Պավել Մամաև
Պավել Մամաև ռուս.՝ Павел Мамаев | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Քաղաքացիությունը | Ռուսաստան | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 17, 1988[1][2][3] (36 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Շիշկին Լես, Պոդոլսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4][5] | ||||||||||||||
Հասակ | 178 սանտիմետր | ||||||||||||||
Քաշ | 70 կիլոգրամ | ||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | Կրասնոդար | ||||||||||||||
Համար | 17 | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Պավել Կոնստանտինովիչ Մամաև (ռուս.՝ Павел Константинович Мамаев, սեպտեմբերի 17, 1988[1][2][3], Շիշկին Լես, Պոդոլսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4][5]), ռուս ֆուտբոլիստ, «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան։ Ռուսաստանի չեմպիոն, Ռուսաստանի եռակի գավաթակիր, սուպերգավաթակիր։
Ռուսաստանի ամենասկանդալային ֆուտբոլիստներից մեկը, որը հայտնի է իր ագրեսիվ արարքներով մեկ այլ ֆուտբոլիստի՝ Ալեքսանդր Կոկորինի հետ միասին[7][8][9]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդության ֆուտբոլային դպրոցի սան է։ Մասնակցել է 2007 թվականի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությանը։ Դարձել է այն 16 ֆուտբոլիստներից մեկը, որոնց հաջողվել է 17 տարեկանում գոլ խփել Ռուսաստանի առաջնության Բարձրագույն խմբում. 2006 թվականի ապրիլի 16-ին Պավել Մամաևը «Տորպեդոյի» կազմում աչքի է ընկել «Կռիլյա Սովետովի» դեմ խաղում։
2007 թվականի սկզբին տեղափոխվել է ԲԿՄԱ, հայտավորվել է ամռանը։ 2007 թվականի հուլիսի 29-ին նշել է իր նորամուտը «Խիմկիի» դեմ տնային խաղում՝ խաղադաշտ դուրս գալով թիմի հիմնական կազմում[10]։ ԲԿՄԱ ակումբի կազմում իր առաջին գոլը խփել է Ռամենսկոեի «Սատուրնի» դեմ 2008 թվականի օգոստոսի 10-ին կայացած խաղում[11]։
2011 թվականի հոկտեմբերին Մամաևը կարգապահական խնդիրների պատճառով տեղափոխվել է ԲԿՄԱ-ի երիտասարդական կազմ[12]։
2012 թվականին իր տրանսֆերի վերաբերյալ բանակցություններ է վարել մի քանի եվրոպական ակումբների հետ[13], մասնավորապես, նրա տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդ» պատրաստ էր 80 %-ով[14], նա արդեն պայմանագիր էր կնքել, սակայն հետո պարզվել է, որ ազգային հավաքականում խաղերը պակասում են[15][16]։ Այդ ժամանակից սկսած Մամաևը դադարել է ընդգրկվել իր թիմի հիմնական կազմում և արդյունքում վարձավճարով տեղափոխվել է «Կրասնոդար» (պայմանագիրը գնելու իրավունքով)»[17], որտեղ դարձել է հիմնական կազմի խաղացող։ 2013 թվականի հոկտեմբերի 27-ին ԲԿՄԱ-ի դեմ խաղում (5:1) կարողացել է աչքի ընկնել՝ խփելով «հեղինակության գոլը»[18]։ «Կրասնոդարը» մտադիր է եղել ձեռք բերել ֆուտբոլիստի պայմանագիրը մոսկովյան ակումբից[19], ինչը տեղի է ունեցել առաջնության աշնանային հատվածի ավարտից հետո[20][21]։ Ապրիլի 16-ին կայացած Ռուսաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի՝ ԲԿՄԱ-ի դեմ խաղում, որն ավարտվել է «Կրասնոդարի» հաղթանակով, Մամաևն ստացել է աքիլլեսյան ջլի պատռվածք և խաղից դուրս մնացել հինգ ամսով։ 2014 թվականի հոկտեմբերի 2-ին «Էվերթոնի» հետ խաղում վերադարձել է խաղադաշտ։
Ելույթներ հավաքականի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի մայիսին առաջին անգամ հրավիրվել է Ռուսաստանի ազգային հավաքական[22]։ 2010 թվականի նոյեմբերի 17-ին նշել է իր նորամուտը Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում՝ մասնակցելով Բելգիայի հավաքականի դեմ։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2018 թվականի հոկտեմբերի 8-ի դրությամբ
Ելույթներ | Առաջնություն | Գավաթներ | Եվրագավաթներ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
Տորպեդո (Մոսկվա) | Բարձրագույն լիգա | 2005 | 13 | 0 | 2 | 0 | — | 15 | 0 | |
2006 | 27 | 3 | 4 | 1 | — | 31 | 4 | |||
Առաջին դիվիզիոն | 2007 | 4 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 6 | 0 | |
Ընդհանուր | 44 | 3 | 8 | 1 | 0 | 0 | 52 | 4 | ||
ԲԿՄԱ | Պրեմիեր լիգա | 2007 | 4 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 5 | 0 |
2008 | 17 | 2 | 2 | 0 | 5 | 0 | 24 | 2 | ||
2009 | 28 | 2 | 3 | 0 | 9 | 0 | 40 | 2 | ||
2010 | 27 | 0 | 2 | 0 | 10 | 0 | 39 | 0 | ||
2011/12 | 33 | 0 | 6 | 0 | 10 | 0 | 49 | 0 | ||
2012/13 | 19 | 1 | 4 | 2 | 0 | 0 | 23 | 3 | ||
2013/14 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 | ||
Ընդհանուր | 128 | 6 | 18 | 2 | 35 | 0 | 181 | 8 | ||
Կրասնոդար | Պրեմիեր լիգա | → 2013/14 | 21 | 4 | 3 | 1 | — | 24 | 5 | |
2014/15 | 21 | 4 | 1 | 0 | 4 | 0 | 26 | 4 | ||
2015/16 | 29 | 10 | 4 | 1 | 11 | 6 | 44 | 17 | ||
2016/17 | 12 | 1 | 1 | 0 | 3 | 0 | 16 | 1 | ||
2017/18 | 19 | 3 | 1 | 1 | 3 | 1 | 23 | 5 | ||
2018/19 | 8 | 3 | 1 | 0 | 2 | 0 | 11 | 3 | ||
Ընդհանուր | 110 | 25 | 11 | 3 | 23 | 7 | 144 | 35 | ||
Ամբողջ կարիերա | 282 | 34 | 37 | 6 | 58 | 7 | 377 | 47 |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
[խմբագրել | խմբագրել կոդը]ԲԿՄԱ (Մոսկվա)
- Ռուսաստանի չեմպիոն – 2012/2013
- Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր (2) – 2008, 2010
- Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր – 2007, 2011/2012
- Ռուսաստանի գավաթակիր (3) – 2008/09, 2010/11, 2012/2013
- Ռուսաստանի Սուպերգավաթի դափնեկիր – 2013
Կրասնոդար
- Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր (2)– 2014/15, 2018/19
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ընդրկվել է Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում (3) – № 3 (2010), № 2 (2014/2015), № 1 (2015/2016),
- «Առաջին հնգյակ» մրցանակի դափնեկիր (3-րդ տեղ) – 2008[23]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականից ամուսնացած է Ալան Մամաևայի (օրիորդական ազգանունը՝ Խուբեցովա) հետ, որ նախկին մոդել է։ Նրանք ունեն դուստր՝ Ալիսան։
Մինչև 2013 թվականը Մամաևը մի քանի տարի քաղաքացիական ամուսնության մեջ է եղել Յուլիա Եվտուխի հետ։ Նրանք ունեն դուստր՝ Եվգենիան (ծնվել է 2011 թվականին)։
Մամաևն ունի դաջվածքներ, մեջքին՝ երկու վիշապ, 17 հռոմեական թվանշանով (նրա ծննդյան տարեթիվը) և անգլերեն գրություն՝ «Մոռացիր անցյալը։ Մի մտածիր ապագայի մասին։ Ապրիր ներկայով»։ Նրա կինը մեջքի վրա ունի նմանատիպ բառերով և ձիու պատկերով դաջվածքներ։ Մամաևը դաջվածքներով լիովին ծածկել է նաև երկու ձեռքերը[24]։
Սկանդալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականին երկար ժամանակ քննարկվել է Պավել Մամաևի հեռանալը ԲԿՄԱ-ից, որն իբր ուղեկցվել է գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկու հետ կոնֆլիկտով։ Մամաևն իր հարցազրույցում նշել է, որ իր և մարզչի միջև իսկապես խնդիրներ կան շփման մեջ, սակայն կոչ է արել չուռճացնել կոնֆլիկտի մասշտաբները[25].
2016 թվականին Մամաևը կրկին սկսել է հանդես գալ Սլուցկու գլխավորությամբ, բայց արդեն ազգային հավաքականի կազմում։ Եվրո-2016-ի խմբային փուլի երկրորդ տուրի՝ Սլովակիայի հավաքականի դեմ խաղում (1:2) կրած պարտությունից հետո Մամաևը մտել է հանդերձարան և սկսել բարձրաձայն բողոքել, որ Լեոնիդ Սլուցկին իրեն խաղադաշտ է դուրս բերել միայն երկրորդ խաղակեսում՝ մեկնարկային կազմում դնելով «այս կեղտին» (միևնույն ժամանակ ցույց տալով Ռոման Նոյշտեդտերին)։ Այդ ժամանակ մարզիչը, զսպելով իր զգացմունքները, կիսապաշտպանին առաջարկել է հանդարտվել և ներողություն խնդրել բոլոր ֆուտբոլիստներից։ Սակայն Մամաևը դա չի արել և հաջորդ օրը շարունակել է բաց առճակատումը մարզչի հետ։ Ինչպես պնդել է կոնֆլիկտի վկան՝ Մամաևը շարունակել է կոնֆլիկտը մարզասրահում պլանային մարզման ժամանակ, ինչի համար աչքին հարված է ստացել թիմակից Ռոման Շիրոկովից։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ Մամաևի հոնքը պատռվել է մարզադահլիճում պարապմունքների ժամանակ[26]։ Արդյունքում Մամաևն հավաքականի մեկնարկային կազմում տեղ է ստացել Ուելսի հետ հաջորդ խաղում (0:3), որտեղ իրեն դրսևորել չի կարողացել։
2016 թվականի հուլիսի սկզբին ԶԼՄ-ներում մեծ արձագանք է գտել Մոնտե Կառլոյի Twiga գիշերային ակումբում շամպայնի և նարգիլեի օգտագործմամբ աղմկոտ երեկույթի տեսանյութը, որին մասնակցել է Մամաևը։ «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը նման պահվածքը համարել է «վրդովվեցուցիչ և անթույլատրելի», և հուլիսի 5-ին Մամաևը տեղափոխվել է «Կրասնոդար-2»-ի կազմ»[27]։
Քրեական հետապնդում
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հոկտեմբերի 8-ին Մամաևը «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինի հետ մասնակցել է Մոսկվայի սրճարաններից մեկում Ռուսաստանի արդյունաբերության նախարարության պաշտոնյա Դենիս Պակի ծեծին, իսկ դրանից մի քանի ժամ առաջ՝ Բելառուսի քաղաքացի, «Առաջին ալիքի» աշխատակցուհու անձնական վարորդի ծեծին[28]։ Երկու դեպքերի վերաբերյալ էլ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 116-րդ հոդվածով՝ «ծեծի» մեղադրանքով[29]։ Հաջորդ օրը «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը հայտարարություն էր հրապարակել ֆուտբոլիստի հետ պայմանագիրը խզելու ցանկության մասին՝ խոստանալով կիրառել պայմանագրով նախատեսված բոլոր հնարավոր կարգապահական պատժամիջոցները[30][31]։ Մամաևն ու Կոկորինը հրավիրվել են ոստիկանություն՝ հարցաքննության[32]։ 2018-ի հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի ՆԳՆ-ն Մամաևի նկատմամբ «ծեծի» հոդվածը վերաորակավորել է ՌԴ ՔՕ 213-րդ հոդվածով՝ «խուլիգանություն»[33]։
12018 թվականի հոկտեմբերի 1-ին Մոսկվայի Տվերսկի շրջանային դատարանի որոշմամբ Պավել Մամաևին ձերբակալվել է 2 ամսով և ուղարկվել Բուտիրսկի բանտի քննչական մեկուսարան[34][35]։ Հոկտեմբերի 16-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 116-րդ հոդվածով՝ «ծեծ»[36]։ Հոկտեմբերի 18-ին մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 213 հոդվածով՝ «խուլիգանություն»[37]։
2018 թվականի նոյեմբերի 15-ին Ռուսաստանի ներքին գործերի նախարարության գլխավոր քննչական վարչությունը Մոսկվայի դատախազության միջամտությունից հետո, որը բացահայտել է նախնական մեղադրանքների ներկայացման ժամանակ տեղի ունեցած օրենսդրական խախտումներ, փոխել է մեղադրանքները։ Միաժամանակ Մամաևի պաշտպանությունը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա խափանման միջոցը փոխելու և նրան գրավի դիմաց ազատելու վերաբերայի[38]։
2019 թվականի փետրվարի 14-ին «Բուտիրկա» մեկուսարանի պատերի մասնակցել է ֆուտբոլային խաի։ Երկու թիմերի կազմում անցկացրել է մեկական խաղակես, խփել է 7 գոլ։ Վերջնական հաշիվը՝ 8-7[39]։
2019 թվականի մայիսի 8-ին հայտնի է դարձել, որ Մոսկվայի Պրեսնենսկի շրջանային դատարանը ֆուտբոլիստ Պավել Մամաևին դատապարտել է մեկ տարվա և հինգ ամսվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի բանտում[40]։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ 4,0 4,1 4,2 FootballFacts.ru (ռուս.)
- ↑ 5,0 5,1 5,2 Гнатенко А. «Он упал в наших глазах»: На родине Павла Мамаева дети вытирают автографы футболиста с бутс и перчаток (ռուս.) // Комсомольская правда — Комсомольская правда, 2018. — 655000 экз. — ISSN 0233-433X; 1563-6372
- ↑ Мамаев Павел Константинович Footballfacts
- ↑ «Тупой и ещё тупее. Громкие скандалы с участием Кокорина и Мамаева». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 18-ին.
- ↑ Игроки-разбойники. Хронология скандальных событий с участием Кокорина и Мамаева
- ↑ «Кокорин и Мамаев. Что нужно знать о плохих парнях российского футбола». BBC News Русская служба (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «Статистика футболиста на официальном сайте ЦСКА». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «17-й тур». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Мамаев переведён в дубль ЦСКА». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ Бабаев: интерес к Мамаеву со стороны нескольких клубов есть
- ↑ Мамаев: год назад действительно мог перейти в «Манчестер Юнайтед»
- ↑ Коммерческий директор «Краснодара»: "Срыв перехода в «МЮ» стал драмой для Мамаева, хоть он и болельщик «Ливерпуля»
- ↑ Павел Мамаев: «Переход в „МЮ“ не состоялся, так как у меня не было необходимого количества матчей за сборную»
- ↑ Полузащитник ЦСКА Мамаев отдан в аренду в «Краснодар»
- ↑ ЦСКА — «Краснодар». Видеоповтор гола Мамаева в ворота ЦСКА
- ↑ «Краснодар» намерен выкупить Мамаева у ЦСКА
- ↑ ЦСКА объявил о переходе Мамаева в «Краснодар»
- ↑ Павел Мамаев остается в ФК «Краснодар»
- ↑ Хиддинк вернул в сборную Алдонина и Кержакова
- ↑ Алан Дзагоев признан лучшим молодым футболистом России.
- ↑ Смолов, Мамаев, Промес и другие игроки РФПЛ с тату — Чемпионат
- ↑ "У меня был на руках контракт с «МЮ». Хроника падения Мамаева
- ↑ Роман Широков избил Мамаева в раздевалке, заступившись за Леонида Слуцкого
- ↑ Мамаев переведён в молодёжный состав «Краснодара»
- ↑ «СМИ узнали о нападении футболистов Кокорина и Мамаева на шофера телеведущей». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «По факту побоев после дорожного конфликта на улице Большая Садовая возбуждено уголовное дело». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 18-ին.
- ↑ По поводу инцидента с участием Павла Мамаева
- ↑ «Краснодар» решил разорвать контракт с Мамаевым
- ↑ Мамаева и Кокорина вызвали на допрос в полицию после драк
- ↑ Левкович, Павел. «Мамаеву и Кокорину переквалифицировали уголовное дело на «Хулиганство»» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «Футболист Павел Мамаев арестован на два месяца». РБК. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ «Мамаев получил первую передачу после перевода в СИЗО «Бутырка»». Новости RT. 12 октября 2018. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ «Источник: Павлу Мамаеву предъявили обвинение в побоях». ТАСС. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ «Кокорину и Мамаеву предъявили обвинения по статьям "Побои" и "Хулиганство"». ТАСС. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Мамаеву изменили обвинение». Росбалт (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ Евгений НЕСЫН | Сайт «Комсомольской правды» (2019 թ․ փետրվարի 14). «"За себя и за Сашку": Павел Мамаев забил семь голов в футбольном матче в "Бутырке", сыграв за две команды» (ռուսերեն). KP.RU - сайт «Комсомольской правды». Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Суд приговорил футболистов Кокорина и Мамаева к реальным срокам». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Մամաև» հոդվածին։ |
|