Jump to content

Մասնակից:Օֆելյա Հակոբյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոռոմ գյուղի ազգագրական հավաքածու

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոռոմ գյուղի ազգագրական հավաքածու, մասնավոր պատմամշակութային արժեք ունեցող հավաքածու, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Հոռոմ գյուղում [1]:

Հոռոմի ազգագրական թանգարան
ԵրկիրՀայաստան
ՎայրՀոռոմ գյուղ
Կազմված է1200+ առարկաներ
Պատկանում էՆարեկ Դավթյան


Հավաքածուի ստեղծող Հոռոմ գյուղի բնակիչ Նարեկ Դավթյանը առաջին նմուշը ձեռք է բերել 2011 թվականին. առաջին նմուշը եղել է կճուճ: Հավաքածուն իր մեջ ներառում է արծաթե գոտիներ, կճուճներ, թանկարժեք արդուզարդ, կշեռքներ, ինքնաեռներ, սկուտեղներ, կաթսաներ, ճախարակներ, գաթանախշեր, թեյնիկներ, դաշույններ, սայլերի մասեր և այլն[1]:

Հոռոմ գյուղի ազգագրական հավաքածուի նմուշները գտնվել են Հոռոմից, Գյումրիից, Վանաձորից, Իջևանից և այլ տարածաշրջաններից: Հավաքածուի մեջ տեղ են գտնում նաև մի քանի պարսկական և ռուսական ծագում ունեցող իրեր [2]:

Հավաքածուի մեջ տեղ է գտել 8 կգ կշռող ջրի ամանը, որը 20 լիտր ջուր է տանում: 1800-ականներին հայ կանայք այս ամաններով էին աղբյուրից ջուր տանում: Ջրամանները հստակ կեցվածքով կրելու ձևը հայուհիները սովորում էին վաղ տարիքից: Սկուտեղների շարքում կան 3-4 կգ կշռող սկուտեղներ, որոնցով հայկական ավանդական հարսանիքների ժամանակ խնձորներ են տարել փեսայի տուն [3]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. hushardzantest. «ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԸ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՀՈՌՈՄ ԳՅՈՒՂԻ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ «ԹԱՆԳԱՐԱՆ»». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (ամհարերեն). Վերցված է 2023-01-18-ին.