարել է «Jukebox» երգը, և 2019 թվականի հոկտեմբերի 4-ին ՝ «Յասամանի դրախտ»։ 2017 թվականի դեկտեմբերի 26-ին Լունան եղել է Միխայիլ Կոզիրեւի «Այստեղ եւ հիմա» հեռուստաշոուի հերոսուհին, որում Միխայիլը Լունայից խոշոր հարցազրույց է վերցրել, ինչպես նաեւ երգչուհուն եւ նրա «Օգոնյոկ» տեսահոլովակը անվանել է տարվա երաժշտական հայտնագործություն։

2018 թվականի նոյեմբերին Լունան հարցազրույց է տվել Tatler ամսագրին, որում պատմել է «Լունա» երաժշտական նախագծի գոյության մասին, որը նա ներկայացնում է որպես ստեղծագործական միավորում։ Երգչուհին նաև հայտարարել է, որ փոխել է ազգանունը՝ իր օրիորդական անունով. «Կրկին Լունա Գերասիմովա»։

2019 թվականի փետրվարի 14-ին The Flow պորտալը թողարկել է «Երգչուհի Լունան հաջողակ է» ֆիլմը, որում, բացի մեծ հարցազրույցից, ներկայացված են նրա համերգային շրջագայության տեսանյութերը։ 2019թ.-ի մարտին Լունան մասնակցել է BYHMC («Բաբին Յար» հոլոքոստի հիշատակի կենտրոն) շահույթ չհետապնդող ոչ կառավարական հիմնադրամի #DrawYourValues ​​տեղեկատվական արշավին՝ «Відстоюй рівність» («Պաշտպանեք հավասարությունը») կարգախոսով։

2019 թվականի մայիսի 17-ին, հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի եւ բոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը, մասնակցել է «Борітеся — поборете!» նախագծին՝ ի աջակցություն Ուկրաինայի ԼԳԲՏ համայնքի։

Լունա և հագուստի դիզայնը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լունան մասնակցում է գովազդներին եւ հաճախ հանդես է գալիս որպես հրավիրված մոդել: Նա նաեւ գովազդային պայմանագրեր է ունեցել ANOUKI, Vagabond, Puma, Yves Saint Laurent, Wolford, Befree հագուստի բրենդների հետ: 2016 թվականի սեպտեմբերի 3-ին Mercedes Benz Kiev Fashion Days-ի շրջանակներում ցուցադրվեց ուկրաինացի դիզայներ Լիլիա Պուստովիտի և ուկրաինական TAGO ապրանքանիշի համագործակցության հավաքածուն։ Դիզայները ոգեշնչվել է 1990-ականների երաժշտությամբ եւ Լունայի դեբյուտային ալբոմով, ինչի արդյունքում նրա երգերի մեջբերումներ կարելի է հանդիպել շապիկների,վերնաշապիկների, եւ սպորտային շապիկների վրա։

Լունան և կինոմատոգրաֆիան[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի նոյեմբերի 22-ին Ռուսաստանում թողարկվել է ռեժիսոր Իվան Տվերդովսկու «Նետումներ» դրամատիկական ֆիլմը, որի պաշտոնական սաունդթրեքը ներառում էր Լունայի երեք երգեր՝ «Free Love», «Չոկեր» և «Տղա՛,դու ձյուն ես»:




https://ru.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%B5%D0%BD%D0%B4%D0%B5%D1%88,_%D0%9D%D1%83%D0%BD%D1%83_(%D1%84%D1%83%D1%82%D0%B1%D0%BE%D0%BB%D0%B8%D1%81%D1%82,_2002)

Ananyan Angelina/Ավազարկղ

Նունու Մենդեշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նունու Ալեշանդրե Տավարիշ Մենդեշ (պորտ.՝ Nuno Alexandre Tavares Mendes, Պորտուգալերեն արտասանություն: [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈnunu ˈmẽdɨʃ]]], ), պորտուգալացի ֆուտբոլիստ, «Պարի Սեն-Ժերմեն» ակումբի և Պորտուգալիայի հավաքականի ձախ պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիսաբոնյան «Սպորտինգ» ակադեմիայի շրջանավարտ։

«Սպորտինգի» հիմնական կազմում դեբյուտ է կատարել 2020 թվականի հունիսի 12-ին պորտուգալական Պրեմիեր Լիգայում՝ դուրս գալով փոխարինման «Պասուշ դե Ֆերեյրայի» դեմ խաղում[1]։ 2020 թվականի հունիսի 18-ին առաջին անգամ «Սպորտինգի» մեկնարկային կազմում դուրս է եկել «Տոնդելի» դեմ խաղում[2]։

2021 թվականի օգոստոսի 31-ին տեղափոխվել է ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն» ակումբ՝ վարձակալության իրավունքով մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը,պայմանագիրը 40 մլն եվրոյով գնելու հնարավորությամբ[3]։ 2022 թվականի օգոստոսի 31-ին ֆրանսիական ակումբը ակտիվացրել է պորտուգալացու հետ 38 միլիոն եվրո արժողությամբ պայմանագրի գնումը։ Մենդեշը ֆրանսիական ակումբի հետ կնքել է պայմանագիր 4 տարով։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է Պորտուգալիայի միչև 16,17,18 և 19 տարեկանների հավաքակններում[4]։

2021 թվականի մարտի 16-ին առաջին անգամ Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշի կողմից ստացել է հրավեր մասնակցելու 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարին ընդդեմ Ադրբեջանի, Սերբիայի և Լյուքսեմբուրգի հավաքականների[5]։ 2021 թվականի մարտի 24-ին 18 տարեկանում դեբյուտ է կատարել Պորտուգալիայի հավաքականի տնային խաղում՝ 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջին փուլում Ադրբեջանի հավաքականի դեմ խաղում (1։0), հանդես է եկել հիմնական կազմում և դաշտում անց է կացրել ամբողջ 90 րոպեն[6][7]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի ապրիլի 30-ի դրությամբ՝

Ելույթ Առաջնություն Գավաթներ Եվրոգավաթներ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սպորտինգ (Լիսաբոն) Պրիմեյրա 2019/20 9 0 0 0 0 0 9 0
2020/21 29 1 4 0 2 0 35 1
2021/22 2 0 1 0 0 0 3 0
Ընդհանուր 40 1 5 0 2 0 47 1
Պարի Սեն-Ժերմեն Լիգա 1 2021/22 27 0 2 0 8 0 37 0
2022/23 23 1 3 0 6 1 32 2
Ընդհանուր 50 1 5 0 14 1 69 2
Ընդհանուր կարիերա 90 2 10 0 16 1 116 3

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սպորտինգ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտուգակիայի չեմպիոն՝ 2020/21

Պորտուգալիական ֆուտբոլի լիգայի մրցանակակիր՝ 2020/21

Պորտուգալիայի Սուպերգավաթի մրցանակակիր՝ 2021

«Պարի Սեն-Ժերմեն»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի չեմպիոն (3)՝ 2021/22,2022/23,2023/24

Ֆրանսիայի Սուպերգավաթի մրցանակակիր՝ 2022

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Sporting CP vs. Paços de Ferreira» (անգլերեն). Soccerway.com. 2020-06-12. Արխիվացված է օրիգինալից 2020-10-04-ին. Վերցված է 2020-07-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Sporting CP vs. Tondela» (անգլերեն). Soccerway.com. 2020-06-18. Արխիվացված է օրիգինալից 2022-04-18-ին. Վերցված է 2020-07-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Nuno Mendes: PSG sign Portugal full-back from Sporting Lisbon» (անգլերեն). BBC Sport. 2021-08-31. Արխիվացված է օրիգինալից 2021-09-01-ին. Վերցված է 2021-09-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Jogador Nuno Mendes» (պորտուգալերեն). FPF.pt. Արխիվացված է օրիգինալից 2021-05-19-ին. Վերցված է 2020-07-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Fernando Santos convoca para Azerbaijão, Sérvia e Luxemburgo». fpf.pt (պորտուգալերեն). Португальская футбольная федерация. 2021-03-16. Արխիվացված է օրիգինալից 2021-04-14-ին. Վերցված է 2021-03-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Mais duas estreias». fpf.pt (պորտուգալերեն). Португальская футбольная федерация. 2021-03-24. Արխիվացված է օրիգինալից 2021-05-19-ին. Վերցված է 2021-03-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Triunfo no arranque». fpf.pt (պորտուգալերեն). Португальская футбольная федерация. 2021-03-24. Արխիվացված է օրիգինալից 2021-05-19-ին. Վերցված է 2021-03-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]