Մասնակից:Էդիտա Իսրայելյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կաղապար:Drugbox Մեսնա, վաճառքային Մեսնաքս բրենդային անվանումով, դեղամիջոց՝ կիրառվող ցիկլոֆոսֆամիդ կամ իֆոսֆամիդ ստացող հիվանդների մոտ միզապարկից արյունահոսության ռիսկը նվազեցնելու համար[1]։ Կիրառվում է ներքին ընդունման կամ ներերակային ներարկման ձևով[1]։

Ընդհանուր կողմնակի ազդեցություններն են գլխացավ, փսխում, քնկոտություն, ախորժակի կորուստ, հազ, ցան և հոդացավ[1]։ Լուրջ կողմնակի ազդեցություններից է ալերգիկ ռեակցիան[1]։ Հղիության ընթացքում կիրառումը թվում է անվտանգ երեխայի համար, սակայն այս կիրառումը լավ ուսումնասիրված չէ[2]։ Մեսնան օրգանական ծծմբային խառնուրդ է[3]։ Այն փոփոխում է միզապարկի մեջ հայտնաբերված ցիկլոֆոսֆամիդի և իֆոսֆամիդի քայքայման արգասիքները դարձնելով դրանք նվազ թունավոր[1]։

Մեսնան հաստատվել է բժշկական կիրառման համար ԱՄՆ–ում 1988 թվականին[1]։ Դա ներառված է ԱՀԿ–ի հիմնական՝ առողջության պահպանման համար ամենաարդյունավետ և անվտանգ դեղամիջոցների ցանկում[4]։ Զարգացող աշխարհում մեծածախ վաճառքի արժեքը մոտավորապես 3.50 ԱՄՆ դոլարի սահմաններում է 400 միլիգրամ սրվակի համար[5]։ Միացյալ Թագավորությունում նրա արժեքն է 3.95 ֆունտ ստերլինգ[6]։

Բժշկական կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետվիրահատական քիմիոթերապիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեսնան կիրառվում է արյունահոսական ցիստիտի և արյունամիզության դեպքերը նվազեցնելու համար այն հիվանդների մոտ, ովքեր ստանում են ցիկլոֆոսֆամիդ կամ իֆոսֆամիդ քաղցկեղի քիմիոթերապիայի համար։ Այս երկու հակաքաղցկեղային միջոցները, in vivo, կարող են փոխակերպվել ուրոտոքսիկ մետաբոլիտների, ինչպիսին է ակրոլեինը։

Մեսնան թունազրկում է այս մետաբոլիտներին իր սուլֆհիդրիլ խմբի միջոցով փոխազդեցության մեջ մտնելով ալֆա,բետա–չհագեցած կարբոնիլ –խումբ պարունակող խառնուրդների հետ, ինչպիսին է ակրոլեինը[7]։ Այս փոխազդեցությունը հայտնի է որպես Մայքլի ռեակցիա։ Մեսնան նաև ավելացնում է ցիստեինի միզային արտազատումը։

Հյուսիսային Ամերիկայից դուրս, մեսնան նաև կիրառվում է որպես մուկոլիտիկ միջոց, ազդում է նույն ձև ինչպես ացետիլցիստեինը և վաճառվում է այս ցուցումով որպես Միստաբրոն[8] և Միստաբրոնկո։

Ներմուծման եղանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դա ներմուծվում է ներերակային կամ ներքին ընդունմամբ (բերանացի)[9] ։ Մեսնան ներերակային ներմուծմամբ տրվում է ներերակային իֆոսֆամիդի հետ, իսկ ներքին ընդունմամբ մեսնան տրվում է ներքին ընդունման ցիկլոֆոսֆամիդի հետ։ Ներքին ընդունման դեպքում դեղաչափը պետք է լինի կրկնակի ներերակային տրվող մեսնայի դեղաչափից՝ կենսամատչելիության խնդիրների պատճառով։ Ի տարբերություն ներերակային ներմուծվող մեսնայի,որի դեպքում մնում են հիվանանոցում չորս կամ հինգ օր, ներքին ընդունման պատրաստուկների կիրառումը թույլ են տալիս հիվանդներին հիվանդանոցից շուտ դուրս գրվել։

Ազդեցության մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեսնան նվազեցնում է ուրոտոքսիկ միացությունների թունավոր ազդեցությունը, որը կարող է առաջանալ քիմիոթերապիայի կիրառումից հետո։ Մեսնան ջրալույծ, հակաօքսիդանտ միացություն է և տրվում է զուգահեռ քիմիոթերապևտիկ միացություններ ցիկլոֆոսֆամիդի և իֆոսֆամիդի հետ։ Մեսնան կենտրոնանում է միզապարկում, որտեղ ակրոլեինը կուտակվում է քիմիոթերապիայից հետո և Մայքլի ռեակցիայի միջոցով առաջացնում է կոնյուգատ ակրոլեինի հետ և այլ ուրոտոքսիկ մետաբոլիտների հետ[7]։ Այս կոնյուգացիոն փոխազդեցությունը ապաակտիվացնում է ուրոտոքսիկ միացություններին վերածելով անվնաս մետաբոլիտների։ Մետաբոլիտները արտազատվում են մեզի միջոցով[10]։

Անվանումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն վաճառվում է Բախտեր դեղագործական ընկերության կողմից, որպես Ուրոմիտեքսան և ՄԵսնաքս։ Նյութի անվանումը հապավում է՝ 2–մերկապտոէթան սուլֆոնատ Na (Na–ը նատրիումի քիմիական նշանն է )։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կոենզիմ Մ– կոենզիմ է նույն կառուցվածքով, որը օգտագործվում է մեթանոգեն բակտերաների կողմից

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Mesna». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 11 May 2017-ին. Վերցված է 8 December 2016-ին.
  2. «Mesna (Mesnex) Use During Pregnancy». www.drugs.com. Արխիվացված օրիգինալից 11 May 2017-ին. Վերցված է 20 December 2016-ին.
  3. Patwardhan, Bhushan; Chaguturu, Rathnam (2016). Innovative Approaches in Drug Discovery: Ethnopharmacology, Systems Biology and Holistic Targeting (անգլերեն). Academic Press. էջ 53. ISBN 9780128018224. Արխիվացված օրիգինալից 2016-12-21-ին.
  4. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 13 December 2016-ին. Վերցված է 8 December 2016-ին.
  5. «Mesna». International Drug Price Indicator Guide. Արխիվացված օրիգինալից 11 May 2017-ին. Վերցված է 8 December 2016-ին.
  6. British national formulary : BNF 69 (69 ed.). British Medical Association. 2015. էջ 578. ISBN 9780857111562.
  7. 7,0 7,1 Thurston, David E. (2007). Chemistry and Pharmacology of Anticancer Drugs. Boca Raton: CRC Press/Taylor & Francis. էջեր 53–54. ISBN 978-1-4200-0890-6. Արխիվացված օրիգինալից 2016-05-19-ին. {{cite book}}: Unknown parameter |name-list-format= ignored (|name-list-style= suggested) (օգնություն)
  8. «Mistabron Ampoules». South African Electronic Package Inserts. August 1973. Արխիվացված օրիգինալից 2008-10-22-ին. Վերցված է 2008-08-12-ին.
  9. Mace JR, Keohan ML, Bernardy H, և այլք: (December 2003). «Crossover randomized comparison of intravenous versus intravenous/oral mesna in soft tissue sarcoma treated with high-dose ifosfamide». Clin. Cancer Res. 9 (16 Pt 1): 5829–34. PMID 14676103.
  10. Shaw IC, Graham MI (1987). «Mesna—a short review». Cancer Treat. Rev. 14 (2): 67–86. doi:10.1016/0305-7372(87)90041-7. PMID 3119211.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Cough and cold preparations Կաղապար:Detoxifying agents for antineoplastic treatment

Կատեգորիա:Chemotherapeutic adjuvants Կատեգորիա:Thiols Կատեգորիա:Expectorants Կատեգորիա:Organic sodium salts Կատեգորիա:World Health Organization essential medicines Կատեգորիա:RTT Կատեգորիա:Sulfonates