Ազատ անկման արագացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրավիտացիայով պայմանավորված արագացումը հավասար է GM/r2 և կենտրոնախույս արագացոմը հավասար է ω2a որտեղ a — Երկրի առանձքից ունեցած հեռավորությունը, ω — Երկրի անկյունային արագությունը։

Ազատ անկման արագացում, ծանրոթյան ուժի հաղորդած արագացում, ֆիզիկական մեծություն, որը թվապես հավասար է 1 կգ մարմնի վրա ազդող ծանրության ուժին։ Այս մեծությունը կարելի է ներկայացնել երկու մեծությունների՝ գրավիտացիոն արագացման և կենտրոնախույս արագացման գումարի տեսքով։ Նշանակում են g տառով՝ լատիներեն «գրավիտաս»՝ ծանրության բառից։ Միավորը՝ ինչպես արագացմանը՝ 1մ/վ2-ն է։ g-ն Երկրի մակերևույթին ընդունում է 9.780 մ/վ2 -ից[1] մինչև 9,832 մ/վ2[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս մ.թ.ա. 335 թ.-ին Հին Հունաստանի մեծագույն գիտնական Արիստոտելը համոզված էր, որ տարբեր մարմիններ ընկնում են տարբեր արագացումներով. ըստ նրա՝ ծանր մարմինները ընկնում են ավելի մեծ արագացմամբ, քան թեթևները։ 1591 թ.-ին մեծ գիտնական Գալիլեո Գալիլեյը առաջ քաշեց մի վիճարկելի վարկած, որ բոլոր մարմինները ընկնում են միևնույն արագացմամբ։ Ըստ ավանդության, Գալիլեյը դա ապացուցելու համար տարբեր ծանրության գնդեր է նետել Պիզայի թեք աշտարակից՝ առաջին անգամ փորձով ապացուցելով, որ ազատ անկման արագացումը կախված չէ մարմնի զանգվածից[3]։


Ֆիզիկական իմաստ[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծովի մակարդակից տարբեր բարձրությունների վրա ազատ անկման արագացման արժեքները
h, կմ g, մ/վ2 h, կմ g, մ/վ2
0 9,8066 20 9,7452
1 9,8036 50 9,6542
2 9,8005 80 9,5644
3 9,7974 100 9,505
4 9,7943 120 9,447
5 9,7912 500 8,45
6 9,7882 1000 7,36
8 9,7820 10 000 1,50
10 9,7759 50 000 0,125
15 9,7605 400 000 0,0025
Ազատ անկման արագացումը որոշ երկնային մարմինների մակերևույթներին[4]
Երկիր 9,81 մ/վ2 1,00 g Արեգակ 273,1 մ/վ2 27,85 g
Լուսին 1,62 մ/վ2 0,165 g Մերկուրի 3,68—3,74 մ/վ2 0,375—0,381 g
Արուսյակ 8,88 մ/վ2 0,906 g Հրատ 3,86 մ/վ2 0,394 g
Յուպիտեր 23,95 մ/վ2 2,442 g Սատուրն 10,44 մ/վ2 1,065 g
Ուրան 8,86 մ/վ2 0,903 g Նեպտուն 11,09 մ/վ2 1,131 g










Չափման հնարավորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձեռքի տակ ունենալով մաթեմատիկական ճոճանակ՝ կարելի է մեծ ճշտությամբ հաշվել ազատ անկման արագացումը հետևյալ բանաձևով.

որտեղ π≈3.14, l-ը թելի երկարությունն է, իսկ T-ն՝ տատանման պարբերությունը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ազատ անկման արագացման ստանդարտ արժեքը(անգլ.)
  2. Երկրի գրավիտացիան(անգլ.)
  3. Գալիլեյ(ռուս.)
  4. У газовых гигантов и звёзд «поверхность» понимается как область высот в атмосфере, где давление равно атмосферному давлению на Земле на уровне моря (1,013×105 Па).
  5. ГДЗ к учебнику по физике за 9 класс «Физика. 9 класс», И.К.Кикоин, А.К.Кикоин