Մասնակից:Օֆելյա Հակոբյան/Ավազարկղ/Ցանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օֆելյա Հակոբյան/Ավազարկղ/Ցանց
ԿարգախոսՇարժվում ենք առա՛ջ
Հիմնադրված2021 թվական, փետրվարի 24
Ստորադաս 
կազմակերպություն(ներ)
Ցանցային Պետություն համահայկական հիմնադրամ [1]
ՀիմնադիրՎահրամ Այվազյան
Կայքnetworkstate.io

Ցանցային Պետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցանցային Պետություն, համաշխարհային հայությանը միավորող համահայկական շարժում է, որի նպատակը համաշխարհային հայության մտավոր և նյութական ռեսուրսի համախմբման միջոցով ազատ, միացյալ, ինքնիշխան ու բարեկեցիկ Հայաստանի կառուցումն է, ինչպես նաև աշխարհի ցանկացած անկյունում համաշխարհային հայության անվտանգության ու իրավունքների պաշտպանության ապահովումը[2]։ 2022թ․-ի մարտի 4-ին Ցանցային Պետություն շարժման շրջանակներում ստեղծվեց Ցանցային Պետություն համահայկական հիմնադրամը[1]։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականը լի էր աղետալի իրադարձություններով Հայաստանի և հայկական սփյուռքի համար. հայերը կորցրին իրենց հայրենիքի 1/4 -ը՝ դե ֆակտո կորցնելով Արցախը և թողնելով հազարավոր զոհեր և վիրավորներ, ռազմագերիներ, տեղահանվածներ և փախստականներ: Ի պատասխան դրան ՝ միջզգայնագետ և ցեղասպանագետ Վահրամ Այվազյանը, ով նաև I-Fourth ստարտափի հիմնադիր է և ԱՄՆ նախկին փոխնախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալ Գորի թիմակից՝ որպես շրջակա միջավայրի հարցերով առաջնորդ (Climate Reality Leader), հիմնեց Ցանցային Պետությունը[3] [4]:

Առաքելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցանցային Պետությունը ապահովում է հանրային արժեհամակարգի վերակերտումը և պետական ու ազգային շահերին միտված պահանջատեր համահայկական ռազմաքաղաքական ընտրանու ձևավորումը: Միաժամանակ Ցանցային Պետությունը իր քաղաքացիների, կառույցների և մեխանիզմների միջոցով իրագործում է Հայկական պետականության և Հայկական քաղաքակրթության պաշտպանությունն ու զարգացումը:

Խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համաշխարհային հայության մտավոր եւ նյութական ռեսուրսների համախմբումը,
  • Հայկական պետականության ինքնիշխանությունն ու շարունակական զարգացումն ապահովող համակարգերի ու մեխանիզմների ձեւավորումը,
  • Հայկական պետականության եւ համաշխարհային հայության առջեւ ծառացած անվտանգային մարտահրավերների հաղթահարումը,
  • Հայկական քաղաքակրթության պաշտպանությունն ու զարգացումը։

Դեպարտամենտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցանցային Պետությունում գործող քսաներեք դեպարտամենտները դինամիկ զարգացող համակարգեր են, որոնք ներառում են հայկական պետականության երակարաժամկետ զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ կարգավորումները։ Դրանք են՝ գյուղատնտեսություն, աուդիտ և վերահսկողություն, մշակույթ, պաշտպանություն, կրթություն, էներգետիկա, բնապահպանություն, ֆինանսներ, արտաքին գործեր, առողջապահություն, բարձր տեխնոլոգիաներ, գաղափարախոսություն, արդյունաբերություն, ներդրումներ, արդարադատություն, ռազմարդյունաբերություն, համահայկական բանկ, գիտություն, սոցիալական ապահովություն, սպորտ, վիճակագրություն, զբոսաշրջություն, տրանսպորտ և կապ:

Նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպարտամենտենրի շրջանակում իրականացվում են տարբեր նախագծեր և նախաձեռնություններ:

Ցեղասպանության ժխտման քրեականացման արշավ[5][խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի ապրիլին, Ցանցային Պետությունը մեկնարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դրա ժխտումը քրեականացնելու արշավը: 12 կետից բաղկացած հոդվածը թարգմանվեց 12 լեզուներով և ուղարկվեց 111 երկրների՝ 

  • իշխանության ղեկավարների, կառավարությունների,
  • ԱԳՆ-երի,
  • Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների,
  • տասնյակ միջազգային կազմակերպությունների, ինչպիսիք են՝ ՄԱԿ-ը, ԵՄ-ն,

Փաստաթուղթն ուղարկվել է նաև հարյուրավոր միջազգային լրատվամիջոցների, ազդեցիկ անձանց։ Տպագրվել է մի շարք հայկական և միջազգային լրատվամիջոցներում[6][7][8][9][10]՝ այդ թվում նաև թուքական բազմամիլոն լսարան ունեցող T24 հեռուստատեսությունը[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Network State Panarmenian Foundation». networkstate.io/foundation/.
  2. «Network State». networkstate.io.
  3. https://mirrorspectator.com/2021/02/24/network-state-the-new-armenia-vision/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  4. https://keghart.org/ayvazyan-network-state/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  5. «CRIMINALIZATION OF THE ARMENIAN GENOCIDE DENIALISM».
  6. https://infocom.am/hy/article/51918. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  7. «Network State Initiative Declaration On Armenian Genocide» (PDF).
  8. «Network State demands Armenian Genocide denialism to be criminalised».
  9. «Թուրքական բազմամիլիոն լսարանով լրատվամիջոցն արձագանքեց մեր 12 կետերին. Վահրամ Այվազյան: Լրաբեր». Armenian Second TV Channel / h2.
  10. «lratvakan.am».
  11. «https://t24.com.tr/k24/yazi/uygunsuz-bir-soykirim,3255». {{cite web}}: External link in |title= (օգնություն); Missing or empty |url= (օգնություն)