Մասնակից:Մարինա Էվոյան/Ավազարկղ25

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարինա Էվոյան/Ավազարկղ25

Խիմենա Նավարետտե (իսպ.՝ Ximena Navarrete, (), մեքսիկացի մոդել, դերասանուհի և գեղեցկության թագուհի։ Հաղթող է ճանաչվել «Միսս Տիեզերք 2010» գեղեցկության մրցույթում[1]։ Երկրորդ մեքսիկացին է, որը հաղթել է «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խիմենան ատամնաբույժ Կարլոս Նավարետտեի և տնային տնտեսուհի Գաբրիելա Ռոսետի դուստրն է։ Ունի փոքր քույր՝ Մարիանան։ Ծնվել և մեծացել է Մեքսիկայի Խալիսկո նահանգի մայրաքաղաք Գվադալախարա քաղաքում։ Ունի իսպանական և ֆրանսիական արմատներ։ Մոդելային գործունեությամբ զբաղվում է 16 տարեկանից։ Ծնողների պնդմամբ Խիմենան ավարտել է Սապոպանի Ատեմաջակ հովտի համալսարանի սննդի ֆակուլտետը[2][3]։

Միսս Մեքսիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հուլիսի 16-ին Խիմենա Նավարետտեն իր քաղաքում հաղթող է ճանաչվել «Nuestra Belleza Jalisco» մրցույթում, որից հետո հաղթել է նաև «Nuestra Belleza México» ազգային մրցույթում, որը տեղի է ունեցել 2009 թվականի սեպտեմբերի 16-ին Յուկատան նահանգի Մերիդա քաղաքում [4]։ Նավարետտեն Կառլա Կարիլոյից հետո երկրորդ մասնակիցն է Խալիսկոյից, որը հաղթել է ազգային մրցույթում[2]։

Միսս Տիեզերք 2010[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի օգոստոսի 23-ին Խիմենա Նվարետտեն հաղթել է «Միսս Տիեզերք 2010» մրցույթում[5]։ Նա դարձել է մրցույթում հաղթած երկրորդ մեքսիկացին՝ Լուպի Ջոնսից հետո, որը հաղթող էր ճանաչվել 1991 թվականին։ Մրցույթը տեղի է ունեցել Լաս Վեգասում[5]։

Որպես «Միսս Տիեզերք»՝ նա այցելել է մի շարք երկրներ, այդ թվում՝ Չինաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, Դոմինիկյան Հանրապետություն, Պուերտո Ռիկո, Պանամա, Թաիլանդ, Մեքսիկա, Չիլի, Բահամյան Կղզիներ, Իսպանիա, Ինդոնեզիա, Հնդկաստան, Բրազիլիա, Գվատեմալա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Հոնդուրաս, Էկվադոր։

2011 թվականի սեպտեմբերի 12-ին Բրազիլիայի Սան Պաուլո մայրաքաղաքում տիտղոսը հանձնել է Անգոլայի ներկայացուցիչ Լեյլա Լոպեսին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի ապրիլի 1-ին Խիմենան ամուսնացել է մեքսիկացի գործարար Խուան Կարլոս Վալադարեսի հետ։ Արարողությունը տեղի է ունեցել Մեխիկոյի պատմական վայրում։ Տոնակատարությանը մասնակցում էր ավելի քան 900 հյուր։ 2018 թվականի օգոստոսի 7-ին հայտնի դարձավ, որ զույգը սպասում է իր առաջնեկին։ Օգոստոսի 29-ին Խիմենան իր ինստագրամյան էջում հայտարարել է, որ կորցրել է երեխային։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Miss Mexico Jimena Navarrete wins Miss Universe tiara». Արխիվացված է օրիգինալից 2010-08-27-ին. Վերցված է 2010-08-28-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. 2,0 2,1 Miss Universe 2010 tiene novio
  3. Ximena Navarrete ¿Quién es la Miss Universo 2010?
  4. ««Noticias — Jimena Navarrete es NBM 2009 y Anabel Solís es NBMM 2009»». Արխիվացված է օրիգինալից 2009-09-27-ին. Վերցված է 2010-08-28-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 10 (օգնություն)
  5. 5,0 5,1 «Gana la mexicana Jimena Navarrete el Miss Universo 2010». Diario Milénio (իսպաներեն). Notimex. Արխիվացված է օրիգինալից 2012-05-08-ին. Վերցված է August 23, 2010-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]