Հողասեփականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հողասեփականություն, հողի անհատական կամ կոլեկտիվ յուրացման պատմական ձև։ Արտահայտում է մարդկանց հասարակական-արտադրական այն հարաբերությունները, որոնց առաջացման հիմքը հողի՝ որպես ցանկացած արտադրության պայման ու գլխավոր արտադրամիջոց (գյուղատնտեսության և անտառտնտեսության մեջ) լինելու հատկությունն է։ Այդ հարաբերությունների պատմական ձևերը համապատասխանում են որոշակի արտադրաեղանակի և փոփոխվում են հասարակության արտադրողական ուժերի զարգացման ազդեցության հետևանքով։ Ցուրաքանչյուր հասարակական-տնտեսական ֆորմացիայում հողասեփականության ձևերի բազմազանության մեջ առանձնացվում է որևէ մի, առավել բնորոշ ու տիրապետող ձևը։ Ընդ որում, հողասեփականության նոր ձևերը, որպես կանոն, ծագում են հին տնտեսակարգի ընդերքում, միաժամանակ հարմարվում և շարունակում են գոյատևել նորի պայմաններում։ Հողասեփականության առաջին ձևը համայնականն էր (ցեղային, տոհմային և նահապետական ընտանեկան համայնք), որը բնորոշ էր նախնադարյան համայնական հասարակարգին։ Աշխատանքի բաժանման, զարգացման ն փոխանակության ծագման հետ առաջացավ մասնավոր հողասեփականություն, որի հետևանքով համայնական հողասեփականությունն աստիճանաբար վերացավ։ Ստրկատիրական հասարակարգում առկա էր հողասեփականության մի քանի ձև՝ համայնական, տաճարային, պետական, մասնավոր (անհատական)։ Այդ ձևերն առավել բազմազան դարձան ֆեոդալիզմի պայմաններում միջնադարյան Եվրոպայում), վոտչինա, կոչվածը (Ռուսաստանում), պետական եկեղեցական հողեր, գույք, խոշոր ֆեոդալական կալվածք (Արևելքում)։ Հետագայում ծագեց մասնավոր կապիտալիստական հողասեփականությունը, որը հաստատվում էր լենդլորդերի ու կապիտալիստների ձեռքում հողի կենտրոնացման, անմիջական արտադրողների հողազրկման, հողը ապրանքի վերածելու ուղիով։ զուգահեռաբար, հողի վարձակալության և գրավադրման (տես՝ հիպոթեկ) իրավաձևերով ընթացավ նաև հողասեփականությունից ու հողասեփականատիրոջից հողի՝ որպես տնտեսության օբյեկտի անջատման պրոցես, և հողասեփականությունը վերածվեց միայն տիտղոսի, որը հողային ոենտայի յուրացման իրավունք Է տալիս։ Պետական-մոնոպոլիստական կապիտալիզմի պայմաններում հողային հարաբերությունների մեջ ուժեղանում Է բուրժուական պետության միջամտությունը, ելնելով մոնոպոլիաների շահերից՝ սահմանափակում Է մասնավոր հողատերերի իրավունքները, ռազմական նպատակներով բռնագրավվում հողը, հողասեփականացման կենտրոնացնում խոշոր տնտեսություններում։ ԽՍՀՄ-ում ամբողջ հողը և դրա ընդերքը պետական (համաժողովըրդական) սեփականություն են։ ԽՍՀՄ պետական հողային ֆոնդը կազմված Է. առաջնային գյուղատնտեսական նշանակության հողերից, որոնք հանձնված են կոլտնտեսություններին, սովետական տնտեսություններին և այլ հողօգտագործողների՝ գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու համար, բնակելի քաղաքների, գյուղական բնակավայրերի հողերից, գյուղատնտեսական արդյունաբերության, տրանսպորտի, առողջարանների, արգելավայրերի և ոչ գյուղատնտեսական նշանակության այլ հողերից, դրամական պետական անտառային ֆոնդից, պետական եկամուտների ջրային ֆոնդից, զանգվածային օգտագործման պահեստահողերից։ Դրանց համար սահմանված են իրավական տարբեր ռեժիմներ, որոնք ապահովում են հողի առավել արդյունավետ օգտագործումը (տես՝ Հողօգտագործում)։ Սոցիալիստական մյուս երկրներում գոյություն ունի հողասեփականության երեք ձև՝ պետական, կոոպերատիվ ու մանր ապրանքարտադրողների մասնավոր աշխատանքային հողասեփականություն (վերջինը սահմանափակված Է սոցիալիստական պետության կողմից)։ Բոլոր դեպքերում հողասեփականությունն այս երկրներում ենթարկված Է սոցիալիստական շինարարության նպատակներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 530 CC-BY-SA-icon-80x15.png