Հողօգտագործում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Land use duisburg.png
Ingiriya Land Use.jpg
Dual land use^^^ Little Rollright - geograph.org.uk - 213198.jpg

Հողօգտագործում, հողի օգտագործումը ավանդույթներով սահմանված կամ օրինական կարգով։ Հողօգտագործման համակարգը, ձևերը և տեսակները կազմավորվում և փոփոխվում են հասարակության տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու հաջորդափոխմանը համընթաց։ Աշխատանքի հասարակական բաժանման խորացման և դրա հետ կապված նստակեցության անցնելու հետևանքով, աստիճանաբար հողը բաժանվեց տոհմերի, ցեղերի, համայնքների, հետագայում նաև ընտանիքների միջև, որի շնորհիվ առաջացան հողօգտածործման կայուն ձևեր։ Հնագույն համայնքներում այն ուներ հանրային ձև, համայնքի անդամների միջև բաշխվում էր միայն համատեղ աշխատանքով ստեղծված արդյունքը։ Ավելի ուշ, չնայած վարելահողը մնում էր գյուղական համայնքի սեփականությունը, սակայն պարբերաբար վերաբաշխվում էր անդամների (ընտանիքների) միջև, և յուրաքանչյուր ընտանիք մշակում էր իր օգտագործմանը տրված հողը (փաստացի հողօգտագործողն էր) ու յուրացնում ստացված արդյունքը։ Հակամարտ դասակարգային բոլոր ֆորմացիաներում հողօգտածործման համակարգերը, դրա հիմնական ձևերն ու տեսակները պայմանավորված էին շահագործող դասակարգերի հողասեփականության իշխող ձևերով։ Ստրկատիրական հասարակարգում այն հիմնված էր ստրուկների, հողի և արտադրության մյուս միջոցների նկատմամբ ստրկատիրոջ մասնավոր սեփականության վրա։ Գոյություն ուներ նաև ազատ գյուղացիների մանր հողօգտածործում, որի հիմքը ևս հողի մասնավոր սեփականությունն էր։ Ֆեոդալիզմի ժամանակաշրջանում այն հիմնված էր ֆեոդալական սեփականության զանազան հիերարխիկ ձևերի, ճորտային կամ ֆեոդալական կախման մեջ գտնվող գյուղացիների աշխատանքի վրա։ Բաժնետուր հողօգտածործման ժամանակ հողին ամրացված ճորտ գյուղացիները զուրկ էին սեփական հողից և հողօգտածործման համար հարկադրված էին կատարելու աշխատանքային զանազան պարհակներ, տալ հարկեր ու տուրքեր։ Առհավետ ժառանգական հողօգտածործման ժամանակ գյուղացին անձնապես ազատ էր, բայց պարտավոր էր բնեղեն կամ դրամական հարկ վճարել հողատիրոջը։ Ֆեոդալիզմի զարգացման բոլոր էտապներում կային նաև ազատ գյուղացիներ, որոնց հողօգտածործման հիմքը նրանց ազատ հողասեփականությունն էր։ Կապիտալիզմի պայմաններում այդ համակարգը հիմնված է հողի մասնավոր սեփականության իրավունքի կամ հողի վարձակալության պայմանագրի վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 538 CC-BY-SA-icon-80x15.png