Մասնակից:ՄարիամՀ./Ավազարկղ24

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջրային ռեսուրսների սակավություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրային ռեսուսների սակավություն, բնակչության և անասունների մաքուր խմելու ջրի կարիքները բավարարելու համար բավարար ջրային պաշարների բացակայությունը։ Խմելու ջուրը կենսական նշանակություն ունի կյանքի պահպանման, և առաջնային նշանակություն՝ մարդու առողջության համար: Աշխարհի բնակչության ավելի քան 40%-ը խմելու ջրի պակաս ունի[1]։ 20-րդ դարից ի վեր քաղցրահամ խմելու ջրի սակավությունը դիտարկվում է որպես մեր ժամանակների գլոբալ խնդիր։ Աշխարհի բնակչության թվաքանակն արագորեն աճում է, և մաքուր խմելու ջրի կարիքը՝ ավելանում [2]:

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմելու ջրի սակավության խնդիրը կապված է կլիմայի փոփոխության հետևանքների, մարդու գործունեության, քաղցրահամ ջրային պաշարների էկոհամակարգի աղտոտման պատճառով ջրային ռեսուրսների կրճատման, ինչպես նաև ուրբանիզացիայի և հողօգտագործման փոփոխությունների ազդեցության հետ[3]։ Վիճակագրության համաձայն՝ աշխարհի բնակչության գրեթե 1/5-ն ապրում է այն տարածքներում, որտեղ մաքուր խմելու ջրի լուրջ պակաս կա։ Բացի այդ, բնակչության 1/4-ն ապրում է զարգացող երկրներում, որոնք ջրի պակաս ունեն գետերից և ջրատարներից ջրային ռեսուրսների ճիշտ բաշխման, կառավարման ենթակառուցվածքների բացակայության հետևանքով։ Խմելու ջրի սակավության հիմնական պատճառներից է նաև ջրային պաշարների աղտոտումը, որը զգալիորեն նվազեցնում է առկա պաշարները։

Այս աղտոտմանը նպաստում են արդյունաբերական արտանետումները և կեղտաջրերը, պարարտանյութերի արտահոսքը դաշտերից, ինչպես նաև ափամերձ տարածքների աղի ջրի ներթափանցումը ջրատար շերտեր՝ ստորերկրյա ջրերի մղման պատճառով[2]։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքուր ջրի բացակայությունը մարդկանց ստիպում է ջուր խմել ոչ անվտանգ աղբյուրներից, ինչը մեծացնում է առողջությանը վնաս պատճառելու վտանգը: Աղտոտված քաղցրահամ ջրի օգտագործումը հանգեցնում է կենսապայմանների վատթարացման, լուրջ հիվանդությունների զարգացման՝ մինչև անգամ մահվան։ Ջրի բացակայության պատճառով գոյություն ունի կացարաններում ջուր կուտակելու սովորություն, ինչը կարող է զգալիորեն մեծացնել աղտոտման վտանգը և նպաստել վնասակար բակտերիաների աճի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը։ Լուրջ է նաև հիգիենայի խնդիրը. մարդիկ չեն կարողանում պատշաճ կերպով լողանալ, լվանալ հագուստը և մաքուր պահել իրենց տները[2]։

Եթե միջոցներ չձեռնարկվեն, մինչև 2030 թվականը գրեթե 5 միլիարդ մարդ կմնա առանց բավարար մաքուր ջրի՝ աշխարհի բնակչության մոտ 67%-ը[4]։ Այսօր Երկրի յուրաքանչյուր բնակչի տարեկան բաժին է ընկնում մոտ 750 մ3 քաղցրահամ ջուր, մինչև 2050 թվականը այդ քանակությունը կնվազի մինչև 450 մ3: Աշխարհի երկրների մինչև 80%-ը կհայտնվի մի գոտում, որը, ըստ ՄԱԿ-ի դասակարգման, պատկանում է ջրի սակավության գծից ցածր կատեգորիային[3]։ Միայն Աֆրիկայում մինչև 2020 թվականը 75-250 միլիոն մարդ կհայտնվի այս իրավիճակում՝ կլիմայի փոփոխության պատճառով: Անապատային և կիսաանապատային շրջաններում ջրի բացակայությունը կհանգեցնի բնակչության ինտենսիվ արտագաղթի[4]։ Այժմ Հնդկաստանի մեծ մասն ունի խմելու ջրի պակաս։

Ջուրը ՄԱԿ-ի համաշխարհային օրակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրային պաշարների դերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը համաշխարհային մակարդակով նպաստում է ժողովուրդների միջև խաղաղության, անվտանգության և համագործակցության ամրապնդմանը, ինչը համահունչ է ՄԱԿ-ի նպատակներին և սկզբունքներին[3]: ՄԱԿ-ի կարևորագույն գործողություններից մեկը քաղցրահամ խմելու ջրի պակասի համաշխարհային ճգնաժամի հաղթահարումն է։ Ջրային ռեսուսների խնդիրներին են անդրադարձել ՄԱԿ-ի ջրային ռեսուրսների մասին կոնֆերանսը (1977), խմելու ջրի մատակարարման և սանիտարական միջազգային տասնամյակը (1981-1990), ջրային ռեսուրսների և շրջակա միջավայրի վերաբերյալ միջազգային կոնֆերանսը (1992) և «Երկիր մոլորակ» համաշխարհային գագաթնաժողովը (1992)[1]: Աշխարհի բնակչության ուշադրությունը քաղցրահամ ջրի պակասի խնդրի վրա հրավիրելու համար 2003 թվականը հայտարարվեց «Քաղցրահամ ջրի միջազգային տարի»[5]։ Նույն թվականին ստեղծվել է «ՄԱԿ-ջրային ռեսուրսներ»-ը[6], որը զբաղվում է քաղցրահամ ջրի և սանիտարական մաքրման հետ կապված հարցերով։ Ժամանակաշրջան 2005-2015 թթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հռչակել է «Ջուր կյանքի համար»[7]գործողությունների միջազգային տասնամյակը, այս ծրագրի համակարգողը ՄԱԿ-Ջուր մեխանիզմն է[6][7]:

Երեք տարին մեկ ՄԱԿ-ի Ջրի համաշխարհային գնահատման ծրագիրը (WWAP)[8] հրապարակում է ՄԱԿ-ի[9] համաշխարհային զեկույցը՝ աշխարհի քաղցրահամ ջրային ռեսուրսների վիճակի ամենաընդգրկուն ուսումնասիրությունը:

Մաքուր ջուրը և սանիտարահիգիենիկ պայմանները հանդիսանում են կայուն զարգացման նպատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդկության համամոլորակային հիմնախնդիրները լուծելու համար 2000 թվականին Հազարամյակի գագաթնաժողովում ՄԱԿ-ն[10] ընդունեց ծրագիր, որը կոչվում էր «Կայուն զարգացման նպատակներ» (ԿԶՆ):

Մինչև 2015 թվականը պետք է իրականացվի 8 միջազգային զարգացման նպատակ[11]: Այս փաստաթղթում չկար բնակչությանը մաքուր խմելու ջրով ապահովելու առանձին նպատակ, սակայն թիվ 7 «Բնապահպանական կայունության ապահովումը»[12] կետում առկա էր մինչև 2015 թվականը կիսով չափ կրճատել առանց մաքուր խմելու ջրի և հիմնական սանիտարահիգիենիկ միջոցների մշտական հասանելիության խնդիր ունեցող բնակչության քանակը:

1990-2015 թվականներին 2,6 միլիարդ մարդու հասանելի են դարձել խմելու ջրի բարելավված աղբյուրները, այդ թվում՝ առավել քիչ զարգացած երկրների բնակչության 42%-ը: 2015 թվականի դրությամբ նման աղբյուրներից օգտվում է քաղաքային բնակչության 96%-ը և գյուղաբնակների 84%-ը: Այնուամենայնիվ, մոլորակի վրա այն մարդկանց թիվը, ովքեր դեռևս չունեն մաքուր խմելու ջրի հասանելիություն, կազմում է 663 միլիոն մարդ, և նրանց 80%-ը ապրում է գյուղական վայրերում[1]։

2015 թվականին ավարտվեցին «Հազարամյակի զարգացման նպատակները», թեև ոչ բոլորն են ամբողջությամբ իրականացվել, սակայն զգալի առաջընթաց է գրանցվել։ Ընդունվել են ապագա միջազգային համագործակցության նոր նպատակներ՝ «Կայուն զարգացման նպատակներ (ԿԶՆ)» մինչև 2030 թվականն ընկած ժամանակահատվածի համար: Այս անգամ որպես առանձին նպատակ առանձնացվել է մաքուր ջրի և սանիտարահիգիենիկ պայմանների հասանելիությունը հատուկ թիվ 6 կետով՝ թիրախ համար 6 :Նպատակներն են, որոնք հարկավոր են ավարտին հասցնել՝ ջրի որակի բարելավումը, ջրի օգտագործման արդյունավետության բարձրացումը և ջրի հետ կապված էկոհամակարգերի պաշտպանությունը[1]:

Ջրային ռեսուրսների վիճակագրությունն ըստ երկրների[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրային ռեսուրսներով լավագույնս ապահովված է Լատինական Ամերիկան, որը կազմում է համաշխարհային պաշարների 1/3-ը, որին հաջորդում է Ասիան՝ 1/4-ը: Դրան հաջորդում են (ՏՀԵԿ) երկրները (20%) ջրային պաշարով։ Աֆրիկայի Ենթասահարայի երկրները, և նախկին խորհրդային հանրապետությունների երկրները. նրանցից յուրաքանչյուրի դեպքում ջրային պաշարը կազմում է 10%: Ջրային ռեսուրսների ամենասահմանափակ պաշարները գտնվում են Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Ամերիկայի երկրներում (յուրաքանչյուրը 1%)[4]:

Ըստ ծավալի ջրի ամենամեծ սպառողներն են Հնդկաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ը, Պակիստանը, Ճապոնիան, Թաիլանդը, Ինդոնեզիան, Բանգլադեշը, Մեքսիկան և Ռուսաստանի Դաշնությունը։

Աֆրիկայի Սահարայից հարավ գտնվող երկրներում գրեթե 340 միլիոն մարդ չունի անվտանգ խմելու ջուր: Աֆրիկայում կես միլիարդ մարդ չունի համապատասխան սանիտարահիգիենիկ պայմաններ[2]։ Ըստ ՄԱԿ-ի՝ մինչև 2025 թվականը Ռուսաստանը, Սկանդինավիայի, Հարավային Ամերիկայի և Կանադան կմնան քաղցրահամ ջրով ամենաշատ ապահովված տարածաշրջանները՝ մեկ շնչին բաժին ընկնող տարեկան ավելի քան 20,000 մ3 ցուցանիշով:

Ըստ ուսումնասիրությունների՝ ամենայն հավանականությամբ, Աֆրիկան, Հարավային Ասիան, Մերձավոր Արևելքը և Հյուսիսային Չինաստանը առաջինն են մնալու առանց ջրի։

Ջրային ռեսուրսների մասին բանավեճի դերը – Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրի ճգնաժամի մասին ահազանգողների հակառակորդները պնդում են, որ Երկրի վրա ջուրը չի վերանում՝ նկատի ունենալով բնության մեջ ջրի շրջապտույտը։ Քաղցրահամ ջուրը վերականգնվող բնական ռեսուրս է։ Ջուրը գոլորշիանում է, այնուհետև խտանում, ընկնում Երկիր անձրևի, ձյան և այլ տեղումների տեսքով, որոնք ներթափանցում են հող, լցվում են գետերը, ծովերը և օվկիանոսները: Բնության մեջ ջրի շրջապտույտը հավերժական է: Ուստի քաղցրահամ ջրի իսպառ անհետացում մարդկությանը չի սպառնում[13]։ Մոլորակի վրա բավականաչափ ջուր կա, բայց այն հիմնականում աղի է, իսկ աղազերծումը շատ թանկ արժե։ Երկրի վրա բավականաչափ քաղցր ջուր կա, բայց այն անհավասարաչափ է բաշխված։ Որոշ երկրներում այն ավելանում է, որոշ երկրներում՝ պակասում, այդ իսկ պատճառով ջրի պատերազմներ են հրահրվում [14]։ Հիմնական խնդիրները ոչ թե Երկրի վրա ջրի բացակայությունն է, այլ ջրի աղտոտվածությունը, (ստորերկրյա ջրերի) արդյունահանման համար միջոցների բացակայությունը, աղի ջրի աղազերծման թանկ արժենալը[15]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Вода | Организация Объединенных Наций». web.archive.org. 2017-12-01. Վերցված է 2022-11-24-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 WALL, THE (2015-05-28). «Дефицит пресной воды: проблемы и способы решения» (անգլերեն). Վերցված է 2022-11-24-ին.
  3. 3,0 3,1 3,2 Рыбин, М.В.; Степанов, А.А.; Савина, М.В. (2022). «TOPICAL ISSUES OF FORMATION OF ENVIRONMENTAL AND ENERGY POLICY». Scientific Journal ECONOMIC SYSTEMS. 1 (210): 26–35. doi:10.29030/2309-2076-2022-15-2-26-35. ISSN 2309-2076.
  4. 4,0 4,1 4,2 Новости, Р. И. А. (20100322T1345). «Дефицит пресной воды в странах мира. Справка». РИА Новости (ռուսերեն). Վերցված է 2022-11-24-ին.
  5. «2003 год - Международный год пресной воды». www.un.org. Վերցված է 2022-11-24-ին.
  6. 6,0 6,1 «UN-Water | Coordinating the UN's work on water and sanitation». UN-Water (անգլերեն). Վերցված է 2022-11-24-ին.
  7. 7,0 7,1 «Международное десятилетие действий «Вода для жизни», 2005–2015 годы». www.un.org (ռուսերեն). Վերցված է 2022-11-24-ին.
  8. unesdoc.unesco.org https://unesdoc.unesco.org/ark:/48223/pf0000232272_rus. Վերցված է 2022-11-24-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  9. https://plus.google.com/+UNESCO (2020-09-14). «World Water Assessment Programme». UNESCO (անգլերեն). Վերցված է 2022-11-24-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն); External link in |last= (օգնություն)
  10. «Конференции за предыдущие годы (1972-2011 годы)». www.un.org (ռուսերեն). Վերցված է 2022-11-24-ին.
  11. «Цели развития тысячелетия | Организация Объединённых Наций в Российской Федерации». www.unrussia.ru. Վերցված է 2022-11-24-ին.
  12. ««Цели в области развития, поставленные в Декларации тысячелетия». www.un.org (ռուսերեն). Վերցված է 2022-11-24-ին.
  13. ««Может ли закончиться на Земле запас пресной воды?»». Яндекс Кью (ռուսերեն). Վերցված է 2022-11-24-ին.
  14. «Вода как ресурс. Часть 2. Водный стресс, водный кризис, водные войны». Руссфильтр (ռուսերեն). 2012-09-24. Վերցված է 2022-11-24-ին.
  15. «Нехватка воды: миф или реальность? Подземный водоносный горизонт». geocenter.info (ռուսերեն). Վերցված է 2022-11-24-ին.