Jump to content

Մասնակից:Հակոբջանյան Լիլիթ/Ավազարկղ4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակոբջանյան Լիլիթ/Ավազարկղ4

Միխայիլ Լեոնիդովիչ Գրումով () — խորհրդային, ֆրանսիական և հայկական ֆիզիկական և մաթեմատիկական գիտությունների դոկտոր, դափնեկիր Աբելի մրցանակակիր։ Մեծ ներդրում է ունեցել մետրիկական երկրաչափության, Ռիմանյան երկրաչափության, երկրաչափական խմբերի տեսության զարգացման մեջ։

Մեծ ազդեցություն է գործել մաթեմատիկայի շատ ոլորտներում նրա հիպերբոլական ֆունկցիաների տեսությամբ, ինչպես նաև հոմոտոպիայի սկզբունքի (մասնակի ածանցյալներով դիֆերենցիալ հավասարումներ) հետ կապված աշխատություններով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ռազմական բժիշկ-պաթոլոգների ընտանիքում՝ բժշկական ծառայության մայոր, բժշկական գիտությունների դոկտոր Լեոնիդ Ինոկենտևիչ Գրոիմովի(1899 թ․)[1] և բժշկական ծառայության ավագ լեյտենանտ Լիա Ալեքսանդրովնա Ռաբինովիչ (շախմատիստ Միխայիլ Բոտվիննիկի զարմուհին)[2][3]։ Երկրաբանական և հանքարդյունաբերական գիտությունների դոկտոր Վ․Ի․ Գրումովի դստեր եղբորորդին։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նրա մայրը ծառայել է թիվ 341 տեսակավորման և տարհանման հիվանդանոցի պաթալոգիական բաժանմունքի վարիչ և ընդունիչ-տեսակավորման դասակի հրամանատար, որպես 44-րդ հրաձգային դիվիզիայի 78-րդ առանձին բժշկական գումարտակի կազմում, Լենինգրադյան պաշտպանության անդամ[4], որդու ծննդյան տարում նա ծառայել է Վոլխովի ռազմաճակատամարտի առողջապահական գումարտակում[5]։ Հայրը, ծնունդով Տրորցկովսկից , ծառայել է թիվ 3415 տարհանման հիվանդանոցի պաթալոգիական բաժանմունքի վարիչ, ապա թիվ 3412-ում[1], գիտական աշխատությունների հեղինակ՝ «Դատաբժշկական պատմագիտության ձեռնարկ» (1958թվական)։

Սովորել է Լենինգրադի 217-րդ դպրոցում։ 1965 թվականին ավարտել է Լենինգրադի համալսարանը։ 1969 թվականին պաշտպանեց դիսերտացիա՝ ֆիզիկական և մաթեմատիկական գիտությունների թեկնածուի աստիճանի համար[6], իսկ 1973 թվականին՝ ֆիզիկայի և մաթեմատիկայի դոկտորի աստիճանի համար[7]։

Նրա ղեկավարն էր Վլադիմիր Աբրամովիչ Ռոխլինը։ Նույն համալսարանում 1967 թվականից աշխատել է որպես ասիստենտ և դոցենտ, այնուհետև Լենինգրադի հիդրոօդերևութաբանական ինստիտուտում և ցելյուլոզա-թղթային արդյունաբերության կենտրոնական հետազոտության ինստիտուտում[8]։

1974 թվականին ընտանիքի հետ մեկնել է Իսրայել վիզայի հարցերով Սովետական Միությունից և Իտալիայի տարածքով տեղափոխվել ԱՄՆ[9][10]։ Մինչև 1981 թվականը եղել է Նյու Յորք նահանգի Սթոնի Բրուկ համալսարանի պրոֆեսոր, ապա 1981—1982 թվականներին՝ Փարիզի VI համալսարանի[11]։

1982 թվականից աշխատել է ֆրանսիայի բարձրագույն հետազոտությունների ինստիտուտում, որտեղ մշտական զբաղեցրել պրոֆեսորի պաշտոնը։ 1991—1996 թվականներից եղել է Մերիլենդի համալսարանի պրոֆեսոր։ 1996 թվականից՝ Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր[12]։


Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցվածքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Громов М. Дифференциальные соотношения с частными производными. — М.: Мир, 1990. — 536 с. — ISBN 5-03-001297-4, 3-540-12177-3
  • Громов М. Гиперболические группы. — Ижевск: Институт компьютерных исследований, 2002. — 160 с. — ISBN 5-93972-103-6
  • Громов М. Знак и геометрический смысл кривизны. — Ижевск: НИЦ «Регулярная и хаотическая динамика», 2000. — 128 с. — ISBN 5-93972-020-X
  • Громов М. Кольцо тайн: вселенная, математика, мысль. — МЦНМО, 2017. — 1000 экз. — ISBN 978-5-4439-117-5



Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Наградной лист Л. И. Громова (Орден Красной Звезды), с. 115
  2. Վլադիմիր Ռոբինովիչի հուշերը (Մ․ Գրումովի ընտանիքի ծագումնաբանությունը մայրական կողմից)։ Լիա Ալեքսանդրովնա Ռաբինովիչը նաև Ռիգայի մաթեմատիկոս, պատմիչ և գիտույան ժողովրդականություն վայելող Ռաբինովիչ Իսահակի զարմուհին է։ Մ․ Գրումովի զարմիկը լատվիական իրավաբան և հասարակական գործիչ Ալեքսանդր Բերգման (Լեհաստան, 1925—2016 թթ)։
  3. Martin Raussen, Christian Skau. «Interview with Mikhail Gromov» (PDF) (անգլերեն). American Mathematical Society. Վերցված է 2013-09-14-ին.
  4. ,Лия Александровна Рабинович на сайте «Подвиг народа»: Մոր ընտանիքը Կրասլավայից էր ։
  5. Список награждённых медалью «За оборону Ленинграда»
  6. Գրումով, Մ. Լ. Стабильные отображения слоений в многообразия։ Автореферат диссертации на соискание ученой степени кандидата физико-математических наук. Ленинградский государственный университет имени А. А. Жданова. — Л., 1968. — 4 с.
  7. Գրումով, Մ. Լ. Изометрические погружения в многомерной геометрии։ Автореферат диссертации на соискание ученой степени доктора физико-математических наук. Ленинградский государственный университет имени А. А. Жданова. — Л., 1972. — 20 с.
  8. С. П. Новиков. «Рохлин». Արխիվացված է օրիգինալից 2011-05-15-ին. Վերցված է 2013-09-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |author= at position 3 (օգնություն)
  9. The genius who came in from the cold: «The idea was to become obscure enough to be allowed, as a Jew, to emigrate to Israel. This happened in 1974, but Gromov changed route in Rome and came to Stony Brook instead»․
  10. The Mathematician Who Came in from the Cold(չաշխատող հղում) Կաղապար:Битая ссылка: «He flew to Rome under the auspices of the Hebrew Immigrant Aid Society. In Rome, he received a letter from Jim offering him a position at Stony Brook and in a couple of months he was here»
  11. «NYU Mathematician Mikhail Gromov Named Winner of Abel Prize» (անգլերեն). Physics Today. Վերցված է 2013-09-14-ին.(չաշխատող հղում)
  12. Страница на сайте NYU Արխիվացված 2009-04-08 Wayback Machine
  13. http://www.balzan.org/en/prizewinners/mikhael-gromov(անգլ.)(չաշխատող հղում)
  14. Mikhaël Gromov — Membre de l’Académie des sciences
  15. New Fellows 2011 | Royal Society
  16. Կաղապար:Сотрудник РАН

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]