Ճախարակ (պարզ մեխանիզմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ճախարակների տեսակները

Ճախարակ, ուժի ուղղությունը և չափը կառավարող պարզ մեխանիկական հարմարանք։ Իրենից ներկայացնում է իր առանցքի շուրջը պտտվող անիվ փողրակով։ Փողրակը նախատեսված է պարանի, շղթայի կամ այլ հարմարանքների համար։

Անշարժ ճախարակ, ամրացված է պատին կամ այլ անշարժ մակերևույթի վրա, ճախարակը շարժվում է միայն իր առանցքի շուրջը, փոխում միայն ուժի ուղղությունը։

Բեռի հավասարակշռության պայմանը․

որտեղ

 — ազդող արտաքին ուժը,
 — բեռի զանգվածը,
 — ազատ անկման արագացում,
 —ճախարակի դիմադրության գործակիցը շղթաների դեպքում (~1.05, պարանի դեպքում ~1.1.)

Շփման բացակայության դեպքում բեռը բարձրացնելու համար անհրաժեշտ է բեռի կշռին հավասար ուժ։

Շարժական ճախարակ, շարժվում է ամբողջ համակարգը ճախարակի հետ միասին։Շարժական ճախարակը ուժի մեջ 2 անգամ շահում է տալիս[1]։

Բեռը կանցնի 2 անգամ փոքր ճանապարհ, քան F ուժի ազդման կետը[2][3]։

Փաստացի յուրաքանչյուր ճախարակ իրենից լծակ է ներկայացնում։ Անշարժը ճախարակը՝ հավասար բազուկներով, շարժականը 1-ը 2-ին հարաբերակցությամբ բազուկներով։ Ինչպես ցանկացած լծակի համար, այնպես էլ ճախարակի համար ճիշտ է մեխանիկայի «Ոսկե կանոնը»։

Մարզ մեխանիզմի օգնությամբ քանի անգամ շահում ենք ուժի մեջ, այնքան անգամ կորցնում ենք ճանապարհի մեջ, և հակառակը։
Աշխատանքի մեջ շահում չկա։
Նավթահորի բազմաճախարակ։
Ոժի մեջ 4 անգամ շահում տվող համակարգ

Բազմաճախարակ, մի քանի շարժական և անշարժ ճախարակների համակարգ (սովորաբար զույգ)։

Տեսադաս,ճախարակ և ոլորան

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բազմաճախարակ
  • Լծակ
  • Ոլորան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Usher Abbott Payson (1988)։ A History of Mechanical Inventions։ USA: Courier Dover Publications։ էջ 98։ ISBN 0-486-25593-X 
  2. Uicker John, Pennock Gordon, Shigley Joseph (2010)։ Theory of Machines and Mechanisms (4th ed.)։ Oxford University Press, USA։ ISBN 978-0-19-537123-9 
  3. Paul Burton (1979)։ Kinematics and dynamics of planar machinery (illustrated ed.)։ Prentice-Hall։ ISBN 978-0-13-516062-6 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]