Ռիո դե Ժանեյրոյի շրջակա միջավայրի և զարգացման վերաբերյալ հռչակագիր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ռիո դե Ժանեյրոյի շրջակա միջավայրի և զարգացման վերաբերյալ հռչակագիրը (Ռիոյի հռչակագիր) - հռչակագիր, որը պարունակում է էկոլոգիական իրավունքի հիմնական սկզբունքներ և ընդունվել է Միավորված Ազգերի Կազմակերպության շրջակա միջավայրի և զարգացման վերաբերյալ վեհաժողովի ժամանակ 1992 թվականի հունիսին Ռիո-դե-Ժանեյրոյում (Բրազիլիա )։ Հռչակագիրը հաստատում է այն դրույթը, որը պարունակվում է շրջակա միջավայրի խնդիրների վերաբերյալ Միավորված Ազգերի Կազմակերպության հռչակագրում ՝ ընդունված Ստոկհոլմում 1972 թվականի հունիսի 16-ին, և իր մեջ պարունակում է համաշխարհային հանրության էկոլոգիական ճիշտ վարվելակարգի 27 սկզբունքներ։ Հռչակագրում սահմանվում են նաև դրա ընդունման նպատակները։ Շրջակա միջավայրի և զարգացման Ռիո-դե-Ժանեյրոյի հռչակագիրը բազմաթիվ երկրների համար հանդիսանում է էկոլոգիական իրավունքի հիմնական աղբյուրից մեկը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հռչակագիրը ռուսերեն ՄԱԿ-ի կայքում
- Հռչակագիրը անգլերեն ՄԱԿ-ի կայքում