Մասնակից:Յան/Ավազարկղ 8

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հանրային մասնակցությունը, հայտնի է նաև քաղաքացիական մասնակցություն կամ հասարակության ներգրավածություն, հասարակության ներգրավումն է ցանկացած կազմակերպության կամ ծրագրի գործունեության մեջ։ Հաասարակության մասնակցությունը նման է շահագրգիռ կողմերի ներգավմանը, բայց ավելի ընդգրկուն։

Ընդհանուր առմամբ, հանրային մասնակցությունը նպատակ ունի ներգրավել նրանց, ովքեր պոտենցիալ ազդում են որոշակի որոշման վրա կամ հետաքրքրված են դրանով և նպաստում են դրան։ Այն կարող է վերաբերել անհատներին, կառավարություններին, հաստատություններին, ընկերություններին կամ ցանկացած այլ կազմակերպության, որն ազդում է հանրային շահերի վրա։ Հանրային մասնակցության սկզբունքը նշում է, որ նրանք, ովքեր ազդում են այս կամ այն որոշման վրա, իրավունք ունեն մասնակցելու որոշումների կայացման գործընթացին։ Հանրային մասնակցությունը ենթադրում է, որ հասարակության ներդրումը կազդի որոշույմների կայացման վրա[1][2]։ Հասարակության մասնակցությունը կարող է դիտվել որպես հզորացման ձև և որպես ժողովրդավարական կառավարման կենսական մաս[2]։ Գիտելիքի կառավարման համատեքստում, ոմանք տեսնում են շարունակական գործընթացների ստեղծումը, որոնք հիմված են լայն մասնակցության վրա, որպես կոլեկտիվ բանականության և ներառականության ապահովման միջոց, որը պայմանավորված է ամբողջ համայնքի մասնակցության ցանկությամբ[2]։

Հանրային մասնակցությունը մաս է կազմում «մարդակենտրոնության» սկզբունքների, որոնք վերջին երեսուն տարիների ընթացքում ի հայտ են եկել Արևմտյան աշխարհում և որոշակի ազդեցություն ունեն կրթության, բիզնեսի, պետական քաղաքականության և միջազգային օնգության և զարգացման ծրագրերի վրա։Հումանիստական շարժումները խրախուսում են հանրային մասնակցությունը։ Հասարակության մասնակցությունը կարող է ընդլայնվել որպես «մարդիկ ամեն ինչից վեր» պարադիգմի փոփոխության շրջանակներում։ Այս առումով, հասարակության մասնակցությունը կարող է մարտահրավեր նետել «ավելի լավ» հայեցակարգին և կենտրոնացված հիերարխիաների տրամաբանությանը՝ առաջ քաշելով այլընտրանքային հասակցություններ, «ավելի շատ ղեկավարները ավելի լավ են, քան մեկը» և պնդելով, որ հասարակության մասնակցությունը կարող է նպատել արդյունավետ և երկարաժամկետ փոփոխությունների[3]։

Որոշ իրավական և այլ համակարգերում մշակվել է հանրային մասնակցության նկատմամբ իրավապաշտպան մոտեցումը։ Օրինակ՝ տնտեսական և մարդկային զարգացման մեջ հանրային մասնակցության իրավունքը ամրագրված էր 1990 թվականին Զարգացման և վերափոխման մեջ բնակչության մասանակցության Աֆրիկյան խարտիայում[4]։ Նմանապես, շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման հիմնական մեխանիզմները համախմբեցին հասարակության մասնակցության իրավունքը, ինչպես օրինակ՝Ռիո դե Ժանեյրոյի շրջակա միջավայրի և զարգացման վերաբերյալ հռչակագիրը[5]։

Ըստ բնագավառի[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուջե[խմբագրել | խմբագրել կոդը]

Համատեղ բյուջետավորումը ժողովրդավարական քննարկման և որոշումների կայացման գործընթաց է, որի ընթացքում քաղաքի հասարակ բնակիչները որոշում են, թե ինչպես բաշխել քաղաքային կամ պետական բյուջեի մի մասը։ Համատեղ բյուջետավորումը սովորաբար բնութագրվում է մի քանի հիմնական առանձահատկություններով՝ համայնքի անդամների կողմից ծախսերի առաջնահերթությունների որոշում, տարբեր համայնքներ ներկայացնող բյուջեի պատվիրակների ընտրություն, պետական ծառայողների կողմից աջակցություն, ինչպես նաև տեխնիկական աջակցություն, տեղական և ավելի բարձր մակարդակի հանդիպումներ՝ քննարկելու և քվեարկելու ծախսերի առաջնահերթությունների վերաբերյալ, և համայնքի վրա անմիջական ազդեցության տեղական նախագծերի իրականացում։

Համատեղ բյուջետավորումը կարող է օգտագործվել ամբողջ աշխարհի քաղաքաների կողմից և լայնորեն հրապարակվել է Բրազիլիայի Պորտո Ալեգրե քաղաքում, որտեղ 1989 թվականին մշակվել է համատեղ մասնակցության վրա հիմնված բյուջետավորման առաջին լիարժեք գործընթացը։

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիդեո 2011 թվականին․ «Առանց մարդկանց մասնակցության զարգացման միջոցառումները ձախողվում են» - Ս․ Կումար

Տնտեսական զարգացման տեսության մեջ, գոյություն ունի համատեղ զարգացման դպրոցը։ Մարդասիրական օգնության տրամադրման և զարգացման գործում հասարակության մասնակցության ընդլայնման ցանկությունը հանգեցրել է բազմաթիվ պաշտոնական մեթոդների, մատրիցաների, մանկավարժական տեխնիկայի և հատուկ մոտեցումների ստեղծմանը, որոնք հաշվի են առնում որոշակի համատեքստի առանձնահատկությունները։ Դրանք ընդգրկում են խղճամտությունը և հրահանգը, հանրային ներգավմամբ գործողությունների հետազոտություն, գյուղական տարածքների գործառնական գնահատում և գյուղական համայնքների ներգրավմամբ գնահատում, գնահատման ազդեցության վերլուծություն հսկողության վրա, «բաց տարածք» մոտեցումներ, նպատակներին ուղղվախ նախագծերի պլանավորում, խոցելիության և ներուժի վերլուծություն[3]։

Շրջակա միջավայր և կայուն զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին տարիներին հանրային մասնակցությունը սկսել է դիտարկվել որպես բնապահպանական խնդիրների լուծման և կայուն զարգացման ապահովման կենսական մաս։ Այս համատեքստում սահմանափակվում են որոշումներ կայացնելու բացառապես տեխնոկրատ բյուրոկրատական մենաշնորհին ապավինելու հնարավորությունները, և պնդում են, որ հասարակության մասնակցությունը կառավարություններին թույլ է տալիս վարել քաղաքականություն և ընդունել օրենքներ, որոնք վերաբերում են համայնքներին և հաշվի են առնում նրանց կարքիները[6]։

Հանրային մասնակցությունը ճանաչվում է որպես էկոլոգիական սկզբունք, տես էկոլոգիական սկզբունքներ և քաղաքականություն բաժինը ամրագված է Ռիո դե Ժանեյրոյի շրջակա միջավայրի և զարգացման վերաբերյալ հռչակագի։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային փորձագետները սերտորեն համագործակցում են տեղական համայնքների հետ[7]։

Տեղական համայքները ժառանգության պահպանման կարևորագույն շահագրգիռ կողմերն են[8]։ Դրանք անհրաժեշտ են մշակութային օբյեկտի նշանակությունը որոշելու համար, հակառակ դեպքում ռիսկի եք դիմում վերանայել շատ արժեքներ՝ կենտրոնանալով «փորձագետների» կարծիքի վրա[9]։ Այդպես էր ժառանգության կառավարումը մինչև 20-րդ դարի վերջը։ Պարադիգմի փոփոխությունը սկսվեց 1979 թ․-ին ԻԿՕՄՕՍ Ավստրալիայի Բուրրա Խարտիայի ընդունմամբ[10] և հետո լրամշակվեց շուրջ 2000 թ․-ին GCI-ի ընթացքում[11][12]։ Այսօր, մշակութային ժառանգության օբյեկտների կառավարման հիմքում ընկած է այսպես կոչված «արժեքների պահպանումը» հիմք է հանդիսանում համաշխարհային ժառանգության կառավարման համար։ Շահագրգիռ կողմերի և դրանց հետ կապված արժեքների նույնականացումը հիմնարար քայլ է նման օբյեկտների կառավարման պլանի մշակման գործում։

Շահագրգիռ կողմերի հայեցակարգը ընդլայնվել է և ներառում է տեղական համայնքներ։

Կարևոր դերակատարներ են տեղական ինքնակառավարման մարմինները, գիտահետազոտական ինստիտուտները, ձեռնարկությունները, բարեգործական կազմակերպությունները, և համայնքները։ Այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են գիտելիքների փոխանակումը Արխիվացված 2021-05-03 Wayback Machine, կրթությունը, խորհրդատվությունը, ակադեմիական իրադարձությունները, գովազդային արշավները, որոնք արդյունավետ միջոցներ են տեղական մակարդակում մասնակցության համար։

Օրինակ Սիրիայի Հոմս քաղաքում տեղական բարեգործական կազմակերպությունները տեղական համայքների հետ համատեղ իրականացնում են մի քանի նախագծեր՝ իրենց ժառանգությունը պաշտպանելու համար[13]։

Սուդանի Դանգեյլ քաղաքում գտնվող բնապահպանական ծրագիրը օգտագործեց սոցիալական և տնտեսական կապերը տեղական բնակչության հետ՝ երկարաժամկետ հեռանկարում ծրագրի կայունությունն ապահովելու համար[14]։

Ավստրիալիայում, բնիկ համայնքները ավելի ու ավելի են ստանձնում պահպանմժոան և կառավարման ծրագրերի ղեկավարումը, որոնք ուղղված են իրենց մշակութային ժառանգության օբյեկտների և լանդշաֆտների խնամքին, մոնիտորինգին և պահպանմանը, հատկապես նրանց, որոնք պարունակում են ժայռապատկերներ[15]։

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրային քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ երկրներում հանրային մասնակցությունը դարձել է ժողովրդավարական մարմինների շրջանակներում պետական քաղաքականության ձևավորման կենտրոնական սկզբունքը, քաղաքակությունը դառնում է լեգիտիմ, երբ քաղաքացիները հնարավորություն ունեն ազդելու քաղաքական գործիչների և դրանում ներգրավված կուսակցությունների վրա[16]։ Մեծ Բրիտանիայում և Կանադայում նշվել է, որ բոլոր մակարդակների իշխանությունները սկսել են ներգրավել քաղաքացիներին և շահագրգիռ կողմերին քաղաքականության մշակման գործընթացներում։ Քաղաքականության մշակման մեջ ակտիվորեն ներգրավված քաղաքացիները կարող են փոխհատուցել կառավարության ձախողումները՝ թույլ տալով իրականացնել բարեփոխումներ, որոնք ավելի շատ կհամապատասխանեն քաղաքացիների կարիքներին[17]։ Քաղաքականության մեջ քաղաքացիների ներգրավման միջոցով քաղաքականությունը կարտացոլի առօրյա կարքիներն ու ու իրողությունները, այլ ոչ թե քաղաքական գործիչների և քաղաքական կուսակցությունների մեքենայությունները[18]։ Սա կարող է ներառել լայնածավալ խորհրդատվություն, ֆոկուս խմբային հետազոտություն, առցանց քննարկման ֆորումներ կամ ժյուրիի քաղաքացիական դատարաններ՝ խորհրդակցական ձայնի իրավունքով։ Հասարակության մասնակցության շատ տարբեր մեխանիզմներ կան, չնայած դրանք հաճախ ունեն ընդհանուր առանձնահատկություններ (100-ից ավելի ցուցակների և մեխանիզմների տիպաբանության համար, տես Rowe and Frewer, 2005 թվական)[19]։

Հանրային մասնակցությունը դիտվում է որպես գործիք, որը նախատեսված է միջոցառումների պլանավորման, կազմակերպման կամ ֆինանսավորման մասին տեղեկացնելու համար։ Հանրային մասնակցությունը կարող է օգտագործվել նաև իրագործելի նպատակները որոշելու, ազդեցությունը գնահատելու և ապագա պրակտիկայից դասեր քաղելու համար[20]։ 2005 թվականին Բրազիլիայում ստեղծված բնակարանային խորհուրդներում քաղաքացիների մասնակցությունը քաղաքականության մշակմանը բարելավեց բնակչությանը հանրային ծառայությունների մատուցման արդյունավետություն ու օպերատիվությունը[18]։ Բոլոր ժամանակակից սահմանադրությունները և հիմնական օրենքները պարունակում և հռչակում են ժողովրդական ինքնիշխանության հայեցկարգն ու սկզբունքը, ինչը, ըստ էության, նշանակում է, որ ժողովուրդը պետական իշխանության հիմնական աղբյուրն է։ ժողովրդական իշխանության հայեցակարգը պարզապես ասում է, որ հասարակության մեջ, որը կազմակերպված է քաղաքական գործողությունների համար, ժողովրդի կամքը որպես աբողջություն, քաղաքական գործողությունների միակ ճիշտ չափանիշն է։ Սա կարելի է դիտարկել որպես ստուգումների և հաշվեկշիռների և ներկայացուցչական ժողովրդավարության կարևոր տարր։ Այսպիսով, ժողովուրդը անուղղակիորեն իրավունք ունի մասնակցել պետական քաղաքականության և օրենքների մշակման գործընթացին[21]։

ԱՄՆ-ում հանրային մասնակցությունը վարչական կանոնակարգերին նշանակում է գործընթաց, որի միջոցով առաջարկվող կանոնակարգերը ենթական են հանրային քննարկման որոշակի ժամանակահատվածում։ Հանրային մասնակցությունը, ընդհանուր առմամբ, պարտադիր է ԱՄՆ կառավարության գործադիր մարմինների կողմից հաստատված կանոնների համար։ Միացյալ Նահանգներում վարչական կանոնակարգերին հասարակական մասնակցությունը նշանակում է գործընթաց, որի միջոցով առաջարկվող կանոնակարգերը ենթակա են հանրային քննարկման որոշակի ժամանակահատվածում։ Հանրային մասնակցությունը, ընդհանուր առմամբ, պարտադիր է ԱՄՆ կառավարության գործադիր մարմինների կողմից հաստատված կանոնների համար։ Գործակալության կանոնադրությունները կամ քաղաքականությունը կարող են նշանակել հանրային լսումներ այս ժամանակահատվածում[22]։

Գիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրային վստահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին տարիներին հանրային վստահությունը շատ ժողովրդավարական հասարակություններում դարձել մեծ խնդիր իշխանությունների և քաղաքական գործիչների համար։ Քաղաքացիների և տեղական կառավարման մարմինների միջև թուլացել են հարաբերությունները վերջին երկու տարիների ընթացքում հանրային ծառայությունների մատուցման թերությունների պատճառով[17]։ Հանրային մասնակցությունը դիտվում է որպես հանրային վստահության և կառավարման ճգնաժամի հնարավոր լուծումներից մեկը, հատկապես Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում և այլ ժողովրդավարական երկրներում։ Քաղաքացիների անմիջական մասնակցության ապահովումը կարող է բարձրացնել կառավարաման արդյունավետությունը, օրինականությունը և սոցիալական արդարությունը[16]։ Գաղափարն այն է, որ հասարակությունը պետք է ավելի լիարժեք ներգավված լինի քաղաքական գործընթացում, քանի որ իշխանությունները ձգտում են հանրային կարծիքի և մասնակցության, այլ ոչ թե հասարակությանը վերաբերվեն որպես քաղաքական որոշումների պասիվ ստացող։

Քաղաքական տեսաբանները, սոցիալական մեկնաբանները և նույնիսկ քաղաքական գործիչները ենթադրում են, որ հասարակության մասնակցությունը մեծացնում է իշխանությունների նկատմամբ վստահությունը, բարձրացնում է քաղաքացիների մասնակցությունը քաղաքականությանը, ամրապնդում է ժողովրդավարական իդեալները և նույնիսկ բարելավում է քաղաքական որոշումների որակը։ Այնուամենայնիվ, հանրային վստահության վերականգնման գործում հասարակության մասնակցության ենադրյալ օգուտները դեռ պետք է հաստատվեն[23][24][25]։ Քաղաքացիների մասնակցությունն ապահովում է միայն այն դեպքում, եթե քաղաքացիները աջակցում են դրան, և եթե նրանց մասնակցությունն ակտիվորեն աջակցում է կառավարման մարմինը։

Հաշվետվողականություն և թափանցիկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակության մասնակցությունը կարող է դիտվել նաև որպես հաշվետվողականության բարձրացում։ Փաստարկան այն է, որ հասարակության մասնակցությունը կարող է լինել մասնակից համայնքներին պատասխանատվության ենթարկելու միջոց՝ պետական մարմինների որոշումների կատարման համար[6]։ Միացյալ Թագավորությունում քաղաքացիներն օգտագործվում են բանտարկյալներին արդար և մարդասիրական կալանքի տակ պահելու համար։ Կամավորները անկախ դիտորդական խորհրդի մաս են կազմում, որը զեկուցում է բանտարկյակլներին արդար և մարդասիրական պահելու մասին[26]։

Շատ հասարակական կազմակերպություններ բաղկացած են միջին խավի հարուստ քաղաքացիներից, ովքեր ունեն արտոնություններ և մասնակցելու ժամանակ[16]։ Հայտնի է, որ ցածր եկամուտ ունեցող քաղաքացիները բախվում են ինքնակազմակերպման և հանրային խնդիրների լուծմանը մասնակցելու դժվարությունների[27]։ Խոչընդոտները, ինչպիսիք են երեխաների մատչելի խնամքը, ազատ ժամանակը և հանրային տարածքներում կրթության հասանելիությունը, ավելի են խորացնում ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների ոչ մասնակցությունը[16]։ Բոլոր սոցիալական և առաջադեմ արտոնյալ խմբերին աջակցելու համար աշխատել համագործակցության միջոցով ցածր եկամուտ ունեցող քաղաքացիներին ներգրավելու ուղղությամբ։ Կազմակերպությունները մասնակցության խթան են ստեղծում մատչելի լեզվի և ընկերական միջավայրում[28]։ Սա թույլ է տալիս ստեղծել կոնսենսուսի մթնոլորտ միջին և ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների միջև։

Քննադատական մեկնաբանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրային մասնակցության հայեցակարգն ու պրակտիկան քննադատության են ենթարկվել, հաճախ Ֆուկոյի վերլուծական մոտեցումների միջոցով[29]։ Նման զեկույցները մանրամասնում են, թե ինչպես մասնակցությունը կարող է լինել սոցիալական գործունեությունը իշխանության և վերահասկողության ռեժիմներում ներգրավելու մեթոդ, չնայած նշվում է նաև, որ ներգրավումը և հզորացումը կարող են գոյակցել։

1990 թվականին պրակտիկանտները ստեղծեցին հանրային պրակտիկանտների ասոցիացի՝ արձագանքելու պրակտիայի նկատմամբ աճող հետաքրքրությանը, և իր հերթին, հիմնեցին հանրային մասնակցության միջազգային ասոցիացիան (IAP2)[30]։ Այս պրակտիկան լավ է հաստատվել ամբողջ աշխարհում, և ներկայումս հանրային մասնակցության միջազգային ասոցիացիան մասնաճյուղեր ունի ամբողջ աշխարհում[31]։

Հանրային մասնակցություն կառավարության միջավայրին[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնապահպանական խնդիրների աճող բարդության պատճառով հասարակության մասնակցությունն առաջին պլան է մղվել բնապահպանական կառավարման վերաբերյալ ժամանակակից բանավեճերի գիտական վերլուծության մեջ։

Հիմնվելով ավելի լայն մասնկցության վրա՝ առաջ են քաշվում մի շարք փաստարկներ, որոնք ընդգծում են, որ հասարակության մասնակցությունը բնապահպանական կառավարման կարևորագույն տարր է, որը նպաստում է ավելի արդյունավետ որոշումների ընդունմանը։ Ընդհանուր առմամբ, ընդունված է, որ բնապահպանական խնդիրները չեն կարող լուծվել միայն կառավարության ուժերով[32]։ Մասնակցությունը բնապահպանական որոշումների կայացման գործընթացին արդյունավետորեն կապում է հասարակությանը բնապահպանական կառավարման հետ։ Հանրային ներգրավվածությունը, որը ընկած է ինչպես բնապահպանական խնդիրների պատճառների, այնպես էլ լուծումների հիմքում, շրջակա միջավայրի վերաբերյալ քննարկումներում մեծացնում է թափանցիկության և հաշվետվողականության հասնելու հավանականությունը, ինչը ապահովում է որոշումների կայացման ժողովրդավարական լեգիտիմություն, որոնցից կախված է շրջակա միջավայրի արդյունավետ կառավարումը[33][34]։ Կարելի է պնդել, որ հասարակության ակտիվ մասնակցությունը բնապահպանական կառավարմանը կարող է մեծացնել բաժնետերերի հետաքրքրությունը, ինչը նպաստում է բնպահանպանական օրենսդրության պահպանմանը։ GIS-ը կարող է արժեքավոր գործիք լինել նման աշխատանքի համար (տես բնապհպանական կառավարում)։ Բացի այդ, որոշ ընդդիմախոսներ պնդում են, որ բնապահպանական որոշումների կայացման մասնակցելու իրավունքը ընթացակարգային, որը «կարող է դիտվել որպես շրջակա միջավայրի պահպանության հիմնարար իրավունքի մաս»[35]։ Այս էթիկական տեսանկյունից ակնկալվում է, որ շրջակա միջավայրի կառավարումը կիրականացվի «արդարության սահմանադրական սկզբունքին, ներառյալ հավասարությունը» համապատասխան շրջանակներում, որն անխուսափելիորեն պահանջում է «բնապահպանական իրավունքների» պահպանում, և ի վերջո, պահանջում է մասնակցություն[35]։ Բացի այդ, բնապահպանական խնդիրների կապված զգալի գիտական անորոշության պայմաններում հասարակության մասնակցությունը օգնում է դիմակայել նման անորոշությանը և կամրջում է գիտականորեն սահմանված բնապահպանական խնդիրների շահագրգիռ կողմերի փորձի և արժեքների միջև անջրպետը[33][36]։ Ակնկալվում է, որ կառավարության և գիտնականների համատեղ ջանքերի շնորհիվ, հասարակության համագործակցությամբ, հնարավոր լուծումներից ամենաընդունելին ընդունելու միջոցով հնարավոր կլինի հասնել շրջակա միջավայրի առավել արդյունավետ կառավարման։

Չնայած լայն պայմանավորվածությունների առկայությանը, բնապահպական որոշումների կայացման գործընթացում հասարակության մասնակցության հայեցակարգը անընդհատ քննադատվում է լայն մասնակցության հիման վրա շրջակա միջավայրի կառավարման իրական արդյունքների վերաբերյալ։ Քննադատները պնդում են, որ հասարակության մասնակցությունը, ընդհանուր առմամբ, նպատակ ունի համաձայնության հասնել այն սուբյեկտների միջև, ովքեր կիսում են միևնույն արժեքները և ձգտում են նույն արդյունքների։ Այնուամենայնիվ, բնապահպանական խնդիրների անորոշ բնույթը կխաթարի հասարակության մասնակցության արդյունավետությունը՝ հաշվի առնելով, որ շատ դեպքերում քննարկման մասնակիցները խնդրի և դրա լուծման վերաբերյալ շատ տարբեր տեսակետներ ունեն, որոնք դժվար թե փոխհամաձայնության հանգեն՝ տարբեր դիրքորոշումների անհամաչափության պատճառով[37]։ Սա կարող է հանգեցնել փորձագիտական կողմնակալության, ինչը հանգեցնում է հետագա օտարման, քանի որ նրանք, ովքեր դեմ են կոնսենսուսին, հետ են մղվելու բնապահպանական որոշումների կայացման գործընթացում՝ խախտելով լայն մասնակցության վրա հիմնված մոտեցման ենթադրյալ առավելությունը՝ ժողովրդավարական բնապահպանական որոշումներ կայացնելու համար։ Այս առումով, ևս մեկ հարց է առաջանում, թե արդյոք կոնսենսուսը պետք է լինի մասնակցության հաջող արդյունքի ցուցիչ[38]։ Ինչպես ենթադրում է Դեվիսը, մասնակցային ժողովրդավարությունը չի կարող երաշխավորել էական բնապահպանական օգուտներ, «եթե կան մրցակցային տեսակետներ այն մասին, թե ինչպիսին պետք է լինի շրջակա միջավայրը և որն է դրա արժեքը»[39]։ Հետևաբար, այն հարցերը, թե ով և որ փուլերում պետք է մասնակցի բնապահպանական որոշումների կայացման գործընթացին, և որն է այս տեսակի մասնակցության նպատակը, դառնում են առանցքային հանրային մասնակցության քննարկումների մեջ՝ որպես բնապահպանական կառավարման առանցքային խնդիր[33]։

Քաղաքացիական գիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական գիտությունը տերմին է, որը սովորաբար օգտագործվում է գիտական հետազոտություններում ոչ մասնագետների մասնակցությունը նկարագրելու համար։

Կարևոր է ապահովել ոչ պրոֆեսիոնալ գիտնականների ավելի լայն ներգավվածությունը քաղաքականության հետազոտություններում։ Հենց գիտական շրջաններն են պատասխանատու «քաղաքական հետազոտությունների ժողովրդավարացմանը» նպաստելու համար[40]։ Սա ունի մի քանի առավելություններ․ քաղաքացիների ներգրավումը ոչ միայն տվյալների հավաքագրման, այլև բուն հետազոտությունների մշակման գործում։

Քաղաքականության մշակման մեջ քաղաքացիական գիտության կիրառման հաջողության բանալին այն տվյալներն են, «որոնք համապատասխան են, հուսալի և ունեն հայտնի որակ՝ ապացույցների վրա հիմնված քաղաքականություն մշակելու համար»[41]։ Քաղաքականության մշակման մեջ քաղաքացիական գիտության կիրառման խոչընդոտները ներառում են հավաքագրված տվյալների թերահավատությունը[41]։

Հանրային մասնակցության արդյունավետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչու է հասարակությունը առաջին հերթին շահագրգռված մասնակցելու քաղաքականության մշակմանը։ Քրիստոֆեր Մ․ Վայբլի հետազոտության մեջ շահագրիգռ կողմերի օրինակով նշվում է, որ մարդիկ մոտիվացված են իրենց համոզմունքների համակարգերով[42]։ Ավելի կոնկրետ, մարդիկ մոտիվացված են իրենց համոզմունքները քաղաքականության վերածելու համար (Վայբլ, 2007)։ Վայբլը լրացնում է իր հայտարարությունները «եռաստիճան հիերարխիկ հավատքի համակարգով»։ Առաջին մակարդակը անփոփոխ, հիմնարար համոզմունքներն են, որոնց հետևում է մարդը։ Միջին մակարդակը բաղկացած է քաղաքականության վերաբերյալ հիմնական համոզմունքներից և ավելի ճկուն է, քան խորը համոզմունքները, որոնք գտնվում են առաջին մակարդակում։ Վերջին մակարդակը պարզապես երկրորդական համոզմունքներն են։

Ինչպես ցույց է տալիս Քրիստոֆեր Վայբլի ուսումնասիրությունը, ակնհայտ է, որ հասարակությունը ներքին ցանկություն ունի այս կամ այն չափով մասնակցելու քաղաքականության մշակմանը։ Հաշվի առնելով վերը նշվածը, որքանով է արդյունավետ հասարակության մասնակցությունը քաղաքականության մշակմանը։ Միլենա Ի․ Նեշլովայի և հայ գոյի կատարած հետազոտությունները ցույց են տալիս հանրային մասնակցության արդյունավետությունը՝ հիմնվելով ԱՄՆ պետական տրանսպորտային գործակալությունների տվյալների վերլուծություն վրա[43]։ Հեղինակները դա չափեցին՝ «դիտարկելով հասարակակն մասնակցության ազդեցությունը կազմակերպությունների գործունեության վրա» (Նեշովկա և Գո, 2012)։ Այս դեպքում խոսքը ԱՄՆ պետական գործակալությունների գործունեության մասին է։ Բյուրոկրատական հաստատությունները, ընդհանուր առմամբ, ավելի արդյունավետ են, երբ հասարակությանը ներգրավում են որոշումների կայացման գործընթացում։ Այս երկու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հասարակությունը ոչ միայն հետաքրքրված է քաղաքանության մշակմամբ, այլև առաջնորդվում է իր համոզմունքներով։ Վերջապես, հասարակության մասնակցությունն իսկապես արդյունավետ գործիք է, երբ օրենսդիրները կամ բյուրոկրատական հաստատությունները մշակում են քաղաքականություն կամ օրենքներ։

Հանրային մասնակցության իրավունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրային մասնակցության հաշվետվություն և գնահատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր գիտակարգերում և տարբեր լեզուներով հանրային մասնակցության մեթոդների հաշվետվողականությունը և գնահատումը շարունակական խնդիր է, ինչը դժվարացնում է կատարողականի գննախաահատումը[44][45]։ Մշակվել են մի քանի գործիքներ՝ ստանդարտացված մեթոդաբանության միջոցով տարբեր գիտակարգերում մասնակցության վերաբերյալ զեկուցելու համար[46][47]։ Օրինակ՝ 2022 թվականին հրապարակվեց ստանդարտացված նախաձեռնությունների տվյալների բետա տարբերակը, որն օգտագործում էր վիքիտվյալներ՝ տարբեր լեզուներով տերմինաբանության հետևողականություն ապահովելու համար՝ նկարագրելու մասնակցության խնդիրները, մեթոդները, հաղորդակցման եղանակները և մասնակցության ցանկացած ազդեցություն կամ արդյունք։ STARDIT-ն օգտագործվում է մի շարք կազմակերպությունների կողմից նախաձեռնությունների վերաբերյալ զեկույցներ հրապարակելու համար[48], Առողջապահության և խնամակալության հետազոտությունների ազգային կենտրոնի կողմից ֆինանասավորվող հետազոտական նախագծերը, Լա Տրոբի համալասարանի ակադեմիական և հետազոտական համագործակցությունը,[49] քաղաքացիական գիտության նախագծերը և վիքիլսարանը[50][51]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «IAP2 Core Values for the Practice of Public Participation». Iap2.org. Վերցված է 2012-08-06-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Principles of Public Participation». Co-intelligence.org. 2008-05-23. Վերցված է 2012-08-06-ին.
  3. 3,0 3,1 [1] Արխիվացված Հուլիս 11, 2008 Wayback Machine
  4. African Charter for Popular Participation in Development and Transformation Արխիվացված Մայիս 2, 2008 Wayback Machine
  5. Shelton, Dinah. "A rights-based approach to public participation and local management of natural resources." 3rd IGES International Workshop on Forest Conservation Strategies for the Asia and Pacific Region. 1999.
  6. 6,0 6,1 Nazrul Islam, Nazrul Isable Martinez and Wang Xi, "Environmental Law in Developing Countries: Selected Issues, IUCN, 2002, pg.7
  7. ICCROM. People-Centred Approaches to the Conservation of Cultural Heritage: Living Heritage. 2015 https://www.iccrom.org/sites/default/files/PCA_Annexe-2.pdf
  8. «Engaging local communities in stewardship of World Heritage: a methodology based on the COMPACT experience». unesdoc.unesco.org. Վերցված է 2020-12-08-ին.
  9. Clark, Kate. “Preserving What Matters. Value-Led Planning for Cultural Heritage Sites.” Conservation, The GCI Newsletter 16, no. 3 (2001): 5-12. [2]
  10. «Charters». australia.icomos.org. Արխիվացված է օրիգինալից 2020-12-03-ին. Վերցված է 2020-12-08-ին.
  11. Avrami, Erica C., Randall Mason, and Marta De la Torre. 2000. Values and Heritage Conservation: Research Report. Los Angeles, CA: Getty Conservation Institute. http://hdl.handle.net/10020/gci_pub/values_heritage_research_report
  12. De la Torre, Marta, ed. 2002. Assessing the Values of Cultural Heritage: Research Report. Los Angeles, CA: Getty Conservation Institute. [3]
  13. Azzouz, Ammar (2019-02-11). «A tale of a Syrian city at war». City (անգլերեն). 23 (1): 107–122. Bibcode:2019City...23..107A. doi:10.1080/13604813.2019.1575605. ISSN 1360-4813. S2CID 150357708.
  14. Guiducci, Francesca; Sweek, Tracey; Anderson, Julie (2020-08-31). «Finding Sustainability in the Desert: Conservation of the Archaeological Site of Dangeil, Sudan, and Its Associated Collections». Studies in Conservation. 65 (sup1): P113–P118. doi:10.1080/00393630.2020.1761183. ISSN 0039-3630. S2CID 219435237.
  15. Marshall, Melissa; May, Kadeem; Dann, Robin; Nulgit, Lloyd (2020-08-31). «Indigenous Stewardship of Decolonised Rock Art Conservation Processes in Australia». Studies in Conservation. 65 (sup1): P205–P212. doi:10.1080/00393630.2020.1778264. ISSN 0039-3630. S2CID 224805280.
  16. 16,0 16,1 16,2 16,3 Fung, Archon (2015-02-25). «Putting the Public Back into Governance: The Challenges of Citizen Participation and Its Future». Public Administration Review. 75 (4): 513–522. doi:10.1111/puar.12361. ISSN 0033-3352.
  17. 17,0 17,1 Speer, Johanna (December 2012). «Participatory Governance Reform: A Good Strategy for Increasing Government Responsiveness and Improving Public Services?». World Development. 40 (12): 2379–2398. doi:10.1016/j.worlddev.2012.05.034. ISSN 0305-750X.
  18. 18,0 18,1 Donaghy, Maureen M. (2013-03-05). Civil Society and Participatory Governance. Routledge. doi:10.4324/9780203098011. ISBN 978-0-203-09801-1.
  19. Rowe, G. and Frewer, L.J. (2005) A typology of public engagement mechanisms, Science, Technology, & Human Values, 30 (2), 251-290.
  20. [4] Արխիվացված Սեպտեմբեր 27, 2008 Wayback Machine
  21. Vértesy, László (2017-01-10). «The Public Participation in the Drafting of Legislation in Hungary». Central European Public Administration Review. 14 (4). doi:10.17573/ipar.2016.4.06. ISSN 2591-2259.
  22. Assari, Ali; T.M. Mahesh (December 2011). «Comparative Sustainability of Bazaar in Iranian Traditional Cities: Case Studies in Isfahan and Tabriz» (PDF). International Journal on Technical and Physical Problems of Engineering (IJTPE). 3 (9): 18–24. Վերցված է 6 January 2013-ին.
  23. Rowe, G. and Frewer, L.J. (2000) Public participation methods: A framework for evaluation, Science, Technology, & Human Values, 25 (1), 3-29.
  24. Rowe, G. and Gammack, J.G. (2004) Promise and perils of electronic public engagement, Science and Public Policy, 31 (1), 39-54.
  25. «Public participation (science in society)». Ifr.ac.uk. Վերցված է 2012-08-06-ին.
  26. Roffee, James A. (2017-01-01). «Accountability and Oversight of State Functions: Use of Volunteers to Monitor Equality and Diversity in Prisons in England and Wales». SAGE Open (անգլերեն). 7 (1): 2158244017690792. doi:10.1177/2158244017690792. ISSN 2158-2440.
  27. «Wampler, Brian, and Stephanie McNulty. "Does participatory governance matter." Exploring the (2011). - Google Search». www.google.com. Վերցված է 2021-12-04-ին.
  28. Musso, Juliet; Weare, Christopher; Bryer, Thomas; Cooper, Terry L. (January 2011). «Toward "Strong Democracy" in Global Cities? Social Capital Building, Theory-Driven Reform, and the Los Angeles Neighborhood Council Experience». Public Administration Review. 71 (1): 102–111. doi:10.1111/j.1540-6210.2010.02311.x. ISSN 0033-3352.
  29. Huxley, Margo (June 2000). «The Limits to Communicative Planning». Journal of Planning Education and Research (անգլերեն). 19 (4): 369–377. doi:10.1177/0739456X0001900406. ISSN 0739-456X. S2CID 143756651.
  30. «International Association for Public Participation». www.iap2.org. Վերցված է 2015-06-04-ին.
  31. «International Association for Public Participation - Affiliates». www.iap2.org. Վերցված է 2015-06-04-ին.
  32. Pring, G. and Noé, S.Y. (2002) 'The Emerging International Law of Public Participation Affecting Global Mining, Energy, and Resource Development' in Zillman, D.M., Lucas, A. and Pring, G.(eds) Human Rights in Natural Resource Development: Public Participation in the Sustainable Development of Mining and Energy Resources, Oxford University Press, Oxford, P 76.
  33. 33,0 33,1 33,2 Bulkeley, H. and Mol, A.P.J. (2003), 'Participation and Environmental Governance: Consensus, Ambivalence and Debate', Environmental Values 12 (2): 143–54.
  34. «Ramos, G. Public participation in Environmental Governance». Globalnation.inquirer.net. 2008-07-21. Վերցված է 2012-08-06-ին.
  35. 35,0 35,1 Du Plessis, A. (2008), 'Public Participation, Good Environmental Governance and Fulfillment of Environmental Rights', Potchefstroom Electronic Law Journal, 11(2): 170-201.(4)
  36. Fischer, F. (2000) Citizens, Experts and the Environment, Durham, NC: Duke University Press, p.222.
  37. Pellizzoni, L. (2003): 'Uncertainty and Participatory Democracy', Environmental Values 12(2): 195-224.
  38. Owens, S. (2000). 'Engaging the public: information and deliberation in environmental policy', Environment and Planning A, 32: 1141–8.
  39. Davies, A. (2001). 'What silence knows – planning, public participation and environmental values', Environmental Values, 10: 77–102.
  40. Richardson, Liz. "Engaging the Public in Policy Research: Are Community Researchers the Answer?" Politics and Governance, vol. 2, no. 1, 2014, pp. 32–44.
  41. 41,0 41,1 Chapman, Colin and Crona Hodges. "Can Citizen Science Seriously Contribute to Policy Development?: A Decision Maker's View." Analyzing the Role of Citizens Science in Modern Research. IGI Global, 2017. 246-261.
  42. Weible, Christopher (2007). «An Advocacy Coalition Framework Approach to Stakeholder Analysis: Understanding the Political Context of California Marine Protected Area Policy». Journal of Public Administration Research and Theory. 17 (1): 95–117. doi:10.1093/jopart/muj015.
  43. Neshkova, Milena (2012). «Public Participation and Organizational Performance: Evidence from State Agencies». Oxford Journals. 22 (2): 267–288.
  44. Nunn, Jack S.; Tiller, Jane; Fransquet, Peter; Lacaze, Paul (2019). «Public Involvement in Global Genomics Research: A Scoping Review». Frontiers in Public Health. 7: 79. doi:10.3389/fpubh.2019.00079. ISSN 2296-2565. PMC 6467093. PMID 31024880.
  45. Nunn, Jack S.; Shafee, Thomas; Chang, Steven; Stephens, Richard; Elliott, Jim; Oliver, Sandy; John, Denny; Smith, Maureen; Orr, Neil; Preston, Jennifer; Borthwick, Josephine; van Vlijmen, Thijs; Ansell, James; Houyez, Francois; de Sousa, Maria Sharmila Alina (2022-07-19). «Standardised data on initiatives—STARDIT: Beta version». Research Involvement and Engagement. 8 (1): 31. doi:10.1186/s40900-022-00363-9. ISSN 2056-7529. PMC 9294764. PMID 35854364.
  46. Nunn, Jack S.; Shafee, Thomas; Chang, Steven; Stephens, Richard; Elliott, Jim; Oliver, Sandy; John, Denny; Smith, Maureen; Orr, Neil; Preston, Jennifer; Borthwick, Josephine; van Vlijmen, Thijs; Ansell, James; Houyez, Francois; de Sousa, Maria Sharmila Alina (2022-07-19). «Standardised data on initiatives—STARDIT: Beta version». Research Involvement and Engagement. 8 (1): 31. doi:10.1186/s40900-022-00363-9. ISSN 2056-7529. PMC 9294764. PMID 35854364.
  47. «STARDIT». Science For All (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-03-15-ին.
  48. «Guidelines for Community Involvement in Genomics Research» (PDF). Australian Genomics. April 2023. Արխիվացված (PDF) օրիգինալից 18 July 2023-ին. Վերցված է 29 October 2023-ին.
  49. «About the ARCH, Research, Academic and Research Collaborative in Health (ARCH), La Trobe University». 2023-07-18. Արխիվացված է օրիգինալից 2023-07-18-ին. Վերցված է 2023-07-18-ին.
  50. Nunn, Jack S.; Shafee, Thomas; Chang, Steven; Stephens, Richard; Elliott, Jim; Oliver, Sandy; John, Denny; Smith, Maureen; Orr, Neil; Preston, Jennifer; Borthwick, Josephine; van Vlijmen, Thijs; Ansell, James; Houyez, Francois; de Sousa, Maria Sharmila Alina (2022-07-19). «Standardised data on initiatives—STARDIT: Beta version». Research Involvement and Engagement. 8 (1): 31. doi:10.1186/s40900-022-00363-9. ISSN 2056-7529. PMC 9294764. PMID 35854364.
  51. «STARDIT». Science For All (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-03-15-ին.